Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ»` Արա Պապյան եւ Ռուբեն Սաֆրաստյան

Հոկտեմբերի 10 -ին, ժամը 15.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի եւ Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի «Դեմ առ դեմ» բանավեճը: Քննարկման թեման` Ադրբեջանի նախագահական ընտրություններում Ի. Ալիեւի հաղթանակն ու դրա ազդեցությունը տարածաշրջանային զարգացումների եւ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վրա:  Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝

«Ձեր լուսավոր խորհրդարանի քննասենյակում չի՞ շպրտվի մի կողմ դիմում-խնդրանքս»

Ազգային ժողովին է դիմել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Զավեն Մակարյանը: Տպագրում ենք դատապարտյալի նամակն ամբողջությամբ: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ համաներումը տարածվում է դատապարտյալի վրա, բայց չեն տարածում: «Հարգարժան ԱԺ-ի պատգամավորներ, խնդրում եմ Ձեր ուշադրությունը եւ մարդասիրությունն ուղղել իմ անձին, հանուն բարեխղճության եւ արդարադատության չնչին հիմնարար սկզբունքը պաշտպանելու, եթե, իհարկե, դա գործում

Կդադարեցվի Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջանների ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի. – Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ, 9-րդ զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը: – Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի 19, 21, 23, 25, 27, 29, 31 շենքերի, Կարապետյան փողոցի և հարակից

«Թող Եղեռնի հարցը վստահվի հրեա փաստաբաններին»

Արշալույս Ճգնավորյան-Այզենբաուերի «դեղատոմսը» Արշալույս Ճգնավորյան-Այզենբաուերն այս անգամ Հայաստան այցելելու երկու առիթ ունի՝ ՀՀ նախագահի հրամանագրով հոկտեմբերի 10-ին պարգեւատրվելու է «Մովսես Խորենացի» մեդալով, իսկ մյուս առիթը հոր՝ Հայկազ Ճգնավորյանի անվան համար 5 դպրոցն է, որ կառուցվել է Արտաշատում՝ իր աջակցությամբ: Շուրջ 50 տարի Ավստրիայում բնակվող տիկնոջը խնդրեցինք ներկայացնել ավստրիահայ համայնքը, որի ղեկավարը յոթ տարի շարունակ նրա

Հեռուստամարաթոն 2013-ի դրամահավաքը կուղղվի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը

Երեւան, 10 հոկտեմբերի, 2013թ.: Հիմնադրամի Հեռուստամարաթոն 2013-ի  դրամահավաքի արդյունքում հավաքագրված միջոցները կուղղվեն Վարդենիս- Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը: Սա կլինի Հիմնադրամի գործունեության ընթացքում համահայկական ջանքերով կառուցված երրորդ խոշոր ավտոճանապարհը /մոտ 116կմ/, որի կառուցումն ու բարեկարգումը մեծ խթան կհանդիսանա մեր երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման համար: Այսօր դժվար է թերագնահատել մեկը մյուսին հաջորդած «Գորիս-Ստեփանակերտ» եւ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղիների կարեւորությունն

Չեքիջյանը վստահում է Դուրգարյանին

Այսօր Ազգային օպերային թատրոնում, Վերդիի 200-ամյակին նվիրված, կհնչի իտալացի կոմպոզիտորի «Ռեքվիեմը» օպերային թատրոնի նվագախմբի ու երգչախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի, Պետական երիտասարդական նվագախմբի (ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) եւ  մեներգիչների՝ Մարինե Դեինյան (սոպրանո), Քրիստինե Սահակյան (մեցցո սոպրանո), Սարգիս Աղամալյան (տենոր), Հովհաննես Ներսիսյան (բաս) մեկնաբանմամբ: Ստեղծագործությունը կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն

«Խնդիրները սովորական մարդկանց մեջ չեն»

Հայ եւ թուրք երիտասարդները քննարկում են երկու երկրների հարաբերությունները Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 6-ը  Մոլդովայի Քիշնեւ մայրաքաղաքին կից «Կոստեստի» հանգստյան տանը տեղի ունեցավ Եվրամիության Move it! միջազգային թրեյնինգ-ծրագիրը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի (Հայաստանի երիտասարդական ակումբների համադաշնություն կազմակերպությունից) եւ Թուրքիայի ներկայացուցիչները: Հարեւան երկու երկրների երիտասարդներն անընդհատ քննարկում էին երկրների քաղաքականությունը եւ դրա նկատմամբ իրենց վերաբերմունքը: Երիտասարդների համատեղ

Տասը տարվա ցենզը Արմեն Սարգսյանին չի՞ վերաբերվում

«Ոչ մի քաղաքական բան չկա»,- այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը`սահմանադրական բարեփոխումներին վերաբերվող այն փաթեթին, որ ներկայացվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից: Հիշեցնենք, որ մամուլում արդեն երկու օր է հրապարակումներ են լինում այն մասին, որ նախագահի թեկնածություն առաջադրելու համար վերջին տասը տարում ՀՀ-ում բնակության ցենզը հանելու մասին դրույթով նախագահականում պատրաստում

Աղքատության դեմքը Գյումրու տնակային ավաններում (Տեսանյութ)

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու տնակային ավաններում, անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով այցելեցին քաղաքի տնակային ավաններից մեկը: Հերթական բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» տեսանյութում, առանց մեկնաբանության:  

Ժիրայր Սեֆիլյանին զրույցի հրավիրածը հետո նստել է Սամվել Ալեքսանյանի մեքենան (Տեսանյութ)

«Երեկ երեկոյան Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող՝ Նախախորհրդարանի գրասենյակից Զեյթունում գտնվող իր տուն անձնական օգտագործման մեքենայով գնալիս Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը ենթարկվել է հետապնդման՝ արծաթագույն ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայով: Մեզ հաջողվել է ֆիքսել պետհամարանիշի առաջին մասը՝ 24MU: Հետապնդումը տևել է մինչև կես ժամ»,-այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում հայտարարեց «Նախախորհրդարանի» մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը: Նա նաև տեղեկացրեց,

Ըստ Դավիթ Հարությունյանի, Սերժ Սարգսյանի հեղինակությունը բարձրացել է (Տեսանյութ)

«Հանրապետության նախագահը շատ ավելի ծանր բանակցություններին մասնակցող մարդ է, շատ ծանր հարցեր է քննարկում, և նման պարզունակ հարցերով նրան փորձել ծուղակը գցել, անհնար է: Սա բացասական ստվեր չգցեց հանրապետության նախագահի վրա, բոլորն ասացին, որ հմուտ գործիչ է և այդ իրավիճակում վարվեց այնպես, ինչպես կվարվեր ցանկացած եվրոպական հմուտ գործիչ»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության

Հայաստանում յուրաքանչյուր 14-րդ մարդը հոգեկան հիվա՞նդ է

Շիզոֆրենիայով հիվանդ մարդիկ մեր երկրում շատ կան

Դավիթ Հարությունյանը հաստատում է, որ ինքն է հանձնարարել, որպեսզի Զարուհի Փոստանջյանին Սերժ Սարգսյանին հարց ուղղելու հնարավորություն ընձեռվի

«Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից հանելը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի իրավասությունների ներքո է, ես ձեռնապահ կմնամ մանրամասներ ներկայացնելուց, քանի որ չգիտեմ»,- այսօր խորհրդարանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Ըստ բանախոսի՝ ԵԽ ընթացակարգի համաձայն՝ պատվիրակությունը պետք է հավասարակշված լինի, արդարացի ներկայացում լինի պատվիրակության կազմում ու պարտադիր չէ, որ դրանում

«Ակունքը» Աղավնատուն հասավ

Մեր ժողովրդի համար մշակույթը, հատկապես երգն ու պարը միշտ էլ ունեն կարեւոր դեր: Այս առումով հաճելի է, որ հաճախ տարբեր երաժշտական խմբեր, անհատ կատարողներ համերգով հանդես են եկել Բերձորում, Կովսականում: Սակայն այլ է, երբ ճանաչված երգիչներ եւ համույթներ իրենց արվեստը հրամցնում են հեռավոր, այսպես ասած՝ աշխարհից կտրված գյուղերում: Վերջերս Քաշաթաղի շրջանի Աղավնատուն համայնքի բնակչությանը մոտ

Մենք մեր գինը գցել ենք

Ընկերներիցս մեկի խորհրդով կարդացի Շահան Նաթալիի «Թուրքերը եւ մենք» հոդվածը,  եւ նրանց, ովքեր դա չեն արել, նույնպես խորհուրդ  կտամ կարդալ: Հատկապես ինձ դուր եկավ հետեւյալ միտքը. «Վերցրեք որեւէ թերթ. հոն ի՛նչ գոհար խմբագիրներ չենք գտներ քաղաքական աշխարհի ճակատագիրը տնօրինող: Եվ ոչ խմբագիրը, ոչ ընթերցողը օր մը հարց կու տան. վերջապես ո՞վ կկարդա այդ հոդվածները: Պուանկարե՞ն,

Ավազակության մեղադրանքով հետախուզվողի համար Թբիլիսին հուսալի ապաստան չդարձավ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Վրաստանի Թբիլիսի քաղաքից ՀՀ են տեղափոխել 1978 թ. ծնված Արման Մ.-ին, որը 2005 թ. հոկտեմբերի 15-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն  

Ջուս. «Ես կարող եմ դուրս գալ, փռշտալ, ու դա գրվի»

Հատված երգչուհի Ջուսի հարցազրույցից: – Ձեր հայտարարությունն այն մասին, որ կնկարահանվեիք 10.000 դոլարի դիմաց, իսկապես բուռն քննարկման թեմա դարձավ։ – Մի քանի հոգի իմ կոլեգաներից քննադատել են ինձ՝ ասելով թե ոնց կարելի է գումարի դիմաց մերկանալ, չի կարելի, խայտառակություն է եւ այլն… Բայց ես ընդամենը պատասխանել եմ հարցին, թե արդյոք կնկարվեի մերկ։ Ես էլ ասել

Սերոբ Բոզոյանը կհամաներվի

Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ական հանրահավաք-համերգի ժամանակ փուչիկների պայթյունի եւ շուրջ երկու հարյուր երիտասարդների այրվածքներ հասցնելու համար մեկ տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի վրա տարածվում է համաներման մասին ԱԺ որոշումը։ Այս մասին երեկ մեզ հայտնեց Բոզոյանի փաստաբանը՝ Կարեն Մանուչարյանը։ «Նա պայմանական ազատազրկման էր դատապարտվել, այսինքն` նա դատապարտվել էր ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել։

Ինչու սկսեցին ցուցմունքներ տալ «Հարսնաքարի» գործով ամբաստանյալները

Տիգրան Եգորյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ՀՀ ազգային ժողովի՝ ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու որոշման ընդունումը կապվա՞ծ է ամբաստանյալների ցուցմունքների հետ։ «Նախ և առաջ՝ անհասկանալի է ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու իմաստը, սիմվոլիկան։ Նույն տրամաբանությամբ կարելի է համաներում հայտարարել, օրինակ՝ նաև 23-րդ տարեդարձի կապակցությամբ։ Առավել ևս անհասկանալի է նման հաճախականությունը համաներումների

Մտորումներ Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ

Որևէ երկրի արտաքին քաղաքականությունը մեծամասամբ տվյալ երկրի դիվանագետների և ի պաշտոնե արտաքին քաղաքականությանն առնչվող անձանց գործունեության ոլորտն է: Եվ երբ արտաքին քաղաքականությունից սկսում են խոսել ոչ թե դիվանագետներն, այլ այդ ոլորտից նույնիսկ չնչին գաղափար չունեցող «ՀՐԱՊԱՐԱԿախոսները», թղթին հանձնածը, այն էլ խմբագրականը, ստացվում է ոչ թե հոդված կամ վերլուծություն, այլ սևով սպիտակի վրա արված խզբզանք:  Երբ

Իրավապաշտպան գործունեությունը՝ շքեղությո՞ւն

Փաստաբանները չեն հանդուրժի 2010թ. ԱԺ-ում շրջանառության մեջ դրվեց «Շքեղության հարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով պետք է լրացուցիչ հարկվեին որոշակի չափաքանակներ եւ արժեք ունեցող, շքեղ համարվող գույքի սեփականատերերը, իսկ հարկված գումարներն ուղղվեին սոցիալապես անապահով անձանց կարիքները բավարարելուն, ինչն էլ կնպաստեր սոցիալական արդարության հաստատմանը: Այդ օրենքի նախագիծը, սակայն, շրջանառությունից հանվել է, բնականաբար, որպեսզի շքեղություն սիրող կոռումպացված

Ինչ է արել օֆշորում Հայաստանից մեկնած քննչական խումբը

Մեկ շաբաթ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ օֆշորի գործով Կիպրոս մեկնած քննչական խումբը վերադարձել է Հայաստան։ Թե ի՞նչ փուլում են այժմ գտնվում քննչական խմբի աշխատանքները, ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ քննչական խմբի՝ Կիպրոսի Հանրապետություն գործուղման ընթացքում «HELLENIC BANK PUBLIK COMPANY» բանկից   առգրավվել   են «ABS GLOBAL SERVICE», «WLISPERA HOLDINGS LIMITED» եւ «STR EMERALD

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Փոստանջյանի պատվիրակ լինել-չլինելու հարցը չի կարող դառնալ ԵԽ ԽՎ քննարկման առարկա

Մի քանի օր է, ինչ ժառանգականները, Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, հեղեղել են կայքերն ու սոցցանցերը՝ հայտարարելով, թե Հովիկ Աբրահամյանը հետագայում էլ չի կարող Զարուհուն հեռացնել հայկական պատվիրակությունից, քանզի նա պաշտպանված է ԵԽ ԽՎ կանոնակարգով, համաձայն որի, իբրեւ թե, ԵԽ ԽՎ-ում պետք է ներկայացված լինեն Հայաստանի խորհրդարանի բոլոր խմբակցությունները: Այս առնչությամբ խնդրեցինք ԲՀԿ-ական պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական

Բախումներ երևանյան խաչմերուկներում

Հոկտեմբերի 9-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևանի Դաշտենցի և Այվազովսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ: «ԳԱԶ-32213»-ի ուղևորը և «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 8-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևանի Հասրաթյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շկոդա», «ՎԱԶ-2107» և «ԳԱԶ-12» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը

Տեղի է ունեցել Սիսակյան 3 վթարային շենքի բնակիչների առաջին փուլով վերաբնակեցման հետ կապված հերթական քննարկումը

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հրավիրել է հերթական հանդիպում-քննարկումը 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են այն բնակիչները, ովքեր դեմ էին արտահայտվել հարկի ընտրությունը վիճակահանությամբ կատարելով խնդրի փուլային լուծմանը: Քաղաքապետարանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած նախորդ հանդիպման ժամանակ վերոնշյալ հասցեի 26 բնակարանների փաստացի բնակիչների լիազոր ներկայացուցիչներից 24-ը, ի

Փոստանջյանի հարցին հետեւող անմիտ աժիոտաժը մեր քաղաքական դաշտի խեղճության հերթական ակնառու վկայությունն է

Մեր քաղաքական դաշտն առանց այդ էլ նախագահական ընտրություններին հաջորդող ժամանակի մեջ կորցրել էր կողմնորոշիչները, իսկ սեպտեմբերի երեքից հետո, իսկ հիմա էլ ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հարցից հետո լրիվ շեղվել է երկրի գլխավոր օրակարգերից: Երբ հետեւում ես լրատվությանը, թվում էՙ մեր ողջ երկիրն այլ զբաղմունք չունի` Զարուհի Փոստանջյանով զբաղվելուց բացի: Ախր ի՞նչ է եղել` հարց է, հնչեց-անցավ,

Սասուն Միքայելյան. Մտնել Մաքսային միություն՝ նշանակում է ստորագրել ՀՀ անկախության կապիտուլյացիայի փաստաթուղթը

Նման կարգավիճակով գնալ դեպի Մաքսային միություն՝ մենք լուծում ենք ընդամենը գոյատեւման, մի փոր հացի, ոչ մի բնագավառում չզարգանալու, ազգովի որոշ մարդկանց աթոռը պահելու եւ ուրիշի կամակատարը դառնալու խնդիր, այլ ոչ թե անկախ Հայաստանի Հանրապետության։

Ակադեմիական պարտքերի պատճառով ուսանողներին հեռացնելու հրամանը տրվել է ավելի վաղ, քան կստանային նախարարի գրությունը

Արմեն Աշոտյանն առաջարկել է, որպեսզի անբավարար գնահատական ստացած ուսանողներին երրորդ անգամ վերահանձնելու իրավունք տրվի։ ԿԳ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը մեր զրույցում մանրամասնեց նախարարի գրության էությունը։ Ըստ այդմ, քննությունները մի լրացուցիչ անգամ վերահանձնելու թույլտվություն՝ ուսանողները կունենան մեկ առարկայի դեպքում միայն։ Իսկ պետպատվերով սովորող եւ տարկետման իրավունք ստացած ուսանողների վրա այս

Բիլբաոյում Լեւոն Արոնյանը գերազանցում է միայն Շախրիյար Մամեդյարովին

Բիլբաոյում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի երրորդ տուրում Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի արեց: Այս անգամ նա միավորը բաժանեց Անգլիայի լավագույն շախմատիստ Մայքլ Ադամսի հետ: Երեք տուրից հետո Լեւոն Արոնյանը չորս մասնակիցների մեջ ընթանում է երրորդ հորիզոնականում եւ գերազանցում է միայն ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին: Առաջին տեղում Ադամսն է, երկրորդում՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սուրեն Աբրահամյան. Ի՞նչ անենք, խարակիրի անե՞նք, թե՞…

168.am-ը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանից հետարքրքվեց, թե ինչպե՞ս է նա վերաբերում ընդդիմության հասցեին հնչող մեղադրանքներին, թե Մաքսային միությանը միանալու ՀՀ մտադրության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ոչ իշխանական ուժերը, այդ թվում՝ «Հանրապետություն» կուսակցությունը, չբողոքեցին, ոչ մի քայլ չձեռնարկեցին: Ի պատասխան Ս. Աբրահամյանը զարմացած պատասխանեց. «Ի՞նչ անենք, խարակիրի անե՞նք, թե՞… ես չեմ կարողանում հասկանալ՝

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031