Օրվա լրահոսը
Վահագն Խաչատրյան. «Գրանցվեց հերթական խայտառակ ընտրությունը»
Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը, գնահատելով Երևանի ավագանու ընտրությունները, այսպիսի կարծիք հայտնեց. «Ընտրակեղծիքներ, ընտրակաշառք, բռնություններ, մեկը մյուսի փոխարեն քվեարկություն, ընտրատեղամասերում ուղղորդված քվեարկություն: Սրանք սովորական երևույթներ են մեր կյանքում: Այս ամենի ընդհանուր գնահատականն է. հերթական խայտառակ ընտրությունը: Ուստի կարծում եմ, երբ կամփոփվեն ընտրությունների արդյունքները, մի բազմաբովանդակ բուկլետ կլինի մեր և մյուս ուժերի
Փչացրած քվեաթերթիկներից. «Մի դատարկեք Երեւանը»
Ընտրողներից մեկն իր քվեաթերթիկն անվավեր էր դարձրել՝ անելով հետեւյալ գրությունը:
«Հանրապետականները կհաղթեն ավագանու ընտրություններին». Քաղաքագետ
«Հետեւել եմ ընտրություններին, բայց դիտորդ չեմ եղել: Որեւէ անբնական եւ լուրջ խախտում չի գրանցվել՝ ակտիվությունը կար: Նախագահական ընտրությունների համեմատ հետեւողների թիվը այս անգամ շատ էր»,-այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա պնդմամբ, ընտրական լուրջ պայքար կար 2008թ.-ի եւ այս տարվա ընտրություններում, քանզի լուրջ տեղի համար արժեր պայքարել,
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 437 021 հոգի
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց մինչեւ ժամը 20:00-ի քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ նախնական տվյալները: Այսպիսով` պատկերը հետեւյալն է. Աջափնյակ վարչական շրջան- 49 954 Ավան վարչական շրջան- 22 459 Արաբկիր վարչական շրջան- 49 526 Դավթաշեն վարչական շրջան- 16 923 Էրեբունի վարչական շրջան- 46 337 Կենտրոն վարչական շրջան- 44 471 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան-
Երկու բողոքն էլ անհիմն է համարվել
ԿԸՀ-ում ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Կարեն Փոլադյանը անդրադարձավ դատական կարգով ընտրական իրավունքի վերականգնմանը, ընտրական վեճերի վերաբերյալ վիճակագրությանը: Նշվեց, որ անճշտությունների վերաբերյալ վեճերը քննելը վերապահվել է ընդհանուր իրավասության դատարանին: Ստացված հայցադիմումները քննվել են այնպիսի ժամանակահատվածներում, որ ընտրողը կարողանա մասնակցել ընտրությանը: «Առաջին ատյանի եւ վարչական դատարաններում կատարվել է հերթապահություն, ստացված հայցադիմումների
Մանվել Գրիգորյանի օգնականը շարունակում է իր ոդիսականը (Տեսանյութ)
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 179 դպրոցում տեղակայված 8/09 ընտրատեղամասում, սահմանված կարգի համաձայն, սկսվել է ձայների հաշվարկը: Այստեղ տանտիրոջ իրավունքով գտնվում է նաեւ ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնականը` Մովսես Մանուկյանը, որը շրջում է նաեւ մի քիչ այն կողմ գտնվող 8/08 տեղամասում: Հիշեցնենք, որ նա ՀՀԿ ցուցակով ավագանու թեկնածու է: Հանձնաժողովի ընդդիմադիր անդամները փորձում
Չեն ապրում, բայց ընտրացուցակներում կան (Տեսանյութ)
Արաբկիրի 4/14 ընտրատեղամասի ընտրացուցակներում հայտնաբերվել են Արաբկիրի 39, բն. 28 հասցեում իրականում չբնակվող անձինք: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը: Վերջինիս այս պնդումներին ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ դա հանձնաժողովի խնդիրը չէ, իրենք ընտրացուցակներով չեն զբաղվում: «Մոտ 11 մեռած հոգի եմ հայտնաբերել, բա որ հանձնաժողովը չի զբաղվում, ո՞վ ա զբաղվում»,-
Անճշտությունների պարզաբանում՝ հիմքերի հրապարակումով
www.aravot.am, www.slaq.am համացանցային կայքէջում տարածված տեղեկատվության համաձայն՝ Քոչարի 18 շենքի թիվ 93 բնակարանում գրանցված է 9-ը, իսկ Սունդուկյան 21 շենքի 22 բնակարանում` 8 անձ: Ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված հասցեներում հաշվառված բոլոր անձինք հաշվառվել են օրենսդրության պահանջներին համապատասխան՝ 1999 թ-ից սկսած : Կից ներկայացվում են քաղաքացիների հաշվառման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները:
Ա. Համբարձումյան. «Հանձնաժողովի՝ ոչ իշխանական ուժերի անդամներն իրենց բարձրության վրա են գտնվել»
«Հանձնաժողովի՝ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչ անդամներն իրենց բարձրության վրա են գտնվել»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, որը ընտրությունների ընթացքը գնահատեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրական օրը գրանցված պատկերով: Ա. Համբարձումյանը մասնավորապես նշեց. «Գրանցվել է մասնակցության աննախադեպ ցածր ցուցանիշ: Արվել են տարբեր տիպի խախտումներ անելու փորձեր, բայց դրանք նաեւ կանխվել
ՏԸՀ մեծ մասն ամեն ինչ անում էր, որպեսզի քվեարկի փետրվարի 14-ից հետո Երեւանում գրանցված քաղաքացին (Տեսանյութ)
iditord.org. You Tube-ի «Ընտրախախտումներ» էջում հայտնվել է մի բավականին ուշագրավ տեսանյութ: Տեսանյութի առաջին հատվածում երեւում է, թե ինչպես է երիտասարդ կինը փորձում տեղամասից դուրս հանել քվեաթերթիկը՝ ծրարով հանդերձ: Լրագրողը հայտնաբերում է այդ փաստը, որից հետո, սակայն, հանձնաժողովի անդամները ոչ այնքան մեծ ջերմեռանդությամբ են արձագանքում քվեաթերթիկի դուրսբերման փաստին: Հաջորդ հատվածում երեւում է, թե ինչպես է հանձնաժողովականների
Քարոզչության համար ծախսած գումարների առումով առաջատարներն են ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն
ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը անդրադարձավ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ֆինանսավորմանը, նախընտրական հիմնադրամներին: «Բոլորն ընդունում են, որ պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ գործընթացը հնարավորինս պարզ ու թափանցիկ լինի: Գործող «Ընտրական օրենսգիրքը» ապահովում է այդպիսի թափանցիկություն, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ կուսակցությունների կամ դաշինքի ֆինանսներին»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը, որի խոսքով՝ գումարները ծախսվում են դահլիճների եւ
Հարուցվել է երրորդ քրեական գործը
Մայիսի 5-ին, Արագածոտնի մարզի բնակիչ Սերյոժա Ս.-ն Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ չպարզված ընտրական տեղամասում քվեարկել է այլ անձի փոխարեն, որից հետո ժամը 18-ի սահմաններում գնալով Անդրանիկի 4 հասցեում գտնվող թիվ 7/18 ընտրական տեղամաս, փորձել է կրկին անգամ քվեարկել այլ անձի փոխարեն, սակայն դա նկատել է ընտրական հանձնաժողովի անդամը և թույլ չի տվել Սերյոժա Ս.-ին
Իշխող կուսակցությունը շարունակում է փորձերը երեւանցիների քվեն կեղծելու ուղղությամբ
Ընտրական գործընթացի քվեարկության փուլը անցավ աննախադեպ լարված մթնոլորտում եւ մեր ներկայացուցիչներն արձանագրել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց ամփոփ գնահատականը մեր կողմից կտրվի ընտրությունների ավարտից հետո: 19:00-ի դրությամբ ընտրական հանձնաժողովների՝ ոչ իշխանական ուժերը ներկայացնող անդամները եւ վստահված անձիք շարունակում են պայքարել իշխանությունների կողմից ընտրությունների արդյունքների խեղմանն ուղղված քայլերի դեմ: Սակայն ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իշխանությունները որոշել են
«Բարեւ Երեւան» դաշինքի անդամ. «Ես ավելի քան համոզված եմ՝ Տարոնը վրիպել է»
«Բարեւ Երեւան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը հանրահավաքում վստահեցրեց, որ «Բարեւ Երեւան» դաշինքից որեւէ մեկը բիզնես չի ունենալու, մյուս կողմից էլ ավագանին աշխատավարձ չի ստանում, ինչո՞ւ եք ուզում դառնալ ավագանու անդամ եւ ինչպե՞ս եք ապրելու: «Առավոտի» հետ զրույցում մեր այս հարցին «Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու թեկնածու Նանե Մակուչյանը պատասխանեց. «Ավագանին, ըստ էության, նիստերի եւ աշխատաժամի
Տ. Ուրիխանյան. «Առիթ ունենք խոսելու մարդկանց ազատ կամարտահայտման վրա բռնության մասին»
Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը գնահատելով Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքը՝ նշեց. «Ակնհայտորեն ջանքեր կային, որ պատասխանատուները պիտի գործադրեին, բայց չեն գործադրել: Ու էլի մենք առիթ ունեինք խոսելու թանաքի մասին, էլի առիթ ունեինք խոսելու տարբեր գույների գրիչների մասին, էլի պայքարում էինք նրանց դեմ, ովքեր խոչընդոտում էին նկարահանումներին, ընդ որում՝ տեղամասում գտնվելու իրավունք ունեցող նկարահանողներին
Ծեծկռտուք 5/20-ում ոչ ոք չի տեսել, չի լսել, չի էլ ուզում խոսել (Տեսանյութ)
Հովսեփ Էմինի 120 հասցեում գտնվող 5/20 ընտրատեղամասում ծեծկռտուք է տեղի ունենում: Aravot.am-ին նման ահազանգի մասին տեղեկացրեց ՀՅԴ գրասենյակը, որի թեժ գծին էին զանգահարել ընտրողները, սակայն երբ մենք ահազանգից մոտ 20 րոպե անց եղանք նշված վայրում, ամեն ինչ խաղաղ էր, սակայն հանձնաժողովի որոշ անդամներ բավականին լարված էին եւ լրատվամիջոցի այցին բուռն արձագանքեցին. «Հոգնել ենք արդեն, էսքան
Սաթիկ Բադեյան. «Նախագահական ընտրությունների համեմատ՝ այս անգամ լարվածությունը գերիշխում էր»
«Թիվ 3 եւ 6 ընտրատարածքներում անկախ հասարակական կազմակերպությունները, որոնք իրականացնում են դիտորդական առաքելություն, բաշխվել են հավասարաչափ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տարածքային հետազոտությունների եւ զարգացման կենտրոնի նախագահ Սաթիկ Բադեյանը: Նրա խոսքով՝ կային այնպիսիները, ովքեր լիցենզիաներ չունենալով՝ համարվել են դիտորդներ: Բոլոր տեղամասերից դուրս են հրավիրվել կեղծ դիտորդները. «Առավել մեծ է եղել ընտրողների մասնակցությունն
Գեորգի Մարտիրոսյան. «Եթե բոլորն իրենց պարտականությունները լիարժեք իրականացնեն, միջադեպեր չեն լինի»
Ընտրատեղամասերում ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների թեմայով ԿԸՀ-ում խոսեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանը: Նրա փոխանցմամբ` ներկայիս օրենսգիրքը այդ գործընթացները վերահսկելու լայն հնարավորություններ է ընձեռում: Յուրաքանչյուր կուսակցության հանձնաժողովի անդամ մեկը մյուսին հարյուր տոկոսով վերահսկում է: «Վստահված անձն ունի ավելի լայն հնարավորություններ, իրավունքներ եւ քիչ պարտականություններ: Երբեմն մեր դիտորդական առաքելություն իրականացնողները կամ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն
Ստյոպա Սաֆարյան. «Այն տպավորությունն է, թե ընտրողներին ինվալիդի տեղ են դրել»
«Այն, որ ընտրությունները որեւէ մեկի համար անակնկալ չէին, դա փաստ է, բայց ընտրություններում անակնկալը ժողովրդի քվեն է լինելու»,- Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով Երեւանի ավագանու ընտրությունները՝ այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Մանրամասնելով՝ պարոն Սաֆարյանը նշեց. «Այն ընտրությունը, որն անցավ, դրան արժանի չէր մեր ժողովուրդը: Այն տպավորությունն է, թե ՀՀ ընտրողներին նրանք ինվալիդի
ՕԵԿ-ի շտաբը բազմաթիվ ահազանգեր է ստացել կաշառք բաժանելու վերաբերյալ
«Օրինաց երկիր» կուսակցության շտաբն այսօր՝ օրվա ընթացքում, տարբեր ընտրատեղամասերին կից կաշառք բաժանելու մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց շտաբի պետ Խաչիկ Հարությունյանը: Ընտրակաշառքի վերջին թարմ ահազանգը ստացել են Նոր Նորք վարչական շրջանից: ՕԵԿ-ի կողմնակիցները հայտնել էին, որ զանգվածաբար ընտրակաշառք են բաժանում: «Ընտրություններին մնացել է մեկ ժամ, այս ընթացքում մենք էլ
Միջադեպ եւ վիճաբանություն 11/7 ընտրատեղամասում
Նոր Արեշում գտնվող 11/7 ընտրատեղամասում լրագրող Գոհար Վեզիրյանի եւ հանձնաժողովականների միջեւ միջադեպ է գրանցվել: Ընտրողներից մեկը քվեախցիկում քվեարկելուց հետո հանձնաժողովականներից պահանջեց երկրորդ քվեաթերթիկը՝ պնդելով, որ սխալ նշան է դրել: «Պտիչկայի փոխարեն իքս եմ դրել»,- պարզաբանեց ընտրողը: Քվեախցից ընտրողը դուրս եկավ քվեաթերթիկը ճմռթած ու լրագրողի բարձրացրած աղմուկից հետո կրկին վերադարձավ քվեախուց՝ այլեւս չհամառելով ու չպահանջելով նոր
Նաիրա Զոհրաբյանը ահազանգում է՝ ՀՀԿ-ն սեփական ընտրախախտումները բարդում է ԲՀԿ-ի վրա
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեր ներկայության պահին եկավ 3/19 ընտրատեղամաս: Նրա խոսքերով՝ ԲՀԿ-ի տեսախցիկներն են փչացել եւ եկել են փոխելու: Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ահազանգ են ստացել, համաձայն որի՝ անհայտ անձինք փորձել են քվեարկել՝ գրանցված լինելով այլ հասցեում, նաեւ դրա համար է ինքը եկել. «Հնարավոր է եղել այդ ապօրինի քվեարկությունը կանխել»:
ՀԱԿ արձանագրած խախտումները՝ ժամը 19:00-ի դրությամբ
1/8 տեղամասում անհայտացել է կնիքը 1/8 ընտրատեղամասի բացվելուց հետո, երբ քվեարկությունը սկսելու համար բացվել է չհրկիզվող պահարանը, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Սակայն նախորդ օրը երեկոյան հանձնաժողովի անդամներն այն տեղադրել էին չհրկիզվող պահարանում եւ փակել: Այժմ կազմվում է արձանագրություն: 1/27 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Հայկ Պետրոսյանին հանձնաժողովի անդամը չի թուլատրել ստուգել ստրագրությունների
ՀՀԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ ծեծկռտուք՝ 07/15 ընտրատեղամասում
Մալաթիա-Սեբաստիա համայնքի 07/15 ընտրատեղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Ջիվան Պողոսյանի եւ ընտրատեղամասի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Սամվել Զախարյանի միջեւ: Հանձնաժողովի նախագահի խոսքով` Ջիվան Պողոսյանը մի քանի անգամ մտել է ընտրատեղամաս եւ չի քվեարկել, Զախարյանը նրան դուրս է հրավիրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել: Սամվել Զախարյանը նշեց նաեւ, որ թեեւ ավագանու թեկնածուն իրավունք ուներ
Ոստիկանը փրկեց «Առավոտի» լրագրողին «ռազբորկա» անողներից (Տեսանյութ, ֆոտոշարք)
«Այսօր ուղեւորներին սպասարկելու փոխարեն՝ 6/01 եւ 6/02 ընտրատեղամասերի մոտ թիվ 52 եւ 74 երթուղայինները ընտրողների էին բերում: Aravot.am-ը լուսանկարեց կայանած երթուղայինները: Նրանցից մեկում մի խումբ երիտասարդներ էին, որոնք, տեսնելով, որ նկարում եմ, սկսեցին հարցուփորձ անել, թե՝ ինչու եմ նկարում: Երբ բացատրեցինք, որ ընտրատեղամասի մոտ են երթուղայինները, նրանք հորդորեցին չնկարել: Վրա հասան խոշոր կազմվածք ունեցող մի
Ցուցակները բռնացրինք, ասում է՝ բանաստեղծություններ են (Տեսանյութ)
3 կանայք խոչընդոտեցին մեր աշխատանքը եւ փորձեցին քաշքշել 6/23 ընտրատեղամասի մոտ Aravot.am-ի տեսախցիկը արձանագրեց ցուցակներով կանանց, որոնք թիվ 35 նախադպրոցական ուսումնական հաստատությունում տեղակայված տեղամասի մոտ հախ ու հաշիվ էին անում: Կանանցից մեկն արագ մոտեցավ ու փակեց մեր օբյեկտիվը, իսկ նրանցից երկուսը արագ ցուցակները փորձեցին պահել թղթապանակի մեջ, մեկը ոլորեց ու մտցրեց թեւի տակ, ինչը նույնպես
«Ես ընտրության եմ եկել, ոչ թե հարցազրույցի»
Թիվ 4/22 ընտրատեղամասը տեղակայված է Արաբկիր համայնքի մանկապարտեզներից մեկում, որի տնօրենը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի կինն է՝ Լուսինե Դարբինյանը: Այս ընտրատեղամասից ընդամենը 15-20 մետր հեռավորության վրա մի խումբ տղաներ էին հավաքված եւ նրանց «խաթրին» որեւէ մեկը չէր կպչում եւ չէին ասում, որ նրանք խախտում են «Ընտրական օրենսգիրքը»: Այն պահին, երբ մոտենում էինք այս ընտրատեղամասին,
«Առաքելության» համար «մութ» է, թե ով է ՀՀԿ-ի հետ համագործակցող իրենց «վստահված անձը»
Aravot.am-ը «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանին խնդրել էր մեկնաբանել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի ներկայացուցիչ Կարեն Հարությունյանի այն հայտարարությունը, ըստ որի, Մալաթիա -Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքի 8/8 տեղամասի «Առաքելության» վստահված անձ Վահագնը համագործակցում է ՀՀԿ-ի հետ: Մանուկ Սուքիասյանն էլ պատասխանել էր, թե կուսակցության պատասխանատուները մեկնել են նշյալ տարածք՝ մանրամասներին ծանոթանալու: Քիչ առաջ Սուքիասյանն Aravot.am-ին


















































