Օրվա լրահոսը

Կյանքի է կոչվում արմավիրցիներին աջակցելու կառավարության ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը` վարչապետն ասել է. «Այսօրվա օրակարգային հարցերի քննարկումը ցանկանում եմ սկսել Արմավիրի մարզի խնդիրներից։ Մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի կարկուտի հասցրած վնասների հետ կապված մեր օժանդակությունը տեղ հասնի, և գյուղացիներն զգան, որ պետությունն իրենց կողքին է։ Երեկ երեկոյան

Որ կառավարության նիստերը մարզերում լինեն սպասված

Նախքան մարզում արտագնա նիստ անցկացնելը, պաշտոնյաները կհանդիպեն մարզերի բնակիչներին Այսօր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կառավարությանն առաջարկեց արտագնա նիստերը մարզերում կազմակերպելուց առաջ տվյալ գերատեսչության պաշտոնյաները հանդիպեն իրենց ոլորտներին առնչվող խնդիրներ ունեցող քաղաքացիներին, որից հետո կառավարությունը տվյալ մարզում  կանցկացնի կառավարության նիստը: Վարչապետի խոսքերով. «Այդպիսով մեր արտագնա նիստերը կլինեն սպասելի, մարզերի բնակիչների հետ կապը կլինի անմիջական»: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցումը

 Ինչպես գիտեք մայիսի 28-ին Կանաչ ջոկատը այցելել էր Գետահովիտ համայնք, որից մի քանի օր անց մեծ ցավով տեղեկացանք, որ հունիսի 3-ին` ժամը 17:44-ին, Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր–2» ՓՀէԿ-ի շինհրապարակում էքսկավատորի վրա 30 տոննա կշռող ժայռաբեկոր է ընկել, ինչի հետևանքով զոհվել է 26-ամյա Ա. Խալաթյանը… «Ինժեներ-երկրաբան» ընկերության ղեկավար, երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ

Ասիական բանկին կասեն, թե ովքեր են խախտումների իրական հեղինակները

Կառավարության նիստում այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաեւ Վերահսկիչ պալատի` Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման ընթացքում հայտնաբերած աղաղակող խախտումներին: Վարչապետը այդ խախտումները պայմանավորելով ծրագրի կառավարմամբ, տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանին  հանձնարարեց Էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի, արտաքին գործերի եւ ֆինանսների նախարարությունների եւ Ասիական բանկի ներկայացուցիչների հետ բանակցություններ սկսել, որպեսզի բանկը անհարկի տույժ- տուգանքներ չկիրառի, քանի որ այդ

ՀՀ ԱԳ նախարարն ելույթ ունեցավ ԵԱՀԿ մշտական խորհրդում

Հունիսի  6-ին Վիեննայում աշխատանքային այցելությամբ գտնվող արտգործնախարար, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, ուր հանդես եկավ ելույթով՝ Եվրախորհրդի առջև ծառացած խնդիրների, Եվրախորհուրդ – ԵԱՀԿ համագործակցության, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ: Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ միջև համագործակցությանը՝ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն ասաց. «Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը խթանելու ջանքերում

Կարապետ Ռուբինյան. «Եթե իմ տան վրա հարձակվեին, բնականաբար՝ կպաշտպանվեի»

«Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր»,- Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խատչատրյանը երեկ այսպես էր պատասխանել 168.am-ի հարցին, թե Սյունիքում իր առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցները ինչպե՞ս պատահեցին: Այսօր Aravot.am-ը ՀՀՇ նոր կուսակցության ստեղծման նախաձեռնողներից մեկից՝ Կարապետ Ռուբինյանից հետաքրքրվեց՝ եթե Ձեր տան վրա զինված հարձակում լիներ, Դուք ի՞նչ կանեիք: Նա պատասխանեց.

Նախարարը հանձնարարել է չկաշկանդվել (Տեսանյութ)

Բնապահպանության նախարարության պաշտոնյան «մի գլուխ» օրենքներ ընթերցեց, հարցերին էլ, ըստ էության, չպատասխանեց  Այսօր «Ուրբաթ» ակումբի հյուրը` բնապահպանության նախարարության ընդերքի եւ հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանը փորձեց ներկայացնել նախարարության ձեռքբերումները, իսկ դրանք ընդամենը ինչ-որ օրենսդրական ակտեր էին կամ կառավարության որոշումներ: Ամբողջ ասուլիսի ընթացքում լրագրողների գրեթե բոլոր հարցադրումներին վարչության պետը օրենքներ ընթերցեց, իսկ հարցերին, ըստ

Հայտնի են «Հազարան բլբուլ» մանկապատանեկան մյուզիքլների հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողները

Կայացել է «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի գալա-համերգը, որի ընթացքում հայտարարվել են լավագույնը ճանաչված 6 ներկայացումները: Գլխավոր մրցանակը (Գրան պրին) ստացել է Երևանի` Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցը (Լեոնել Բարտ «Օլիվեր»): Առաջին մրցանակին արժանացել է Արմավիր քաղաքի արվեստի պետական քոլեջը (Լեոնարդ Բերնստայն, «Վեսթսայդյան պատմություն»): Երկրորդ մրցանակը կիսել են Արարատ քաղաքի Ղ. Սարյանի

Ն. Բաումանի անվան Մոսկվայի տեխնիկական համալսարանի բոլոր կրթական ռեսուրսներն արդեն հասանելի են հայ ճարտարագետներին

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) և Ն. Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի սերտ համագործակցության շրջանակներում ճարտարագիտական համալսարանում տեղի կունենա «Կրթական ռեսուրսներ ԱՊՀ երկրների ճարտարագետների համար» հեռավար հասանելիության կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Կենտրոնը թույլ կտա ավելի քան 60 ուսումնական ծրագրերով հեռավար ուսուցման տարբերակով տեխնիկայի և տեխնոլոգիաների նոր ուղղություններով որակավորման բարձրացման դասընթացներ իրականացնել հայ ճարտարագետների համար: Հանդիսավոր

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց, ծանոթացել միջազգային չափանիշներին համապատասխան և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցվող կրթական այդ հաստատության շինարարության ընթացքին, առկա խնդիրներին, իրականացվող մեծածավալ ներդրումներին և դպրոցի ուսումնական ծրագրերի մշակման աշխատանքներին: Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի անդամներ, դպրոցի նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի և

Կայացել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա փառատոնի 35-րդ ստուգատեսը

Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա փառատոնի 35-րդ սուգատեսն է կայացել աշխարհահռչակ կոմպոզիտորի տուն-թանգարանում։ Հիմնադրման օրից փառատոնը անցկացվում է Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6–ին։ Այս տարի ստուգատես-փառատոնի պատվավոր հյուրն էր կոմպոզիտորի որդին՝ Կարեն Խաչատրյանը։ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած՝  Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոնին այս տարի մասնակցել է Երևանի երաժշտական կրթօջախների 12 աշակերտ։ Բոլոր

Շահումով խաղերի բիզնեսով զբաղվողներին էլ կառավարությունն անակնկալի է բերել (Տեսանյութ)

Պետությունը պարտադրում է հանել խաղի ապարատները քաղաքի վարչական սահմաններից դուրս, եթե ոչ` ապա շահումով խաղալիքների հետ ծխախոտ չխաղարկել: Այսօր ՀՀ կառավարության շենքի առաջ իշխանություններից դժգոհ քաղաքացիների թիվը մի քանի տասնյակի էր հասել` կրքերն էլ այնքան էին բորբոքվել, որ պաշտոնյաների հասցեին անվանական հայհոյանքներ էին հնչեցնում թե’ կանայք եւ թե’ տղամարդիկ: Մշտական ցուցարարների` բանակում խաղաղ պայմաններում զոհված

«Սուրիկ Խաչատրյանի 19 տարեկան տղան ոչ թե տանը, այլ բանակում պետք է լիներ». ցուցարար (Տեսանյութ)

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնից ազատելու եւ նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով այսօր կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին նախատեսել: Հենց  բողոքի գալու ճանապարհին էլ իմացել էին մարզպետի հրաժարականը կառավարության կողմից հաստատելու մասին: Ակտիվիստ Դավիթ Սանասարյանի խոսքերով. «Հիմա ասում են`  գործից ազատել ենք, էլ ինչ եք ուզում , էդ մարդը

«Օրդֆիլմի» տնօրեն. Կա՛մ կապկում ենք, կա՛մ գնում փոփ-կորնային կինոյի ճանապարհով

«Օրդֆիլմ» կինոընկերությունը՝ «Իդրամ»-ի հետ համատեղ,  նորարար մտածողությամբ երիտասարդ ռեժիսորների ու օպերատորների  համար  մրցույթ է հայտարարել: Aravot.am-ի հետ զրույցում «Օրդֆիլմ» ընկերության տնօրեն Հայկ Օրդյանը նշեց, որ «Օրդֆիլմը» միշտ աջակցություն է ցուցաբերում  երիտասարդ ստեղծագործողներին՝ սկսած տեխնիկականից, վերջացրած ստեղծագործականով, պրոդյուսերական եւ այլն: «Անընդհատ փորձում ենք գտնել գործընկերների՝ տաղանդավոր, շնորհալի երիտասարդներ հայտնաբերելու համար: Միգուցե հետագայում նաեւ համագործակցենք նրանց հետ:

Ուղեղի պակաս՝ ըստ մարքսիստի

Դավիթ Հակոբյանը հստակ գիտի մի բան`մեզ պետք են նոր ուղեղներ: «Մեզ պետք են նոր դիվանագիտական ուղեղներ և որ ամենակարևորն է `նոր ԱԳ նախարար»-եզրափակեց նա: Լրագրողներից մեկը նրան հարց տվեց Գորիսում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։«Ես քրեական խրոնիկայով չեմ սիրում զբաղվել, բայց այն, ինչ կատարվում է Գյումրիում և Գորիսում, հիշեք Հանրային հեռուստատեսությամբ իմ ելույթները. 10 տարի շարունակ

Վ. Բոստանջյան. «Ենթադրեցի, որ ԲՀԿ-ն իմ կարիքը չունի» (Տեսանյութ)

ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը մի առիթով նշել էր, թե եկել է մի պահ, երբ ինքը հասկացել է, որ այլևս պետք չէ ԲՀԿ-ին: Հետաքրքրվեցինք` ինչի՞ց սկսեց այդ ամենը: Վ. Բոստանջյանը պատասխանեց. «2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակում ես չկայի ու ենթադրեցի, որ ամենայն հավանականությամբ, կուսակցությունն իմ կարիքը չունի: Բազմիցս մեր կուսակցության նախագահի հետ հանդիպել եմ, նրա

Ազատամարտիկները, «պա-տաս-խան» վանկարկելով, կառավարության դիմաց բողոքի ցույց են անում (Տեսանյութ)

Արդեն երրորդ օրը Ազատության հրապարակում նստացույցի դուրս եկած ազատամարտիկները այսօր բողոքի երթով  կառավարության շենքի դիմաց հավաքվեցին: «Ազատամարտիկը իրավունք ունի իր գլուխը բարձր քայլել իր հայրենիքում ,հայ ազատամարտիկը իրավունք ունի հպարտանալու իր ընտանիքում, որ ինքը ազատագրել է հայոց աշխարհի մի մասը: Ոչ թե ամաչի, գլուխը կախ, գրպանը դատարկ, ցավերը վրեն քայլի ու գա այս շենքի դեմ

Արթուր Բաղդասարյան. «Առաջընթաց է գրանցվել Հայաստանի համար կարևորագույն գրեթե բոլոր ոլորտներում»

Այսօր տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 15-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստան-Եվրամիություն համագործակցության վերջին զարգացումների և կարևորագույն ձեռքբերումների ներկայացում, մասնավորապես` ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խոր և

Խաչիկյանի գործով կալանավորը դատարան չբերվեց

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ աշխատանքի ու սոցիալական ծառայության 12 աշխատակիցների գործով այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իավասության դատարան չբերվեց ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանը: Դատարանը մինչ կստանար նրան բուժօգնություն ցույց տալու արդյունքների մասին ինֆորմացիա, կես ժամ ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից հետո նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալին

Ամուսինները մեղադրվում են գիշերով 4-ական կգ նարինջ եւ նուռ, 8 կգ մանդարին, 7 կգ խնձոր գողանալու մեջ

Նրանց սպառնում է  4-8 տարի ազատազրկում  Լոռու մարզի Մեղվահովիտ գյուղի բնակիչներ, 1988թ. ծնված Ռադիկ Ծատուրովին եւ նրա կնոջը՝ 1991թ. ծնված Անի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ամուսիններով  նախնական համաձայնության գալով, տեղյակ լինելով, որ համագյուղացի Կարինե Էմինյանը եւ  նրա ընտանիքի անդամները բացակայում են տնից, 2013թ. հունվարի 13-ին, ժամը 20-անց 30-ից մինչեւ ժամը 21-ն

Ո՞ւմ հրահանգն են «սրբորեն» կատարել Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչները

Ատոմյան եղբայրները «քցել» են Աղաբեկ Աղաջանյանին՝ Մոսկվայի հայ համայնքի ղեկավարների հովանավորությամբ «1993 թվականին Արբակ Խաչատրյանի դեմ հարուցված շինծու քրեական գործի շրջանակներոմ նրանից բիզնես գործունեության շնորհիվ ձեռք բերված 1 միլիոն 200 000 դոլար արժողությամբ գույք է թալանվել, որն այդպես էլ մինչ օրս չի վերադարձվել: Դա էլ այն դեպքում, երբ «Բոինգ» ինքնաթիռներով հասցված օգնության մասին, որն օդ ու

Ուղիղ միացում. Մանվել Բադեյանը եւ Վահրամ Մարտիրոսյանը` «Դեմ առ դեմ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի եւ  գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի  «Դեմ առ դեմ»   բանավեճը` ամենաթողության մթնոլորտի վերաբերյալ:

«5-7 տարի հետո Հայաստանի վրա Քրիստոսի խաչը կդրվի»

Միջազգային մաֆիայի ջանքերով, ըստ Հակոբ Սանասարյանի, Հայաստանը մի քանի տարի հետո դագաղի կվերածվի Երեկ շրջակա միջավայրի համաշխարհային օրն էր, եւ մինչ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Բուսաբանական այգում կազմակերպված միջոցառմանը հեծանիվ էր քշում, բնապահպանները Հայաստանին սպառնացող բնապահպանական աղետալի խնդիրների մասին էին ահազանգում: Մինչ նախարարը խոսում էր բնապահպանական ծրագրերից, որ ասենք՝ ինչպես անվնաս կառավարել բնական ռեսուրսները եւ

Ավտոպարկը ծաղկապատված է, մեքենաներից բացի՝ վարորդներն էլ գիշերակաց ունեն

Պետական եկամուտների կոմիտեի նշանակած 14 միլիոն դրամ տուգանքից դեռ ուշքի չեկած՝ «Հակո» կոոպերատիվը, որը շահագործում է թիվ 28 միկրոավտոբուսի երթուղին, չնայած ֆինանսական մեծ կորուստներին, ի տարբերություն որոշ գծատերերի՝ կաշվից դուրս է գալիս երթուղագիծը շահագործելու համար սահմանված չափանիշները պահպանելու: Մայրաքաղաքի երթուղիներից գրեթե հատուկենտ տնտեսվարողն է, որը բացի երթուղագծում եղած միկրոավտոբուսների համար ավտոկայանատեղի ունենալուց, ինչը պարտադիր է

Կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 8-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 10.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Խորհրդարանի, Ագաթանգեղոս, Զաքյան, Գր.Լուսավորիչ, Արգիշտի, Կաշեգործների, Լազո, Վ.Սարգսյան, Բրյուսով, Գետառի, Մ.Մկրտչյան, Դեղատան փողոցների, Մաշտոցի պող. 1-20, 40, 40/1, Խորենացու 1-29, Կողբացու 42-67, Պուշկինի 40, Թումանյան 25,27,

«Իմ ուղին կփնտրեմ այն երկրում, որտեղ հարգում են մարդու իրավունքները»

Ասում է նախկին փախստական Անդրանիկ Իսրայելյանը Նախկին փախստական Անդրանիկ Իսրայելյանի դատական քննություններն ավարտվեցին: Անդրանիկի փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցը մերժվեց  Հայաստանի վարչական դատարանում: Դրանից հետո նա մերժված ակտը բողոքարկել էր վարչական վերաքննիչ դատարանում, սակայն այդտեղ էլ չհաջողվեց ապացուցել փախստական լինելու հանգամանքը, առ այն, որ նա 1989 թվականին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթվել է Հայաստանի Հանրապետություն, հաշվառվել է որպես

«Երազի նման ինչ-որ բան էր, որ եկավ ու գնաց»

Հարցազրույց ռեժիսոր Դիանա Կարդումյանի հետ, ում հանդիպեցինք իր վերջին «Դիալոգներ» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերայից հետո – «Դիալոգներ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ բազմամարդ դահլիճի առաջ հայտարարեցիք, որ չէիք ակնկալում, որ պրեմիերային 100-ից ավելի մարդ կգա: Ինչո՞ւ էիք այդքան թերահավատ: -Ես թերահավատ չեմ: Ուղղակի այդքան մարդ չէինք հրավիրել, ես դրա համար էի ասում: Ես անձամբ մոտավորապես 160 հոգու էի հրավիրել,

Դատադուլ հայտարարած փաստաբաններն առաջարկում են մոռանալ Վճռաբեկ դատարանի գոյության մասին

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման թեման հունիսի 11-ին եւ 12-ին փաստաբանների կողմից հայտարարած դատադուլն էր: Փաստաբաններն այդ օրը չեն մասնակցի որեւէ քննչական գործողության, չեն ներկայանա դատական նիստերին՝ այդկերպ դժգոհելով Վճռաբեկ դատարանի կողմից գործերը վարույթ չընդունելու որոշումներից: Ներկա էին՝ փաստաբաններ Հայկ Ալումյանը, Սամվել Ջաղինյանը, Արա Ղազարյանը, Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը, ՀՀ դատական դեպարտամենտի

Արամայիս Սահակյանը կդառնար 77 տարեկան

Հարցազրույց նրա տիկնոջ՝ Աստղիկ Սահակյանի հետ Մայիսին երգիծաբան, բանաստեղծ, Հայաստանի գլխավոր ոզնի Արամայիս Սահակյանը կդառնար 77 տարեկան, սակայն… Թերեւս, ճիշտ են ասում՝ մարդը մնայուն է իր գործերով: Արամայիս Սահակյանը շուրջ 30 տարի «Ոզնի» երգիծաթերթի գլխավոր խմբագիրն է եղել: Այժմ Արամայիս Սահակյանի կիսատ թղած գործերը փորձում է կյանքի կոչել նրա 60 տարվա կողակիցը՝ Աստղիկ Սահակյանը, ով

Մարզպետարանի «տեսած» կադրերը

Նրանք, ովքեր կարդում են արեւմտյան հեղինակավոր լրատվամիջոցների կայքերը, հավանաբար նկատել են, որ ցանկացած հանցագործության վերաբերյալ հաղորդագրության մեջ, եթե նույնիսկ ակնհայտ է, թե ով է այդ հանցագործությունը կատարել, նկարագրության մեջ անպայման վերապահումներ են արվում՝ «ըստ նախաքննության», «իրավապահների վարկածի համաձայն», allegedly (իբր, ենթադրաբար) եւ այլն: Այդպիսով սոլիդ լրատվամիջոցը իրեն զերծ է պահում  դատախազի դերը ստանձնելուց եւ հարգում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031