Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը Ժնեւում ակնկալվում է Բրահիմ-Բոգդանով-Բենս հանդիպումը

Հունվար 10,2013 15:59

Այսօր արաբագետ Արմեն Պետրոսյանը, խոսելով Սիրիայում ռազմական հանգուցալուծման հնարավոր ժամկետների, դրանց սցենարների ու Ասադի հայտարարության մասին, ասաց. «Նոր տարին բուռն կերպով է սկսել Սիրիայում: Պետք է փաստել, որ Ասադի ուղերձը լայն արձագանք ստացավ: Այդ ուղերձը ժողովրդին, սա եւ կոչ էր դիմակայելու, եւ խնդրի կարգավորման սիրական ծրագիր էր, որն ըստ էության կրկնում էր մինչ այդ եղած ծրագրի հիմնական դրույթները եւ արդեն իսկ կարելի է որակել դրա իրականացման հետ կապված, ոչ այդքան իրատեսական լինելը»:

Ըստ Պետրոսյանի՝ քանի որ այդ ծրագրի առաջին կետը, ուղղված կոչը վերաբերում էր արտաքին այն խաղացողներին, որոնք հովանավորում են սիրիական վարչակարգի զինված ընդդիմությանը, սա արդեն իրական չէ, քանի որ հասկանալի է, որ այս հակամարտությունը դուրս է եկել բուն Սիրիայի սահմաններից եւ անուղղակի կերպով վերածվել միջազգային հակամարտության: «Երկրում շարունակվում է զինված դիմակայությունը, անընդհատ աճում են ռազմական գործողությունները երկրի տարբեր տարածքներում»,-նշեց արաբագետը:

Պետրոսյանի կանխատեսումներով՝ մոտակա մեկ ամսվա կտրվածքով, ռազմական գործողությունների հետ կապված, վաղը՝ հունվարի 11-ին, ակնկալվում է երեք Բ-երի՝ Բրահիմ-Բոգդանով-Բենս հանդիպումը Ժնեւում: «Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 10-ին եւ որոշակի շրջանակներ էր ուրվագծել սիրիական հակամարտության հետ կապված: Վաղը կլինի երկրորդ հանդիպումը, եւ կարծում եմ՝ սիրիական քաղաքներում կլսենք նոր ահաբեկչական գործողությունների մասին, ինչն էլ արդեն սովորական է դարձել, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ռազմական գործողություններն, ըստ իս, կնվազեն, պայմանավորված ապստամբների կողմից համալրման եւ վերազինման գործողություններով»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031