Օրվա լրահոսը

«Ժառանգության» թեկնածուն չբողոքարկեց ընտրության արդյունքները

Այսօր տեղեկացրել էինք, որ «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը մտադիր էր բողոքարկել սեպտեմբերի 29-ին անցկացված ընտրության արդյունքները: Սակայն քիչ առաջ Սյունիքի մարզի թիվ 38 ԸԸՀ նախագահ Սերգեյ Սարգսյանից տեղեկացանք, որ այսօր ընտրական հանձնաժողով ոչ մեկը բողոք-դիմում չի ներկայացրել, իսկ բողոքարկման ժամկետը այսօր ժամը 12:00-ից մինչեւ 18:00 ընկած ժամանակահատվածն էր: Սամվել Հայրապետյանի հետ մեզ չհաջողվեց

«Ինչո՞ւ պետք է Տեր-Պետրոսյանը ցանկություն ունենա Սերժ Սարգսյանի հետ դա քննարկել»

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն օրերս առաջարկել էր նախագահների խորհուրդ ստեղծել եւ համախմբել ՀՀ  նախագահներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին կլոր սեղանի շուրջ: Գառնիկ Իսագուլյանը պետք է այդ հարցով դիմի Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով նստել եւ քննարկել Մաքսային միություն մտնելուց հետո Հայաստանի ներկայիս վիճակը՝ այդ ֆորմատով: Aravot.am-ը ՀԱԿ կուսակցության անդամ, կուսակցության արտաքին հարաբերությունների

ԿԸՀ․ «Ժառանգություն» խմբակցության կողմից նշանակվել են հանձնաժողովի անդամներ բոլոր 76 ՏԸՀ-ներում

Թիվ 38 ընտրարածքում 2013 թվականի սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների ժամանակ ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության կողմից նշանակվել են հանձնաժողովի անդամներ բոլոր 76 տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Քվեարկության օրը նշված անձանցից որևէ մեկը չի բացակայել: Պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանը (ՀՀԿ) ունեցել է վստահված անձ թվով 68 ընտրական տեղամասերում, իսկ պատգամավորի թեկնածու

Առաքել Մարտիկյանը նշանակվել է ՀԱՊԿ ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գնդապետ Առաքել Մարատի Մարտիկյանը նշանակվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ: Գնդապետ Առաքել Մարտիկյանը ծնվել է 1962թ.-ին Երևանում: 1985թ.-ին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը: 1985-87թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում: 1992թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, զբաղեցնելով մի

Ո՞ր դեպքում կարող է կարգավորվել ԼՂ հակամարտությունը. հարցը քննարկվեց ԵԽԽՎ-ում

Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Քիչ առաջ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լիագումար նստաշրջանի շրջանակում ամփոփեց Հայաստանի նախագահության վեց ամիսները ԵԽ նախարարների կոմիտեում, որը ստանձնել էր Անդորրայից հետո: Այնուհետեւ ԵԽԽՎ պատվիրակները հարցեր հղեցին Էդվարդ Նալբանդյանին: Հարցեր հնչեցին Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ, Հունգարիայում խոսքի ազատության, ԵԽ անդամ երկրների միջեւ միջկառավարական համագործակցության մեխանիզմների

«Հայաստանում միայն օլիգարխներն են ապրում»

ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը կարծում է, որ այսօր  ուղղակի ստիպված ենք Հայաստան անունը ջնջել, մի տասը օլիգարխի անունների առաջին տառերը դնել  ու ասել` մեր պետությունը դա է: «Այսօրվա դրությամբ, եթե նախագահական ընտրություն լիներ ու  ընտրություններում Սերժ Սարգսյանն իր թեկնածությունը դներ գեթ մեկ օլիգարխի հետ, ապա  վերջինս 95/5 հարաբերությամբ հաղթելու էր»: Այդ

«Գոմեշի գործը»՝ Ազգային ժողովում

ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանին ուղղված հարցը սկսեց բավականին կտրուկ. «Պարո’ն Կոստանյան, Դուք գործող նախագահի կողմից ներկայացված եք Ազգային Ժողովի պատգամավորների դատին, վստահ եմ, որ կոալիցիայի օգնությամբ Դուք կնշանակվեք գլխավոր դատախազ, սակայն դա չի նշանակում, որ Ձեր նշանակմանը կողմ են բոլորը: Գնահատելով զինդատախազի պաշտոնում ձեր աշխատանքի տարիները՝ պետք

Britain is…. Բրիտանական օրեր Հայաստանում

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսի մամուլի ասուլիսը: Երևանում Բրիտանական դեսպանատունը իր համախոհ կազմակերպությունների հետ համատեղ՝ Բրիտանական խորհուրդ, Ժամանակակից արվեստի ինստիտուտ, «Դիմ» քոմյունիքեյշնզ, Գաֆեսչյան արվեստի միություն, հոկտեմբերի 1-31ը Հայաստանում անցկացնում են Բրիտանական օրեր: Britain is…խորագիրը կրող նախագծի նպատակն է Հայաստանում ներկայացնել Բրիտանիայի արվեստն ու մշակույթը, սպորտն ու կրթությունը, երաժշտությունն ու բիզնեսը:

ՀԱԿ-ում շարունակում են կուսակցության տարածքային խորհուրդների ձևավորման աշխատանքները

Ի կատարումն 2013թ. ապրիլի 13-ին ընդունված կանոնադրության, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը շարունակում է կուսակցության տարածքային խորհուրդների ձևավորման աշխատանքները: Անցկացված ժողովների արդյունքում ձևավորվել են տարածքային կազմակերպություններ և խորհուրդներ Սիսիանում, Աբովյանում, Հրազդանում և Քանաքեռ-Զեյթուն համայնքում` հետևյալ կազմերով.   Սիսիան Աշոտ Ամիրխանյան – Խորհրդի նախագահ Քոչար Դավթյան Կամո Սաֆրազյան Մայիս Պողոսյան Մկրտչյան Ռաիսա Տիգրան Համբարձումյան Ժևիկ Հախվերդյան Արտավազդ

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Եգիպտոսում

Սեպտեմբերի 29-ին ՀՀ Անկախության 22-ամյակի առթիվ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն: Մոտ 500 հյուրերի թվում էին Եգիպտոսի Արաբական Հանրապետության Վարչական վերահսկողության ղեկավար, գեներալ Օմար Վահբին, արտաքին գործերի, պաշտպանության, մշակույթի, միջազգային համագործակցության եւ այլ նախարարությունների ու գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաներ, Կահիրեում հավատարմագրված մի քանի տասնյակ երկրների դեսպաններ, անվանի հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ, լրագրողներ, ինչպես նաեւ

Պետական լեզվի չափանիշների խախտման համար հնարավոր է կիրառվեն տուգանքներ

  Վրաստանի պետական լեզվի չափանիշների խախտման համար հնարավոր է կիրառվեն տուգանքներ: Տվյալ գաղափարը արդեն ունի օրինագծի տեսք, որի մասին խորհրդարանը կխորհրդակցի մոտ ապագայում: Եթե օրենքը ընդունվի ապա, Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ով աշխատում է պետական հաստատություններում պարտական կլինի լավ իմանալ պետական լեզուն հակառակ դեպքում տուգանքները կդառնան անխուսափելի: Ըստ օրինագծի նախնական տեսքի` Վրաստանի այն բնակիչը, ով վրաց լեզվով

Ի՞նչ է տեղի ունեցել հունիսի 1-ին, ժամը 23:04:08-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ

Գլխավոր դատախազի թեկնածուն, եզրափակելով խոսքը, ասաց.«Անկախ նրանից, թե ինչպես ենք ընկալում տվյալ անձին կամ երեւույթը, դա չպիտի ազդի նախաքննության եւ քրեական գործի վրա: Անընդունելի կլիներ յուրաքանչյուրիս համար՝ կայացնել որոշում հասարակական համակրանքը կամ հակակրանքը հաշվի առնելով»:

«Մեր բռից կերան, բայց այսօր ածում են մեկ ուրիշի բռի մեջ». Ազատամարտիկը՝ իր մարտական ընկերների մասին

Ազատամարտիկ Արա Խուդավերդյանի համոզմամբ, իրենց սոցիալական խնդիրների համար պայքարը կառավարության եւ պետական պաշտոնյաների համար լուրջ խնդիրներ առաջացրեց: «Ազատամարտիկներ հանձնախմբի եւ գնդապետների շարասյունի վերջին հանդիպումից հետո, Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալեցին: Ստացվեց այնպես, որ գործող գնդապետների շարասյունը զոհաբերեց պահեստազորի գնդապետին: Սոցիալական խնդիրները եւ օրենքի բացերը առաջ քաշող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ կատարվեց պետականորեն նուրբ տեռոր: Մենք որպես ազատամարտի

Անավարտ շինհրապարակների կառուցապատողների հետ կքննարկվի և կսահմանվի վերջնաժամկետ՝ դրանց հետագա ճակատագրի հետ կապված

Մայրաքաղաքի հատկապես կենտրոնական հատվածներում առկա անավարտ շինհրապարակների հետագա ճակատագրի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցության շրջանակում: Հատկանշելով, որ այլևս անթույլատրելի է հանդուրժել շուրջ մեկ տասնամյակ մասնավորապես մայրաքաղաքի կենտրոնում անավարտ շինհրապարակների առկայությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի գլխավոր ճարտարապետին հանձնարարել է հանդիպում կազմակերպել տվյալ տարածքների սեփականատերերի հետ, որի շրջանակում կքննարկվի տվյալ կիսակառույցների հետագա

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունը կանցկացվի հոկտեմբերի 11-ին և 12-ին

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ տոնակատարության միջոցառումների կազմակերպման շրջանակում մայրաքաղաքում կտեղադրվի ու կկահավորվի 30 բեմ: Հոկտեմբերի 1-ից կմեկնարկեն նաև մայրաքաղաքի արտաքին ձևավորման աշխատանքները: Նշվել է նաև, որ տոնակատարության երկու օրերին նախատեսված բազմաբնույթ միջոցառումների մասին առավել

Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու վերաբերյալ հարցման ամփոփում 2013թ․Սեպտեմբերի 23-28

Ամփոփելով վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ Ազգային ժողովից ստացված պատասխանները կարելի է կատարել որոշակի եզրակացություններ: Այսպես, ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորները, ովքեր պատասխանել են Մաքսային Միությանը անդամակցելու վերաբերյալ հարցմանը, հիմնականում կողմ են արտահայտվել միացմանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները դեռևս չեն հստակեցրել իրենց կարծիքը, քանի դեռ տեղյակ չեն անդամակցության փաստաթղթերին։ Օրենսդիր մարմնի  մի խումբ ներկայացուցիչներ ուղղակի պատասխանի

Մոլդովայում մեկնարկել է Move it! միջազգային ծրագիրը

Ազգային պար, երաժշտություն եւ ավանդույթներ. « ատրիբուտներ» են սեպտեմբերի 28-ից Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւին  մերձակա  հանգստյան տներից մեկում մեկնարկած  Move it! թրեյնինգ կուրսի:  Անցկացվում է Եվրամիության Youth in action ծրագրի շրջանակներում: Տեւելու է մեկ շաբաթ: Ծրագրի մեկնարկը մասնակիցների ծանոթությունն էր միմյանց հետ՝ զանազան խաղերի միջոցով, ընթացքը ուղղորդվում է տարատիպ թեմաների քննարկումներով, խաղերով եւ մասնակից  երկրների մասին

Ալեն Սիմոնյան. «Չեն համարձակվի ինձ նախազգուշացնել» (Տեսանյութ)

Իրենք գիտեն, թե ում կարող են զգուշացնել, բայց վստահ եմ, որ ոչ ինձ, ոչ էլ Հայկ Մարությանին որեւէ մեկը չի կարող հաթաթա տալ կամ վախեցնել:

Մկրտիչ Տոնոյանի նամակը ՀՀ ոստիկանությանը

Հարգարժան ՀՀ Ոստիկանություն, Սույնով ևս մեկ անգամ տեղեկացնում եմ Ձեզ, որ Ձեր կողմից տարածված տվյալ տեղեկատվությունը բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Ոչ մի կերպ չեմ հասկանում, որտեղից նման ապատեղեկատվություն և ինչու է ՀՀ Ոստիկանությունը տարածում այն: «Տուժողը` Մկրտիչ Տ.-ն, հաղորդում և բացատրություն տալուց հետո այլևս չի ներկայացել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նա հրաժարվում է

Արթուր Իսպիրյանը նորից կմիանա ուղեվարձի թանկացման դեմ ակցիաներին (Տեսանյութ)

«Ինձ նախազգուշացում չի եղել, չեն էլ կարող անել: Զգուշացումները հաշվի չեմ առնում, ես գիտեմ, որ ես ճիշտ եմ ու ճիշտ բանի համար եմ պայքարում եւ ժողովրդի այս ծանր վիճակում, ծանր պայմաններում չի կարելի նորից մի հարված հասցնել»,- Aravot.am-ի հարցին՝ ձեզ նախազգուշացում եղե՞լ է այն մասին, որ չմասնակցեք տրանսպորտի սակագնի դեմ պայքարի երկրորդ ալիքին, ասաց երգիչ

Էլինա Դանիելյանը «Grand Prix»-ի եզրափակչում ոչ-ոքի արեց

Հայաստանի լավագույն շախմատիստուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանն այսօր Տաշքենդում եզրագիծը հատող ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի եզրափակիչ մրցափուլում սեւ խաղաքարերով 32-րդ քայլում միավորը բաժանեց Չինաստանի ներկայացուցիչ Յու Վենյուի հետ եւ իր անվան դիմաց գրանցեց 5,0 միավոր: Այս պահին Համփի Կոներու-Օլգա Գիրյա պարտիան դեռ շարունակվում է: Մասնակիցները կատարել են 64 քայլ: Մրցաշարային աղյուսակն ամփոփիչ տեսք կստանա վերջին

«Մաքսային միության հարցում Հայաստանի որոշումը՝ Պուտինի հաղթանակ»

«Ազատություն» ռադիոկայան. Ըստ Washington Post-ի խմբագրականի, ճնշում բանեցնելով նախկին խորհրդային երկրների վրա՝ Մոսկվան նրանց պարտադրում է անդամակցել Մաքսային միությանը։ Washington Post-ը գրում է՝ «նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին հաղթանակ է գրանցել. էներգակիրների և անվտանգության ասպարեզներում Ռուսաստանին ապավինող փոքրիկ երկիր Հայաստանը հանձնվել և հայտարարել է, որ կանդամակցի Մաքսային միությանը, իսկ հետագայում կներգրավվի Եվրասիական միության կազմավորման գործընթացում»։ Washington Post-ը

Գեւորգ Կոստանյանը խոստանում է հրապարակային լինել

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվեց` եթե ԱԺ-ն իրեն հաստատի այդ պաշտոնում, ինքն ինչպե՞ս է նայում այն հարցին, որ գլխավոր դատախազը ամենամյա հաշվետվություններ ներկայացնի ԱԺ-ին ու նախագահին: Նկատենք, որ ԱԺ կանոնակարգն այդ հարցում հստակություն չի սահմանում եւ ԱԺ նախագահն այսօր ինքն էլ դժգոհեց` նկատելով, որ իր նախագահության տարիներին դատախազն

Ստրասբուրգում սպառնում են անժամկետ հացադուլ անել, եթե Սերժ Սարգսյանն իրենց հետ չհանդիպի

«Ես Սերժ Սարգսյանին ասելու բան ունեմ, ինքը ասաց ոստիկանների ձեռքով, բռունցքներով, բանտախցում դիմակավորված լեզվով ասաց, ես ասում եմ եվրոպական լեզվով: Արի ու տես: Մի աչքս ընդհանրապես չի տեսնում, այստեղ երկու անգամ վիրահատություն եմ արել, բայց բժիշկներն ասում են` ցավում ենք, ուշացել ես: Ես տեսել եմ` ինչպես են ժողովրդին ծեծել, իմ աչքերի առջեւ են մահացել «Մարտի 1-ի» 10 զոհերը»:

ԴիջիԹեքյան օրերը հագեցած կլինեն սեմինարներով ու գործարար ներկայացումներով

«ԴիջիԹեք Էքսպո 2013» տեխնոլոգիական ցուցահանդեսը հագեցած է լինելու հետաքրքիր սեմինարներով ու գործարար ներկայացումներով: Ցուցահանդեսային 3 օրերին, ԴիջիԼայֆ սեմինարների շարքի շրջանակներում, այցելուները կարող են ներկա գտնվել շուրջ 30 գործարար ներկայացումների, սեմինարների, ինչպիսիք են` «Կիբեռանվտանգության արդի խնդիրները ձեռնարկություններում», «Ապագայի խելամիտ կոմերցիաները. IBM տեսլական», «Դիմավորեք նոր Office365», «Արդի տվյալների կենտրոններ», «Էլեկտրոնային առևտուր` տեխնոլոգիական յուրահատուկ լուծումներով», «Ի՞նչ է ծրագրային

Նոր վարժությունը կարող է կոչվել Վահագն Ստեփանյանի անունով

Բելգիայի Անտվերպեն քաղաքը 110 տարի անց կրկին ընդունել է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության մասնակիցներին (մարզաձեւի աշխարհի անդրանիկ առաջնությունը 1903 թվականին անցկացվել է այս քաղաքում): Այսօրվանից 78 երկրների շուրջ 540 մարզիկներ պայքար են սկսել աշխարհի 44-րդ անհատական առաջնությունում: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջը, այս առաջնությունը մասնակիցների համար նաեւ հնարավորությունների փորձարկման կարեւոր փուլ է եկող տարվա

Մարսելում նշվել է ԼՂՀ անկախության 22 ամյակը

Ս.թ սեպտեմբերի 28-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի է ունեցել ԼՂՀ անկախության 22-րդ ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է  Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը և ներկայացվել «Արցախ` հայկական արվեստի և ավանդույթների պարտեզ» գիրքը: Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը խոսել է Արցախի կարևոր  ձեռքբերումների, նրա զբոսաշրջության ենթակառուցվածքների մասին և ընդգծել ԼՂՀ այցելելու անհրաժեշտությունը:

Գեւորգ Կոստանյանը համաձայն չէ, որ Հայաստանում համատարած անպատժելիության մթնոլորտ է

Կոստանյանը չի կիսում ընդունված այն տեսակետը, որ Հայաստանում անպատժելիության մթնոլորտ է: «Համաձայն չեմ, որ համատարած անպատժելիության մթնոլորտ է, սակայն համարում եմ, որ մեկ դեպքը բավական է, որ մարդկանց վստահությունը կորի: Իմ խնդիրներից մեկը օրենքի առջև բոլորի հավասարության ապահովումն է և այն, որ ցանկացած հանցագործ ստանա արժանի պատիժ»:

405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Սեպտեմբերի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.75 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031