Օրվա լրահոսը

«Միջնորդ երկրներին պետք է ստիպենք ավելի սկզբունքային շարժվել». Դ. Ջամալյանը՝ արցախյան հակամարտության մասին

Ռուսական «Օգոնյոկ» հանդեսի գլխավոր խմբագիր Վիկտոր Լոշակի հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որը հրատարակվել է «Կոմերսանտ» և «Օգոնյոկ» պարբերականում, Ս. Սարգսյանը, խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում ՌԴ-ի դերակատարության մասին, նշել էր. «Բոլոր նրանք, ովքեր զբաղվում են այս հակամարտությամբ, թե Մոսկվայում, թե Վաշինգտոնում և թե Փարիզում, իսկ սրանք Մինսկի խմբի համանախագահ երկրների մայրաքաղաքներն են, շատ

Աշխարհի ամենատիտղոսակիր լեռնադահուկորդուհին ջախջախվել է մրցուղում

Շլադմինգում (Ավստրիա) մեկնարկած լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնության հենց առաջին մրցումը ստվերվել է հաղթողի գլխավոր հավակնորդ, ամերիկուհի Լինդսի Վոնի ստացած ծանր վնասվածքներով: Աշխարհի ամենատիտղոսակիր լեռնադահուկորդուհին, որ նաեւ մարզասերների սիրելին է, հսկա ոլորավայրէջքի ժամանակ սխալ է թույլ տվել մրցուղում: CNN-ը նշում է, որ նրա համար մրցաշրջանն ավարտված է եւ երկար ժամանակով: Վոնին մոտակա հիվանդանոց տեղափոխել են ուղղաթիռով:

Հայկական կամերային երաժշտության փառատոնի անցկացումը ԱՄՆ-ում վտանգված է

Ինչպես հաղորդեց ամերիկյան  «International Competitions and Festivals» –ի գործադիր տնօրեն Սթիվեն Դայերը,  Հայկական կամերային երաժշտության փառատոնի անցկացումը վտանգված է, քանի որ Լոս Անջելեսի  Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը զարմանալիորեն շատ տարօրինակ և անհասկանալի դիրքորոշում  է որդեգրել այս նախագծի իրագործման վերաբերյալ: Ա. Խաչատրյանի ծննդյան 110-ամյա հոբելյանի կապակցությամբ Ամերիկյան   «International Competitions and Festivals» կազմակերպությունը ՀՀ Մշակույթի նախարարության

Հանդարտ ընտրապայքարի կրակոտ անակնկալները Սերժ Սարգսյանին

Ընտրապայքարի «հանդարտությունը», ավելին՝ հայաստանյան ներքաղաքական «կայունությունը» միայն թվացյալ է: Հայրիկյանի որոշումը վստահաբար շատ ուժերի «սրտով» չէ, եւ հավանաբար նրա դեմ քննադատության նոր ալիքի ականատեսը կդառնանք: Սակայն հարցը, թե ինչո՞ւ եւ ովքե՞ր էին Հայրիկյանի հետ կատարվածից հետո շահագրգռություն ցուցաբերում ընտրությունները հետաձգելու եւ նոր ընտրություններ նշանակելու համար, բաց է մնում:

ՀՀՇ-ից հեռացրել են Հրանտ Բագրատյանին պաշտպանելու համար

Մի քանի օր առաջ ՀՀՇ Արտաշատի տարածքային կառույցի խորհրդի որոշմամբ այդ կուսակցության շարքերից հեռացրել են նույն խորհրդի անդամ Հենրիկ Ավագյանին, ով նաեւ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի Արտաշատի նախընտրական շտաբի ղեկավարն է: Հենց այս փաստն էլ Ավագյանին ՀՀՇ-ից հեռացնելու որոշման պատճառ է հանդիսացել։ Հենրիկ Ավագյանին հանդիպեցինք Հրանտ Բագրատյանի կենտրոնական շտաբում, որտեղ մեզ հետ զրույցում պատմեց իր

Մեքենան ընկել է կամրջից

Փետրվարի 5-ին, ժամը 12.02-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզում` Գյումրիի Ալեք Մանուկյան փողոցում` «50-ամյակ» կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2121» մակնիշի 90 ՕL 202 պ/հ ավտոմեքենան, բախվելով կամրջի արգելապատնեշներին, շրջվել և ընկել է ձորը: Մինչ փրկարարների ժամանումը` պատահարի հետևանքով տարբեր

Գյումրիում հարյուրավոր ընտանիքների ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է (Տեսանյութ)

Ելնելով Գյումրիում անօթևանության և աղքատության առկա ծավալներից, առանց վարանելու կարելի է ասել, որ դրանք համատարած բնույթ են կրում և կարծես «ոչ սկիզբ ունեն, ոչ վերջ»: Հատկապես ձմռան ամիսներին տնակներում ապրող և առհասարակ` գործազկության ու աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքների վիճակն առավել է վատթարանում, քանզի նրանց բազում հոգսերին ավելանում է նաև տնակներն ու բնակարանները տաքացնելու անլուծելի թվացող

Պարույր Հայրիկյանն, ինչ պատճառաբանություն էլ բերի, շարժվեց իշխանական սցենարով

Եթե պարզունակացնենք խնդիրը, ապա պետք է նկատենք, որ ընտրությունների հետաձգումը ձեռնտու չէր իշխանություններին: Լրացուցիչ ֆինանսներ, քարոզարշավի լարված օրեր, նոր անախորժությունների հավանականություն: Փոխարենը ձեռնտու էր ընդդիմությանն ու իշխանափոխության հակված զանգվածին: 15 լրացուցիչ օրը կարող էր էականորեն փոխել իրավիճակը՝ թեկնածուներից յուրաքանչյուրի հանդես գալու հնարավորությունները կմեծանային, ձնագնդիի էֆեկտ կարող էր առաջանալ, էլ չենք խոսում մարտիմեկյան հանրահավաքից հետո հասարակական

Խաչիկ Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթից պահանջում է 6 մլն 200 հազար դրամ

«X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դատական արշավ է սկսել «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ: Հունվարի 25-ին նրա կողմից Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան  է ներկայացվել թվով 2-րդ հայցադիմումը: Այս անգամ եւս օլիգարխն իբր իրեն վիրավորելու եւ զրպարտելու համար պահանջում է 3 մլն դրամ (եւս 200 հազար՝ փաստաբանների աշխատանքի

ՁՄՌԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱԿՆԹԱՐԹ

Շտիռլիցը գիտեր, որ Փոքր Մհերն էս անգամ էլ դուրս չի գալու Ագռավաքարից, բայց հարկ չէր համարում էդ մասին հայտնել էպոսագետին, որպեսզի վերջինս նույն ոգով ընտրապայքարը շարունակեր:

Ազատ Արշակյան. «Շատ արդարացի կլինի, եթե Հայրիկյանին պաշտոն տան»

Հայրիկյանը գործարքի մեջ մտավ իր նման տուժած մեկի՝ ներկայիս իշխանության հետ։ Եվ դա նորմալ է։

Երեսպաշտությո՞ւն, թե՞ անտեղյակություն

Սերժ Սարգսյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավի ընթացքում երեկ հայտարարել է, թե Հայաստանում այլևս ոչ թե աշխատատեղերի խնդիր կա, այլ բարձր վարձատրվող աշխատատեղերի, քանի որ մարդիկ այլևս չեն ուզում աշխատել 150 հազար դրամով: Սերժ Սարգսյանը երևի մի պահ մոռացել է, որ ինքը Հայաստանի Հանրապետության նախագահն է, այն Հայաստանի, որտեղ մարդիկ անգամ 50-60, առավելագույնը 80 հազար դրամով են

Մեքենան արգելափակվել է ձյան մեջ

Փետրվարի 6-ին, ժամը 00.02-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի մոտակայքում` Սևանա լճի ափին, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի – Վարդենիս ավտոճանապարհի 2-րդ կմ-ում Հ. Մկրտչյանին պատկանող «ԳԱԶ 3102» մակնիշի 63ՍՈ080 պետհամարանիշով ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել ձյան արգելափակումից: ԱԻՆ

Հովհաննես Գաբուզյանն առաջին պարտությունը կրեց

Մոսկվայում ընթացող «Moscow Open» շախմատային փառատոնի չորրորդ տուրում «A» խմբում հանդես եկող գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը պարտվեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին (սա նրա առաջին պարտությունն էր այս մրցաշարում) եւ 2,5 միավորով իներորդ տեղից «ընկավ» 54-րդ հորիզոնական: Անհաջողության մատնվեց նաեւ պատանի Ռոբերտ Աղասարյանը: Նա զիջեց նույնպես Ռուսաստանը ներկայացնող Պավել Մալետինին եւ 2,5 միավորով ընթանում է 46-րդ հորիզոնականում: Կարեւոր

Խնամված ահաբեկչության զոհն ու դահիճը

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը որոշեց չդիմել Սահմանադրական դատարան։ Ընտրությունները կկայանան սահմանված ժամկետում։ Ինչ-որ մարդիկ Հայրիկյանին համոզել են, որ նա իր հեղինակության գագաթնակետին է, և ավելի հարմար ժամանակ ընտրություններում, առնվազն երկրորդ տեղ գրավելու համար, չի լինելու։ Այստեղ տրամաբանություն կա։ Հայրիկյանի մասին հիմա իշխանամետ մամուլն ավելի շատ է գրում, քան Սերժ Սարգսյանի մասին։ Մի փամփուշտ այսօր Հայրիկյանի

Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանա­պարհ­ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար` ան­վա­շղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ճանապարհների

Լիլիթ Գալոյանը մեկ աստիճան վեր բարձրացավ

Հայաստանցի շախմատիստուհի Լիլիթ Գալոյանը Մոսկվայում ընթացող «Moscow Open» փառատոնի չորրորդ տուրում միավորը բաժանեց Աննա Գվանցելաձեի (Ռուսաստան) հետ եւ 3,0 միավորով մեկ աստիճանով բարելավեց դիրքը միցաշարային աղյուսակում: Հինգերորդ տուրից առաջ Լիլիթը 24-րդ տեղում է:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Լյուքսեմբուրգ-Հայաստան՝ 1:1

Երեկ ուշ երեկոյան Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» ստադիոնում կայացած ֆուտբոլի Լյուքսեմբուրգ-Հայաստան ազգային հավաքականների ընկերական խաղում կողմերը մեկական գոլ են փոխանակել: ՀՖՖ լրատվական բաժնի պետ Տիգրան Իսրայելյանը տեղեկացնում է, որ խաղի սկիզբը սիմվոլիկ հարվածով արձանագրել է Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը, որից հետո կողմերն սկսել են պայքարը: Ըստ աղբյուրի, մեր ընտրանին առաջին խաղակեսում եւ երկրորդի սկզբնամասում տարածքային

Sk-news. Հայաստանի 15-ամյա քաղաքացի աղջիկը պայմանական ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանում

Հետաքննության և դատական գործերի արդյունքում պարզ է դարձել, որ 2012թ. ապրիլի 30-ի գիշերը երկու հանցավորուհիներ Իզոբիլնենսկիի շրջանի Սոլնեչնոդոսկ գյուղի առաջին հարկի բաց պատուհանից ներս են խուժել մի բնակարան: Հայտնում է «Սեվերո Կավկազսկիե նովոստի» պարբերականը: Անչափահաս աղջիկները գողացել են 8000 ռուբլի արժողությամբ գույք: ՌԴ Ստավրոպոլ երկրամասի Իզոբիլնենսկիի միջշրջանային քննչական բաժնի հավաքած ապացույցները դատարանը բավարար է համարել

Մեծարանք և խոնարհում սիրված երգչուհուն` ծննդյան տարեդարձին

Հ  ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի  Ֆլորա Մարտիրոսյանի   ծննդյան օրը  «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հուշ- երեկո, որը կազմակերպել էին նրա երգարվեստի  երկրպագուները: –         Ես այն երջանիկներից եմ, որ  հնարավորություն եմ  ունեցել  մեծարելու  Ֆլորա Մարտիրոսյանին  նրա կենդանության օրոք, – ասում է երեկոյի կազմակերպիչ, Ֆլորա Մարտիրոսյանի  պաշտոնական կայքի հիմնադիր` Արտակ Աղաջանյանը , –  ես  Ֆլորա 00Մարտիրոսյանի շնորհիվ

«Սերժ Սարգսյանը քամի է անում» (Տեսանյութ)

Արմավիրցին վստահեցնում է, որ ՀՀ նախագահը սուտ է խոսում եւ ասում է՝ « только мне, мне» «Լավ էլ մասնակցելու եմ Սերժ Սարգսյանի հավաքին, որ տեսնեմ, թե էս անգամ ի՞նչ քամի է անելու: Քամի, սուտ խոսալ: Որ տան ղեկավարը սուտ է խոսում, էլ մնացողներն ի՞նչ: Ո՞ւմ լսենք, ո՞ւմ հավատանք, ի՞նչ կա ստեղ հավատալու»,- Aravot.am-ի հետ զրույցում

«Մեր սերունդը օրերից մի օր չի լինի».Վարդան Սեդրակյան

Նախագահի թեկնածուն մասնակցում էր բրիտանական էպոսի հայերեն թարգմանության շնորհանդեսին:   «Անհրաժեշտ է համեմատականներ տալ բրիտանական եւ հայոց էպոսների միջեւ: Բրիտանական էպոսը ժամանակագրական առումով որեւէ սահմաններ չունի՝ այն պատմական փաստ չէ, ինքն իրենով ազատ ու անկաշկանդ չէ»,-այսօր բրիտանացի բանահավաք Ռոջեր Լանսելին Գրինի «Արթուր Արքան եւ կլոր սեղանի ասպետները» գրքի հայերեն թարգմանված տարբերակի շնորհանդեսի ժամանակ նշեց «Չորրորդ

Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների ընտրողների հետ

 Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում այսօր կայացած հանդիպման ժամանակ  ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ընտրողներին ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը և անցած տարիներին իրականացված աշխատանքները՝ նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացի օրեր հետո որոշում է կայացնելու և քվեարկության ճանապարհով արտահայտելու է իր դիրքորոշումը՝ ընտրելով ՀՀ նախագահի թեկնածուներից մեկին: Քաղաքական գործչի անվան դիմաց նշում կատարելով, ըստ ՍերժՍարգսյանի, քաղաքացին ընտրելու է

Սամվել Թանգյան. «Սյունիքի արոտավայրերը չօգտագործելու դեպքում էլ վտանգ կա»

Բնապահպանները համոզված են, որ Սյունիքի արոտավայրերը իրանացիներին վարձակալությամբ տալը անթույլատրելի է, իսկ Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետը հակառակ կարծիքին է «Առավոտը» փորձեց Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանից (լուսանկարում) որոշ պարզաբանումներ ստանալ` վերջերս մեծ հնչեղություն ստացած եւ բնապահպանների ու ակտիվիստների մտահոգությունների առիթ դարձած այս տարվա հունվարի 15-ին Իրանում ստորագրված  հայ-իրանական երկկողմ համաձայնագրի վերաբերյալ:

Ծառայության վայրը լքել է մորը հիվանդանոց տանելու համար

6 օրվա համար՝ մեկամսյա կալանք Փետրվարի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի  դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով  Արագածոտնի մարզի Փարպի գյուղում հաշվառված, փաստացի Վանաձոր քաղաքում բնակվող, 1992 թ.  ծնված Նարեկ Մարկոսյանին դատապարտել է մեկ ամիս կալանքի: Վերջինս մեղադրվում է  այն բանում, որ լինելով ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 2012թ. հոկտեմբերի  14-ին

«Կրնա՞մ Սերժի մոտը հասնիմ՝ բարեւեմ. սենց թուրը կկոխեն թեւիցս, արդեն կմեռնիմ» (Տեսանյութ)

Արմավիրցիների դրական ու բացասական կարծիքները՝ Հրանտ Բագրատյանի մասին «Ես գտնում եմ, որ ինքը լավ տնտեսագետ է: Չեմ կարող ասել՝ որպես քաղաքական գործիչ ինչ է: Շատ առաջադեմ հայացքներ է քարոզում, ինձ հետաքրքիր է իրեն լսել, ես դրա համար եմ եկել: Թե ինչպիսի ղեկավար կլինի՝ որպես հանրապետության նախագահ, դա մի քիչ հարցական է, բայց որպես տնտեսագետ, ահագին

Բագրատյան. «Սերժ Սարգսյանը կնստի կողքս ու բոլորդ կհասկանաք, որ բոբիկ ա» (Տեսանյութ)

Արմավիրցիները պահանջում են Հրանտ Բագրատյանի ու Սերժ Սարգսյանի բանավեճ «Հեռուստատեսությամբ ասում են, թե բոլոր թեկնածուների համար ամեն ինչ հավասար է: Տեսե’ք՝ ինչ են անում Սերժ Սարգսյանի համար: Խի՞ շուտ չէին անում, որ դու էսօր գայիր: Բա ասում են՝ բոլորն էլ հավասար են: Ո՞ւր ա էդ հավասարությունը»,- այսօր Արմավիրում Հրանտ Բագրատյանի քարոզարշավի մասնակիցներից մեկը, մատնացույց անելով

Բագրատյանի մտահոգությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Հայրիկյանի հետ կապված (Տեսանյութ)

Նախագահի թեկնածուն արմավիրցիների հետ անկեղծանում է: Այսօր արմավիրցիների հետ հանդիպումից հետո, մինչ կհեռանար Հրանտ Բագրատյանը, մի խումբ բնակիչներ մոտեցան նրան ու իրենց մտահոգությունները հայտնեցին, որ «Սերժ Սարգսյանը խաբկանքով կընտրվի»: Նրանց հետ զրույցում նախագահի թեկնածուն այնքան անկեղծացավ, որ ներկայացրեց իր մտահոգությունները՝ Պարույր Հայրիկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված: Նախ, Սերժ Սարգսյանի՝ «խաբկանքով անցնելու» հետ կապված պարոն

Պահանջում էին անհապաղ ազատ արձակել Անիի նախկին ոստիկանապետի որդուն

Այսօր  Շիրակի  մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատավարությունը: Մասնակիցների  մուտքը դատարանի դահլիճ  բավականին բարդացրել էին, բնականաբար,  ելնելով անվտանգության նկատառումներից: Կարգադրիչները, շրջափակելով դահլիճի դուռը, հատ-հատ  ստուգում էին պայուսակները, հագուստները, գրպանները, նոր միայն թույլատրում ներս մտնել:  Պատճառը, ամենայն հավանականությամբ,  այն էր, որ նախորդ դատական նիստը անցավ  շիկացած մթնոլորտում, անեծքներով, վիրավորանքներով ,

New York Times. Տիգրան Համասյանն ու Յո-Յո Ման՝ Վիլչեկի մրցանակակիր

Տիգրան Համասյանը արժանացել է Վիլչեկի մրցանակին: Գրում է «Նյու Յորք թայմս» թերթը: 35 000 դոլար մրցանակին, որը տրվում է Վիլչեկ հիմնադրամի կողմից ժամանակակից երաժշտությունում հաջողությունների հասնելու համար, բացի Տիգրան Համասյանից, ևս երկու երաժիշտ է արժանացել՝ ծնունդով բրիտանացի Ջեյմս Աբրահարտը, որը հայտնի է JHart անունով  և գանացի երգահան Սամուել Բազավուլը: Գլխավոր մրցանակը՝ 100 000 դոլար, բաժին է հասել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031