Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել է հայ-ադրբեջանական երկխոսության հարթակ` www.publicdialogues.info

Հունվար 16,2013 20:05

Այսօր «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը կազմակերպեց «Հանրային երկխոսություններ»` www.publicdialogues.info կայքի շնորհանդեսը: Կայքը պատրաստվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:

Հայաստանում Մեծ բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը նշեց, որ կայքի ստեղծմանն ընդառաջ համագործակցություն է հաստատվել Բաքվի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հետ: «Տարիներ շարունակ մեր երկրի կառավարությունը փորձում է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնց մերձեցնում են Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին եւ նպաստում նրանց շփմանը: Կարեւորվում են հատկապես այն ծրագրերը, որոնք երկու կողմերի մարդկանց հնարավորություն են տալիս  լրացնել հակամարտության վերաբերյալ տեղեկատվության պակասը: Այսօր համացանցը հարթակ է, որտեղ բլոգերները կամ այլ անձինք վիրավորական, նվաստացուցիչ արտահայտություններ են գրում միմյանց վերաբերյալ, մինչդեռ համացանցի միջոցով մարդիկ պետք է նպաստեն համագործակցությանը: Այս տեսանկյունից www.publicdialogues.info-ն կարող է տեղեկատվության վստահելի աղբյուր լինել»,-հավելեց դեսպանը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի խոսքով. «Տարիների փորձը  ցույց տվեց, որ ժամանակն է հայ-ադրբեջանական համատեղ կայք ունենալ, որի միջոցով կկատարվեն մի շարք աշխատանքներ եւ կներկայացվեն դրանց արդյունքները: Մենք աշխատում ենք տեղեկատվական փոխադարձ հոսքերի ապահովման եւ Ադրբեջանի եւ Հայաստանի տարբեր մասնագետների միջեւ կոնտակտ ստեղծելու ուղղությամբ: Երբ Նոր տարվա նախաշեմին Ադրբեջանում տարածվեց կայքի ստեղծման մասին ինֆորմացիան, տարբեր ֆորումներում սկսեցին քննարկել դրա անհրաժեշտությունը: Հնչեցին բավական դրական, ինչպես նաեւ` խիստ բացասական կարծիքներ, որոնք ընդամենը կարծրատիպերի հետեւանք են»: Տնօրենը տեղեկացրեց, որ հունվարի 18-ին կայքի շնորհանդեսը տեղի կունենա Բաքվում:

Տիկին Բաղդասարյանը նաեւ ասաց, որ www.publicdialogues.info-ում կարելի է գտնել տարբեր ոլորտների հայ եւ ադրբեջանցի մասնագետների զուգահեռ հարցազրույցներ, մասնակցել օնլայն մամլո ասուլիսների` հարցեր ուղղելով հայ եւ ադրբեջանցի բանախոսներին:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031