Օրվա լրահոսը

Ընտրական ինստիտուտը հասավ իր վախճանին

Ընտրական ինստիտուտը «բարով-խերով» հասավ իր վախճանին։ Հայաստանի քաղաքացին ամեն նոր ընտրության գնալիս ավելի ու ավելի է նմանվում Մեռելոցի օրը գերեզման շտապող հարազատին, որը չի կարող մի ծաղիկ չդնել իր հանգուցյալների շիրիմին։ Ավելին՝ լցոնումներն ավելի են «մերձեցնում» քվեարկությունը Մեռելոցին։ Իր մորը «հարգող-պատվող» գողականը, թաղի խուժանը չի կարող գերեզման չգնալ մի «դափոն» ծաղիկներով։ Նույն թաղի խուժանը չի

ՀԱԿ ակտիվիստներին ազատ չարձակելու դեպքում, Հայաստանը կշարունակի համարվել քաղբանտարկյալ ունեցող երկիր

ՀՀ Վճռաբեկ դատարանը ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գրիգորյանի գործով այսօր կայացվելիք որոշմամբ պետք է կանխորոշի միջազգային կառույցների Հայաստանի վերաբերյալ ապագա զեկույցներում քաղբանտարկյալներին նվիրված բաժին լինելու է, թե ոչ։ Միայն այն փաստը, որ Վճռաբեկ դատարանը որոշեց ՀԱԿ ակտիվիստների բողոքը վարույթ ընդունել, արդեն իսկ վկայում է, որ այս գործով ՀՀ ղեկավարության

Անդրանիկ Միրզոյանի պաշտոնից ազատման պատճառը Շուշիի բերդում ինքնասպանություն գործած զինվորն է

Օրերս Սերժ Սարգսյանը ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին աշխատանքից ազատելու քայլը հիմնավորել է կոնկրետ քրեական գործի ապօրինությամբ, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության կայացման գործում լուրջ խնդիրներ լուծել չկարողանալու պատճառով: «Ժամանակին» հաջողվել է պարզել, թե որն է եղել Անդրանիկ Միրզոյանին պաշտոնից ազատելու հիմնական շարժառիթը: Պարզվում է՝ նոյեմբեր ամսին Շուշիի ՀՔԾ-ում Հայկ Մովսիսյանի ինքնասպանությունն է եղել պատճառը, որն

Պարզվել է՝ այսօր Երևանում առանձնակի դաժանությամբ սպանվածը 23-ամյա մատուցողուհի էր

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ մայիսի 8-ին, Երևան քաղաքի Արզումանյան փողոցի 20 Ա շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի ունեցած սպանության փաստով: Կեսգիշերին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար

ԿԱՐԾԻՔ

Եթե Հայաստանի բոլոր կուսակցություններն ընտրակաշառք բաժանելու հավասար հնարավորություններ ունենան, միայն էդ դեպքում Հայաստանում տեղի կունենան ազատ եւ արդար ընտրություններ:

ԲՀԿ-ն պահպանել է 2009-ին ստացած մանդատների քանակը՝ 17: ՀՀԿ-ն ավելացրել է՝ 41

ԲՀԿ-ական. «Չկա քաղաքական ուժ, որի հետ մենք չենք պատկերացնում մեր աշխատանքը»:

Սերժ Սարգսյանը ձեւավորեց նոր կառավարությունը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Յ. Վարդանյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հա¬յաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշում եմ. 1. Յուրի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից: 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման

«ՎիմպելԿոմ»-ն Անդրեյ Պյատախինին նշանակեց տնօրեն Հայաստանում

8 մայիսի, Երևան 2013թ. «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը ի դեմս իր «ԱՊՀ» բիզնես միավորի հայտարարում է, որ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մասը կազմող «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) Գլխավոր Տնօրենի պաշտոնում նշանակվել է Անդրեյ Պյատախինը: Իր պարտականություններն Անդրեյ Պյատախինը կստանձնի 2013 թվականի հունիս ամսից: Մեկնաբանելով նշանակումը` «ՎիմպելԿոմ Լտդ.» ընկերության ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կռոմսկին նշեց.

Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում գողականներ չի տեսնում

«Եվ եթե որեւէ մեկը ինչ որ մեկին գողական է ասում, թող ասի իմանանք, ես չգիտեմ ում մասին է կոնկրետ խոսքը, դեռ մինչեւ հիմա չի էլ ասել չէ՞` ում մասին է խոսքը»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` լրագրողների խնդրանքով անրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտնի արտահայտությանը, որ խորհրդարանում գողական

Տարոն Մարգարյանի տրամադրությունը բարձր էր

«Թող մտածեն այն մարդիկ, ովքեր թաքցրել են իրենց ունեցվածքը»:

Խաչատուր Սուքիասյանը՝ Տիգրան Սարգսյանի մասին․ «Շատ լուրջ փորձ ունի»

«Տիգրան Սարգսյանի պես դպրոց, փորձ, այդ կարգի ինստիտուտներում պաշտոն ունեցած մարդ չկա»:

Հրաժարականի դիմում է ներկայացրել ՕՎԻՐ-ի պետը. նոր պետ է նշանակվել Նորայր Մուրադխանյանը

Հ. Քոչարյանը խնդրում է ՀՀ Ոստիկանապետից, որպեսզի իր դիմումի համաձայն՝ ազատվի ՕՎԻՐ-ի պետի պաշտոնից և ոստիկանության համակարգից:

Վեճ 7/26 ընտրատեղամասում. հանձնաժողովի նախագահը ինքնագործունեությամբ է զբաղվում (տեսանյութ)

Մալաթիայի Դանիել Վարուժանի դպրոցում տեղակայված 7/26 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահն ընտրությունների օրն ապօրինությամբ էր զբաղված: Ժամը 20:00-ից հետո, երբ ընտրատեղամասի դռները փակվեցին եւ հանձնաժողովակաները փորձում էին կենտրոնանալ, որ անցնեին քվեաթերթիկների հաշվարկին, հանկարծ նկատեցին, որ հանձնաժողովի նախագահը չհրկիզվող պահարանի դուռը բացել է, չօգտագործված քվեաթերթիկներն ու մկրատը վերցրել է, մենակ-մենակ մի անկյունում մարում է դրանք: Երբ սա նկատեցին

Իշխանության օգտին աշխատեց ԹԽՄ-ն՝ «Թաղային խուժանների միությունը»

ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրդառնալով Երեւանի ավագանու ընտրություններին՝ նկատեց․ «Քվեաթերթիկում չեմ տեսել մի դաշինք, որի հապավումը լիներ՝ ԹԽՄ, բայց փաստորեն, ոչ ֆորմալ այդ չգրանցված դաշինքն էր աշխատում՝ «Թաղային խուժանների միությունը»: Այդ դաշինքը ցուցակում չկար, բայց կարելի է համոզված ասել, որ այդ «Թաղային խուժանների միություն» ոչ ֆորմալ դաշինքը աշխատեց իշխանության օգտին: Այս ընտրությունները

Amur Media. «Խաբարովսկում ձերբակալվել է ապօրինի ծառահատ հայերի խումբ»

Խաբարովսկում ձերբակալվել է հայերից բաղկացած ութ հոգանոց հանցախումբ, որը ապօրինաբար ծառեր է հատել, գրում է «Ամուր Մեդիա» լրատվական գործակալությունը: Իրավապահ մարմինները հայտնել են, որ առգրավվել է մեծ քանակությամբ փայտանյութ, որը հանցախումբը պատրաստվում էր վաճառել Չինաստանում: Հասցված վնասը կազմում է ավելի քան 30 միլիոն ռուբլի: Հավանական է, որ հայտնաբերվեն այլ անձիք, որոնք մասնակցել են նշված հանցագործությանը.

ՕԵԿ-ը քաղխորհրդի նիստ է անցկացրել

Քննարկվել է նոր կառավարության շրջանակներում ՕԵԿ կողմից երաշխավորվող թեկնածուների հարցը:

Կառավարության կազմը հիմնականում նույնն է

Քիչ առաջ ավարտվել են ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը, որոնց ժամանակ հաստատվել է կառավարության նոր կազմը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ օրակարգում եղել են երկու հարցեր` Երեւանի ավագանու ընտրությունների ամփոփում: Կուսակցության ղեկավար մարմինը դրական է գնահատել ընտրությունների որակը եւ արդյունքները: «Մենք պետք է արդարացնենք երեւանցիների`մեզ վստահված քվեն»: Ապա քննարկվել

Արմեն Մարտիրոսյանը կողմ է, որ պատժեն «Ժառանգության» հանձնաժողովի նախագահին

Նա ողջունում է ՀԱԿ կուսակցության քայլը՝ ՀՔԾ դիմելու եւ վստահեցնում է, որ ոչ մի խնդիր չկա

Այդ մարդը Շիրխանյա՞նն էր

«Հոկտեմբերի 27-ին պետք է սպանվեր բոլորովին ուրիշ մարդ, եւ ոչ թե նրանք, որոնք սպանվեցին»,- մի քանի ամիս առաջ «Ա1+»-ին ասել էր Ֆրանսիայում բնակվող քաղաքական փախստական Արծրունի Ավետիսյանը: «Նա, ով պետք է մեռներ, հիմա էլ ողջ է, ես գիտեմ, թե ով է նա, գիտեմ նրա անունը, գիտեմ որտեղ է բնակվում»,- պնդում էր նա։   Մանրամասները այստեղ՝

Մարզպետը ցանկանում է, որ ՀՀԿ անդամը դառնա դպրոցի տնօրեն

Մրցույթի արդյունքով տնօրեն չի ընտրվել

Glendale News Press. «Ամերիկահայը ոսկրածուծի դոնոր է փնտրում»

Փիթեր Ստեփանը հազվադեպ հանդիպող հայկական ոսկրածուծի որոնման աշխատանքները վերջերս է սկսել, սակայն բջջային լիմֆոմա հիվանդությունը սկսվել է մեկ տարի առաջ: Գրում է «Գլենդեյլ նյուզ փրես» թերթը: Գլենդեյլի 53-ամյա բնակչի քաշը սկսել էր նվազել 2011թ. նոյեմբերին: Սակայն նրան թվում էր, թե դա կապված է աշխատանքային սթրեսի հետ: Այցելելով բժշկի՝ նրա որովայնի եւ անութափոսերի վրա հայտնաբերվել էր

Սաակաշվիլի. «Հարավային Կովկասի ճակատագիրը վճռվում է Բաքվում»

Հարավկովկասյան տարածաշրջանի ճակատագիրը այսօր վճռվում է Ադրբեջանում, այսօր Բաքվում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: «Առանց չափազանցության, մեր տարածաշրջանի հետագա ճակատագիրը վճռվում է այստեղ` Բաքվում, Ադրբեջանում: Դա ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի, առհասարակ հետխորհրդային երկրների անկախությունն է: Եվրոպայի անվտանգության եւ աշխարհում ազատության ճակատագիրը այժմ վճռվում է այս տարածաշրջանում,

Քրգործ՝ փաստաբան Լուսինե Սահակյանին սպառնալու դեպքի առթիվ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքում ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ փաստաբան Լուսինե Սահակյանին սպառնալու դեպքի առթիվ։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռ.Սահակյանը  գրավոր դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ դատարանում Լուսինե Սահակյանի նկատմամբ սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ հնչեցնելու փաստի առթիվ քրեական գործ

Այլ անձի փոխարեն քվեարկելու համար նոր կասկածյալներ

Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 և 07/18 ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկության փորձ կատարելու և այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցված քրեական գործերի շրջանակներում որպես կասկածյալ են ներգրավվել Դ.Մխիթարյանը և Ս.Սերոբյանը: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է

The Moscow Times. ««Ռոսնեֆտն»-ն ու «Իտերա»-ն բանակցություններ են վարում Նաիրիտի համար»

Ռուսական նավթաարդյունաբերական «Ռոսնեֆտ» եւ գազ արդյունաբերող «Իտերա» ընկերությունները բանակցություններ են վարում Հայաստանի կառավարության հետ Նաիրիտ գործարանը ձեռք բերելու համար, գրում է «Մոսքոու թայմս» թերթը՝ հղում անելով «Վեդոմոստի» թերթի երեքշաբթի օրվա հրապարակմանը, որը հիմնված է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ու Նաիրիտի անհայտ աղբյուրների վրա: «Իտերա»-ի աղբյուրը հաստատել է «Վեդոմոստի»-ին, որ ընկերությունը քննարկում է «նախագծին

Սերժ Սարգսյանն ընդունել է Չեռնոգորիայի փոխվարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին: Նախագահը ողջունել է Չեռնոգորիայի փոխվարչապետին մեր երկրում և նշել, որ նրա այցը լավ հնարավորություն է ձևավորելու հայ-չեռնոգորյան հարաբերությունների օրակարգը, ուրվագծելու համագործակցության ոլորտներն ու առաջնահերթությունները, մտքեր փոխանակելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ: ՀՀ Նախագահը և Չեռնոգորիայի փոխվարչապետը

«Նարինեին առաջին անգամ մետրոյում եմ տեսել». Որտե՞ղ են ծանոթանում զույգերը

Զույգերը միմյանց հետ ծանոթանում են աշխատավայրում, միջոցառումների, ծննդյան, հարսանեկան և այլ արարողությունների ժամանակ, համացանցում, փողոցում և այլն: Եթե երկուսն էլ առաջին հայացքից համակրում են միմյանց, ապա շփումը շարունակվում է: «Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց, թե որտեղ և ինչ պայմաններում են ծանոթանում ապագա սիրահարները: -Ընկերուհուս հետ ծանոթացել եմ դպրոցում, երբ տեղափոխվեց մեր դասարան: Հենց սկզբից հավանեցի: Դասերի ժամանակ

«Ընտրություններն անցան լարված և մրցակցային մթնոլորտում»

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) հասարակական կազմակերպությունը, որն իրականացնում է «Երևանի ավագանու ընտրություններ – 2013» իրավական նախաձեռնությունը, ներկայացնում է իր պաշտոնական նախնական եզրակացությունը ս.թ. մայիսի 5-ին անցկացված՝ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքի վերաբերյալ։ Ընտրություններն անցան լարված և մրցակցային մթնոլորտում։ Տեղամասերում և տեղամասերից դուրս մարդկանց խմբեր և առանձին անհատներ ճնշումներ էին գործադրում ընտրական գործընթացի մասնակիցների վրա։ Ճնշողների մեկ

Պետությունը պատրաստ է աջակցել վերամշակված ապրանքների իրացմանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում  տեղի է ունեցել խորհրդակցություն ընթացիկ տարվա մթերումների կազմակերպման և պատրաստի արտադրանքի իրացման հետ կապված խնդիրների վերաբերյալ: Խորհրդակցությունը, որին մասնակցում էին ոլորտը ներկայացնող շուրջ 80 ձեռնարկությունների ղեկավարներ, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ, արտահանման խթանման հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ, հրավիրվել էր վարչապետ Սարգսյանի հանձնարարականով` երկու շաբաթ առաջ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում: Ողջունելով

Արդարադատության խորհուրդը պատասխանատվության է ենթարկել դատավորին

Ինչպես տեղեկացնում է AM իրավաբանական ընկերությունը, ՀՀ արդարադատության խորհուրդը ընկերության փաստաբանի դիմումի հիման վրա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Իշխան Բարսեղյանի նկատմամբ կիրառել է կարգապահական տույժ՝ հայտարարելով նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Դատավոր Բարսեղյանի վարույթում գտնվող գործով AM ընկերութան հաճախորդի շահերից ելնելով փաստաբանը Դատարանին միջնորդել է գործում առկա երեք  պայմանագրերից մեկի մասով հայցը թողնել

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930