Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարաթուկը» երգեց անգամ ավտոբուսում (տեսանյութ)

Ապրիլ 28,2013 18:25

Երգի եւ պարի «Մարաթուկ» ազգագրական համույթը այս տարվա հուլիսին կտոնի հիմնադրման  30-ամյակը: «Մարաթուկի» գլխավոր առաքելությունն է ազգագրական երգուպարի պահպանումը, ներկայացումը եւ փոխանցումը սերունդներին: Համույթի պարուսույցն է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Կարապետյանը, խմբավարը՝ Արա Ավագյանը, տնօրենը՝ Վարդգես Աղասյանը:  «Մարաթուկը» նկարահանվել է  «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերության «Գարեգին Նժդեհ» ֆիլմում (ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան), ուստի պատահական չեն համույթի ելույթները տարբեր ցուցադրությունների առիթով: «Գարեգին Նժդեհ» ֆիլմի՝ տաթեւյան ցուցադրությանը համույթը կրկին մասնակցում էր:

Լրագրողների փոքր խմբին բախտ վիճակվեց «Մարաթուկի» հետ միասին մեկնել Տաթեւ եւ այնտեղից Երեւան վերադառնալ: Երկու օրն էլ «Մարաթուկի» բոլոր անդամները ազգային, հայրենասիրական ու կատակ- երգեր հնչեցրին անգամ ավտոբուսում՝ կրճատելով ճանապարհի երկարությունը իրենց չքնաղ կատարումներով: Երգում էին խմբի բոլոր անդամներն անխտիր, իսկ դհոլահար Սամվելը ուղղակի «ստիպում» էր, որ բոլորս վարակվենք «Մարաթուկով»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930