Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստներին ազատ չարձակելու դեպքում, Հայաստանը կշարունակի համարվել քաղբանտարկյալ ունեցող երկիր

Մայիս 08,2013 11:05

ՀՀ Վճռաբեկ դատարանը ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գրիգորյանի գործով այսօր կայացվելիք որոշմամբ պետք է կանխորոշի միջազգային կառույցների Հայաստանի վերաբերյալ ապագա զեկույցներում քաղբանտարկյալներին նվիրված բաժին լինելու է, թե ոչ։

Միայն այն փաստը, որ Վճռաբեկ դատարանը որոշեց ՀԱԿ ակտիվիստների բողոքը վարույթ ընդունել, արդեն իսկ վկայում է, որ այս գործով ՀՀ ղեկավարության քաղաքական որոշումը փոխվել է, կամ առնվազն քննարկվում է նման տարբերակ։ Հակառակ դեպքում՝ Վճռաբեկ դատարանը բողոքը կվերադարձներ եւ վարույթ չէր ընդունի, ինչպես սովորաբար անում է։ ՀԱԿ ակտիվիստները Վճռաբեկ դատարանից պահանջել են իրենց արդարացնել։ Գրեթե անհավանական է, որ Վճռաբեկն ամբողջությամբ կբավարարի բողոքը։ Բայց մյուս կողմից՝ քաղբանտարկյալ չունենալու խնդիրը Վճռաբեկ դատարանը կարող է լուծել առաջին ատյանի կայացրած դատավճիռը մեղմելու ճանապարհով։ ՀՀ օրենսդրությունը Վճռաբեկին իրավունք է տալիս բեկանել ստորադաս դատարանի դատավճիռը եւ կայացնել նոր դատական ակտ։ Վճռաբեկը կարող է Տիգրան Առաքելյանի ազատազրկման վեց տարի ժամկետը կրճատել 1-2 տարով եւ հիմք ընդունելով այն փաստը, որ նա արդեն իսկ մեկ տարի ինն ամիս գտնվոմ է անազատության մեջ, որոշել՝ նրան ազատ արձակել, ազատազրկման մնացած ժամկետի մասով սահմանելով փորձաշրջան։ Իսկ Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գրիգորյանի ազատազրկումը կարող է փոխարինվել պայմանական ազատազրկմամբ։

ՀԱԿ ակտիվիստներին ազատ չարձակելու դեպքում, Հայաստանը կշարունակի համարվել քաղբանտարկյալ ունեցող երկիր։ Փաստը մնում է փաստ, որ եթե ՀԱԿ ակտիվիստների գործը չլիներ, ապա, ասենք, ԱՄՆ պետդեպի՝ Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցի քաղբանտարկյալների բաժնում միայն եհովայի վկաների եւ Վարդան Օսկանյանի պատմության հիշատակումները կլինեին։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031