Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կամերային երաժշտության փառատոնի անցկացումը ԱՄՆ-ում վտանգված է

Փետրվար 06,2013 11:19 Share

Ինչպես հաղորդեց ամերիկյան  «International Competitions and Festivals» –ի գործադիր տնօրեն Սթիվեն Դայերը,  Հայկական կամերային երաժշտության փառատոնի անցկացումը վտանգված է, քանի որ Լոս Անջելեսի  Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը զարմանալիորեն շատ տարօրինակ և անհասկանալի դիրքորոշում  է որդեգրել այս նախագծի իրագործման վերաբերյալ:

Ա. Խաչատրյանի ծննդյան 110-ամյա հոբելյանի կապակցությամբ Ամերիկյան   «International Competitions and Festivals» կազմակերպությունը ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ և նախարարության աջակցությամբ նախատեսում է 2013 թ ԱՄՆ-ում անցկացնել Հայկական կամերային երաժշտության փառատոն:

Փառատոնի ընթացքում նախատեսվում է հայաստանյան հայտնի խմբերի և երաժիշտների մասնակցությունը, որի ընթացքում կատարվելու են հիմնականում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց  մի մասը ԱՄՆ-ում կկատարվեն առաջին անգամ, ամերիկյան մի շարք մեծ քաղաքների հեղինակավոր համերգասրահներում:

«International Competitions and Festivals»- ղեկավարությունը 2012 թ հոկտեմբերից  բազմիցս դիմել է  Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոս պարոն Գրիգոր Հովհաննիսյանին վերոհիշյալ փառատոնին առնչվող կազմակերպչական տարբեր հարցերով: Սակայն, զարմանալիորեն, այս ողջ ընթացքում, գլխավոր հյուպատոսի կողմից որևէ արձագանք չեղավ: Նույնիսկ համայնքի ոգևորված մի շարք ներկայացուցիչներին  խրախուսելու փոխարեն  իր կեցվածքով հուսահատեցնում է  փառատոնի գաղափարով հետաքրքրված անձերին և հնարավոր հովանավորներին:

Ինչպես հայտնի է ԱՄՆ-ում Մշակույթի նախարարություն գոյություն չունի և նմանատիպ միջոցառումները կյանքի են կոչվում հովանավոր կազմակերպությունների և անձերի նվիրատվություններով:

«Շատ ցավալի կլինի, եթե նման  ծավալուն և հեղինակավոր փառատոնը տեղի չունենա»,-ասում  է Սթիվեն Դայերը: « Չէ՞ որ Հայկական երաժշտության կամերային փառատոնի անցկացումը ոչ միայն աննախադեպ հնարավորություն է  ընձեռում բարձր պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացնելու Հայաստանի երաժշտական մշակույթը, այլև այն մեծ եղեռնի 100-ամյակի նախաշեմին դրական շատ կարևոր գործոն է հանդիսանում ԱՄՆ-ում  ամրապնդելու Հայաստանի վարկանիշը»:

Այս մասին տեղեկանում ենք  «International Competitions and Festivals»-ից ստացած մամուլի հաղորդագրությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728