Օրվա լրահոսը
Գալուստ Սահակյանը շուտով «Լեքսուս» կունենա
Այսօր Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե «Լեքսուս» ունի՞: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չունեմ, բայց շուտով կունենամ»: Մեր հարցին՝ դա ընտրությունների հետ կապ ունի՞, ինչ-որ ծառայությո՞ւն պիտի անեք, որ ստանաք այդ «Լեքսուսը», պարոն Սահակյանը հեգնեց. «Չէէ, էս անգամ չեմ առնի: Կանցնի մի քանի տարի,նոր կառնեմ, որ հանկարծ չբացահայտվի, որ ընտրությունների հետ է կապված»: Գալուստ
Անիի նախկին ոստիկանապետ.«Սրանք ոստիկաններ չեն, սրանք ոստիկանների մնացորդներ են»
Ինչպես հայտնի է` Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվում է Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին` 29-ամյա Հարություն Սարգսյանը:Սակայն, որդուց բացի, քրեական գործ է հարուցվել նաև հոր` Անիի նախկին ոստիկանապետի դեմ, ով 46 տարի աշխատել է այդ համակարգում: Նա մեղադրվում է նախաքննական մարմնի աշխատանքները խոչընդոտելու մեջ, քանի որ չի թույլատրել
ՀՀԿ պատգամավոր. «Մարդկայի՞ն զրուցենք, թե՞ գրելու համար ես հարցնում»
Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանից հետաքրքրվեց՝ Դուք երկար տարիներ ՀՀԿ-ի թիմում եք,վիրավորված չե՞ք զգում, որ Ձեր վաստակը «Լեքսուսային» արժեքով չի գնահատվում: «Իմ վաստակը իմ գրած գրքերն են»,- պատասխանեց Համլետ Հարությունյանը՝ շարունակելով,- «Իմ ընկերոջ մասին նոր գիրք եմ գրել, նոր լույս է տեսել: Տարուն հասցրել եմ: Հետո ես ամեն ինչ ունեմ երջանիկ ապրելու համար՝ տուն
Բագրատաշենում առեւտուր կազմակերպելու լիզենցիա ստացած ՍՊԸ-ն դատի է տվել ՊԵԿ-ին
Հունվարի 16-ին Սեւան քաղաքում, ՀՀ Վարչական դատարանում(դատավոր՝ Հովհաննես Թորոսյան) կայացել է պետական եկամուտների կոմիտեի Տավուշի տարածքային հարկային տեսչության դեմ «Էլագրա» ՍՊԸ հայցով առաջին նիստը: Հայցով ընկերությունը պահանջում է վերացնել վարչական ակտը: «Էլագրա» ՍՊԸ-ն 2010թ. մայիսից Բագրատաշեն գյուղում չի կարողանում առեւտուր իրականացնել, թեեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացել է առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիզենզիա: «Էլագրայի» ներկայացուցիչները
1 միլիոն դոլարի նվեր ՀՀ կառավարությունից
Ինչպես արդեն նշել ենք, ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում համաձայնել է Երևանի համայնքային սեփականություն հանդիսացող Կոնդ թաղամասում, Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու հարակից տարածքում ավելի քան 1000քմ մակերեսով հողամասը նվիրաբերել «Երևան, իմ սեր» հիմնադրամին` բարեգործական ծրագրի իրականացմանը մասնակցելու նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ինքը նշել է, որ նվիրաբերվող գույքի շուկայական արժեքը 400 միլիոն դրամ է (շուրջ 1 միլիոն դոլար)։
Ստեղծվել է հայ-ադրբեջանական երկխոսության հարթակ` www.publicdialogues.info
Այսօր «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը կազմակերպեց «Հանրային երկխոսություններ»` www.publicdialogues.info կայքի շնորհանդեսը: Կայքը պատրաստվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ: Հայաստանում Մեծ բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը նշեց, որ կայքի ստեղծմանն ընդառաջ համագործակցություն է հաստատվել Բաքվի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հետ: «Տարիներ շարունակ մեր երկրի կառավարությունը փորձում է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնց
Երկնքում ծնված աղջիկը. ինքնաթիռում փոքրիկ Հասմիկի ծնունդը բորտուղեկցորդուհի Հասմիկի համար «ամենապայծառն ու անմոռանալին» էր
Իր 30 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում 2013-ի հունվարի 12-ը բորտուղեկցորդուհի Հասմիկի համար կմնա ամենադժվար, սակայն նաև ամենապայծառ և անմոռանալի օրերից մեկը: Նա ասում է, որ ամեն անգամ մտքով հետ գնալով` հուզմունքով և մեծ ուրախությամբ է հիշում այդ օրը: «Երբեք չեմ մոռանա այդ հրաշքը»,- ասում է 48-ամյա ավագ բորտուղեկցորդուհի Հասմիկ Ղևոնդյանը և պատմում, թե ինչպես իրեն
Պահանջում է պատասխանատվության կանչել Տիգրան Մուկուչյանին
Գլխավոր դատախազությունը ստացել է Հանրապետության Նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ առաջին բողոքը: Դիմումատուն ՀՀ Նախագահի թեկնածու չգրանցված «Քաշաթաղ» ՀԿ-ի նախագահ Ռոբերտ Սիմոնյանն է: Ինչպես նշված է ՀՀ գլխավոր դատախազության կայքէջում՝ բողոքում մասնավորապես ասվում է. «Տ. Մուկուչյանի գլխավորությամբ եւ նրա աշխատակիցների մասնակցությամբ հանցակցությամբ վերացնելով Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ 6-րդ հոդվածների 1-ին մասերի, նաեւ 50-րդ հոդվածի
Լսել միայն որակյալ երաժշտություն. Հորդորում են մասնագետները
Գրեթե չկա մեկը, որը չսիրի երաժշտություն, սակայն ոչ բոլորն են գիտակցում դրա ազդեցությունը մարդու առողջության վրա: Ըստ աստղահոգեբան Նունե Թորոսյանի` մաթեմատիկոս Պյութագորասը մաթեմատիկան, աստղաբանությունը և երաժշտությունը համարում էր ամենակարևորը, սակայն գերմանացի աստղագետ Յոհան Կեպլերն առաջինը բացահայտեց երաժշտության և մոլորակների միջև եղած սերտ կապը: «Բնության մեջ ամեն ինչ հաշվարկված է. 7 գույն, 7 գլխավոր օրգան, 7
«Ուրալը» գլորվել է ձորը, շարքային Արթուր Գևորգյանը տեղում մահացել է, կապիտան Հուսիկ Ստեփանյանը ծանր վիճակում է
16.01.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, վարորդ, շարքային Արթուր Վարազդատի Գևորգյանն իրեն ամրակցված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոմայրուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով Ա.Գևորգյանը տեղում մահացել է, իսկ կապիտան Հուսիկ Ջանիբեկի Ստեփանյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Վերջինս գտնվում է Վայքի հիվանդանոցում, վիճակը գնահատվում է ծանր:
Սերժ Սարգսյանը ծանոթացել է «ՔԵՆԴԼ» նախագծի իրականացման ընթացքին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, ծանոթացել «ՔԵՆԴԼ» նախագծի իրականացման ընթացքին, զարգացման հեռանկարներին և ինստիտուտի միջազգային համագործակցության ծրագրերին: Սինքրոտրոնային լույսի օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոնի մասնագետների հավաստմամբ, «ՔԵՆԴԼ» ծրագիրը միտված է 3-րդ սերնդի արագացուցչային-կուտակիչ համալիրի վրա հիմնված լուսային ճառագայթման աղբյուրի ստեղծմանը: Համալիրն ուլտրամանուշակագույնից մինչև ռենտգենյան ալիքի երկարության լայն տիրույթում հզոր, յուրօրինակ լուսային հոսքի
«Մեր շրջապատում մարդիկ, ցավոք, ավելի շատ «ձև» են, քան «բովանդակություն». Երիտասարդ բլոգեր
Երիտասարդ Անի Հակոբյանը բլոգոսֆերա է մտել է Blog.armeniahearld.com-ի միջոցով: Հետագայում, երբ ծանոթացել է ավելի շատ բլոգերների հետ, որոշել է բացել «Մտորումներ մարդկային…» բլոգը (anuliblog.blogspot.com): Աղջիկը մասնագիտությամբ սոցիոլոգ եւ հասարակայնության հետ կապերի մասնագետ է: Երբ ընդունվել է Երեւանի պետական համալսարանի Սոցոլոգիայի ֆակուլտետ, իր դասախոսներից մեկն ասել է` քեզ իսկական մասնագետ կարող ես համարել միայն այն ժամանակ, երբ մոտդ կձևավորվի սոցիոլոգի աշխարհայացք, ինչը իրենից ենթադրում է ընդհանուրի մեջ կարողանալ տեսնել մասնավորը, սովորական երեւույթների մեջ կարողանալ
Դերենիկ Դումանյանը կրկին ընդունեց ստոմատոլոգներին
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր կրկին ընդունեց ստոմատոլոգիական կլինիկաների և ատամնատեխնիկական անկախ լաբորատորիաների մի խումբ ղեկավարների։ Նախարարը նշեց, որ նախորդ հանդիպման ընթացքում «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հետ կապված նրանց կողմից բարձրացված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Մասնավորապես` խնդրին առնչվող գերատեսչությունների հետ ընթացող քննարկումների ժամանակ նախարարությունը պարզաբանում է, որ օրենքի
Ավարտվեց Սուրեն Սուրենյանցի ցուցմունքը
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մեղադրող Նելլի Աշրաֆյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, համաձայն որի՝ Սուրեն Սուրենյանցը մեղադրվում է քաղաքացի Գրիգոր Ղասաբյանից առանձնապես խոշոր չափի՝ 508 հազար դրամ գումար խարդախությամբ հափշտակելու համար: Դատարան էին ներկայացել Սուրեն Սուրենյանցը, նրա պաշտպանը՝ Կարապետ Գալստյանը, տուժող
Սփյուռքահայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում
Հունվարի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց սփյուռքահայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանին: Հանդիպման ընթացքում նա նախարարին ներկայացրեց իր մշակութային և հասարակական գործունեությունը ինչպես Սփյուռքի հայ համայնքներում, այնպես էլ՝ Հայաստանում: Նա մասնավորապես կարևորեց Արվեստի դպրոցի ստեղծման իր գաղափարն ու դրա նշանակությունը: Նախարարը, բարձր գնահատելով երաժշտի գործունեությունը Սփյուռքում, ներկայացրեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության հիմնական ուղղվածությունն ու նպատակները,
Վարսերի ձմռան խնամք. Մասնագետի խորհրդատվություն
Ինչպես մաշկը, այնպես էլ վարսերը, խնամքի կարիք են զգում: Եթե ամռան ամիսներին մազերի խնամքին սպառնում են արևի ճառագայթները, ապա ձմռանը ցուրտ եղանակը խոնավեցնում է վարսերը և պատճառ դառնում «սանրվածքի կործանման»: 19-ամյա Ռուզաննան բողոքում է վարսերի դիմացկունությունից: «Մազերիս աբիոմը մի քանի ժամվա ընթացքում ընկնում է: Նույնիսկ գեղեցկության սրահ այցելելուց հետո ստիպված եմ լինում ինքս ուղղել վարսերս,
Արաբկիրի որոշ տարածքներում ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունվարի 17-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ա.Ավետիսյան փողոցի 74, 76, 78, 80 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
ՀԱԿ-ում որոշել են չարձագանքել Սասուն Միքայելյանին
Քիչ առաջ ավարտվել է, ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստը, որը, նկատի ունենալով վերջին օրերին «Ժողովրդավարական հայրենիք» եւ «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունների ղեկավարներ՝ Պետրոս Մակեյանի եւ Սոս Գիմիշյանի` ՀԱԿ առաջնորդի եւ ՀԱԿ համակարգողի ու, ընդհանրապես, ՀԱԿ-ում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու հայտարարությունները, ակնկալվում էր, որ սկանդալային է լինելու: Սակայն, Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ոչ Պետրոս Մակեյանը, ոչ էլ Սոս Գիմիշյանը նիստին
Ադրբեջանի ռազմական բյուջեն այս տարի կկազմի 3.7 միլիարդ դոլար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեքշաբթի օրը կառավարության նիստի ընթացքում անդրադարձել է երկրի զինված ուժերում տիրող կացությանը` հայտարարելով. – «2012 թվականին մենք պետական բյուջեից բանակին հատկացրել ենք 3 միլիարդ ամերիկյան դոլար: 2013-ին այդ ցուցանիշը կաճի` հասնելով 3 միլիարդ 700 միլիոն դոլարի»: Ալիեւի խոսքով` «ադրբեջանական բանակն այսօր Հարավային Կովկասի առաջատար ռազմական ուժն է»: «Ազատություն» ռադիոկայան
Ո՞ր օբյեկտներում ՀՀ նախագահի թեկնածուները կարող են հանդիպել համակիրների հետ
Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը հունվարի 21-ից փետրվարի 16-ը իր 380 տեղանոց դահլիճը պատրաստ է տրամադրել ՀՀ նախագահի թեկնածուներին` նախընտրական հանդիպումներն իրականացնելու համար: Հ.Ղափլանյանի անվան Երեւանի դրամատիկական թատրոնն էլ քարոզչական հանդիպումների համար նույն օրերին 340 տեղանոց դահլիճ է պատրաստել: Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք էջից, վարչական շրջանների ղեկավարները ՀՀ նախագահի թեկնածուների համար առանձնացրել են
Դատապարտյալ. «Մեջիս ասեղները չեմ թողնի հանեն, մինչեւ նախարարին չասեն իմ մասին»
Քիչ առաջ Aravot.am-ի խմբագրություն զանգահարեց դատապարտյալ Համլետ Ղազարյանը եւ լացակումած հայտարարեց, որ 29 հատ ասեղ է մտցրել մարմնի տարբեր հատվածներում, ինչի հետեւանքով նրան Հրազդան քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց: Դատապարտյալի պատմելով՝ Հրազդան քրեակատարողականում նրան պարբերաբար ծեծի են ենթարկում. «Ամեն անգամ, երբ բողոքում եմ եւ լրագրողներին եմ զանգում, ինձ ծեծում են՝ թե ինչու եմ բողոքում:
Փետրվարին կայանալիք ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն ուսուցանում են իրավապահ մարմինների աշխատակիցներին ընտրակեղծիքների գործերի քննության թեմայով
Երևան, 16 հունվարի 2013թ. – Այսօր Երևանում մեկնարկել է ընտրակեղծիքների և կոռուպցիայի գործերի քննության թեմայով Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների համար եռօրյա դասընթացը: Միջոցառմանը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ, մասնակցում էին մոտ 60 դատախազներ և փաստաբաններ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ակտիվորեն ներգրավված են
Հատուկ քննչական ծառայության պետի դիտարկմամբ «լցոնմանը» փոխարինել է «ընտրակաշառքը»
«Քաղաքացիների ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման եւ դրանց համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցերը մշտապես գտնվել եւ գտնվում են ոչ միայն պետության եւ հասարակության, այլեւ Հատուկ քննչական ծառայության ուշադրության կենտրոնում: «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ծառայությունն իրականացնում է ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն: Նման բնույթի հանցագործությունները ներառված
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի, պետական բուհերի ռեկտորների մասնակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և պետական բուհերի ռեկտորները: Ռեկտորների խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է խորհրդում քննարկված՝ պետական բոլոր բուհերի համար ընդհանրական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջարկները, որոնք որոշ դեպքերում պահանջում են պետական աջակցություն: Նախարար Արմեն Աշոտյանը և
Բիձինա Իվանիշվիլի. «Հակասություններ չեմ տեսնում երկու սկզբունքների միջեւ»
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին Հունվարի 17-ին առաջին այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Այցից առաջ նա բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքս-ին: – Պարոն վարչապետ, ինչպե՞ս եք գնահատում հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակը: Ի՞նչը, Ձեր կարծիքով, բարելավման կարիք ունի: – Հայաստանը ու Վրաստանը համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեն: Մենք առաջին հերթին պետք է գնահատենք
Էլզա Մանուկյան. Սուրբ Սարգսում տեսախցիկներ չկան
Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն լուրը, թե Սուրբ Սարգիս եկեղեցում տեսախցիկներ են տեղադրված՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հրահանգով, որից տեղյակ չեն անգամ հոգեւորականները, Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատու Էլզա Մանուկյանը պատասխանեց. «Նման բան չկա եւ չի էլ կարող լինել»: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. զիվորական «Ուրալը» շրջվել է, կա զոհ և վիրավոր
Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի ճանապարհին, «Ուրալ» մակնիշի 33 16 Տ համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40-50 մետր գլորվել է ձորը: Ըստ shamshyan.com– ի, վթարի հետևանքով կա 1 զոհ և 1 վիրավոր: Այս պահին վթարի
Ուրիխանյանը հերքում է, որ «առյուծ պահող տղային» ահաբեկել են
«Ո՞վ է դա ասել: Դա ո՞վ է: Չեմ կարողանում ճիշտն ասած հիշել նման մարդու: Արդյոք էակա՞ն է չհիշվող մարդու խոսքերը մեկնաբանելը»,- այսպես արձագանքեց ԲՀԿ քարտուղար Տիգրան Ուրիխանյանը, երբ նրանից մեկնաբանություն խնդրեցինք Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի վերլուծության հետ կապված, թե ինչու «առյուծ պահող տղան, որը բիցեպսներով զարմացնում էր բոլորին, հանկարծ պապանձվեց»: Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, Գագիկ
Ուսումնասիրության տվյալներով` հայաստանյան ԶԼՄ-ներում առավել հաճախ հիշատակվել է գործող նախագահը
Երեւանի մամուլի ակումբն իրականացրել է Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում 2013թ-ի նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկում՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԵՄ աջակցությամբ: Այսօր այս մասին «Հենարան» ակումբում հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա նշեց, որ հետազոտության «օբյեկտ» է հանդիսացել համազգային 6 հեռուստաալիք՝ «Հ1», «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Հ2», «Շանթ», «Արմնյուզ»: Հետազոտության առաջին փուլի տվյալներով՝ ընդհանուր առմամբ,
Սերժ Սարգսյանի ելույթը քաղաքական ուժերի սրտով է
Երեկ ՊՆ-ում, որտեղ հավաքվել է ողջ իշխանական վերնախավը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադաձավ ԼՂՀ հիմնախնդրին և Ադրբեջանի վերջին շրջանի պահվածքին: Մասնավորապես Ս. Սարգսյանն ասաց, որ Ադրբեջանի ժողովուրդը դեռ երկար ժամանակ անպատրաստ է լինելու խաղաղ գոյակցության և Ադրբեջանի հասարակության մեջ հայատյացության սերմանումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար: Այնուհետև ՀՀ նախագահը զգուշացրեց ու հիշեցրեց. «Ղարաբաղի


















































