Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածուները գեղարվեստական գիրք չեն կարդացել. «Վերանայում եմ Լենինի եւ Ստալինի գործերը» (Տեսանյութ)

Հունվար 10,2013 16:13

ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքում հրապարակվել էր, թե Ռոբերտ Քոչարյանը վերջին 2-3 տարիների ընթացքում ինչ գրքեր է կարդացել`Robert Cooper “The breaking of Nations, James Risen “State of war”, Harvard Business School “Taking control of your time”, Стивен Кови “Семь навыков высокоэффективных людей” եւ այլն:

Այսօր Aravot.am-ը նախագահի թեկնածու առաջադրված եւ պայքարից դուրս եկած կարատեիստ Տարոն Աբրահամյանից եւ Ռոբերտ Ահարոնյանից հետաքրքրվեց, թե իրենք վերջին տարիներին ինչ գրքեր են կարդացել եւ որն է եղել վերջին կարդացած գիրքը: Ռոբերտ Ահարոնյանը պատասխանեց. «Ես մշտական կարդում եմ եւ վերանայում եմ Լենինի եւ Ստալինի գործերը, իսկ գեղարվեստական գրականություն դեռ չեմ հասցնում կարդալ, որովհետեւ չի հերիքում ժամանակս: Կարդալով Լենին եւ Ստալին` այնքան նորություններ ես դու գտնում, գտնում ես պայքարի ձեւ` կապիտալիզմի դեմ, որ այլ բաներ կարդալու ժամանակ չկա»:

Տարոն Աբրահամյանն էլ ասաց, որ կարդացել է մասնագիտական գիրք` մարդու ներքին եւ արտաքին հնարավորությունների կրկնապատկման մասին. «Գիրքը գրել է իմ ընկերը: Դա նաեւ նրա գիտական թեման է` մարդու կարողությունների բարձրագույն ունակությունները: Այսինքն` ես փորձում եմ հասկանալ մատարվեստում, որտեղ մարդն ունակ է մարդուն անշնչացնել, տարածության վրա վնասազերծել, ինքը ինչ նոր մեթոդ է կիրառում` բացի հիպնոսը, բացի լեզվային մոտեցումը: Ու զգացի, որ իրոք, նա ռեալ գիտնական է: Ես ավելի շատ ուսումնասիրում եմ մասնագիտական գրականություն, նաեւ «Պատուհանից այն կողմ» հետախուզական ծառայություն ու հակաահաբեկչության մասին ուղղորդող գրքերը, որ կարողանալ նայել` մյուս կողմում ինչ է կատարվում: Հիմնականում մասնագիտական, որովհետեւ գեղարվեստական գրականության ընթերցանության ժամանակն իմ անցել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031