Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրնա՞մ Սերժի մոտը հասնիմ՝ բարեւեմ. սենց թուրը կկոխեն թեւիցս, արդեն կմեռնիմ» (Տեսանյութ)

Փետրվար 05,2013 21:27

IMG_0662Արմավիրցիների դրական ու բացասական կարծիքները՝ Հրանտ Բագրատյանի մասին

«Ես գտնում եմ, որ ինքը լավ տնտեսագետ է: Չեմ կարող ասել՝ որպես քաղաքական գործիչ ինչ է: Շատ առաջադեմ հայացքներ է քարոզում, ինձ հետաքրքիր է իրեն լսել, ես դրա համար եմ եկել: Թե ինչպիսի ղեկավար կլինի՝ որպես հանրապետության նախագահ, դա մի քիչ հարցական է, բայց որպես տնտեսագետ, ահագին առաջադեմ հայացքներ ունի ու երեւի ժամանակից ինքը մի 10 տարի առաջ է մտածում, դրա համար էլ ինչ-որ տեղ չի հասկացվում: Իսկ կողմնորոշվելը, թե ում ենք ընտրելու՝ վերջում: Բոլորին մինչեւ չլսեմ մինչեւ վերջ, ես իմ կարծիքը չեմ կարող հայտնել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեցին արմավիրցիները մեր հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեք նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանից եւ ինչո՞ւ եք եկել նրա հետ հանդիպման:

Մի արմավիրցի պապիկ ասաց, որ մեծ հույսեր է կապում Հրանտ Բագրատյանի հետ: Մեկ ուրիշը ճիշտ հակառակ տեսակետն ուներ. «Ես սկի չեմ էլ ուզի, որ Հրանտ Բագրատյանը ստեղ ելույթ ունենա: Հրանտ Բագրատյանի պես էսօր մեր հանրապետությունում շատ շատերը կան, որ էսօր հացի կարոտ են: Իսկ իրա հեռուստացույցով ելույթ ունենալը, էն չեղած ժամանակ միլիոնների մասին էր խոսում, ասում էր՝ 2 մլն 700 հազար փող ունի: Անձամբ ինքը՝ այն թվերին՝ 92-93-ին: Իսկ մեր շրջանում ինչքան գրագետ մարդիկ կային, որ օրվա հացի կարոտ են, աշխատանք  էլ չունեն»: Մենք հստակեցրինք՝ այսինքն՝ իր պաշտոնավարման տարիների հե՞տ է կապված, որ այսօր չեք ուզում լսել նրան, արմավիրցին պատասխանեց. «Այո: Էն ժամանակ շատ շատ են թալանել իրանց գրուպաները, դրա համար էլ այսօր բացարձակ ոչ թե  ձայն տալ, չեմ էլ ուզում լսել»:

Իսկ Հրանտ Բագրատյանին Արմավիրում ջերմ ընդունեցին: Հանդիպումից հետո էլ մի պապիկ մոտեցավ ու բարեւելով նրան՝ ասաց. «Ես հիմա քեզի կբարեւեմ, կրնա՞մ Սերժի մոտը հասնիմ՝ բարեւեմ: Սենց թուրը կկոխեն թեւիցս, արդեն կմեռնիմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728