Օրվա լրահոսը
Փարիզում սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիրներից մեկը
Ֆրանսիայի ոստիկանության պաշտոնյաները հաղորդել են Փարիզի կենտրոնում գտնվող Քրդական ինստիտուտում քուրդ երեք կանանց դիակները հայտնաբերելու մասին Ֆրանսիայի ոստիկանության պաշտոնյաները հինգշաբթի օրը հաղորդել են Փարիզի կենտրոնում գտնվող Քրդական ինստիտուտում քուրդ երեք կանանց դիակները հայտնաբերելու մասին: «Նյու Յորք Թայմս» պարբերականի փոխանցմամբ, սպանվածներից մեկը եղել է Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր Սաքինե Քանսիզը: Սպանվածների թվում են նաև Փարիզում քրդական
ՀՀԿ-ական պատգամավոր. Ընդդիմությունը շարունակում է սխալ կանխատեսումներ անել
Ո՞ւմ եք համարում գործող նախագահին հիմնական մրցակից՝ Aravot.am-ի հարցին ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը պատասխանեց, որ գերադասում է այդ հարցին անդրադառնալ թեկնածուների գրանցումից հետո: Այնուհանդերձ, ըստ նրա , բոլոր այն թեկնածուները, ովքեր որ կգրանցվեն, «իրենք արժանի են ամենայն ուշադրության, որպես մրցակից»: Մեր դիտարկմանը՝ նույնիսկ այնպիսի էքսցենտրիկ թեկնածուները, ինչպես, ասենք, էպոսագե՞տն է, Գագիկ Մինասյանը հակադարձեց. «Ճիշտ չեմ
Էպոսագետ, նույնն է՝ թե ընձուղտագետ. Գիտնականները՝ իրեն էպոսագետ հռչակած Վարդան Սեդրակյանի մասին
ՀՀ նախագահի թեկնածուների շարքում է իրեն էպոսագետ ներկայացնող Վարդան Սեդրակյանը, որն ունի ինժեների մասնագիտություն՝ ավարտել է Երևանի Ճարտարապետա–Շինարարական ինստիտուտը: Aravot.am-ը համալսարանական և ակադեմիական գիտական շրջանակներից հետաքրքրվեց՝ արդյոք հայ էպոսագիտության բնագավառում հայտնի՞ է Վարդան Սեդրակյան անունը և նա ի՞նչ վաստակ ունի էպոսագիտության բնագավառում: Համալսարանական շրջանակներում Վ. Սեդրակյանին ընդհանրապես չէին ճանաչում: Օրինակ՝ ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն
ՀՀԿ պատգամավորը պնդում է, որ Բագրատյանի հետ համաձայնության չեն եկել եւ չեն գա
«Նման բան չկա: Բացարձակ չկա: Ես ձեզ վստահեցնում եմ: Ոչ մի համաձայնություն, անգամ այդպիսի մտադրություն չկա` համաձայնության գալ Բագրատյանի հետ: Չի կարող լինել այդպիսի բան»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը այսպես պատասխանեց կոնգրեսականների մեղադրանքներին, թե Հրանտ Բագրատյանը իշխանության հետ գուցե համագործակցում է: Իսկ թե ինչու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվել` ՀՀԿ
ԱՄՆ-ը հնարավորինս ակտիվ համագործակցություն կծավալի Ռուսաստանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ
Արտգործնախարարություն խոսնակ Նուլանդ. «Կհամագործակցենք Ռուսաստանի հետ, սակայն նաև կխոսենք տարաձայնությունների մասին» «Մենք պետք է փորձենք հնարավորինս ակտիվ համագործակցություն ծավալել Ռուսաստանի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի հնարավորինս լայն շրջանակի վերաբերյալ՝ լինեն դրանք երկկողմանի հարաբերությունների հարցեր, Լեռնային Ղարաբաղում իրավիճակին վերաբերող տարածաշրջանային խնդիրներ, թե գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են Իրանը, Աֆղանստանը, Սիրիան և այլն»: Այս հայտարարությամբ հանդես է եկել
Էդիկ Մինասյան. Եթե քեզ վիրավորում են, դատի տալու մասին պետք է մտածել
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ հրապարակված ձայնագրությունը, ըստ որի ինքն արգելում է ուսանողներին եւ դասախոսներին մասնակցել ցույցերին՝ սպառնալով հեռացնել բուհից, կեղծված է: Մեր հարցին՝ ինչպե՞ս կարելի է ձայնագրությունը կեղծել, պարոն Մինասյանը պատասխանեց, որ հնարավոր է տարբեր թեմաներով քննարկումների ձայնագրությունների հատվածներից է չարչրկված ձայնագրությունը «հավաքվել»: «Իբր ես ասել եմ՝
Սարգիս Գրիգորյան. Ասադի ելույթը որոշակի մեսիջ էր
Այսօր «Արմատ» ակումբում արաբագետ Սարգիս Գրիգորյանը անդրադարձավ սիրիական կոնֆլիկտի տարածման վտանգին, տարածաշրջանում Սիրիային աջակցող երկրների եւ հակասիրիական տրամադրություններ ունեցող երկրների միջեւ հակասությունների սրման հետագա սցենարներին ու կոնֆլիկտի հանգուցալուծման սցենարներին ու ժամկետներին: Գրիգորյանը խոսելով Ասադի հայտարարություն մասին, նշեց. «Ասադի ելույթը որոշակի մեսիջ էր, որ Դամասկոսի հետ կապված պայքարը բավականին լուրջ ընթացք է ունենալու եւ Բաշարը գնալու
Մարիո Պիետրոդարկի. «Հայաստանի շունչը զգացել եմ Տոնինո Գուերայի շնորհիվ» (Տեսանյութ)
Հունվարի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը այս տարվա ընթացքում առաջին անգամ հանդես կգա համերգային ծրագրով` իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ: Այս մասին այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նա նշեց, որ համերգի ընթացքում կներկայացվի մեկ համաշխարհային պրեմիերա, իսկ
ԿԸՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին դիտորդական առաքելության հիմնական կազմին: Ողջունելով պատվիրակության անդամներին` Տիգրան Մուկուչյանն ընդգծել է դիտորդական առաքելության կարևորությունը գալիք ընտրությունների ժամանակ: Բարձր գնահատելով դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունը` Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ՀՀ կենտրոնական ընտրական
Երիկամը հեռացրել են, որ վաճառե՞ն (Տեսանյութ)
Արգանդը, ձվարանները, փողերն ու երիկամը հեռացրած կնոջ ամուսինը՝ Կարապետ Կարապետյանը այսօր «Հենարան» ակումբում եւս մեկ անգամ ներկայացնելով վիրահատությունների հետեւանքները, անդրադարձավ նաեւ կնոջը վիրահատած «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» գլխավոր բժիշկ Գեորգի Օկոեւի պարզաբանումներին: Ամուսնու այն մեղադրանքներին, որ պարոն Օկոեւը անփույթ վիրահատություն է կատարել եւ անտեղի հեռացրել կնոջ արգանդը, փողերն ու ձվարանները, բժիշկը պարզաբանել
409 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունվարի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409 դրամ:
Նախագահի թեկնածուները գեղարվեստական գիրք չեն կարդացել. «Վերանայում եմ Լենինի եւ Ստալինի գործերը» (Տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքում հրապարակվել էր, թե Ռոբերտ Քոչարյանը վերջին 2-3 տարիների ընթացքում ինչ գրքեր է կարդացել`Robert Cooper “The breaking of Nations, James Risen “State of war”, Harvard Business School “Taking control of your time”, Стивен Кови “Семь навыков высокоэффективных людей” եւ այլն: Այսօր Aravot.am-ը նախագահի թեկնածու առաջադրված եւ պայքարից դուրս եկած կարատեիստ
Դեպարդիեին փոխել են Ջիգուրդայի հետ, իսկ Քեթի Փերին ամենասեքսուալ կինն է ճանաչվել
«Риа Новости» -ի փոխանցմամբч հայտնի դերասան Նիկիտա Ջիգուրդան ապագայում կարող է դառնալ Ֆրանսիայի քաղաքացի: Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի ռուսական քաղաքացիության ստացման շարունակությունը կարծես սա էր: Նրա` հայրենիքից փախուստի խոսակցությունները դեռ չէին դադարել, երբ տեղեկատվություն տարածվեց, որ ֆրանսիայի քաղաքացիություն կարող է ստանալ Ջիգուրդան: Այդ ինֆորմացիան հաստատել է ռուս դերասանի կինը` Մարինա Անիսինան: Մինչ Ֆրանսիան եւ Ռուսաստանը
Ադրբեջան. պատերազմի վետերանները դժգոհում են բժշկական աջակցության վատ որակից
Ղարաբաղյան պատերազմի նախկին մասնակիցները`հաշմանդամության խնդիր ունեցող վետերանները, բողոքում են, որ հանրապետության վերականգնողական կենտրոններում անհրաժեշտ բուժում չեն ստանում, իսկ ստացած ամսական նպաստը բավարար չէ բուժման ծախսերն ինքնուրույն հոգալու համար: Գյուլար Մեհդիզադե, Կովկաս Կովկասյան լրատու # 670 21-ը դեկտեմբերի, 2012թ. Պատերազմի վետերանները պնդում են, որ հաճախ զրկված են լինում իրենց հասանելիք անվճար բժշկական ծառայություններից եւ դեղորայքից: Սումգայիթի
Վաղը Ժնեւում ակնկալվում է Բրահիմ-Բոգդանով-Բենս հանդիպումը
Այսօր արաբագետ Արմեն Պետրոսյանը, խոսելով Սիրիայում ռազմական հանգուցալուծման հնարավոր ժամկետների, դրանց սցենարների ու Ասադի հայտարարության մասին, ասաց. «Նոր տարին բուռն կերպով է սկսել Սիրիայում: Պետք է փաստել, որ Ասադի ուղերձը լայն արձագանք ստացավ: Այդ ուղերձը ժողովրդին, սա եւ կոչ էր դիմակայելու, եւ խնդրի կարգավորման սիրական ծրագիր էր, որն ըստ էության կրկնում էր մինչ այդ եղած
Մահացու տաքսիներ
Արտակարգ իրավիճակների նախարարության ինտերնետային կայքը հայտնել է, որ հունվարի 8-ին Երեւան-Սեւան ճանապարհի 40-րդ կիլոմետրում «Ֆոլսկվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հրազդան ՃՇՇ» ՓԲԸ-ի «գրեյդերին»: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները «Ֆոլսկսվագեն» մեքենայից դուրս են բերել ուղեւոր, 1954թ. ծնված Ս. Դալլաքյանին, ով հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է: Նույն մեքենայի ուղեւոր. 1983 թ. ծնված Գ. Մելքումյանը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է
Հայաստանում ներդրվում է ներառական կրթության համակարգը
Օրենսդրական բարեփոխումների շնորհիվ`դպրոցներում կրթությունը կազմակերպվելու է ոչ միայն սովորական աշակերտների, այլեւ համապատասխան առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար, ինչը նրանց հնարավորություն կտա լիարժեք կերպով ինտեգրվել հասարակության մեջ։ Արփի Բեգլարյան, Կովկաս Կովկասյան լրատու 21-ը դեկտեմբերի, 2012թ. Ներառական կրթության ներդրումը ենթադրում է, որ այսուհետ հանրապետության դպրոցները պետք է հարմարեցվեն հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան սովորական
Տնտեսական աճ ենք ապահովում, բայց նպաստառուները չեն նվազում
Ի՞նչն է պատճառը, որ նպաստառու բնակչության թիվը չի նվազում, չնայած նրան, որ տնտեսական աճ ենք արձանագրում: Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո պատասխանելով այս հարցին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց. «Եթե մենք խոսում ենք աղքատության մակարդակի մասին եւ աղքատության թվաքանակի մասին, այ հենց այդ թվաքանակի շրջանակներում էլ կգտնեք ձեր հարցի պատասխանը: Հայաստանի Հանրապետությունը
Կապանում թունավորման դեպքեր չեն եղել, բայց սննդի անկանոն ընդունման հետեւանքով կանչեր են գրանցվել
Այս տարի տոն օրերին Կապանում թունավորման դեպքեր չեն եղել, սննդային անկանոն ընդունումից տարբեր գանգատներով ահազանգեր են գրանցվել: Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 8-ը Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության կայանն ընդհանուր առմամբ ստացել է 193 կանչ, որոնց թվում ինչպես լեղաքարային, երիկամային, ստամոքսի սուր, խրոնիկ գաստրիտի սրացման խնդիրներով կանչեր կային, այնպես էլ` սրտանոթային անբավարարության, զարկերակային ճնշման բարձրացման եւ
Ընտրապայքարից այսօր դուրս մնաց եւս 5 թեկնածու
Նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից այսօր դուրս մնաց նախագահի միանգամից 5 թեկնածու՝ կարատեիստ Տարոն Աբրահամյանը, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, նախկին կոմունիստ, նախկին ՕԵԿ-ական Ռոբերտ Ահարոնյանը, գործազուրկ Պավլիկ Սարգսյանն ու Ռոբերտ Սիմոնյանը: Հիշեցնենք, որ երկու օր առաջ ընտրական 8 միլիոն դրամ գրավը չվճարած 8 թեկնածուների համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հատուկ նիստ էր հրավիրել եւ երկու
Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը պատրաստ է ազգի մեջ արթնացնել իր ոգեղեն զորությունը
Այսօր Էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ինքն ուզում է հայ ազգի մեջ արթնացնել իր ոգեղեն զորությունը, եւ ինչպես էպոսում է, հիմա էլ մենք, երբ պատրաստ լինենք, մեր հերոսը՝ Սեդրակյանը դուրս կգա: Սեդրակյանը վստահ է, որ առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում անպայման հաղթելու է: Նրա խոսքով. «Վստահությունս ոչ ավելացել է, ոչ
«Քաղաքական պոռնիկ» որակման պատասխանը. «Թովմասյանին Կոմկուսին մոտիկ չեն թողել` որպես կաշառակեր» (Տեսանյութ)
«Ես կպատասխանեմ հիմա Ռուբեն Թովմասյանին, որ այդ մարդը, որը մինչեւ 99 թիվը ընդհանրապես չի եղել Կոմունիստական կուսակցությունում, մոտիկ չեն թողել` որպես կաշառակեր, մենք իր մասին չենք էլ իմացել: Ինքը եղել է ամենաթույլ շրջանային կազմակերպության ղեկավար` իշխանության ժամանակ: Եվ այդ մարդը գալիս է իշխանության գլուխ` պառակտելով ամբողջ կոմունիստական կուսակցությունը, եւ հիմա նույն գործունեությունը շարունակում է: Ոչ
Փոխոստիկանապետը չարաշահել է պաշտոնեական դիրքը
Իջեւան քաղաքի բնակիչ, 1965 թ. ծնված Սայադ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի պետի տեղակալ, անձնական այլ շահագրգռությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել պետության և անձանց իրավունքներին և օրինական շահերին: Ոստիկանության բաժնի պետի
Հարուցվեց քրեական գործ` 21-ամյա երիտասարդի շմոլ գազից թունավորումից մահանալու առթիվ
Երեկ Գյումրու Անի թաղամասում գազից թունավորման դեպք էր գրանցվել. 13 փողոցի թիվ 2 շենքի 11-րդ բնակարանում հայտնաբերել էին 21-ամյա բնակիչ Հովհաննես Ղանդիլյանի դին: Շտապօգնությունը նրա 13-ամյա քրոջը` Արեգնազ Ղանդիլյանին տեղափոխել էր Ավստրիական մանկական հիվանդանոց, իսկ հորը` 51 տարեկան Միսակ Ղանդիլյանին՝ Գյումրու բժշկական կենտրոն: Հենց նոր Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկ Կորյուն Թևոսյանը մեզ տեղեկացրեց, որ հիվանդի
Սրտանոթային հիվանդությունները, չարորակ գոյացություններն ու շաքարային դիաբետը առաջին երեք տեղում են
Խոսելով այս տարվա ծրագրերից, այսօր ՀՀ կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հայտնեց, որ բացի տրանսպորտային պատահարներից, տոնական օրերին առողջության հետ կապված դեպքեր չեն գրանցվել: Նախարարի կարծիքով, «ազգաբնակչությունն արդեն գիտակցում է, որ ինքը եւս պետք է մտահոգ լինի իր առողջությամբ, եւ չպետք է, չարաշահի ալկոհոլային խմիչքը, ցուրտ եղանակին դրսում երկար չմնա»: Այս տարի առողջապահության
«Ադրբեջանը կեղծիքի գեներատոր է».Դանիել Երաժիշտ
«Անկանխագուշակելի են Ադրբեջանի կողմից արված քայլերը: Հարցը պետք է դրվի համակարգված եւ միջազգային մակարդակով: Ադրբեջանը կեղծիքի գեներատոր է, վինտիլը պետք է փակել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Դանիել Երաժիշտը: Նրա պնդմամբ՝ ոչ թե հիվանդությունն է պետք բուժել, այլ հիվանդին. «Ադրբեջանցիների այդ խախտումները հարվածում են համայն մարդկությանը, նրանք ոչ միայն
«Ինկասացիայի գործով»՝ վերաքննիչում փոխվում է պաշտպանը
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Լեւոն Ավետիսյան) ավարտվել է «Հայինկասացիայի» գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանի, գլխավոր հաշվապահի տեղակալ Սաթենիկ Սարգսյանի եւ մյուսների՝ Աղավնիկ Խաչատրյանի, Արմեն եւ Արմինե Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Անահիտ Գրիգորյանը դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման, Սաթենիկ Սարգսյանը՝ 7 տարվա:Արմեն, Արմինե Գրիգորյանները
Դերենիկ Դումանյան. «Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը փորձառու քաղաքական գործիչներ են»
Այսօր կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը պատասխանելով հարցին, թե ինչպիսի ընտրարշավ է կանխատեսում եւ համամի՞տ է, որ Սերժ Սարգսյանին մրցակից թեկնածու չկա, պատասխանեց. «Եկեք ես չառանձնացնեմ, թե ով է ամենաուժեղը եւ մրցակցության մեջ մյուս թեկնածուները նաեւ ինչ հնարավորություններ ունեն, այդ մասին շատ կանխատեսումներ լինում են, ես չեմ ուզում կանխատեսում անել, բայց ես գիտեմ,
ՀՀԿ պատգամավոր. «Մարդիկ կան, որոնք 2-3 անգամ դառնում են նախագահի թեկնածու` ունենալով 1-2 հազար ձայն»
«Մարդիկ կան, որոնք հաշվարկները սխալ են անում եւ երկրորդ-երրորդ անգամ դառնում են երկրի նախագահի թեկնածու` ունենալով ընդամենը 1-2 հազար ձայն: Դա նրանց իրավունքն է, ես չեմ կարող ոտնահարել այն, բայց այդ մարդիկ իրատես են: Եթե այդպես են հայտարարել, որ չեն ուզում մասնակցել, ուրեմն իրենք այդպես են մտածում իրենց կարողությունների, իրենց հնարավորության մասին: Դա ինչքան կապ
«Հին տոմարով նոր տարի» Ապարանում
«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը հունվարի 13-ին, ժամը 12.00-ին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է տոնակատարություն` «Հին տոմարով նոր տարի»: Հարգելի հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու ավանդական դարձած ժողովրդական տոնախմբությանը: Երեւանից ավտոշարասյունը Ապարան քաղաք կուղեւորվի ժամը 10.30-ին Հասրաթյան փողոցից (Ապարանի նախկին ավտոկայարան): Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար կգործի առանձնացված փոխադրամիջոց` «Մամուլ» տարբերանշանով: «ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ» ՀԲՀԿ


















































