Օրվա լրահոսը

Էպոսագետը ՀԱԿ-ի նիստերին է մասնակցել

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը մի քանի տարի առաջ մասնակցել է Հայ ազգային կոնգրեսի Կրթության ու գիտության հանձնաժողովի նիստերին: ՀԱԿ-ում այդ հանձնաժողովի նախագահ Սամվել Կարաբեկյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ լուրը: «Այո, նման բան եղել է, նա մի երկու անգամ մասնակցել է մեր նիստերին: Դա մոտ 2,5-3 տարի առաջ էր»,- ասաց նա:

Բաքուն հավակնում է անցկացնել 2024 թվականի օլիմպիական խաղերը

Ադրբեջանի մայրաքաղաքը մտել է այն քաղաքների ցուցակ, որոնք ցանկանում են ընդունել 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերը: Azerisport-ի փոխանցմամբ, Բաքուն այդ պայքարում մրցակցելու է Տորոնտոյի (Կանադա), Սանկտ-Պետերբուրգի (Ռուսաստան), Հռոմի (Իտալիա) եւ Դոհայի (Քաթար) հետ: Բաքուն հավակնում էր նաեւ 2016 եւ 2020 թվականների ամառային օլիմպիական խաղերը կազմակերպելուն, սակայն երկու դեպքում էլ չմտավ գլխավոր քաղաքների եռյակ: 2016 թվականի

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սելիմի լեռնանցքը փակ է, ինչպես նաև ժամանակավորապես փակ են Ապարան-Քուչակ, Սառնաղբյուր-Լանջիկ, Արագած-Արթիկ, Մաստարա-Լանջիկ-Մարալիկ, Արագյուղ-Բուժական, Ապարան-Վանաձոր, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհները: Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Մարալիկ-Գյումրի, Աշոցք-Ամասիա, Աշտարակ-Արտաշավան, Թալին-Մաստարա, Լուսաղբյուր-Ջաջուռ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ

ՖԻՖԱ-ն անվանեց 2012 թվականի լավագույններին

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, Ցյուրիխում Ballon d`Or Gala արարողությունում ամփոփեց 2012 թվականը: Չորրորդ անգամ անընդմեջ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց եւ «Ոսկե գնդակ» մրցանակին արժանացավ «Բարսելոնայի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: Տարվա լավագույն կին ֆուտբոլիստի տիտղոսին արժանացավ Էբբի Ուանբախը՝ ԱՄՆ: Տարվա մարզիչ դարձավ ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն: Հրապարակվեց

Հրանտ Մելքումյանը Բազելում 5-րդն էր

Բազելում անցկացված կայծակնային շախմատի փառատոնում հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր՝ եւս երկու շախմատիստի հետ բաժանեց 3-5 րդ հորիզոնականները եւ միայն լրացուցիչ գործակիցներով հանգրվանեց մրցաշարային ամփոփիչ աղյուսակի 5-րդ տեղում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Ադրբեջանի ՀՕՊ համակարգը «մարտական պատրաստության է բերված»

Ադրբեջանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերը վերահսկում են երկրի ամբողջ օդային տարածքը` ներառյալ «օկուպացված տարածաշրջանները», APA լրատվական գործակալությանը փոխանցել է երկրի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության զորքերի մի անանուն բարձրաստիճան աշխատակից։ Սպայի խոսքերով` երկրի օդային տարածքի սահմաններում տեղի ունեցող ամեն ինչ անընդմեջ վերահսկվում է ռադիոտեղորոշիչ համակարգի օգնությամբ, այդ ուղղությամբ Ադրբեջանի բանակը «գտնվում է մարտական պատրաստության մեջ»։

«Դեմ առ դեմ». Վիգեն Հակոբյան եւ Ռուբեն Մեհրաբյան

Հունվարի  8-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 69-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու  «ՓիԱրտ» ընկերության զարգացման գծով տնօրեն,  քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը եւ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Քննարկման թեման` առաջիկա նախագահական ընտրարշավի առանձնահատկությունները:  Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես

Ավագ հրաձիգը դատապարտվել է փամփուշտ պահելու համար

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ՀՀ ՊՆ N զորամասի ավագ հրաձիգ Վահե Գասպարյանը դատապարտվել է ռազմամթերք հանդիսացող փամփուշտ ապօրինի պահելու համար: Դատարանը մասնավորապես հիմնավորված է համարել պայմանագրային զինծառայող, հրաձիգ Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը, ըստ որի վերջինս Ալավերդի քաղաքի իր բնակարանում ապօրինի կերպով պահել էր 3 հատ 5.45 մմ

ԱՄՆ. «Ասադի ծրագիրը կտրված է իրականությունից»

ԱՄՆ-ի արտգործնախարարություն. Ասադն իշխանությունից կառչելու ևս մեկ փորձ է արել Միացյալ Նահանգների իշխանությունների համաձայն, ազգային հաշտեցմանն ուղղված վեհաժողով անցկացնելու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ծրագիրը «կտրված է իրականությունից», որով վերջինս «իշխանությունից կառչելու ևս մեկ փորձ է արել»: ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը կրկնել է, որ Ասադը կորցրել է լեգիտիմությունը և կոչ է արել վերջինիս հրաժարվել իշխանությունից՝

Ադրբեջանցի զինվորը ծանր վիրավորել է ծառայակցին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Ղազախի շրջանում տեղակայված զորամասի զինվորը անզգուշաբար վիրավորել է ծառայակցին։ Այդ մասին «Թրենդ» լրատվական գործակալությանը այսօր հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից` մանրամասնելով, որ 19-ամյա շարքային Ռուսլան Միրզա օղլու Շահբազովը ինքնաձիգով անզգուշաբար կրակել է 18-ամյա Վահիդ Թելման օղլու Աղաբալազադեի վրա։ Վիրավորված զինվորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է որպես ծանր։ «Ազատություն» ռադիոկայան

Գեղարդի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի տղան ինքնասպան է եղել

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում քննիչ Էդգար Բալոյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` հունվարի 7-ին, ժամը 06:00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղարդ գյուղի կիսակառույց տներից մեկում երիտասարդ տղա է

Քլինթընը վերադառնում է աշխատանքի

Արտգործնախարար Քլինընը երկուշաբթի օրը դռնփակ հանդիպումներ կանցկացնի իր տեղակալների հետ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը երկուշաբթի օրը վերադառնում է աշխատանքի՝ իր մոտ հայտնաբերված տրոմբի պատճառով երեք օր հիվանդանոցում անցկացնելուց հետո: Քլինթընի համար, որը հիվանդանոցից դուրս է գրվել անցյալ շաբաթ,  դեկտեմբեր ամիսը բարենպաստ չէր՝ առողջական վիճակի տեսակետից. այդ ամսվա ընթացքում ինքը տարել էր ստամոքսի վարակ և ուշագնացություն:

Աշխարհի ամենագեր մարդը նիհարել է 292 կիլոգրամ

 Մեծ Բրիտանիայի բնակիչ Փոլ Մեյսոնի քաշը ժամանակին  444 կգ էր, և նա համարվում ամենագեր մարդն աշխարհում: Այժմ 51-ամյա տղամարդը վիրահատության օգնությամբ ազատվելով իր քաշի երկու երրորդից` կշռում է ընդամենը 152կգ.: Փոլ Մեյսոնի ստամոքսն այժմ դարձել է հավի ձվի չափ: Գրում է mirfactov-ը:  Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը 115 անգամ ռազմական գործողությունների է ենթարկվել և 44 անգամ գետնին է

«Գագիկ Ջհանգիրյանի հետ մեր հարաբերությունները միշտ են սրված եղել»

«Իսկ ե՞րբ են եղել Ջհանգիրյանի հետ իմ հարաբերությունները լավ, որ»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսպես արձագանքեց, երբ նրանից հետաքրքրվեցինք, թե «Մատաղիսի» գործի հետ կապված նրա մեղադրանքներից ու Գագիկ Ջհանգիրյանին մարդասպան անվանելուց հետո, ճի՞շտ է, որ իրենց հարաբերությունները խիստ լարվել են: Զարուհի Փոստանջյանը վստահեցնում էր, որ իրենց հարաբերությունները միշտ են սրված եղել:

Քննական շրջանը՝ տոնական տրամադրության ժամանակ. Ինչպե՞ս վարվել, խորհուրդ հոգեբանից

Տոնական եռուզեռին հաջորդում է քննական շրջանը: Ուսանողներն  սկսել են պարապել՝բարեհաջող հանձնելու քննությունները: Ոմանց համար դա հերթական «փորձությունն է», ոմանց համար՝ սթրեսի մեջ ընկնելու պատճառ: Հոգաբան Աննա Վարդանյանի խոսքով՝ մտավախություն են ունենում լավ սովորող ուսանողները, սակայն պակաս չեն հուզվում նաև նրանք, ովքեր ցանկանում են հաղթահարել բավարար ցուցանիշը: Բացասական հույզերից խուսափելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս նախևառաջ

Քաղաքացիները` թեկնածուների մասին (Տեսանյութ)

ՀՀ նախագահի աթոռին հավակնող թեկնածուների վերջնական թիվը հայտնի կլինի հունվարի 14-ին: 15 թեկնածուներից ոմանք արդեն հայտարարել են, թե 8 միլիոն դրամ գևավն իրենց գրպանին հարիրի չէ։ Հարցված քաղաքացիների համար այս հայտարարությունը տարօրինակ է։ Մանրամասները կարդացեք այստեղ:

«Չի բացառվում, որ չդիմանամ, ու մի օր էլ ձայնագրեմ իմ սիրելի իսպաներենով». Լիլիթ Բլեյանը ներկայացրել է իր նոր՝ «Ծննդյան գիշեր» երգը

Հեղինակ – կատարող Լիլիթ Բլեյանը, ինչպես և խոստացել էր, Ծննդյան օրերին ներկայացրեց իր նոր երգը, որ կոչվում է «Ծննդյան գիշեր»: «Երգը գրվել է մոտ 3 տարի առաջ, բայց ձայնագրել որոշեցի միայն այս տարի: Դժվար էր, քանի որ նախամանորյա շրջանում անվերջ հիվանդ էի, ոչ մի կերպ չէր հաջողվում երգել:  Ի վերջո, ձգձգման արդյունքում չհասցրինք պատրաստել միանգամից երկու

Ի՞նչ ֆիլմեր են սպասվում 2013թ.-ին

Ինչ խոսք, 2012թ. մեզ ուրախացրեց առաջնակարգ նոր ֆիլմերով: Իսկ ի՞նչ է սպասվում 2013թ.-ին, արդյոք կլինե՞ն այնքան բլոկբաստերներ, որքան նախորդ տարում էին: Դա դեռ պարզ չէ, բայց  դրանցից մի քանիսի անուններն արդեն հայտնի են` «Железный человек 3», «Телепорт 2», «Хоббит: Туда и обратно», «Хэнкок 2», «Крепкий орешек 5», «Добро пожаловать в Zомбилэнд 2», «Ограбление по-итальянски 2»,

Տոն օրերին Կապանի թաղամասերի աղբամանները շատ արագ էին լցվում աղբով, որոնք թափվում էին նաեւ շրջակայքում

Երեկ Կապանի կենտրոնական հատվածներում անցորդներին ամենուր դիմավորում էին կենցաղային աղբով լի աղբամանները եւ դրանց շրջակայքն ամբողջությամբ աղբով պատված աղբատեղիները:  Բացառություն չէր նաեւ Կապանի կենտրոնական հրապարակը, որտեղ Սյունիքի մարզպետարանի եւ «Հայփոստ»-ի Կապանի մասնաճյուղի հարեւանությամբ տեղադրված լիքն աղբամաններն իրենց ոչ «գրավիչ» տեսքով ամենաշատն էին աչքի զառնում, առավելեւս  այդ տարածքում անցուդարձը մեծ է եւ բնակիչների տեսադաշտից այն աննկատ

ՀԱԿ համակիրները Հրանտ Բագրատյանին՝ Սերժ Սարգսյանի «ջրաղացին ջուր լցնող» են համարում

Նախագահական ընտրություններում ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի առաջադրվելու վերաբերյալ այն, ինչ չասաց Կոնգրեսի ղեկավարությունը, արդեն մի քանի օր է համացանցում ասում են ՀԱԿ համակիրները: Նրանք քննադատում են Բագրատյանի առաջադրումը ոչ միայն խոսքերով, այլեւ նկարներով՝ նրա առաջադրումը համարելով  ՀՀ նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի «ջրաղացին ջուր լցնել»: Համացանցում ՀԱԿ համակիրների տարածած ՝ «Իմ քվեաթերթիկի վրա գրված է

ԱԻՆ տվյալները` երթեւեկության մասին

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 15.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սելիմի լեռնանցքը փակ է, ինչպես նաև ժամանակավորապես փակ են Ապարան-Ափնագյուղ, Լանջիկ-Ամասիա, Արագյուղ-Բուժական, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհները: Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Սառնաղբյուր-Լանջիկ, Մարալիկ-Գյումրի, Աշոցք-Ամասիա, Աշտարակ-Արտաշավան ճանապարհահատվածները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված

Սամվել Բալասանյանը մտավ քաղաքապետի իր դերի մեջ

Ի տարբերություն  Գյումրի-Երևան մայրուղու, որտեղով այսօր երթևեկել   հնարավոր չէ, վարորդները մնում ես կիսաճանապարհին , լավագույն դեպքում Լանջիկի հատվածից նորից հետ դառնում Գյումրի,  այսօր զարմանալիորեն մաքուր էին Գյումրու փողոցները: Չնայած այս քաղաքում երկու օր է` առատ տեղումներ են, ձյան հաստությունը հասնում է 40-50 սանտիմետրի , սակայն փողոցներից, հատկապես կենտրոնական,  բացարձակապես չէր զգացվում  ձմռան շունչը: Փոխարենն այսօր

Երթեւեկությունը դադարեցված է ուժեղ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է. Հունվարի 7-ին` ժամը 11.00-ի դրությամբ, ուժեղ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով  Ապարան-Ալագյազ ճանապարհի Քուչակ-Ծաղկահովիտ  եւ  Երեւան-Գյումրի ճանապարհի Լանջիկի հատվածներում, ինչպես նաեւ Սելիմի լեռնանցքում երթեւեկությունը դադարեցված է բոլոր տեսակի մեքենաների եւ փոխադրամիջոցների համար: Իրավիճակի փոփոխման  դեպքում ՀՀ տրասնպորտի եւ կապի նախարարությունը լրացուցիչ տեղեկություն կհաղորդի:

Օդանավը անսարքություն է ունեցել, բայց ոչինչ չի պատահել

Սոչիից Երևան թռչող ուղերթի «Բոինգ-737» ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան։ Interfax.by-ի փոխանցմամբ՝ անսարքությունն հայտնաբերվել է առավոտյան՝ 7.20-ին օդանավի խցիկում՝ թռիչքից անմիջապես հետո՝ 5 րոպե անց։ Անսարքությունը վերացվել է։ Ժամը 12.17-ին, նախատեսված ժամը 8.30-ի փոխարեն ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Հայտնում է «Զվարթնոցի» կայքը։ Թռիչքն իրականացնում է «Դոն-Ավիա» ընկերությունը։ Մանրամասները կարդացեք

Մոլորակների 2001-2050 թթ. եռակի միացումների տեղեկատու էջը

Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համացանցային կայք-էջի «Իրադարձությունների օրացույց» բաժնում (Calendar of Events) այժմ առկա է մոլորակների 2001-2050 թթ. եռակի միացումների ցանկը: Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում (հիշեցնենք, որ Լուսնի անկյունային չափն է կես աստիճան): Միացումներ են կոչվում նաև մոլորակների և

Ստորագրահավաք` սիրիահայերի առջև Թուրքիայի սահմանի բացման համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայի կայքում կազմակերպվել է ստորագրահավաք` հայ-թուրքական սահմանի բացման համար: Ստորագրահավաքի մասնակիցները ցանկանում են, որ Թուրքիան առանց նախապայմանների բացի սահմանը Հայաստանի հետ` առնվազն սիրիահայ փախստականների համար: Ստորագրահավաքին մասնակցելու համար պետք է մտնել այս հղումով և անցնել շատ կարճ գրանցումը, ապա էլեկտրոնային փոստից գրանցումը հաստատելուց հետո սեղմել “sign this petition” կոճակը: Ստորագրահավաքին մասնակցելով`

Հարավային բեւեռ. Անտարկտիդա (ֆոտոշարք)

Լուսանկարները՝ https://sergeydolya.livejournal.com/-ից

Զանգվածային հարսանիք -20 С պայմաններում (Տեսանյութ)

Չինաստանի հյուսիսում գտնվող Խարբին քաղաքում անցկացրել են հարսանեկան զանգվածային արարողություն -20 С պայմաններում: Տեղի հավատալիքի համաձայն՝ այդպես ավելի ամուր կլինի ամուսնական միությունը: https://ntdtv.ru/  

Դեպարդյեի «արկածները» Ռուսաստանում

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն շաբաթ օրը կարճատեւ այցով Սոչիում էր։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում իր նստավայրում անձամբ դերասանին է հանձնել Ռուսաստանի քաղաքացու անձնագիրը։ Սոչիից Դեպարդյեն մեկնել է Սարանսկ, որտեղ նրան դիմավորել է Մորդովիայի ղեկավար Վլադիմիր Վոլկովը։ Ֆրանսիացի դերասանին նույնիսկ բնակարան են նվիրել Մորդովիայի մայրաքաղաքում, ավելին` առաջարկել են Մորդովիայի մշակույթի նախարարի պաշտոնը, որից Դեպարդյեն հրաժարվել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031