Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիայի» գծերին ո՞վ «կտիրանա»

Մարտ 29,2013 17:28

Ռոստով, Հոլանդիա, Կիպրոս, Աստրախան մի որոշ ժամանակ ընդհանրապես թռիչքներ չեն լինի

Միջազգային ուղղություններով որոշ թռիչքներ, որոնք «Արմավիա» ավիաընկերության մենաշնորհն էր, որոշ ժամանակ թռիչքներ չի լինի:  Օրինակ`Ռոստով, Հոլանդիա, Կիպրոս, Աստրախան, ինչպես Aravot.am-ին տեղեկացրեցին «Արմավիայից», միայն այս ընկերությունն էր թռիչք իրականացնում: Թե որքան ժամանակով «բաց» կմնան այս թռիչքուղիները եւ արդյոք նոր ընկերություններ կսկսե՞ն «Արմավիայի» «գծերին»  գոնե ժամանակավոր «տիրանալ», քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից մեզ հետ զրույցում որեւէ հստակ պատասխան չտվեցին, նշելով, որ առաջիկայում քննարկվելու է եւ հավանաբար ապրիլի 2-ին պարզ կլինի, թե ովքեր թռիչքներ կիրականացնեն «Արմավիայի» բաց թողնված գծերով:

Նշենք, որ «Արմավիայի» սնանկացումը խիստ անհանգստացրել է ոչ միայն բանկերին, այլեւ աշխատակիցներին, թեեւ «Արմավիայից» մեզ վստահեցրին, որ մարտի 1-ի դրությամբ որոշ աշխատակիցների պարտքերը վճարվել է, սակայն մեր տեղեկություններով, ընկերությունը միլիոնների պարտքեր ունի օդաչուներին եւ բանկերին, որտեղ գրավադրել է իր օդանավերը:

Մոտ 5,5 միլիոն դոլար էլ «Արմավիան» պարտք է «Զվարթնոցին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031