Օրվա լրահոսը

«Շախտյորը» դարձավ Ուկրաինայի չեմպիոն: Հենրիխ Մխիթարյանի ռեկորդը մնում է առկախ

Դոնեցկի «Դոնբաս Արենա» ստադիոնում ավարտվեց ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 26-րդ տուրի «Շախտյոր»-«Մետալիստ» հանդիպումը:Պարտվելով 0:1 հաշվով՝ հանքափորներն 84-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը: Պատասխան գոլը դաշտի տերերից խարկովցիների դարպասը խփեց Իլսինյոն: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1, հաշվով, եւ «Շախտյորը» ժամանակից շուտ նվաճեց Ուկրաինայի չեմպիոնի կոչումը: Սակայն դեռեւս առկախ է մնում Հենրիխ Մխիթարյանի ռեկորդը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանին Ուկրաինայի առաջնությունների ռմբարկուների

«Շախտյորն» առաջին խաղակեսից հետո պարտվում է

Այս պահին Դոնեցկի «Դոնբաս Արենայում» ընթանում է ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 26-րդ տուրի «Շախտյոր»-«Մետալիստ» հանդիպումը: Առաջին խաղակեսից հետ Միրչա Լուչեսկուի թիմը սեփական հարկի տակ պարտվում է 0:1 հաշվով: Գոլը 39-րդ րոպեին խփել է խարկովցի Մարկո Դեւիչը: Հիշեցնենք, որ հաղթելու դեպքում հանքափորները ժամանակից շուտ կնվաճեն չեմպիոնի կոչումը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Արոնյանն ու Ադամսը ոչ-ոքի արեցին

Սանկտ-Պետերբուրգում այսօր մեկնարկեց շախմատի աշխարհի չորրորդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի երկրորդ շրջանը: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 6-րդ տուրում սպիտակներով 61-րդ քայլում ոչ-ոքի արեց Անգլիայի ներկայացուցիչ Մայքլ Ադամսի հետ: Միավորը բաժանեցին նաեւ Դին Լիժեն-Պյոտր Սվիդլեր, Վլադիմիր Կրամնիկ-Վիշվանաթան Անանդ, Լորան Ֆրեսինե-Նիկիտա Վիտյուգով, Մաքսիմ Վաշյե Լագրավ-Բորիս Գելֆանդ զույգերը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Նժդեհի երիտասարդ դերակատարը չհամեմատվեց հասուն «Նժդեհի» հետ

  Այս տարվա հունվարի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերության «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերն է Հրաչ Քեշիշյանը, նկարահանվել են Արտաշես Ալեքսանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Չուլպան Խամատովան, Միխայիլ Եֆրեմովը եւ ուրիշներ: Երիտասարդ Նժդեհին մարմնավորել է ծնունդով գորիսեցի Շանթ Հովհաննիսյանը, ավելի հասուն տարիքի Նժդեհին՝ Արտաշես Ալեքսանյանը: «Ֆիլմն արդեն հասցրել ենք ցուցադրել

«Մարաթուկը» երգեց անգամ ավտոբուսում (տեսանյութ)

Երգի եւ պարի «Մարաթուկ» ազգագրական համույթը այս տարվա հուլիսին կտոնի հիմնադրման  30-ամյակը: «Մարաթուկի» գլխավոր առաքելությունն է ազգագրական երգուպարի պահպանումը, ներկայացումը եւ փոխանցումը սերունդներին: Համույթի պարուսույցն է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Կարապետյանը, խմբավարը՝ Արա Ավագյանը, տնօրենը՝ Վարդգես Աղասյանը:  «Մարաթուկը» նկարահանվել է  «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերության «Գարեգին Նժդեհ» ֆիլմում (ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան), ուստի պատահական չեն համույթի ելույթները տարբեր ցուցադրությունների

ԿԸՀ նիստում քննարկված տեղեկանքը վիճահարույց չէր

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  արտահերթ նիստի ընթացքում քննարկվեց Երեւանի ավագանու ընտրություններում գրանցված կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ երկրորդ հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը: Նշվեց, որ տեղեկանքը կազմելիս ուսումնասիրվել են ոչ միայն հայտարարագրերը, այլեւ դրանց կից փաստաթղթերը, ինչպես նաեւ բանկի կողմից տրամադրված կտրոնները, համադրվել են հեռուստաընկերությունների կողմից տրամադրված եթերաժամանակի

Ապրիլի 28-ը աշխատանքի պաշտպանության և աստագիտության համաշխարհային օրն է

Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա նպատակը տարբեր երկրների, կազմակերպությունների տնօրենների ուշադրությունը աշխատավայրի պայմանների, անվտանգության և այլ խնդիրների վրա սևեռելն է: Տոնը նշվում է 2003 թվականից, երբ Աշխատանքի համազգային ընկերությունը ապրիլի 28-ը աշխատանքի պաշտպանության համաշխարհային օր հռչակեց: Աշխարհում ամեն օր աշխատավայրում բազում խնդիրներ են առաջանում, որոնք կարող են լուրջ վնասվածքների, հիվանդությունների, նաև մահվան  պատճառ դառնալ:  Ամբողջ տարվա

«Գարեգին Նժդեհը» ցուցադրվեց՝ Լեռնահայաստանի հռչակման առիթով (Տեսանյութ)

  «Տաթեւյան պրեմիերաներ» միջոցառումների շարքում «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերության նկարահանած «Գարեգին Նժդեհ» ֆիլմը (ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան) ապրիլի 27-ին ցուցադրվեց Տաթեւի վանքում:  Ցուցադրությունն իրականացվեց «Տաթեւ» հիմնադրամի եւ  ճոպանուղին կառավարող «ՏաԹեւեր» ընկերության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ: «Գարեգին Նժդեհ» ֆիլմը ցուցադրվեց Տաթեւի վանական համալիրի շրջակայքում գտնվող  վեց գյուղերի (Տաթեւ, Հալիձոր, Խոտ, Տանձատափ, Շինուհայր, Սվարանց) բնակիչների համար: Միջոցառմանը, որի ժամանակ ողջույնի

7 հնարք, որ դուք չեք կարող անել սեփական մարմնի հետ (Տեսանյութ)

Բարձրացնել մի ունքը: Մարդկանց մեծ մասը չի կարողանում անել այս հնարքը, սակայն եթե տարվեն հետևողական վարժություններ, ապա այն հնարավոր կլինի հեշտությամբ իրագործել: Հեշտությամբ շարժել ականջները: Շատ քչերն են կարողանում շարժել սեփական ականջները, քանի որ ի տարբերություն դեմքի այլ մասերի, ականջների մկանային համակարգը հավելյալ նյարդերով է կապված ուղեղի հետ: Տարբեր հնարքներ լեզվի հետ: Նախկինում  լեզվով հնարանքներ

Քավոր Հարութի անչափահաս որդուն կալանավորեցին ու ուղարկեցին Աբովյան

Հենց նոր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց նախնական  երկու ամիս ժամկետով կալանքի տակ պահել  Գյումրու կրակոցների գործով ձերբակալված քավոր Հարութի անչափահաս որդուն` Գևոր Խաչատրյանին: Նա  այս ընթացքում կգտնվի Աբովյանի քրեակատարողական հիմնարկում: Հիշեցնենք, որ 1995 թվականին ծնված այս երիտասարդը կասկածվում է  ապօրինի զենք կրելու մեջ: Ինչպես 3 օր առաջ պարզաբանեց  Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը.

Twitter-ի «կորստից» մինչև Google-ի հեղափոխական նորույթը

Նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել էինք, որ Twitter-ը նոր երաժշտական ծրագիր է ձեռք բերել, իսկ ահա օրեր առաջ պարզ դարձավ, որ գործարկումից մեկ շաբաթ անց Twitter-ի երաժշտական ծառայությունը  մնացել է առանց ղեկավարի: Քևին Թաուն հեռացել է ընկերությունից՝ հայտնում է All Things Digital-ը: Twitter-ում այդ տեղեկությունը չեն մեկնաբանում: Թաուն հիմնադրել է We Are Hunted ընկերությունը, որը Twitter-ը գնել է

«Նկարչությունը ինձ տալիս է մտքերս, էմոցիաներս արտահայտելու հնարավորություն». Երիտասարդ նկարչուհի

  19-ամյա Արուս Հակոբյանը գեղանկարիչ է: Սովորում է Փանոս Թերլեմեզյանի անվան պետական քոլեջում: Փոքր հասակում նկարում էր հաճույքի համար, հետո որոշեց այս ուղղությամբ լուրջ մասնագիտանալ: Ասում է`բացի նկարչությունից իրեն ոչ մի բնագավառ չի հետաքրքրել. «Վաղուց էի որոշել, որ 8-րդ դասարանից դպրոցից պետք է դուրս գամ եւ ընդունվեմ քոլեջ: Նկարչությունը ինձ տալիս է մտքերս, էմոցիաներս արտահայտելու

Ավտոմեքենաների բերքահավաք Գյումրի քաղաքում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերները, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության աշխատակիցները, ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Գյումրիի բաժնի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցների հետ ավտոմեքենաների մի իսկական բերքահավաք են կատարել Գյումրի քաղաքում: Ինչպես Գյումրիից shamshyan.com-ին հայտնում է

Մահացել է օձի խայթոցից

Ավստրալացի մականորդ 26-ամյա Կարլ Բերին մահացել է մարզման ժամանակ օձի խայթոցից: Տափօղակով հոկեյի Մարրարի կենտրոնում մականորդը շարունակել է մարզումային թեթեւ վազքը, մտածելով, որ ոչ թունավոր պիթոն է իրեն խայթել: Սակայն որոշ ժամանակ անց նա կորցրել է գիտակցությունը եւ մահացել է: Հետագայում պարզվել է, որ նրան խայթել է արքայական շագանակագույն օձը, որը ցամաքային օձերի մեջ ամենաթունավորներից

Քանի՞ մարդ է հետեւել Ալյոխինի հուշամրցաշարին

Այսօր Սանկտ-Պետերբւրգի Միխայլովյան ամրոցում 6-րդ տուրով մեկնարկում է շախմատի աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի երկրորդ շրջանը, որի բացման առիթով երեկ կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաեւ Վլադիմիր Կրամնիկն ու գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը: «Russiachess»-ը տեղեկացնում է, որ փարիզյան օրերին աշխատանքային օրերին անմիջականորեն Լուվրում պարտիաների ընթացքին ներկա է եղել օրական 500, հանգստյան օրերին՝ երկու

Եղանակի կանխատեսումը մայիս ամսվա համար

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 18..190C, որը 10C բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 7…90C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 28…300C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 4…60C, առավելագույնը՝ 29…300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել

ՃՏՊ Սարյան փողոցում

Ապրիլի 28-ին, ժամը 00.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 24 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են  «Մերսեդես» մակնիշի 10 PP 007,  «Օպել» մակնիշի 6090S և «Մերսեդես» մակնիշի 30 LS 282 պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենաները հոսանքազրկել են:

Հրդեհ Վարդենիսում

Ապրիլի 28-ին, ժամը 08.22-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Վարդենիս քաղաքի Տերյան փողոցի թիվ 14 տան տանիքը և տանը կից անասնագոմը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.55-ին, մարվել` 09.10-ին: Այրվել են Պ. Հովհաննիսյանին պատկանող անասնագոմն` ամբողջությամբ (45քմ) և տան տանիքի

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 6 վիրավոր, այդ թվում և զինվորներ

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:15-ի սահմաններում Իջևան-Կայան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ 30-ամյա Էդգար Գասպարյանի վարած УАЗ 409 մակնիշի 19 ԼԼ 343 համարանիշի և Պառավաքար գյուղի բնակիչ, 18-ամյա Սարգիս Չիթչյանի վարած Opel Vectra մակնիշի 09 ՍՕ 681 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ում ֆոտոլրագրող

Այրվել է պաղպաղակի 3 սառցարան

Ապրիլի 28-ին, ժամը 08.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 135դ շենքի առաջին հարկի մթերային խանութում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.13-ին, մարվել` 08.26-ին: Դ. Շահբազյանին պատկանող «Թռիչք» մթերային խանութում այրվել է պաղպաղակի 3 սառցարան: ԱԻՆ

Կեսօրից հետո

Սարմեն Ղահրամանյան Արցախյան ազատամարտի նահատակ 32 երիտասարդ խրամորթցիների հիշատակին: «Եւ հաստա՞տ է ձեր ուխտը, Լեռան որդիներ։ Եւ ո՞ւմ եք թողել ձեզ համար, միայն ձեզ համար, հենց ձեզ համար ծնված հրեղեն աղջիկները»։                                                                                                              Մ. Գալշոյան «Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ»։ Դյուամել   Բայց Լյովային՝ հրամանատարորպես, ուրիշ բան էր հետաքրքրում, ու ասաց՝ մեկ էլ՝

Ավագանու ՀՀԿ-ական անդամը՝ Տիգրան Ուրիխանյանի «բարեկրթության» եւ ԲՀԿ-ի միաձայն կողմ քվեարկությունների մասին

«Պաշտոնապես հայտարարում եմ, պատասխանատու հայտարարություն եմ անում. ԲՀԿ-ն երբեք ոչ դեմ է քվեարկել, ոչ ձեռնպահ, ոչ էլ ավագանու նիստում երբեւէ ելույթ է ունեցել ինչ-որ հարցի շուրջ:  Բացի Պողոս Փլավչյանից, որը առաջարկություններ է ներկայացրել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ գործող ավագանու անդամ, ավագանու թեկնածու Աստղիկ Գեւորգյանը: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Գուրգեն Գասպարյանը նախօրեին Aravot.am-ի հետ զրույցում

Շակիրին օգնեց «Բայերին» դուրս գալ Չեմպիոնների լիգա

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում «Բավարիան» 1:0 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»: Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Մյունխենի թիմի եւ Շվեյցարիայի հավաքականի անդամ Ջերդան Շակիրին: Կիսապաշտպանի այս գոլն օգնեց «Բայերին»՝ եկող մրցաշրջանում տեղ ունենալ Չեմպիոնների լիգայի մրցաշարում, քանի որ առաջնության ավարտից երեք տուր առաջ Լեւերկուզենի թիմը «Ֆրայբուրգին» արդեն  գերազանցում է 11 միավորով:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

«Նա պետք է լինի ինձանից ցածրահասակ». Մովսես Կարապետյան

«Առավոտ երիտասարդականի» բլից հարցման հյուրը դերասան Մովսես Կարապետյանն է, ով հանդիսատեսին գրավում է իր դրական աուրայով: Շատերը նրան ճանաչում են «Եռաչափ սեր» հեռուստասերիալից: Մովսե՛ս, սերիա՞լ, թե՞ թատրոն: -Թատրոն, որովհետև այն ինձ շատ հոգեհարազատ է: Ինչպե՞ս եք անցկացնում թատրոնում կամ նկարահանման հրապարակում ընձեռնված ընդմիջումը: -Եթե սոված եմ լինում, ճաշում եմ… Եթե դերասան չդառնայիք, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

Նախագահը ներկա է գտնվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորամուտի գալա համերգին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորամուտի գալա համերգին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Շաբաթվա սկանդալից մինչև բարի լուր

Շաբաթվա սկանդալը եղավ երգչուհիներ Սոնա Շահգելդյանի և Վարսայի միջև: Վերջերս Սոնան որպես իր նոր երգ ներկայացրել էր «Le reve brise» ֆրանսալեզու երգը, իսկ օրերս Youtube-ում և հեռուստատեսությամբ հայտնվեց նույն երգի տեսահոլովակը, բայց արդեն Վարսայի կատարմամբ: Դա էլ դարձավ Սոնայի բարկության պատճառը, երգչուհին պնդում է, թե սա այսպես չի թողնի. «Շարունակում եմ զարմանալ ու զայրանալ…       Այսօր

Doğan. «ԱՄՆ-ի և Ինտերպոլի ուժերը բռնել են թմրադեղերի թուրք դիլներին»

Ինտերպոլի և ԱՄՆ-ի կողմից 13 տարի փնտրվող, թմրանյութերի թուրք դիլերը ձերբակալվել է Ստամբուլում ապրիլի 26-ին: Հայտնում է «Դողան» լրատվական գործակալությունը: Ջումհուր Յակուտը, որը հայտնի է որպես «կնքահայրերի հայր» և ԱՄՆ-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող 4 հիմնական անուններից մեկն է, բռնվել է ոստիկանական խոշոր գործողության արդյունքում՝ ընտանեկան իր շքեղ առանձնատանը: Փորձելով փախչել ոստիկանությունից՝ Յակուտը կոտրել է իր

Ֆիլմ` ընտրության մասին

Մենք բոլորս գրեթե ամեն օր կանգնում ենք ընտրության առջեւ, բացի դրանից մենք ունենք նաեւ մի քանի տարին մեկ նախագահ կամ պատգամավոր ընտրելու հնարավորթյուն: Ճիշտ է, թեկնածուները ինչ են անում, որպեսզի ստանան այդ մանդատը` քչերը գիտեն, սակայն շատ բան կարող են բացահայտել «Ընտրության օր» ֆիլմի հերոսները: Կատակերգության հեղինակները հանդիսատեսին ցույց կտան ընտրական գործընթացի ոչ լավ կողմերը,

Արմեն Երիցյանը. «Բա ինչի՞ համար եմ եկել էսքան չարչարվում, կարո՞ղ է բան ու գործ չունեմ»

Ձեզ վրա այդպիսի տղամարդու տպավորությո՞ւն եմ թողնում, որ կարող են ինձ հանձնարարել ես գամ ելույթներ ունենամ, գնամ:

Բլատերը $ 6 միլիոնով 31 ձայն է գնել

ԿՕՆԿԱԿԱՖ-ի նախկին նախագահ Ջեկ Ուորները ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահ Զեպ Բլատերին մեղադրել է կոռուպցիայի մեջ: Ուորները հայտարարել է, թե ՖԻՖԱ-ն $ 6 միլիոն է հատկացրել Տրինիդադ եւ Տոբագոյում մարզումային կենտրոն կառուցելու համար՝ 1998 թվականին կազմակերպության ղեկավարի ընտրությունում իրեն աջակցելու դիմաց: Ուորների խոսքերով, այդ հարցը լուծվել է այն ժամանակվա ՖԻՖԱ-ի նախագահ Ժոաո Ավելանժի հետ եւ ԿՕՆԿԱԿԱՖ-ի ձայները

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930