Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում

Հունվար 16,2013 18:32

Հունվարի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց սփյուռքահայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանին: Հանդիպման ընթացքում նա նախարարին ներկայացրեց իր մշակութային և հասարակական գործունեությունը ինչպես Սփյուռքի հայ համայնքներում, այնպես էլ՝ Հայաստանում: Նա մասնավորապես կարևորեց Արվեստի դպրոցի ստեղծման իր գաղափարն ու դրա նշանակությունը:

Նախարարը, բարձր գնահատելով երաժշտի գործունեությունը Սփյուռքում, ներկայացրեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության հիմնական ուղղվածությունն ու նպատակները, մասնավորապես առանձնացրեց հայապահպանության,  Սփյուռքում հայկական ներուժի բացահայտման և ի նպաստ հայրենիքի օգտագործման, հայրենադարձության ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև, հայկական սփյուռքի հիմնախնդիրները բացահայտելուն և գնահատելուն միտված հետազոտությունները:

Հանդիպման ընթացքում  Սփյուռքում առկա հայապահպանության, լեզվի ու մշակույթի քարոզչությանն ուղղված միջոցառումների շրջանակներում համագործակցության վերաբերյալ մտքեր փոխանակվեցին: Կարևորվեց հատկապես երիտասարդության շրջանում հայրենաճանաչողությանը միտված ծրագրերի իրականացումը:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031