Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը քաղխորհրդի նիստ է անցկացրել

Մայիս 07,2013 21:43

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

Քաղաքական խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ Սահմանադրության համաձայն  եւ Կոալիցիոն հուշագրին համապատասխան ձեւավորվող նոր կառավարության շրջանակներում ՕԵԿ կողմից երաշխավորվող թեկնածուների հարցը:

Քաղաքական խորհուրդն իր որոշմամբ ՀՀ Քաղաքաշինության նախարարի պաշտոնում երաշխավորել է ՕԵԿ քաղխորհրդի անդամ Սամվել Թադեւոսյանի, Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում ՕԵԿ քաղխորհրդի անդամ` Սերգո Կարապետյանի  եւ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում ՕԵԿ քաղխորհրդի անդամ ` Արմեն Երիցյանի թեկնածությունը:

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը նա եւ որոշում է կայացրել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից հետ կանչել Ավագ Հակոբյանին:

Կուսակցության քաղխորհուրդը նա եւ որոշել է լսել  եւ գնահատել օրենսդիր  եւ գործադիր մարմիններում կուսակցության կողմից ներկայացված անձանց հաշվետվությունները կատարված աշխատանքների վերաբերյալ:

Քաղաքական խորհուրդը քննարկել  եւ ամփոփել է Մայիսի 5-ին տեղի ունեցած Եր եւան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքն ու արդյունքները:

Քաղաքական խորհուրդն իր շնորհակալությունն է հայտնել ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանին ակտիվ  եւ հավասարակշիռ քարոզարշավ անցկացնելու  եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերը եր եւանցիներին հասանելի դարձնելու համար:

Արմեն Երիցյանն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին եւ քաղաքական խորհրդին վստահության համար  եւ նշել, որ, անկախ ընտրությունների արդյունքներից, շարունակելու է սրտացավ ու հետեւողականորեն աշխատել` Հայաստանը ավելի անվտանգ ու աղետակայուն դարձնելու համար: Արմեն Երիցյանը նա եւ նշել է, որ քարոզարշավի ընթացքում տեղեկացել է երեւանցիներին հուզող բազմաթիվ խնդիրների մասին, որոնց լուծմանը` որպես Արտակարգ իրավիճակների նախարար, իր մանդատի շրջանակներում նույնպես հետամուտ է լինելու:

Քաղխորհրդում նաեւ անդրադարձ է եղել Հայաստանի ներքին  եւ արտաքին քաղաքական օրակարգին առնչվող այլ խնդիրներին:

 

ՕԵԿ լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031