Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը պատրաստ է ազգի մեջ արթնացնել իր ոգեղեն զորությունը

Հունվար 10,2013 15:24

Այսօր Էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ինքն ուզում է հայ ազգի մեջ արթնացնել իր ոգեղեն զորությունը, եւ ինչպես էպոսում է, հիմա էլ մենք, երբ պատրաստ լինենք, մեր հերոսը՝ Սեդրակյանը դուրս կգա:

Սեդրակյանը վստահ է, որ առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում անպայման հաղթելու է: Նրա խոսքով. «Վստահությունս ոչ ավելացել է, ոչ էլ՝ պակասել»:

Նախագահի թեկնածուն շարունակում է մնալ այն մտքին, որ նախորդ երեք նախագահներն իր խորհրդականները պիտի լինեն, իսկ թե ով, որ ոլորտում, դա թողնում է նրանց ընտրությանը: Սեդրակյանի խոսքով՝ « Ես նույնիսկ իմ այս գաղափարի համար եմ ստանալու երեք նախագահների ընտրողների ձայները, որովհետեւ իմ հաղթանակը նաեւ նրանց հաղթանակն է»:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, որ ընտրությունների ժամանակ պայքարը ընթանալու է իր եւ Սերժ Սարգսյանի Հայաստանների միջեւ, Սեդրակյանը հետեւյալն ասաց. «2007 թվականի ԱԺ ընտրություններում եւ 2008-ի նախագահական ընտրություններում «Ժառանգության» պահվածքը ցույց տվեց, որ «Ժառանգությունն» ու իշխանությունը միասին են աշխատում: Իսկ իմ նպատակը՝ Հայաստանում ֆիզիկան, մաթեմատիկան եւ քիմիան՝ ճշգրիտ գիտությունները զարգացնելն է, որովհետեւ, այն ազգը, ով չի զարգացնում այդ ճյուղերը, աստիճանաբար քոչվոր ցեղ է դառնում»:

Սեդրակյանը հերքեց այն լուրը, թե ինքը կրոնական կազմակերպությունների կողմից է հովանավորվում, հավելելով, որ հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է. նույնիսկ մկրտվել է, երբ քառասուն օրական է եղել:

Սեդրակյանը անդրադառնալով այն հարցին, թե որտեղից իրեն այն գումարները, որ կարողացել է ընտանիքի հետ հանգստանալ Դուբայում, կնոջը թանկարժեք ավտոմեքենա գնել, ասաց. «Ինչո՞ւ Դուբայում միայն ԱԺ պատգամավորները կարող են հանգստանալ: Իմ գործելակերպը օլիգարխին հատուկ գործելակերպ չէ: Մեքենաս գնել եմ Դուբայից, ասեմ նաեւ, որ օգոստոսին էլ ընտանիքիս հետ հանգստանում էի Բուլղարիայում: Հիմա ի՞նչ, պետք է անպայման այստեղ մաշված շորերո՞վ ներկայանալ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031