Օրվա լրահոսը
Սուրիկ Խաչատրյանը գտնում է, որ պետբյուջեից 200 մլն դոլար հափշտակելը թեթե՞ւ արարք է
Սուրիկ Խաչատրյանը զրպարտության համար դատի է տվել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին եւ նրանից պահանջել 1.5 մլն դրամ: Այսօր առաջին դատական նիստն էր: Aravot.am-ը Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանից հետաքրքրվեց, թե որքա՞ն է գնահատում Սյունիքի նախկին մարզպետի շանսերը, որ կհաղթի այդ դատը: Փաստաբանը պատասխանեց. «Երկու փաստերի վերաբերյալ, որոնցում Սամվել Հարությունյանը մեղադրում է ծանր մարմնական վնասվածքի
Համաներման մանրամասները դեռ չեն գաղտնազերծվում
Նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը: «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ նախագահի առաջարկն ԱԺ-ն արդեն ստացել է: Ո՞ր հոդվածների վրա է այն տարածվելու եւ արդյոք քաղաքական հայացքներով դատապարտվածները ազատ կարձակվեն`հարցերը դեռեւս անպատասխան են: Թեեւ նախագահի առաջարկություններում արդեն
Սուրիկ Խաչատրյանի գործով դատավորը լրագրողներին «դաս տվեց», թե ինչպես լուսաբանել այդ նիստը
Այսօր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դատավարությունն էր՝ ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի: Դատավոր Անի Մխիթարյանը դատական նիստի սկզբում կոշտ տոնով լրագրողներին սկսեց դաս տալ՝ իր ասելով՝ նախկին փորձը նկատի ունենալով. «Դատական նիստը լուսաբանելիս պետք չի անել մեկնաբանություններ՝ ձեր ընկալունակության սահմաններում: Նորից եմ ասում, եթե պետք
«Ժառանգության» թեկնածուն մտադիր է բողոքարկել Սյունիքում անցկացված ընտրության արդյունքները
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը մտադիր է բողոքարկել սեպտեմբերի 29-ին անցկացված ընտրության արդյունքները: Այս մասին մեզ տեղեկացրեց թեկնածուն եւ հավելեց, որ անկախ ընտրությունների արդյունքներից, բարձր տրամադրություն ունի. «Տրամադրությունս վատ չի, էնքան մարդ ինձ է ընտրել, ինչի պիտի վատ լինի: Թիվ 38 ընտրատարածքում էդքան մարդ ազնիվ է եղել, մասնակցել է
Ներկայացվեց «ՀԱՊԿ-ը եւ Եվրասիայի անվտանգությունը» զեկույցը
Այսօր «Նովոստի» միջազգային կենտրոնում կայացավ ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի «ՀԱՊԿ-ը եւ Եվրասիայի անվտանգությունը» թեմայով զեկույցի շնորհանդեսը` Մոսկվա-Երեւան տեսակամրջի ձեւաչափով։ Մոսկվայից մասնակցում էին` «Խելամիտ ինտերնետ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Վլադիմիր Մամոնտովը, Կասպիական համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեեւը, «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը, իսկ Երեւանից` «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը, ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական
Սուրիկ Խաչատրյանը հերքում է, որ իր մասնակցությամբ տեղի է ունեցել հրազենային կրակոց
Քիչ առաջ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցով նախնական դատական նիստն ՝ ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի: Ըստ Սուրիկ Խաչատրյանի, Սամվել Հարությունյանը զրպարտել է իրեն եւ նրանից պահանջում է 1.5 մլն դրամ: Ինչպես տեղեկացրել ենք, Սամվել Հարությունյանի շահերը դատարանում պաշտպանում է Մուշեղ Շուշանյանը, իսկ
«Բանդայի գործով» առաջին տուն մտածը Ջիմի անունով հետախույզ շունն է (Տեսանյութ)
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններից, առանձնատներից գողություններ կատարած աղմկահարույց «Բանդայի գործով» հերթական դատական նիստը: Պաշտպաններ Ստեփան Ոսկանյանն ու Սամվել Հովհաննիսյանը բացակայում էին դատական նիստից, իսկ ամբաստանյալ Արթուր Մանուկյանն էլ խնդրել էր դատարանից, որ իր շահերը ներկայացնի հանրային պաշտպանը: Դատարանը կդիմի
Հովիկ Աբրահամյան. «Պարոն Փաշինյան, ձեզ մի վերագրեք գլխավոր դատախազի պարտականությունները» (Տեսանյութ)
Հինգերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի աշխատանքների սկզբում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր մտահոգությունը հայտնեց օրերս Սյունիքի մարզում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի տեղաշարժը սահմանափակելու կապակցությամբ տեղի ունեցած միջադեպի առիթով։ «Ի՞նչ իրավունքով են ռուսական սահմանապահները պետական սահմանից տասնյակ կիլոմետր հեռու անցագրային կետ ստեղծել՝ առանց հայ իրավապահների իմացության»,- ԱԺ նախագահին հարցրեց Փաշինյանը։ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ դեպքի
Ոստիկանները հայտնաբերեցին ծեծողներին
Օգոստոսի 25-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի մոտ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներին է մոտեցել մի երիտասարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 22.20-ի սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա իրեն են մոտեցել 3 անծանոթ տղաներ, քաշքշել, ձեռքով հարվածել և դիմել փախուստի: 1966 թ. ծնված Մկրտիչ Տ.-ն հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, ժամը 23.50-ին հաղորդում
Ընդդիմադիրները դրական վերաբերմունքն ըստ Մարգարիտ Եսայանի, խոսում է նախագահի ճիշտ ընտրության մասին
Եվ բոլորովին զարմանալ պետք չէ, որ նաեւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները դրական արտահայտվեցին այս թեկնածության վերաբերյալ: Սա նշանակում է, որ հանրապետության նախագահը ճիշտ ընտրություն է կատարել:
Տղերք, դեմ չեմ, էլի հարստացեք, բայց ոչ թշվառների հաշվին
Իսկ ո՞ւմ են պետք տեսախցիկները, և եթե նույնիսկ պետք է, մի՞թե քաղաքապետարանը չի կարող ինքը գնի այդ տեսախցիկները, ամբողջ գումարը ինքը վերցնի. իսկ գումարը միլիոններ են, որը շուտով կդառնա միլիարդներ: Եվ այդ ահռելի գումարով մի քանի տասնյակ ավտոբուս գնի, լուծելով տրանսպորտի բոլոր հարցերը, դրանով արժանանա ժողովրդի օրհնանքի, և այլևս չի ասի. փող չկա, աչքն էլ չի գցի ընչազուրկ խավի 50 դրամին:
Սամվել Հայրապետյանի նախընտրական շտաբը այս ընտրությունները գնահատում է որպես անազատ եւ անարդար
Ընտրությունների օրն արդեն ստացվեցին զանգեր ընտրակաշառքների, ուղղորդումների վերաբերյալ, այսպիսով` ևս մեկ անգամ իշխանությունները ապացուցել են, որ չեն կարող անցկացնել նորմալ ընտրություններ, որ քաղաքացին այսօր չի կարող ազատ արտահայտել իր կամքը եւ որ առանց իշխանական ռեսուրսի ՀՀԿ-ի թեկնածուն չէր կարող ընտրվել:
«Բարև Երևանը» չի տեղեկացվել
30 սեպտեմբերի 2013, Երևան: Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ հարցով. ըստ Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պաշտոնական կայքէջի՝ 2013թ. հոկտեմբերի 11-ին Երեւան քաղաքում տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի կոնֆերանսը : Նա նշել է, որ միջազգային գիտաժողովի կազմակերպման հարցը տեւական շրջան
Համաներում հայտարարելու մասին Նախագահի առաջարկությունը ԱԺ նիստում կքննարկվի արտահերթ
Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկությունը: ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված՝ համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկության քննարկման կարգի համաձայն, Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունն ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում, այն ուղարկում
Վարորդը ընթացքի ժամանակ մոտոցիկլետից վայր է ընկել
Սեպտեմբերի 28-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Կավասակի» մակնիշի մոտոցիկլետի վարորդը Երևանի Սվաճյան փողոցի թիվ 27 հասցեի մոտ, ընթացքի ժամանակ, վայր է ընկել մոտոցիկլետից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Տեղի ունեցավ Երևան քաղաքի սամբոյի առաջնությունը
Սեպտեմբերի 28-ից 29-ը Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ Երևան քաղաքի սամբոյի առաջնությունը՝ 1998-99թթ ծնված մարզիկների միջև: 10 քաշային կարգերում մրցեցին շուրջ 7 տասնյակ պատանի սամբիստներ` Երևանի տարբեր վարչական շրջաններից, Աբովյանից, Արտաշատից, Չարենցավանից, Նոր Հաճընից, Եղվարդից: Ստորև ներկայացնում ենք հաղթողներին. Արմեն Սիմոնյան- 42 կգ Վրեժ Հարությունյան-46 կգ Հարություն Խոջոյան-50 կգ Վահե Ղազարյան-55 կգ
Մահվան ելքով պատահար Օշականում. էլեկտրասյունն ընկել է հետիոտնի գլխին
Սեպտեմբերի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Օպել Ֆռոնտեռա» մակնիշի ավտոմեքենան Օշական գյուղի Մաշտոցի փողոցում բախվել է Էլեկտրասյանը, որը կոտրվելով՝ ընկել է 1962 թ. ծնված Մեսրոպ Միրիջանյանի գլխին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
ԸԸՀ նախագահ. «Մյուս թեկնածուից դեռ բողոք չենք ստացել, ժամը 12-18:00-ն է բողոքարկման վերջնաժամկետը» (Տեսանյութ)
Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում երեկ մեծամասնական ընտրակարգով անցկացված լրացուցիչ ընտրությանը մասնակցել է 50 հազար 370 ընտրողից 25 հազար 349-ը: Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների հաշվարկի ժամանակ ձայների մեծ մասը բաժին էր ընկնում ՀՀԿ-ական թեկնածու Արմեն Կարապետյանին: Ընտրության նախնական արդյունքներով հաղթել է ՀՀԿ թեկնածու Արմեն Կարապետյանը, որը հավաքել է 20 հազար 744 քվե, իսկ
Վարք ջայլամաց. Եպիսկոպոսաց ժողովը զբաղված էր սքոլաստիկ խնդիրներով
Մկրտության ծեսի միասնականացման եւ սրբերի շարքին դասելու խնդիրը, եթե դրանք այսքան կարեւորվում են, կարելի է լուծել «աշխատանքային կարգով», նույնիսկ՝ իրար էլեկտրոնային նամակներ ուղարկելով: «Բենթլի», օֆշոր, Նորվան սրբազան, Երուսաղեմի պատրիարք՝ ահա թե ինչն է հուզում Հայաստանի հասարակությանը: Շրջանցել այդ հարցերը, ձեւ անել, թե դրանք գոյություն չունեն, առնվազն ջայլամություն է նշանակում:
Ի՞նչ կտա Միասնական քննչական մարմինը (Տեսանյութ)
Ի՞նչ կտա նորաստեղծ Միասնական քննչական մարմինը։ Արդյո՞ք այն կբերի նոր մոտեցումներ եւ քննչական ծառայության լիարժեք անկախություն: Այս հարցում գնահատականները դեռեւս սպասողական են: Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովը միգուցե գործնականում որոշ փոփոխություններ բերի, սակայն իրավաբանորեն ոչինչ չի փոխվի: Այս համոզմանն է նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը. «Քննչականը հիմա ումի՞ց է կախյալ,
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Սեպտեմբեր 30-ին, հոկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան` 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության
«Տուժողը դուք եք, եւ ոչ թե կոլեկտիվը»
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվում են Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստերը: Նա մեղադրվում է անցյալ տարվա ապրիլի 21-ին Երևանի Մոսկովյան 34ա հասցեում գտնվող «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի մուտքի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանին հրելու, դրա արդյունքում
Նախագահը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը
Նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հրդեհ Զ. Անդրանիկի փողոցում
Սեպտեմբերի 30-ին, ժամը 02.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ. Անդրանիկի փողոցում` «Բիբլոսբանկի» մոտակայքում,այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ջուլի» տաքսի ծառայությանը պատկանող «ԿԻԱՌԻՈ» մակնիշի 14ԼU791 պ/հ ավտոմեքենան(վարորդ ՝ Հ. Լ., ծնվ. 1954թ.) երթևեկելի հատվածից դուրս է եկել, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.15-ին,
Բացվում է գեղանկարիչ Վահե Թևոսյանի անհատական ցուցահանդեսը
Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիան սեպտեմբերի 30-ին «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում կազմակերպում է գեղանկարիչ Վահե Թևոսյանի անհատական ցուցահանդեսը՝ «Բու» խորագրով: Ցուցահանդեսին կցուցադրվեն 50 ստեղծագործություն, որոնք արտացոլում են երիտասարդ նկարչի նորարար մոտեցումները, նոր գաղափարների ոգեշնչումն ու քարոզչությունը: Ցուցահանդեսի բացման արարողության պատվավոր հրավիրյալներից են «Վիվա-Սել ՄՏՍ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ազգային Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, Հայաստանի
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում Նախագահը կլինի Փարիզում և Ստրասբուրգում: Փարիզում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի և Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ: Ստրասբուրգում հոկտեմբերի 2-ին նախատեսված են Սերժ Սարգսյանի հանդիպումները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու
ԿԸՀ. Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում հաղթել է Արմեն Կարապետյանը
Տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ՀՀ ԱԺ լրացուցիչ ընտրության նախնական տվյալներով հաղթում է ՀՀԿ թեկնածու Արմեն Կարապետյանը: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած տեղեկության համաձայն, թիվ 38 ընտրատարածքի 18 695 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 8 802 ընտրող: ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը ստացել է 6 971 ձայն, «Ժառանգությունից» Սամվել Հայրապետյանը` 1 449:
Ճապոնիայում պաշտոնյաներին արգելել են օգտվել Google-ի քարտեզներից
Ճապոնիայի կառավարությունն արգելել է պետական եւ տեղական պաշտոնյաներին օգտագործել Google որոնողական համակարգի քարտեզները, հաղորդում է ՌԻԱ-Նովոստի գործակալությունը: Ըստ գործակալության, Ճապոնիայում վստահ են, որ այդ քարտեզներում սխալներ կան: Օրինակ սխալ են ներկայացված Կուրիլյան կղզիները (այս հարցում Ճապոնիան տարածքային վեճ ունի Ռուսաստանի հետ), Սենկակու կղզիները (այս հարցում Ճապոնիան տարածքային վեճ ունի Չինաստանի հետ), Տոկտո կղզիները (այս հարցում
Սերժն ու Ռոբերտը ո՞նց են մասնակցել պատերազմին՝ ես չեմ հասկանում
GALA.TV. Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը օրեր առաջ ԳԱԼԱ-ի հետ մանրամասներ էր ներկայացրել, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինչպիսի մասնակցություն են ունեցել իրականում Արցախի պատերազմում: Նա ընդգծել էր, որ նրանք թիկունքում են եղել եւ գրեթե նույն չափի մասնակցություն են ունեցել, ինչ պատերազմին Արցախում բնակվող տատիկները: Ներկայացնում է հարցազրույց Շուշիի գումարտակի շարքային զինվոր եւ պատերազմի անմիջական մասնակից
Իլհամ Ալիեւը երբեւէ հայերի եւ Հայաստանի հանդեպ վիրավորական արտահայտություններ չի՞ արել
Ադրբեջանցի ընդդիմադիր կուսակցապետը պաշտպանեց Ալիեւին Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում «Հարավային Կովկաս, անվտանգության հարցեր» թեմայով հասարակական լսումների ժամանակ Ադրբեջանի կանաչների կուսակցության նախագահ Մայիս Գյուլալիեւը իր զեկույցում մասնավորապես ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ելույթներում բազմիցս արտահայտվել է տարածաշրջանի երկրների հետ համագործակցության օգտին, որ «Ադրբեջանի նախագահի ելույթներում չի կարելի գտնել ոչ քաղաքավարի,

















































