Օրվա լրահոսը
Հրդեհ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական շտաբում
Այսօր՝ ապրիլի 21-ին, հրդեհ է բռնկվել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04:25-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացի Ղազարյանից, ով հայտնել է, որ Վիլնյուսի փողոցի թիվ 58 հասցեում հրդեհ է բռնկվել: Կարճ ժամանակում հրդեհի վայր է մեկնել թիվ 9 հրշեջ ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով
Պավել Վինոգրադովը դարձավ բաց տիեզերք դուրս եկած ամենատարեց մարդը
59-ամյա ռուսաստանցի տիեզերագնաց Պավել Վինոգրադովը ուրբաթ օրը մասնակցել է Միջազգային տիեզերական կենտրոնի սպասարկման աշխատանքներին` դառնալով բաց տիեզերք դուրս եկած ամենատարեց մարդը: Մինչեւ երեկ բաց տիեզերքում աշխատած ամենատարեց մարդը ամերիկացի տիեզերագնաց Սթորի Մասգրեյվն էր, ով բաց տիեզերք էր դուրս եկել 1993 թվականին, երբ 58 տարեկան էր: «Ազատություն» ռադիոկայան
Այրվել է վագոն-տնակ
Ապրիլի 21-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ թաղամասի թիվ 14 փողոցում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ներքին Շենգավիթ թաղամասի թիվ 6 փողոցի մոտակայքում գտնվող դաշտում այրվում է բնակելի վագոն-տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.53-ին, մարվել` 07.33-ին: Ամբողջությամբ այրվել է երկաթե վագոն-տնակ (60 քմ):
ՃՏՊ` Երևան-Երասխ ճանապարհին. Կա զոհ
Ապրիլի 21-ին, ժամը 02.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ում՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում “ՎԱԶ-21124” մակնիշի Լ 2021 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշին և շրջվել, ինչի հետևանքով վարորդ՝ 1992 թ. ծնված Է. Քաբաթյանը տեղում զոհվել է: Հրշեջ-փրկարարները
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: ԱԻՆ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է օտարերկրյա գրողների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է 2012թ-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփիչ միջոցառումների շրջանակում կազմակերպված «Ի սկբանե էր բանն» պոեզիայի միջազգային առաջին փառատոնին մասնակից օտարերկրյա գրողների պատվիրակության անդամների հետ: Ողջունելով հյուրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել այցի համար և ընդգծել, որ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելը որքան պատվաբեր, նույնքան էլ պատասխանատու պարտավորություն էր.
Երևանը հրաժեշտ տվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսին
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ ամփոփվել է Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ծրագիրը: Հանդիսությանը ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, պետական ու քաղաքական գործիչներ, հոգևոր այրեր, արվեստի ու մշակույթի գործիչներ, բազմաթիվ գրասեր ու արվեստասեր երևանցիներ: Իր ելույթում համառոտ ներկայացնելով տարվա ընթացքում իրականացված միջոցառումները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է,
Գարեգին Չուքասզյան. «Հայաստանում բացակայում է սեփական ժողովրդի շահերը թարգմանող մեխանիզմը»
Այսօր Գյումրիում իրենց հերթական արտագնա նիստը անցկացնող «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման համակարգող Գարեգին Չուքասզյանը դարձյալ ներկայացրեց Հայաստանը ներկա քաղաքական փակուղուց դուրս գալու իրենց քարտեզը, նոր որակի պետության ստեղծման ճանապարհը: Նա ասաց, որ ապրիլի 9-ից հետո փոխել են Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հարաբերությունների ձևաչափը. մայիսից սկսած «Նախախորհրդարան» ու «Սարդարապատ» շարժումները իրենք են կազմակերպելու հանրահավաքներ: «Մենք, ինչպես ասել ենք
«Տունս, տեղս էլ կծախեմ, Սեւքարեցի Սաքոյի հուշարձանը Իջեւանում պետք է կանգնեցվի»
Նա կարեւորում է մեծ ֆիդայու արձանի եւ թանգարանի հիմնումը Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Դիտավան գյուղի բնակիչ, անհատ ձեռներեց Արշակ Սարիբեկյանը 1990-ական թվականներին պաշտպանել է Իջեւանի սահմանագոտին, եղել սահմանապահ դասակի հրամանատար: Նա միաժամանակ վարել է գյուղատնտեսական տնտեսություն, իր անձնական տնտեսությունից 1,5 տոննա միս եւ մեծ քանակությամբ պանիր նվիրաբերել նորաստեղծ հայոց ազգային բանակին, առկա են այդ նվիրաբերությունները փաստող
Լեւոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանը որեւէ փոփոխություն չի անելու, վախենալու է»
«Մենք չենք գնացել, որովհետեւ չենք ընդունում Սերժ Սարգսյանի ընտրական հաղթանակի լեգիտիմությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի հետ հանդիպման հրավերը մերժելու իրենց որոշմանը: Վարչապետի եւ կառավարության որոշ անդամների վերանշանակումներին անդրադառնալով՝ պարոն Զուրաբյանն ասաց. «Իշխանությունն այնքան թույլ է, որ անգամ ձեւի համար քայլերի չի գնում, որոնք կարող են ապակայունացնել
News Statesman. «Ժամանակն է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանության պատմական փաստը»
Ոմանք ձևացնում են, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը հարձակում է թուրք ազգի և «թրքության» վրա: Այդպես չէ. դա քայլ է արդարությանն ընդառաջ: «Նյուզ սթեիթսմեն» պարբերականում գրում է Ռասիզմի դեմ եվրոպական համաժողովրդական շարժման նախագահ Բենյամին Աբթանը: Նա կոչ է անում, որ ապրիլի 24-ին Թուրքիայի հայ և այլազգի քաղաքացիները, քաղաքացիական շարժումների առաջնորդները, ռասիզմի դեմ պայքարի ակտիվիստները, մտավորականներն ու
«Ինչի՞ չեք միավորվում, ինչի՞ «Ժառանգությանը» չեք միանում». Բնակիչը` ՀԱԿ թեկնածուին (Տեսանյութ)
«Միացած ենք, գնում ենք միասին, իրար չենք քննադատում, ընտրություններից հետո միանալու ենք»,- խոստացավ պարոն Խաչատրյանը:
Ժիրայր Սեֆիլյանը` Սեյրան Օհանյանի ու հայոց բանակում տիրող «չեպեների» մասին
Այսօր լրագրողները Գյումրիում մամուլի ասուլիս հրավիրած «Շուշի» առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվեցին` մի՞թե ճիշտ վարվեց Սերժ Սարգսյանը Պաշտպանության նախարարի պաշտոնում դարձյալ Սեյրան Օհանյանին վերահաստատելով. չէ՞ որ վերջինիս նշանակելն ու բանակում հերթական մահ գրանցվելը մեկ եղավ: Հիշեցնենք, որ երեկ ժամը 11.40-ի սահմաններում ԼՂՀ-ում սպանվել կամ ինքնասպան է եղել 1994 թվականին
Եղիա Ներսիսյան. «Երբ գա կրիտիկական պահը, ոստիկաններն ու զինվորականներն են ասելու`Սերժիկնե՛ր, Պողոսնե՛ր, Պետրոսնե՛ր, հեռացե՛ք մեր երկրից»
Այս մասին այսօր Գյումրիում իր համոզմունքը հայտնեց բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը, որին ապրիլի 9-ին` 18 այլ ակտիվիստների հետ, բռնի ուժով բերման էին ենթարկել ոստիկանություն: «2 ժամ մնացինք սկզբում, վերջին 1 ժամում գրավոր էինք գրում: Անկեղծ եմ ասում նույնիսկ հեղափոխվել էր քննչական բաժնի պետը, ինձ ասեց` Եղիա՛, քեզ ինչո՞ւ են բերել էստեղ, դու պետք է ժողովրդի
Լեւոն Արոնյանը Լուվրում առաջին պարտիայում կխաղա Դին Ժիլենի հետ
Փարիզում, Լուվր թանգարանի Տյուրլի այգում կայացավ շախմատի աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի վիճակահանությունը: Վաղը Հայաստանի լավագույն շամատիստ Լեւոն Արոնյանը մեկնարկային տուրում սեւերով խաղալու է Չինաստանի ներկայացուցիչ Դին Ժիլենի հետ: Մյուս զույգերը կազմել են. Մաքսիմ Վաշյե Լագրավ-Լորան Ֆրեսինե, Վլադիմիր Կրամնիկ-Նիկիտա Վիտյուգով, Վիշվանաթան Անանդ-Մայքլ Ադամս, Պյոտր Սվիդլեր-Բորիս Գելֆանդ: Հուշամրցաշարի 1-5-րդ տուրերը կայանալու են Լուրվրի թանգարանում, իսկ
Վահագն Խաչատրյան. «Ի՞նչ է նշանակում, Տարոնը լավ տղա է: Ես ինչո՞վ եմ իրենից վատը»
Այսօր Ավան համայնքում ՀԱԿ-ի նախատեսած երթը տեղի չունեցավ վատ եղանակի պատճառով: Ավագանու թեկնածուները քայլել են համայնքով, իսկ ավելի ուշ բնակիչների հետ հանդիպման ժամանակ, քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը կիսվել տպավորություններով. «Ինձ համար անսպասելի է, երբ որ ինձ մոտենում էին մարդիկ եւ հիշում՝ քսան տարի առաջ ինչպես եմ ընտրվել, ինչ եմ արել: Հետո փորձում էի հասկանալ՝ ինչ վատ
«ՀՀԿ-ն տիրապետում է ամբողջ իշխանությանը եւ մեր բոլոր պրոբլեմների պատճառը դա է». Աղվան Վարդանյան (Տեսանյութ)
Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ, Երեւանի ավագանու թեկնածու Աղվան Վարդանյանը Հերացու փողոցում բակային հանդիպման ժամանակ, անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին, դիմելով քաղաքացիներին, ասաց. «Սա առաջին հերթին քաղաքական ընտրություններ է, մենք ունենք երկիր, որտեղ ՀՀԿ-ն տիրապետում է ամբողջ իշխանությանը եւ մեր բոլոր պրոբլեմների պատճառը դա է: Չի կարելի թույլ տալ, որ մի կուսակցություն այսքան իշխանություն ունենա եւ ունենա այսքան ցածր
The Windsor Star. Անդրանիկ Անուշյանի լուսանկարների վերածնունդը Վինձորի ցուցահանդեսում
Վինձորի պատկերասրահում Հաջրա Վահիդի մենացուցահանդեսի ամենահետաքրքրաշարժ մասը անձնագրի նկարներն են, որոնք արտանկարված են Անդրանիկ Անուշյանի լուսանկարներից: Գրում է «Վինձոր սթար» պարբերականը: Անդրանիկ Անուշյանի անձնագրային հազարավոր լուսանկարներից Վահիդն ընտրել է 198 հատ՝ 99 կանանց, 99 տղամարդկանց, որոնք Անուշյանն արել է Տրիպոլիում 1930-1990թթ.: Բնօրինակները այժմ գտնվում են Բեյրութում՝ Արաբական պատկերների հիմնադրամում: Եթե հեռվից նայես նկարներին, կթվա թե
Արամ Մանուկյան. «Չեմ ամաչում ասել՝ բոլորից լավը ՀԱԿ-ն է»
Եթե երկրում փոփոխություն լինելու է, իմացեք, որ ՀԱԿ-ն է անելու, եթե Սերժից ազատող մի կուսակցություն լինելու է՝ ՀԱԿ-ն է լինելու:
Մայրաքաղաքում բացվել է Ընթերցողի արձանը
Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփոիչ միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նկարիչ-քանդակագործ Նուռի՝ Արման Դավթյանի հեղինակած Ընթերցողի արձանի բացմանը: Բրոնզաձույլ քանդակը տեղադրվել է խորհրդանշական վայրում՝ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հարևանությամբ: Ավելի քան 2 մետր բարձրություն ունեցող կոմպոզիցիան կազմված է գրքերից և լուսամփոփից: Ցանկության դեպքում ընթերցասերները կարող են ազատ նստելու քանդակի վրա
Լեւոն Զուրաբյանի նամակը ՀՀ Ոստիկանապետին
ՀՀ Ոստիկանապետ Պրն. Վլադիմիր Գասպարյանին Երեւան, 21 ապրիլի, 2013թ. Ինչպես Ձեզ հավանաբար հայտնի է, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը մասնակցում է Երեւանի ավագանու մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին: Ապրիլի 17-ին եւ 18-ին մեր կուսակցության ակտիվիստները, նախընտրական քարոզչություն իրականացնելիս, հանդիպել են իշխող Հանրապետական կուսակցության, նրա համակիրների կողմից կազմակերպված` ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու եւ քարոզչություն անող քաղաքացիներին ահաբեկելու փորձերի:
Ժիրայր Սեֆիլյանը`վարչապետի վերանշանակման մասին. «Օկուպացիոն ռեժիմի հերթական վերարտադրումը տեղի է ունենում ամենայն ցինիկությամբ »
Ապրիլի 9-ից հետո մեր համար Հայաստանում ստեղծված է մի այլ իրավիճակ, եթե մինչև ապրիլի 9-ը մենք «Նախախորհրդարանի» շրջանակներում մեր ռազմավարական ծրագրի հետ կապված ունեինք որոշ պատկերացում քայլերի հաջորդականության և ինչ-որ ժամանակագրական ընթացքի մեջ, այժմ մենք հասկանում ենք, որ այլևս մեր քայլերը մենք պետք է արագացնենք:
North Jersey. «Քրիստոֆեր Մարկոսյան՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ էսսեի մրցույթի հաղթողներից»
Ռիջֆիլդի բնակիչ 16-ամյա Քրիստոֆեր Մարկոսյանը երրորդ տեղն է գրավել «Ինչու է կարևոր դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին դասընթաց ներառելը» թեմայով էսսեի մրցույթում: Գրում է «Նորթ Ջերսի» թերթը: Քրիստոֆեր Մարկոսյանը և էսսեի մրցույթի մյուս հաղթողները կպարգևատրվեն կիրակի օրը Թայմս սքվերում՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառման ժամանակ, որին սպասվում է մոտ 2000 մարդու մասնակցություն: «Ես շատ ուրախ եմ
ԱՄՆ-ի ոստիկանությունը կալանավորել է Բոստոնի ռմբակոծության երկրորդ կասկածյալին
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. Որոնողական ինտենսիվ աշխատանքների արդյունքում ԱՄՆ-ի ոստիկանությանը հաջողվել է կալանավորել Բոստոնի մարաթոնի ընթացքում պայթյուններն իրականացրած երկրորդ կասկածյալին: Ոստիկանության ծառայողները շրջապատել էին 19-ամյա Ջոխար Ցարնաևին այն ժամանակ, երբ վերջինս թաքնվում էր Բոստոնի Ուոթերթաուն արվարձանի տներից մեկի բակում գտնվող նավակի մեջ: Ցարնաևը, ըստ հաղորդագրությունների, կալանավորման ընթացքում ծանր վնասվածքներ է ստացել: Մասաչուսեթս նահանգի ոստիկանապետ Թոմ Ալբեն
Միայնակությունը դիտարկվում է որպես սոցիալ-հոգեբանական վիճակ. Միայնակ մարդկանց մասին
Միայնակ մարդիկ շուտ են ծերանում և մահանում: Փաստում են բրիտանացի գիտնականների հետազոտությանները, որոնք անցկացվել են 18-30 և 65-80 տարեկան 182 մարդկանց շրջանում: Պարզվել է, որ մարդիկ, ովքեր չունեն ընտանիք, մտերիմ ընկերներ՝ անկախ տարիքից, ավելի հաճախ են ձեռքբերում սրտանոթային հիվանդություններ, իսկ ծերացման գործընթացը նրանց մոտ ավելի արագ է ընթանում: Միայնակ մարդիկ նաև ավելի հակված են ալկոհոլ
2.5 տարեկան երեխայի տեսողությունը փրկելու համար օգնություն է հարկավոր
2.5 տարեկան Իգոր Զաքիյանը տեսողական խնդիր ունի: Մեզ հետ զրույցում երեխայի հայրը` Ռոմա Զաքիյանը պատմեց, որ բարդություններ են առաջացել, երբ երեխան ծնվել է: Պարզվել է` ծնողները չպետք է երեխա ունենային: Նրանք մինչեւ կնոջ հղիանալը դիմել են բժշկի, անցել ստուգումներ. «Երկար ժամանակ չէինք կարողանում երեխա ունենալ: Բուժվելուց հետո բժիշկները հավաստիացրին, որ կարող ենք երեխա ունենալ: Երբ
Յաննիի հայաստանյան համերգից մինչև Հովհաննես Ազոյանի երկրորդ դստեր ծնունդը
Յաննին երեկ ժամանել է Հայաստան. «Անցյալ անգամ Հայաստանում այնքան լավ էր, որ ես այստեղ ինձ զգում էի ինչպես տանը: Այդ իսկ պատճառով խոստացել էի վերադառնալ: Եւ ահա այստեղ եմ: Մշակույթն այստեղ այնքան տաք է, ինչպես իմ հայրենիքում: Երբ պատմեցի ընտանիքիս նախորդ համերգի մասին, հանդիսատեսի ջերմ արձագանքը չկարողացա հաղորդել: Այդ պատճառով այս անգամ քույրս ինձ հետ
Հայաստանի ֆլորան եւ ֆաունան` մեկ ֆոտոտեսաշարում
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի ունեցավ «Ապրելու իրավունք» խորագրով միջոցառումը, որի շրջանակում ցուցադրվեցին «Որսորդը» կարճամետրաժ ֆիլմը և Հայաստանի ֆլորայի և ֆաունայի թեմայով ֆոտոտեսաշար: Միջոցառման աջակից «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնության նպատակն է` մարդկանց ծանոթացնել Հայաստանի ֆլորային եւ ֆաունային. «Ներկայացված է ֆոտոտեսաշարի կարճ տարբերակը, իսկ ամբողջականը
Վարդգես Գասպարիի պատմելով` ոստիկանապետը վիրավորել է իրեն եւ ընտանիքի անդամներին
Ըստ Գասպարիի՝ իրեն պառկած վիճակում դրել են ոստիկանության շենքի միջանցքում: Ապա քիչ անց տարել են Վլադիմիր Գասպարյանի աշխատասենյակ եւ պարտադրաբար նստեցրել աթոռին:


















































