Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարականի դիմում է ներկայացրել ՕՎԻՐ-ի պետը. նոր պետ է նշանակվել Նորայր Մուրադխանյանը

Մայիս 07,2013 23:00

Այսօր՝ մայիսի 7-ին, Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենան Վլադիմիր Գասպարյանին դիմում է ներկայացրել:

Ինչպես https://shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Քոչարյանը խնդրում է ՀՀ Ոստիկանապետից, որպեսզի իր դիմումի համաձայն՝ ազատվի ՕՎԻՐ-ի պետի պաշտոնից և ոստիկանության համակարգից:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը բավարարել է Հովհաննես Քոչարյանի դիմումը, և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը (լուսանկարում) ազատվել է ոստիկանապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել Անձնագրային և վիզաների վարչության պետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031