Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը

Մարտ 29,2013 16:39

Մարտի 29-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը: Օրակարգում ընդգրկված էր 4 հիմնական հարց:

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի 2012թև 2013թ. հունվարփետրվար ամիսների (14 ամիս) աշխատանքային գործունեության մասին զեկուցեց «Հայերն այսօր»  էլլեկրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Հ.Կարապետյանը: Նա մասնավորապես նշեց, որ Նախորդ տարիների համեմատ ավելացել է թերթի այցելուների թիվը: Կատարվել են տեխնիկական և բովանդակային փոփոխություններ: Իսկ հատուկ «Հայերն այսօր»-ի համար Սփյուռքի թղթակիցներից ստացված նյութերը ընդհանուր լրատվության 6-7 տոկոսն են կազմում:

Անելիքներ էլ շատ կան: «Թերթը պետք է Սփյուռքի համար դառնա մեր գործունեության հայելին: Այն պետք է ճանաչված լինի Սփյուռքում». նշեց նախարարը:

Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը ներկայացրեց  հաշվետվություն` 2009-2012թթ. «Աջակցություն համայնքներին` Սփյուռքի հանրակրթական հաստատություններին և մեկօրյա դպրոցներին ուսումնական և հանրամատչելի գրականությամբ, համայնքային կազմակերպություններին ՀՀ խորհրդանշաններով ապահովման կազմակերպում» առաքման ծրագրի կատարման մասին: «Սփյուռքի դպրոցներին դասագրքերով, համայնքներին խորհրդանշաններով ապահովելու ծրագիրն իրականացվել է 100 տոկոսով, բայց Սփյուռքի պահանջն ավելի մեծ է: Ուղարկում ենք նախ այն գրքերը, որ իրենք են ուզում, հետո նաև` լրացուցիչ գրականություն», նշեց զեկուցողը:

Սփյուռքահայերի /սիրիահայերի և իրաքահայերի/ Հայաստանի Հանրապետությունում ինտեգրման 2013 թվականի ծրագրի քննարկման մասին զեկույցով հանդես եկավ Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչության պետ  Լ.Ստեփանյանը:

Նիստի ավարտին ֆինանսատնտեսական վարչության պետ Հ. Հովսեփյանը ներկայացրեց  վարչության հաշվետվությունը ՀՀ սփյուռքի նախարարության 2012թ ՀՀ պետական բյուջեով ֆինանսավորված ծախսերի վերաբերյալ:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031