Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալ. «Մեջիս ասեղները չեմ թողնի հանեն, մինչեւ նախարարին չասեն իմ մասին»

Հունվար 16,2013 18:01

Քիչ առաջ Aravot.am-ի խմբագրություն զանգահարեց դատապարտյալ Համլետ Ղազարյանը եւ լացակումած հայտարարեց, որ 29 հատ ասեղ է մտցրել մարմնի տարբեր հատվածներում, ինչի հետեւանքով նրան Հրազդան քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց: Դատապարտյալի պատմելով՝ Հրազդան քրեակատարողականում նրան պարբերաբար ծեծի են ենթարկում. «Ամեն անգամ, երբ բողոքում  եմ եւ լրագրողներին եմ զանգում, ինձ ծեծում են՝ թե ինչու եմ բողոքում: Ստիպում են չբողոքեմ նախարարին, ինձ ավել սռոկ են տվել:  Որ բողոքում եմ, Հրազդանի շեֆի հրահանգով ինձ ծեծում են: Չի կարելի էլի, հո անտեր չենք: Հացադուլ եմ արել, ինձ խոնավ ու ցուրտ մեկուսարանում են պահել, թոքախտ են սարքել: Հիմա ասեղները հանել են, բայց 4 հատը չեմ թողնում հանեն, մինչեւ լրագրողները չգրեն, թե ոնց են վարվում ինձ հետ  ու մինչեւ նախարարին չասեն իմ մասին: 4 ասեղ կա փայծաղիս ու թոքիս մեջ: Որ կալանավորը բողոքում է կամ զանգում է լրագրողին, ծեծում են»:

Այս առնչությամբ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Aravot.am-ին ասաց, որ դատապարտյալ Համլետ Ղազարյանին դատապարտյալների հիվանդանոց են տեղափոխել տուբերկուլյոզի կասկածով, նա պետք է մեկուսացվի եւ մոտ 6 ամիս բուժվի: Ինչ վերաբերում է 29 ասեղ մարմնի մեջ մտցնելուն, պարոն Ղլեչյանն ասաց, որ

դատապարտյալը երբեմն նման բան է անում, ընդամենը մաշկի տակ ասեղներ է մտցնում, հետո կամ ինքնուրույն հանում, կամ էլ բժիշկների միջամտությամբ. «Համլետ Ղազարյանը դատապարտվել է խոշոր չափերի խարդախության համար, իրեն Հրազդան քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել իր իսկ խնդրանքով Վանաձորից: Ինչ վերաբերում է հիմնարկում նրան ծեծի ենթարկելուն, դա իրականությանը չի համապատասխանում»:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031