Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական աճ ենք ապահովում, բայց նպաստառուները չեն նվազում

Հունվար 10,2013 15:43 Share

Ի՞նչն է պատճառը, որ նպաստառու բնակչության թիվը չի նվազում, չնայած նրան, որ տնտեսական աճ ենք արձանագրում: Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո պատասխանելով այս հարցին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց. «Եթե մենք խոսում ենք աղքատության մակարդակի մասին եւ աղքատության թվաքանակի մասին, այ հենց այդ թվաքանակի շրջանակներում էլ կգտնեք ձեր հարցի պատասխանը: Հայաստանի Հանրապետությունը չի կարող 100 տոկոսով բոլորին նպաստներ վճարել: Այդ պատճառով կառավարության  քաղաքականությունն ավելի շատ միտված է զբաղվածության ապահովմանը, ակտիվ ծրագրերի իրականացմանը եւ դրա շրջանակներում եկամուտների ապահովմանը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել