Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության խորհուրդը պատասխանատվության է ենթարկել դատավորին

Մայիս 07,2013 19:12

Ինչպես տեղեկացնում է AM իրավաբանական ընկերությունը, ՀՀ արդարադատության խորհուրդը ընկերության փաստաբանի դիմումի հիման վրա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Իշխան Բարսեղյանի նկատմամբ կիրառել է կարգապահական տույժ՝ հայտարարելով նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

Դատավոր Բարսեղյանի վարույթում գտնվող գործով AM ընկերութան հաճախորդի շահերից ելնելով փաստաբանը Դատարանին միջնորդել է գործում առկա երեք  պայմանագրերից մեկի մասով հայցը թողնել առանց քննության, քանի որ ըստ այդ պայմանագրի, կողմերը համաձայնվել են իրենց միջև ծագող բոլոր վեճերը հանձնել արբիտրաժային դատարանի լուծմանը: Իսկ Դատարանը փոխարենը միայն մեկ պայմանագրի մասով հայցը թողներ առանց քննության, այլ ամբողջությամբ` ներառյալ գործի քննության առարկա մյուս երկու պայմանագրերից բխող վեճը: Իր այդ որոշմամբ դատավորը կամայականորեն և օրենքի ակնհայտ խախտմամբ զրկել էր AM ընկերութան հաճախորդին իր իրավունքները դատական կարգով վերականգնելու հնարավորությունից: Այս ամենը ՀՀ Արդարադատության խորհուրդը արդարացիորեն գնահատել է դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:

«AM ընկերութունը բարձր է գնահատում բոլոր դատավորների աշխատանքը և հարգում դատարանների արդարացի որոշումները, որոնք հնարավորություն  են ընձեռում առավելագույնս արդյունավետորեն պաշտպանել ընկերության բոլոր հաճախորդների իրավաչափ շահերը ՀՀ դատարաններում: Միևնույն ժամանակ, առաջնորդվելով արդարադատության շահերով, կարևորելով օրենքի տառի պաշտպանության առաջնահերթությունը և ելնելով մեր հաճախորդների կարիքներից, պատրաստ ենք օգտվել օրենքով սահմանված բոլոր հնարավորություններից», նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031