Օրվա լրահոսը

Վթար Նուբարաշենի խճուղում. կա 4 զոհ

Հոկտեմբերի 1-ին, ժամը 01.17-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում՝ գերեզմաններ չհասած, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կամազ» մակնիշի 708 OO 64 պետհամարանիշի (վարորդ՝ Ա.Մ., ծնվ. 1975թ.) և «Նիսան» մակնիշի 18

«Ժառանգության» ավագանու կազմին էլ տուն ուղարկեցին

«Առաջին իսկ օրվանից, երբ քաղաքապետարանը ներկայացրեց տրանսպորտի ուղեվարձի թանկացման հաշվարկ հիմնավորումը, տվեցի տնտեսական գնահատական, որտեղ հստակ նշվում է, որ նրանց հաշվարկները չեն համապատասխանում իրականությանը: Եթե անգամ ներդրվեն բոլոր ծախսերը, որոնք գրել են, ապա  մեքենաները պետք է շահագործվեն ոչ թե 5 այլ 10 տարով եւ, նախ և առաջ հաշվարկեն ուղեւորների թիվը»,- այսօր  Մաշտոցի պուրակում տրանսպորտի ոլորտի

«Սիրիան միայն պատերազմի դաշտ չէ». Լուսանկարիչ

«Ես մերժում եմ պատերազմը եւ հավատում Սիրիայի լուսավոր ապագային: Այն անապատ չէ»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց Լուսանկարիչ Վահե Շահինյանը: Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանում բացվեց սիրիահայ լուսանկարիչ Վահե Շահինյանի «Սիրիան իմ հիշողություններում» լուսանկարների ցուցահանդես-վաճառքը, որի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստան տեղափոխված սիրիահայերին օգնության ծրագրերին: Լուսանկարչի խոսքով Սիրիան իր հմայքով ներկայացվեց ոչ այսօրվա տեսքով, այլ այնպիսին, ինչպիսին

Ռեգնում. Ռեյխանլիի ահաբեկչությունն իրականցրել է ԻԼԻՊ-ը և սպառնում է նորն իրականացնել Ստամբուլում և Անկարայում

Ալ Քաիդայի հետ կապված «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) խմբավորումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սպառնացել է ահաբեկչական գործողություններ իրականացնել Անկարայում և Ստամբուլում, եթե Թուրքիան չվերաբացի Բաբ ալ-Հավա և Բաբ ալ-Սալամ անցակետերը, որոնք Անկարան փակել է այն բանից հետո, երբ ԻԼԻՊ-ի գրոհայինները գրավել են Սիրիայի Ազազ սահմանային քաղաքը: Հայտնում է «Ռեգնում» լրատվականը գործակալությունը՝ հղում

«Պետք է նորից դուրս գալ փողոցներ եւ ստեղծել կոլապսային վիճակ». Քննարկում՝ Մաշտոցի պուրակում

Այսօր Մաշտոցի պուրակում քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների քննարկման օրակարգում տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցն էր: Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը ներկայացրեց պայքարի իր տարբերակը. «Պայքարը պետք է լինի ավելի կոշտ, որ հանգեցնի տրամաբանական արդյունքի: Որ հաղթանակը կիսատ  չմնա, որ նորից մի քանի ամիս հետո Տարոն Մարգարյանը չկրկնի իր որոշումը: Մենք պետք է հասկանանք, որ նրանք լավ

Վլադիմիր Կլիչկոն կոտրել է մարզումային մրցակցի քիթը

Գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն, որ նախապատրաստվում է հոկտեմբերի 5-ին հավակնորդ Ալեքսանդր Պովետկինի հետ Մոսկվայում կայանալիք մենամարտին, մարզման ժամանակ կոտրել է մարզումային մրցակցի՝ Սեմ Սեքսթոնի, քիթը: Չնայած պաշտպանական սաղավարտի առկայությանը, բրիտանացու աչքի տակ նաեւ հեմատոմաներ են առաջացել: Ճակատագրի հեգնանքով, տուժած բռնցքամարտիկը հրավիրված էր մտերիմ ընկերոջ հարսանիքին, սակայն այդ վիճակով նա դժվար թե

Ռուսները «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի ծախսերն անգամ գցեցին հայերի վրա

Ինչպես տեղեկացրել ենք, հոկտեմբերի 4-ին «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Գյումրիում տեղ է ունենալու միջազգային գիտաժողով` «Պատմամշակութային ժառանգություն եւ արդիականություն» խորագրով, որը կազմակերպել է Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը: Այս կենտրոնի հիմնադիր Սերգո Հայրապետյանը այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում անդրադարձավ գիտաժողովի թե բովանդակային մասին և թե ֆինանսավորմանը: «Ինչո՞ւ որոշվեց այս տոնակատարության շրջանակներում միջազգային

Ծովինար Նազարյանը հերքում է Գեւորգ Կոստանյանի պնդումները

Ազգային ժողովում այսօր ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանին, որը պատասխանում էր պատգամավորների հարցերին, հարցեր ուղղեց նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Հարցերից մեկն առնչվում էր 2010 թ. «Մեհրաբներ» զորամասում զոհված սպա Արտակ Նազարյանի գործին: Պարոն Բագրատյանին հետաքրքրում էր, թե ի՞նչ կասի գլխավոր դատախազի թեկնածու զինդատախազը Արտակ Նազարյանի հարազատների այն պնդման մասին, որ չի կարելի

«Տոնուսից» քցվածները նախագահականի եւ կառավարության շենքերի առջեւ բողոքի ակցիա կիրականացնեն

Aravot.am-ի հետ զրույցում երգիչ Արթուր Իսպիրյանը խոսելով «Տոնուսի» դատական գործընթացի մասին, ասաց, որ վերջին դատին, անցյալ ուրբաթ օրը ոչ «Տոնուսի» ներկայացուցիչը, եւ ոչ էլ բանկինը դատարան չեն ներկայացել, նիստը հետաձգվել է: «Հարյուրավոր մարդիկ գալիս կանգնում են, իսկ նրանք չեն ներկայանում, մատների վրա խաղացնում են ժողովրդին, անպատիժ մնալով, կարծես այդպես էլ պետք էր լիներ: Անելանելի վիճակի

Էլինա Դանիելյանը մնաց 9-րդ հորիզոնականում

Տաշքենդում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարը:

Աշխարհի 7 ամենավտանգավոր մասնագիտությունները

Կան աշխատանքներ, որոնք ենթադրում են բազմաթիվ ու տարաբնույթ վտանգներ, որոնք երբեմն ուղեկցվում են մահացությամբ: Այժմ կներկայացնենք դրանցից առավել վտանգավորները: Անտառահատ: Փայտահատի աշխատանքի մեջ վտանգները տարրատեսակ են: Երբեմն ծառի անկումը փայտահատի գլխին անխուսափելի է, բացի այդ հարկավոր է աշխատել չափազանց վտանգավոր սղոցների և այլ սարքավորումների հետ: Միայն ԱՄՆ-ում, որտեղ ապահոված են անվտանգության ամենաբարձր մակարդակը աշխարհում, ամեն

Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Հայաստանում գենդերային հավասարության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի հետ

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ  փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Հայաստանում գենդերային հավասարության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Ջուն Զեյթլինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանում գենդերային հավասարության խնդիրներին, օրենսդրությանը: Տիկին Զեյթլինը նշեց, որ այս այցելության ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել  պետական գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հերմինե Նաղդալյանը նշեց, որ  ՀՀ-ում գենդերային հավասարության ուղղությամբ կատարվել են

Մեկնարկել է վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Կառավարության ղեկավարը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մի քանի մշակութային օջախներ: Տիգրան Սարգսյանը նախ եղել է Իսակիևյան տաճարում` ծանոթացել է վերջինիս պատմությանն ու ներկայացված ցուցանմուշներին: Շուրջ չորս հազար քառակուսի մետր տարածքի վրա կառուցված տաճարը,

Դոնալդ Չերչիլի «Դեկորատոր» կատակերգության հիմքի վրա ստեղծված ներկայացում` Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում

Հոկտեմբերի 2-ին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում  տեղի կունենա «Կատարյալ ամուսինը» ներկայացման պրեմիերան: Ներկայացումը ռեժիսոր-բեմադրիչ  Միքայել Բագրազյանի  դեբյուտն է թատրոնում: Նա առավել հայտնի է որպես հեռուստատեսային ռեժիսոր, վերջին աշխատանքը  հեռուստատեսությունում «Անծանոթը»  հեռուստասերիալն էր։ Անգլիացի հեղինակ Դոնալդ Չերչիլի «Դեկորատոր» կատակերգության հիմքի վրա ստեղծված  ներկայացումը կատարյալ ամուսնու  իրական, ավելի ստույգ՝ շոշափելի կերպար չի առաջարկում: Պարզապես հերոսներից յուրաքանչյուրն  այդ

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽԽՎ լիագումար նիստին

Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին։ Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին ներկայացրեց ԵԽ Նախարարների կոմիտեի անցյալ չորս ամիսների գործունեությունը, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքը, կազմակերպված միջացառումների արդյունքները և նախատեսվողների նախապատրաստական աշխատանքները։ «Հայաստանի նախագահության չորս ամիսների ընթացքում մեզ հաջողվեց Եվրոպայի խորհրդի Նախարարների

Հայաստանում անցկացվող բրիտանական օրերը հագեցած կլինեն տարաբնույթ միջոցառումներով

Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և Բրիտանական խորհուրդն իրենց գործընկերների հետ հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում կազմակերպում են Բրիտանիայի օրեր՝ “Britain is…” խորագրով: Այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը ներկայացրեց Բրիտանիայի օրերի միջոցառումները: “Britain is…” խորագրով Բրիտանիայի օրերի շարքում կանցկացվեն ժողովրդավարությանը, ֆիլմերին, թատրոնին, երաժշտությանը, գիտությանն ու նորարարությանը,

Արմեն Ռուստամյանը ԵԽԽՎ ամբիոնից բարձրացրեց Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման հարցը

«ԼՂ հակամարտության կարգավորման հարցում անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի` որպես բանակցություններին մասնակից կողմի լիարժեք ներկայությունը»,- այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստին հայտարարեց Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: Պարոն Ռուստամյանը ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրած իր ելույթում կատարեց մի քանի շեշտադրումներ: Առաջինը վերաբերում էր հակամարտության կարգավորման հարցում  Մինսկի խմբի որդեգրած սկզբունքներին հավատարիմ մնալուն: Այնուհետև հայ պատվիրակը կարևորեց Արցախի ժողովրդի

«Հայաստանի իշխանությունները կոնկրետ առաջարկներով պետք է հանդես գան». Ջոնաթան Էյվս

«Ես  կարծում եմ, որ  այս պահին երկու կողմերն էլ հանձինս  Եվրոմիության անդամ երկրների քննարկում են այդ իրադրությունը: Մենք փորձում ենք գտնել այն ճիշտ ձեւաչափը, որով կարող ենք առաջ տանել Հայաստան- Եվրոմիության հետ համագործակցությունը»,- այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում»` անդրադառնալով` Հայաստանի Մաքսային միության միանալու հայտարարությանը, ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը` հավելելով,

Ի՞նչ են արել աստղերն ու երկրպագուներն միմյանց համար

«Ես Ջասթինին  ասել եմ, որ մարդիկ նրա համար չեն խելագարվում: Նա իրեն աստղ է համարում է, ում կարելի է ամեն ինչ անել: Ամսվա սկզբին նա ռեստորանում բոլորի ներկայությամբ միզել է աղբարկղում…  Նա  հիմարություններ է անում թերթերի առաջին էջերում երևալու համար: Ես նրան ասել եմ, որ  դադարի հիմարություններ անել, քանի որ մարդկանց դուր է գալիս երաժշտությունը,

Մուղամը նաեւ հայկական է, եւ հայերը չեն պատրաստվում այն նվիրել ադրբեջանցիներին

Մի քանի օրից ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյումրիում կանցկացվեն երկու  ինքնատիպ` ավանդական  երգ-երաժշտության եւ հացի փառատոներ, ինչպես նաեւ «Պատմամշակութային ժառանգություն եւ իրականություն» խորագրով միջազգային գիտաժողովը: Այս երեք միջոցառումները «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում կազմակերպել է Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը: Գյումրին աշխարհի տարբեր ծայրերից կհյուրընկալի մեծ թվով ազգագրագետների, ճարտարապետների, պատմաբանների, երաժիշտների: Այսօր Շիրակի

Վահե Հովհաննիսյանը` ԵԽԽՎ ամբիոնից. «ՀՀ-ԵՄ համագործակցության համար քաղաքական նոր օրակարգ է անհրաժեշտ»

Այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն անդրադարձավ ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցության որոշմանը: Հայ պատվիրակը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց, որ ՀՀ-ԵՄ համագործակցության համար անհրաժեշտ է քաղաքական նոր օրակարգ: Այնուհետև նշեց, որ մարդու իրավունքների բնագավառում և ՀՀ-ում կազմակերպված ընտրությունների հարցում գոյություն ունեցող որոշ հիմնախնդիրների վրա ԵԽ-ի` «աչքերը փակելը»

Բացվեց Վահե Թևոսյանի անհատական ցուցահանդեսը (ֆոտոշարք)

«Մեկ քայլ», «Իմ մեջ», «Այսօր», «Անտուն մտավորական». այսպես էին վերնագրված Վահե Թևոսյանի նկարներից մի քանիսը, որոնք այսօր ցուցադրվեցին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյանների ցուցասրահում։ «Բու» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը ներկա էին ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Նինա Կնդիաշվիլին, բազմաթիվ դասախոսներ, նկարչի ծնողները, ընկերները և նկարչի գործունեությամբ հետաքրքրվողները։ Վահե

РИА Новости. Ստավրոպոլում ՀՀ քաղաքացին մեղադրվում է երեխայի առևանգման մեջ

Հայաստանի քաղաքացուն սպառնում է 12 տարվա ազատազրկում, իր ծանոթի 11 ամսական երեխային Ստավրոպոլում առևանգելու համար: Նա այդ քայլին է գնացել, քանի որ սոցիալական ծառայությունները մորը ծնողական իրավունքներից զրկելու գործընթաց էին սկսել: Հայտնում «ՌԻԱ նովոստի» լրատվականը՝ հղում անելով տարածաշրջանի քննչական մարմնի քննչական վարչության երկուշաբթի օրը տարածած հաղորդագրությանը: Ըստ հետաքննության, սեպտեմբերի 4-ին ՀՀ քաղաքացին առանց բուժ աշխատողների

ՀՀ ոստիկանություն․ «Police.am պաշտոնական կայքից բացի, ոստիկանությունն այլ կայք չունի»

Ի պատասխան «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հարցազրույցում հնչած ապատեղեկատվության, թե ոստիկանությունը մի քանի սեփական կայք ունի, ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Police.am պաշտոնական կայքից բացի, ոստիկանությունն այլ կայք չունի, որևէ կայքի հետ ուղղակի անուղղակի կամ միջնորդավորված առնչություն նույնպես չունի և չի պատրաստվում ունենալ, որևէ կայքի «տանիք» չի հանդիսանում, որևէ կայքի կամ լրագրողի առաջնահերթություն

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունը

«Ինձ համար այլևս փաստ է, որ մենք չունենք ազգային պետություն․․․»

Ինչո՞ւ Բագրատյանը նախընտրեց անկախության տոնը նշել Սերժ Սարգսյանի հետ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն օրերս հրավիրած ասուլիսում խոսելով Մաքսային միության մասին՝ քննադատեց այն բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին, որոնք հստակ ու կոնկրետ չեն ասում, թե որն է ճիշտը՝ Մաքսային միությո՞ւնը, թե՞ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելը: Նա վստահեցրեց, որ ինքն ասելու է ամեն ինչ, մյուս քաղաքական գործիչների նման բլեֆ չի անելու, որոնք չեն ուզում իրենց

Նաիրա Զոհրաբյան․ «Այն, ինչ անում է ԵԽ անդամ Ադրբեջանը, ուղղակիորեն անթույլատրելի է»

Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ելույթը Հարգելի գործընկերներ, Այս տարվա օգոստոսի 8-ից մինչ օրս Ադրբեջանում գերեվարված է հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը, ով մոլորվելով տեղանքում՝ հայտնվել է ադրբեջանական գերության մեջ։ Ոմանք կարծում էին, թե ԵԽ անդամ երկիր Ադրբեջանը գոնե կհարգի իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները, միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ մարդասիրական։ Սակայն

Dhaka Tribune. Մեկ հոգու մատուռ դարձած՝ Դաքքայի հայկական եկեղեցին

Դաքքայի Արմանիտոլա թաղամասի հայկական եկեղեցին դե ֆակտո դարձել է մի հոգու մատուռ, այն բանից հետո, երբ հայերը սերունդ առ սերունդ լքեցին Բանգլադեշը: Գրում է «Դհակա Տրիբուն» թերթը: 1781թ. կառուցված եկեղեցին այժմ դարձել է հնագիտական վայր, որը գտնվում է կառավարության ճարտարապետության վարչության իրավասության տակ: Եկեղեցու նկատմամբ ընդամենը մի հոգի է հոգ տանում՝ անգլիականացված անունով Մայքլ Ջոզեֆ

«Ժառանգության» թեկնածուն չբողոքարկեց ընտրության արդյունքները

Այսօր տեղեկացրել էինք, որ «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը մտադիր էր բողոքարկել սեպտեմբերի 29-ին անցկացված ընտրության արդյունքները: Սակայն քիչ առաջ Սյունիքի մարզի թիվ 38 ԸԸՀ նախագահ Սերգեյ Սարգսյանից տեղեկացանք, որ այսօր ընտրական հանձնաժողով ոչ մեկը բողոք-դիմում չի ներկայացրել, իսկ բողոքարկման ժամկետը այսօր ժամը 12:00-ից մինչեւ 18:00 ընկած ժամանակահատվածն էր: Սամվել Հայրապետյանի հետ մեզ չհաջողվեց

«Ինչո՞ւ պետք է Տեր-Պետրոսյանը ցանկություն ունենա Սերժ Սարգսյանի հետ դա քննարկել»

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն օրերս առաջարկել էր նախագահների խորհուրդ ստեղծել եւ համախմբել ՀՀ  նախագահներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին կլոր սեղանի շուրջ: Գառնիկ Իսագուլյանը պետք է այդ հարցով դիմի Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով նստել եւ քննարկել Մաքսային միություն մտնելուց հետո Հայաստանի ներկայիս վիճակը՝ այդ ֆորմատով: Aravot.am-ը ՀԱԿ կուսակցության անդամ, կուսակցության արտաքին հարաբերությունների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031