Օրվա լրահոսը
«Եթե 100 մլն դրամ տալիս են բիոզուգարան առնում, սրա ֆոնի վրա Հայրիկյանի բուժումը նպատակային ծախս է». Արամ Հարությունյան
«Ես մտածում եմ, որ Պարույր Հայրիկյանին բարոյական փոխհատուցում պիտի տրվեր, քանի որ իշխանությունն իր մեղքն ունի կատարվածի առիթով, եթե կարողացան կրակել նախագահի թեկնածուի վրա, ուրեմն՝ նա պաշտպանված չէր, դա իշխանության մեղքով էր: Այս իմաստով պետությունը պիտի իր մեղքն ընդունի, թե դա դրամական ձեւով կարտահայտվի, թե այլ կերպ՝ չգիտեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու
«Մահացել է հարվածային ափսեներ արտադրող Ռոբերտ Զիլջյանը»
Ընկերության արտադրանքից է օգտվում «Ռեդ հոթ չիլի փեփերս» խմբի թմբկահար Չադ Սմիթը, որը Զիլջյանի մահվան հետ կապված իր ցավն է հայտնել Թվիթերում, «Ռաշ» խմբի Նիլ Փարթը, «Դրիմ թիեթըր» խմբի նախկին թմբկահար Մայք Փորթնոյը:
21-րդ դարի Երեւանը նաեւ նրանցը պետք է լինի
Ի՞նչ է ուզում հաշմանդամություն ունեցող կինը: Այս հաճախ հռետորական հնչող հարցին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը իր հստակ պատասխանն ունի. «Հաշմանդամություն ունեցող կինն, ինպես եւ մնացած կանայք, ուզում է երջանիկ լինել, ուզում է սիրել եւ սիրված լինել, լիարժեք եւ գեղեցիկ ապրել՝ կապ չունի՝ որտեղ՝ գյուղում, համայնքում, թե մայրաքաղաքում»: Զարուհու խոսքով՝ շատ
Ուղիղ միացում Ազատության հրապարակից
Դիտեք «Առավոտի» ուղիղ միացումը Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքից:
Լեւոն Արոնյան-Վլադիմիր Կրամնիկ: Հավակնորդների մրցաշար: 12-րդ տուր
Այսօրվա հանդիպումը միանձնյա առաջատար Մագնուս Կարլսենին հետապնդողների համար, կարող է վճռական նշանակություն ունենալ: Թե Արոնյանը, թե Կրամնիկը նորվեգացուն շրջանցելու հույս դեռ պահպանում են: Երկուսն էլ պայքարելու են միայն հաղթանակի համար: Հետաքրքիր ճակատամարտ է սպասվում: Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել այստեղ
«Սուրբ Զատիկի սեղանի ձևավորումը կարելի է անել ըստ ճաշակի».Նոնա Ավանեսյան
«Այսօրվա մեր իրականությունը մեզ թույլ է տալիս սեղանը պատրաստել գեղեցիկ, գույներով, հագեցած և հետաքրքիր և Սուրբ Զատիկի սեղանի ձևավորումը կարելի է անել ըստ ճաշակի»,-այս մասին, այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց դիզայներ Նոնա Ավանեսյանը: Դիզայները նախընտրում է ավելի պայծառ և վառ գույները, սակայն չմոռանալով տոնի խորհուրդն ու կարևորությունը: Նա առաջարկում է կարմիր գույնով ներկված հավկիթները
«Արմավիայի» գծերին ո՞վ «կտիրանա»
Ռոստով, Հոլանդիա, Կիպրոս, Աստրախան մի որոշ ժամանակ ընդհանրապես թռիչքներ չեն լինի Միջազգային ուղղություններով որոշ թռիչքներ, որոնք «Արմավիա» ավիաընկերության մենաշնորհն էր, որոշ ժամանակ թռիչքներ չի լինի: Օրինակ`Ռոստով, Հոլանդիա, Կիպրոս, Աստրախան, ինչպես Aravot.am-ին տեղեկացրեցին «Արմավիայից», միայն այս ընկերությունն էր թռիչք իրականացնում: Թե որքան ժամանակով «բաց» կմնան այս թռիչքուղիները եւ արդյոք նոր ընկերություններ կսկսե՞ն «Արմավիայի» «գծերին» գոնե ժամանակավոր
Համացանցը դրակա՞ն, թե՞ բացասական երևույթ է
Ի՞նչ նշանակություն ունի համացանցը մեր կյանքում: Ավելի շատ ո՞ր կայքերն ենք նախընտրում և ի վերջո համացանցը դրակա՞ն, թե՞ բացասական երևույթ է: Համացանց կամ Ինտերնետ (անգլերեն՝ Internet)—աշխարհով մեկ տարածված, հասարակության ազատ օգտագործման համար նախատեսված համընդհանուր ցանց է՝ կազմված համակարգչային ցանցերից, որոնք իրականացնում են տվյալների փոխանցում և փոխանակում` օգտագործելով ստանդարտեցված Համացանցային հաղորդակարգը: Այն իրենից ներկայացնում է ցանցերի ցանց, որը կազմված է
Նույնականացման քարտերի մասին. ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է
«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար: Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ նույնականացման քարտը կամ դրանում ամրագրված տվյալները կարող են օգտագործվել որպես վավերական փաստաթուղթ և տվյալներ այնպիսի իրավահարաբերություններում, որոնց կարգավորմանն ուղղված իրավական ակտերով նախատեսվում
«Արմավիան» օդաչուներին միլիոններով պարտք է
Իսկ եղած ինքնաթիռներն էլ գրավի տակ են ու տեխնիկապես վտանգավոր են Այս պահին «Արմավիա» ավիաընկերության մոտ 25 օդաչուներ «Զվարթնոց» օդանավակայում են եւ սպասողական վիճակում են: Մեր տեղեկություններով, «Արմավիայի» օդաչուները պատրաստվում էին բողոքի ակցիա անել դեռեւս մարտի 21-ին, սակայն «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը նրանց հետ հանդիպել է եւ հորդորել մինչեւ ամսի 29-ը սպասել, եթե խնդիրը չլուծվի,
Հաճախ տրվող հարցեր պահքի եւ ծոմի վերաբերյալ
1.Երբ պահել ծոմը, եթե ուզում ենք զատկական Ս. Հաղորդություն ստանալ: 3 օր շարունակ մատուցվում է Ս. Պատարագ. 1. Ճրագալույցի Ս. Պատարագ (մարտի 30) 2. Ս. Հարության՝ Զատկական պատարագ (մարտի 31) 3. Մեռելոցի Ս. Պատարագ (ապրիլի 1) Եթե մարդը առողջ է, ապա կարելի է ուրբաթ երեկոյից պահել ծոմ և շաբաթ երեկոյան՝ Ճրագալույցի Ս. Պատարագին մասնակցելով՝ ստանալ
ԿԸՀ-ն գրանցեց բոլոր ցուցակները
Այսօր գումարած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես», Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայաստանի Հանրապետական, «Օրինաց երկիր» կուսակցությունների և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի` 2013 թվականի մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակները: ԿԸՀ մամուլի ծառայություն
Մամուլյանի խոհարարական մոտեցումներն ու քահանայի հակադրությունները` Ս. Զատկի տոնի վերաբերյալ
«Ս. Հարության տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսում են զատկական տոնակատարությունները: Քրիստոսի հրաշափառ հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում մեղքից, որը պետք է լինի հոգեպես»,-այս մասին այսօր «Ֆորում» մամուլի ակումբում ասաց տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը: Քահանան, ինչպես յուրաքանչյուր եկեղեցական տոն, այնպես էլ Ս. Զատկի տոնին կարևորում
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալը ցուցմունք է տալիս առանց տեսախցիկների
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվեց «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը, ցուցմունք տալուց հրաժարվեց ռեստորանային համալիրի անվտանգության պետ Գարիկ Մարգարյանը: Հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները, մասնավորապես՝ նա ցուցմունք էր տվել 2012-ի հունիսի 18-ին, 19-ին, 22-ին, օգոստոսի 2-ին՝ երկու անգամ: Հրապարակվեցին նաեւ առերես հարցաքննության արձանագրությունները տուժողներ Արտակ Բայադյանի , Գարիկ Սողոմոնյանի, Էդգար
Դմիտրի Ադբաշյան. «Արմավիա»-ում պետությունն էլ պետք է մասնաբաժին ունենար, որ որոշումները միանձնյա չկայացվեին
«Արմավիան» իր ռազմավարության մեջ «շատ շատ դեպքերում սխալ քայլեր էր անում»
Հայաստանը 2020 թվականի Եվրոպայի առաջնության հայտ կներկայացնի ՈՒԵՖԱ
Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում լրագրողներին տեղեկացրեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` ասելով, որ այդ նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Հրազդան» մարզադաշտը հիմնանորոգելու, ընդհուպ, մինչեւ ծածկը, հանձնարարական է տվել: Պարոն Հայրապետյանը վստահեցրեց, որ աշխատանքներն ավարտելուց հետո «Հրազդանը» կդառնա Եվրոպայի լավագույն ստադիոններից մեկը: ՈՒԵՖԱ-ի գործկոմը որոշել է Եվրո 2020-ի եզրափակիչ մրցաշարի հանդիպումներն անցկացնել Եվրոպայի 13 քաղաքներում: 12
Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը
Մարտի 29-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը: Օրակարգում ընդգրկված էր 4 հիմնական հարց: ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի 2012թ. և 2013թ. հունվար–փետրվար ամիսների (14 ամիս) աշխատանքային գործունեության մասին զեկուցեց «Հայերն այսօր» էլլեկրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Հ.Կարապետյանը: Նա մասնավորապես նշեց, որ Նախորդ տարիների համեմատ ավելացել է թերթի այցելուների թիվը: Կատարվել են տեխնիկական
417.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Մարտի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3 900 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 416.5 դրամ:
Լրագրողին «կտամ կսպանեմ» ասած պաշտոնյայի դեմ գործը` դատարանում (տեսանյութ)
«Մենք որոշեցինք հայցով դիմել դատարան, որպեսզի պաշտոնյաներն իրենք իրենց գործողություններում ազատ չզգան և իմանան, որ պատասխանատու են օրենքի և սահմանադրության առաջ»,-Aravot.am-ի հետ զրույցում «New York Institute of Fotography»-ի թղթակից Ծովինար Նազարյանն այսպես հիմնավորեց իր ներկայացուցիչներ` Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի հայցը Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Արտաշատի թիվ 17/4 ընտրատեղամասային ընտրական
Պետությունը գործարարներին հրավիրում է երկխոսության
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարության համաժողովների դահլիճում տեղի է ունեցել խորհրդակցություն արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ավելի քան 100 արդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է` քննարկելու տնտեսության զարգացման առկա իրավիճակը, խնդիրները և անելիքները: «Երկու տարի առաջ Դիլիջանում կառավարությունը հանրապետության նախագահի
Half MoonBay Review. «Ամերիկահայ բանաստեղծը հայկական թեմաներով իր գործերը կկարդա ամերիկացիների համար»
Ամերիկահայ բանաստեղծ Ջեյմս Բալոյանը հյուրընկալվել է «Լուսնի դաջվածք՝ երեկո երեք պոետների հետ» Սան Մատեոյի գրադարանում ապրիլի 5-ին նախատեսված միջոցառմանը: Գրում է «Հաֆ մուն բեյ Ռիվյու» թերթը: Բալոյանը կկարդա բանաստեղծություններ, որոնք խորապես կապված են իր հայկական արմատներին, ինչպես նաև կկարդա գործեր հասարակական գիտակցության և անձնական թեմաներով, որոնք նա գրել է որպես Ֆրեզնոյում Կալիֆոռնիայի պետական համալսարանի խմբի
«Եռաֆազը կքոքենք, ու ձեր քոքը կկտրենք» (Տեսանյութ)
«Դինո գոլդ մայնինգը» աշխատակիցներին էլեկտրաշոկի է տվել». այս հայտարարության համար բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանին դատում են «Կանադական էկոգաղութարար, դո’ւրս մեր երկրից», «Ինչպես տատս էր ասում, հաջորդը դատարանում` Թեղուտ, Ամուլսար, Քաջարան», «Հանքակեր- մարդակեր», այսպիսի գրառում-պաստառներով այսօր բազմաթիվ բնապահպան ակտիվիստներ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի շենքի մոտ ակցիա էին կազմակերպել՝ ի պաշտպանություն բնապահպան ակտիվիստ Եղիա
Վարդան Այվազյան. «Ո՞վ է խանգարում Կարֆուրի մուտքը»
Ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի մուտքը Հայաստան եւ գործարար միջավայրի և ազատ մրցակցության խնդիրները» թեմայով քննարկմանը այսօր Ֆրանսիայից skype-ով միացած ֆրանսահայ գործարար Վալերի Գործունյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց. «Ուզում եմ այդ պարոնից իմանալ, օրինակ, «Կարֆուրը» կարող է շաքար բերել Հայաստան, ինչպե՞ս պետք է բերի, եթե շաքարի ներկրումը Հայստանում մենաշնորհային է»: Ի
Ռուբեն Հայրապետյան. «Հավաքականի խաղերը շատերի համար ձրի ֆուտբոլ նայելու հնարավորություն է»
Այսօրվա ասուլիսում հարց հնչեց, որ հավաքական ֆուտբոլիստների հետ լրագրողների շփումը խիստ սահմանափակ է: Հնարավոր չէ՞ այն որեւէ կերպ մի փոքր բացել, որին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Դա ճիշտ չեմ համարում: Գլխավոր մարզիչն ու ֆուտբոլիստները նախապատրաստվելու համար ընդամենը չորս օր են ունենում: Իսկ դուք գիտե՞ք, թե հավաքականի հանդիպումների ժամանակ քանի հայտ է ստացվում ԶԼՄ-ներից: Մոտ
Ֆեդերիկո Մոնդելչի. «Սաքսոֆոնն ինձ համար «կին» չէ» (Տեսանյութ)
Աշխարհահռչակ երաժիշտը` Երևանում կայանալիք համերգի մասին Հայաստանի պետական կամրային նվագախմբի հոբելյանական համերգաշրջանի կապակացությամբ մարտի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ` իտալացի աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի մասնակցությամբ: Այս մասին այսօր` «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանը: Ներկայացնելով համերգային ծրագիրը` Ֆեդերիկո Մոնդելչին նշեց, որ երեկոն կբացվի Ալեքսանդր Գլազունովի ստեղծագործությամբ,
«Արմավիան» սնանկացման գործընթաց է սկսում
Ապրիլի 1- ից «Արմավիան» կդադարեցնի իր թռիչքները: «Արմավիա» ընկերությունից ստացված հաղորդագրության համաձայն՝ այս ընկերությունը ապրիլի 1 -ից դադարեցնում է թռիչքները եւ սկսում սնանկացման գործընթաց: «Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996 թվականին: 2001 թվականից սկսել է իրականացնել թռիչքներ՝ ունենալով ավիապարկում ընդամենը մեկ ինքնաթիռ, 2003-ին «Արմավիայի» բազան հարստացավ եւս երեք ինքնաթիռով, 2006-ին՝ յոթ, 2007-ին՝ 14 ինքնաթիռով: Գործունեության ընթացքում՝ 2007-2010
ՀՅԴ-ն ՀՀԿ-ին.«Խոհեմ եղեք» (տեսանյութ)
Արտահերթ նստաշրջանին քվեարկելու համար Հանրապետականը Ազգային Ժողովի մյուս խմբակցություններին փաստաթղթով առաջարկել է հանդուրժողականություն եւ համախմբում։ «Մենք ծանոթացանք եւ մեր տեսակետը հայտնեցինք, որ այս բովանդակությամբ, այս տեքստով մեզ համար անընդունելի է, սա որեւէ հարցի պատասխան չի տալիս»,- ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Աղվան Վարդանյանն ասում է, որ Դաշնակցությունը կողմ է Ազգային Ժողովի արտահերթ
«Արմավիա»-ն հայտարարություն կանի սնանկացման մասին
Ապրիի 22-ին լրանում է ՀՀ կառավարության եւ «Արմավիա»-ի միջեւ կնքված պայմանագիրը: Քիչ հետո «Արմավիա» ավիաընկերության պատասխանատուները կհայտարարեն ավիաընկերության հետագա ճակատագրի մասին: Ըստ որոշ լուրերի՝ «Արմավիա»-ն հայտարարելու է սնանկացման գործընթաց սկսելու մասին, ինչը որ վերջին ամիսներին մի շարք մասնագետների կողմից կանխատեսվում էր: Ապրիի 22-ին լրանում է ՀՀ կառավարության եւ «Արմավիա»-յի միջեւ կնքված պայմանագիրը: Երեկ Քաղավիացիայի գլխավոր
Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում
Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության և վերջինիս անդամ հանդիսացող Հայաստանի համալսարանների միջև համագործակցության շրջանակներում գործակալության գլխավոր քարտուղար Վանդա Դիբոլտին և գործակալության տարածաշրջանային ղեկավար Աբդերահման Ռիդային: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ միամսյակի շրջանակում իրականացվող միջոցառումների շարքում կրթական ծրագրերը զգալի տեղ են զբաղեցնում: «Ինչպես գիտեք,


















































