Օրվա լրահոսը

Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է

Հունվարի 12-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված  Արամայիս Կ.-ն, որը ս/թ հունվարի 11-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: Արամայիս Կ.-ն կալանավորված է: ՀՀ ոստիկանություն

Ավտոմեքենան վաճառել և փախուստի է դիմել

Հունվարի 13-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել 1954 թ. ծնված   Աշոտ Գ.-ն և հայտնել, որ 2012 թ. դեկտեմբերի 20-ին Վրաստանի Ռուսթավի քաղաքի ավտոշուկայից գնել է «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենա, որը գնելուց հետո նույն ավտոշուկայում ցանկացել է վաճառել: Ավտոշուկայում նա ծանոթացել է 1961 թ. ծնված Ռադիկ Ե.-ի հետ, ով ցանկացել է գնել իր

Արդարացման դատավճիռները տարեցտարի ավելանում են

2011թ. Հայաստանի դատարանների կողմից կայացվել է 4254 դատավճիռ՝ արդարացվել է 77 անձ, ինչն ընդհանուր դատավճիռների թվում կազմել է 1,8 տոկոս: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը, 23-ը կամ 0,54 տոկոսը եղել են մասնակի, իսկ 54-ը կամ 1,3 տոկոսը՝ լրիվ արդարացման դատավճիռներ: 2010թ. կայացված 4437 դատավճիռներից

«ՀԱԿ-ը պետք է ազատենք լակոտներից»

«ՀԱԿ-ը պետք է ազատենք էդ անդաստիարակ լակոտներից»,-Ա1+-ին ասաց ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ՀԱԿ-ից իր հեռացումը պահանջողներին։ Ըստ պարոն Մակեյանի «ՀԱԿ-ը ստեղծվել է ոչ թե էդ անդաստիարակ լակոտների կողմից, այլ՝ պայքարողների»։ ՀԱԿ անդամը «Ֆեյսբուք» չի մտնում, սակայն իր հրաժարականը պահանջողների «մեսիջներն» ստացել է։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Երբ է նշվում հին տոմարով նոր տարին: Ինչպես է առաջացել նոր տոմարը:

Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին: Ներկայումս հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582թ. հոկտեմբերին: Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատեց, որ Հուլյան (հին) տոմարը մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը

«Հին տոմարով նոր տարի» Ապարանում (ֆոտոշարք)

    «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը հունվարի  13-ին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպեց տոնակատարություն`  «Հին տոմարով նոր տարի»:

Ցույց Փարիզում` ընդդեմ միասեռ ամուսնությունների օրինականացման

Երեկ Փարիզում միասեռական ամուսնությունների թույլատրման դեմ բողոքի զանգվածային ակցիա է անցկացվել: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մինչեւ ամառ մտադիր է օրինականացնել միասեռական ամուսնությունները, ինչպես նաեւ թույլատրել նման ընտանիքների կողմից երեխաների որդեգրումը: Բողոքի ակցիան ողջունել է կաթոլիկ եկեղեցին: «Ազատություն» ռադիոկայան

Տուժողը՝ դատախազն է, վկան՝ «Առավոտի» թղթակիցը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը ժ.15-ին դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ կսկսվի «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից գողության համար դատապարտված Ստեփան Հովակիմյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա անցյալ տարվա հուլիսի 26-ի դատական նիստի ժամանակ ածելիով ինքնավնասել էր իրեն, ապա բարձախոսով փորձել հարվածել մեղադրանքը պաշտպանող դատախազ Սամվել Հարությունյանին: Այն կանխվել էր դատական կարգադրիչների եւ

ՀԱԿ անդամ կուսակցությունը Բագրատյանին չի սատարի

ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը երեկ քաղխորհրդի նիստում Կոնգրեսին ճգնաժամից դուրս բերելու աշխատանքային փաստաթուղթ է կազմել: Կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Aravot.am-ին ասաց, որ քաղխորհրդի որոշմամբ այդ փաստաթուղթը մինչեւ Կոնգրեսում չքննարկեն՝ չեն հրապարակելու: Կուսակցությունը բացի այդ փաստաթղթից որոշել է նաեւ առաջիկա ընտրություններին մասնակցելու ձեւաչափը: Այս մասին էլ պարոն Մակեյանը շատ չմանրամասնեց՝ բացատրելով, որ առաջիկա ժամերին հայտարարությամբ

Զինկոմիսարիատում հաշվառման կանգնեցնելու պատրվակով ստացել է 1.900 000 դրամ

Aravot.am-ի տեղեկություններով ՀՀ զինվորական դատախազը հաստատել է Համբարձում Փխրիկյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը եւ այն ուղարկել է ընդհանուր իրավասության դատարան: Համբարձում Փխրիկյանն աշխատել է ՀՀ Պաշտպանության նախարարությունում. Նա Կենտրոնական արխիվի պետն էր: Ըստ նախնական տեղեկատվության, Հ.Փխրիկյանը ենթասպաներից մեկի՝ Ռուզաննա Աբրահամյանի հետ նախնական համաձայնության գալով, ոմն Տիգրան Հովհաննիսյանին զինկոմիսարիատում հաշվառման կանգնեցնելու պատրվակով, նրա ծնողներից

Ամենաստեղծագործ ապրանքանշանները Facebook-ում (ֆոտոշարք)

    Facebook-ում ներկայացված է ապրանքանշանների ահռելի քանակություն, որոնցից յուրաքանչյուրը FB-ն օգտագործում է յուրովի: Business Insider կայքը ընտրել է 50 ամենաստեղծագործ ապրանքանշանները, որոնք ներկայացված են սոցիալական ամենախոշոր կայքում:                                                     IT TREND

Փրկարարները «Կորեայի ձորի» դժվարանցանելի ճանապարհից ապահով դուրս բերեցին ոստիկաններին

Երեկ` ժամը 23:10-ի սահմաններում, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Արաբկիր վարչական շրջանի «Կորեայի ձորում» ավտոմեքենա է խափանվել ձնակույտի մեջ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ «Shamshyan.com»– ի,  այս պահին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական թիվ 5-րդ ջոկատի հերթապահ խումբը 1 մարտական հաշվարկով ժամանել են նշված վայր և

Քննարկվեցին քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրները

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «ՄԵՆՔ» երիտասարդ նորարարների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հունվարի 11-13-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կազմակերպել էին «Հայտնիր քո կարծիքը» խորագրով սեմինարը՝ տարբեր մասնագիտացում ունեցող երիտասարդների համար։ Ծրագրի հիմնական նպատակն էր համախմբել երիտասարդ առաջնորդների, ՀԿ-ների, ուսանողական, երիտասարդական կառույցների ներկայացուցիչների և պարզապես ակտիվ երիտասարդների` նրանց շրջանում բարձրացնելով քաղաքացիական գիտակցության մակարդակը, նպաստելով նրանց հասարակական ակտիվությանը: Դասախոսություններով հանդես

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են: Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզիՍարալանջ, Երնջատափ, Շողակն, Թթուջուր, Ձորագլուխ, Եղիպատրուշ գյուղերի ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ջրամբար, Ափնա, Շենավան և Ծաղկաշեն, Շիրակի մարզի Զարիշատ, Բերդաշեն միջհամայնքային ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30

Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունվարի 14-ին ժամը 10.00-14.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի  Տիտոգրադյան, Խաղաղ Դոն, Ավանեսով փողոցների ու նրբանցքների, Էրեբունի հիվանդանոցի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  «Երևան Ջուր» ՓԲԸ

Կանանց առաջնությունում քառիշխանություն է

Շախմատի Հայաստանի կանանց 68-րդ առաջնության երկրորդ տուրում այսօր Սիրանուշ Անդրիասյան-Լուսինե Կարապետյան, Նաիրա Մովսիսյան-Եվգենյա Դոլուխանովա, Աննա Հայրապետյան- Արմինե Բաբայան, Հասմիկ Ղամբարյան-Դիանա Մնացականյան պարտիաներն ավարտվեցին ոչ-քի արդյունքով եւ միայն Նարինե Գասպարյանը առավելության հասավ Մարիանա Գասպարյանի նկատմամբ: Երկու տուրից հետո չորս հոգի՝ Նարինե Գասպարյանը, Լուսինե Կարապետյանը, Նաիրա Մովսիսյանը եւ Աննա Հայրապետյանը վաստակել են 1,5-ական միավոր:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Տիգրան Լ. Պետրոսյանն ու Ավետիք Գրիգորյանը երկուական հաղթանակ են տարել

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն այսօր կայացավ շախմատի Հայաստանի տղամարդկանց 73-րդ առաջնության երկրորդ տուրը: Տիգրան Լ. Պետրոսյանը հաղթեց Արման Փաշիկյանին, Ավետիք Գրիգորյանը՝ Հովիկ Հայրապետյանին, Զավեն Անդրիասյանը՝ Սամվել Տեր-Սահակյանին, Տիգրան Քոթանջյանը՝ Ռոբերտ Աղասարյանին, իսկ Հրանտ Մելքումյան-Ռոբերտ Հովհաննիսյան պարտիան խաղաղ ավարտ ունեցավ: Երկու տուրից հետո տասը մասնակիցների մեջ երկուական հաղթանակ տոնել են գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը

Ոչ-ոքիներ՝ «Tata Steel Chess»-ի երկրորդ տուրում

Հոլանդիայի Վեյկ-ան Զեե քաղաքում ավարտվեց «Tata Steel 2013» շախմատային փառատոնի երկրորդ տուրը: Ուժեղագույնների խմբում կենտրոնականը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի երրորդ տեղն զբաղեցնող Լեւոն Արոնյանի եւ առաջատարի՝ նորվեգացի Մագնուս Կարլսենի դիմակայությունն էր , որում մրցակիցները բաժանեցին միավորը: «B» խմբում հանդես եկող մեր երկրորդ շախմատիստը՝ Սերգեյ Մովսիսյանը, Յան Թիմանի հետ պարտիայում նույնպես իր անվան դիմաց կես միավոր գրանցեց:

Աշխարհի ամենաերիտասարրդ քահանան 11 տարեկան է

Ամերիակացի 11-ամյա Յեզեկիլ Սթոդարտը համարվում է ամենաերիտասարդ քահանան: Նա իր առաջին քարոզը ընթերցել է ընդամենը 7 տարեկան հասակում: Սթոդարտը գրանցված է Մերիլենդ նահանգի Church Fullness of Time եկեղեցում իբրև քահանա ու չնայած դրան, պատանի քահանայի գործունեությունը արժանանում է խիստ հակասական վերաբերմունքի տեղի բնակիչների մոտ, գրում է thongtan.net-ը:   Ամենաերկարակյաց կատուն բնակվում է Մեծ Բրիտանիայում: Լյուսի

«Ես նրանց այցելելու եմ այնքան, մինչև որ զզվեցնեմ». Հայրական սիրո մասին

Հայր դառնալը շատ հեշտ է, հայր լինելը, ընդհակառակը՝ շատ դժվար: Վիլհելմ Բուշ «Տասը մատ ունեմ, որ մեկն էլ կտրես, նույն չափով կցավի». Այս խոսքերը հաճախ ենք լսում այն հայրերի շուրթերից, որոնց մենք հարց ենք ուղղում՝«Ու՞մ եք ամենից շատ սիրում Ձեր տղային թե աղջկան»: Որքան էլ շատ տղամարդիկ գերադասեն ունենալ տղա ժառանգ, անժխտելի է այն, որ

Մոսկվայում ոստիկանները տաջիկի են սպանել

Մոսկվայում ոստիկանների կողմից սպանվել է Տաջիկստանի քաղաքացի։ Ըստ ոստիկանների, այդ քաղաքացին` 25-ամյա Ջումախոն Ազիզովը, հրաժարվել է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ եւ դանակով սպառնացել է իրավապահներին, որոնք եւ ստիպված կրակ են բացել։ Ազիմովը որոշ ժամանակ անց մահացել է Օդինցովո շրջանի հիվանդանոցում։ Ռուսաստանում Տաջիկստանի դեսպանատունը հայտնել է, որ միջադեպի մասին տեղեկացել է ոչ թե Մոսկվայի իշխանություններից, այլ՝

Արդարության մարտիկը. Զարուհի Հովհաննիսյանի, հերոսների սիրո, քաղաքացիական շարժման և պայքարի մասին

Զարուհի Հովհաննիսյանն իր կյանքը նմանեցնում է փազլի, որի վերջնական պատկերը գեղեցիկ ու իմաստալից է դառնում, երբ հավաքում է բոլոր կտորները: «Ու հաճույք է պատճառում էդ վիճակը, որ դու տարբեր ես, շատ տարբեր տեղերում ես և միևնույն ժամանակ լցված ես կյանքով»,- ասում է մասնագիտությամբ ջութակահար ու լրագրող, հայտնի քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը: Նա ասում է, որ

Վրաստանում ազատ են արձակվում մեծ թվով կալանավորներ

Այսօր Վրաստանում մոտ 190 մարդ ազատվել է բանտերից։ Դա իրականացվել է վերջերս ընդունված ներման օրենքի շրջանակներում։ Ենթադրվում է, որ առաջիկա օրերին բանտերից կազատվի եւս մոտ 3 հազար կալանավոր։ Այսօր բանտերից ազատված բոլոր քաղաքացիները 2005-2011 թվականներին մասնակցել են ընդդիմության կազմակերպած միջոցառումներին, մի քանիսն էլ դատապարտվել են Ռուսաստանի օգտին լրտեսելու մկեղադրանքով։ Անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին նախագահ Միխեիլ

Երեխա է ծնվել Ռուսաստանից Հայաստան թռչող օդանավում

Հայկական «Արմավիա» ավիաընկերությանը պատկանող օդանավում, որը Սիբիրից ուղղություն էր վերցրել դեպի Երեւան, մի կին ծննդաբերել է, ու որոշել երեխային տալ իր ծննունդն ընդունած ուղեկցորդուհու անունը։ Ուղեկցորդուհի Հասմիկ Ղեւոնդյանն ինքն է նկատել, որ 31-ամյա ուղեւորուհի Արմինա Բաբայանն անհանգիստ վիճակում է եւ անմիջապես ապահովել է երեխայի ծննունդն ընդունելու համար անհրաժեշտ պայամանները։ Նա ավելի ուշ տեղեկացրել է, որ ծննդաբերությունը

Բողոքի ցույց Մոսկվայի կենտրոնում

Հազարավոր մարդիկ այսօր Մոսկվայի կենտրոնում անցկացրել են արտոնված ցույց, որի ընթացքաում բողոք են հայտնել ամերիկացիների կողմից ռուսաստանցի երեխաների որդեգրումն արգելով օրենքի դեմ։ Ըստ ոստիկանների, ցույցին մասնակցել է մոտ 9500 մարդ, մինչդեռ, ընդդիմությունը պնդում է, որ ցույցի մասնակիցների թիվը հասել է 30 հազարի։ Ցուցարարները պարզել են պաստառներ Պետական դումայի լուծարման կարգախոսներով։ Ցույցի ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում

Վթարի հետևանքով ժամկետային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր` հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ անգիտակից վիճակում զինվորական համազգեստով մի երիտասարդ է իրենց մոտ բերվել: Ըստ «Shamshyan.com»– ի, հիվանդանոց մեկնած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն

Նախագահի հրամանագրով Սաբիր Ստեփանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, պետական և հասարակական-քաղաքական ոլորտներում երկարամյա ու արդյունավետ գործունեության համար և ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ Սաբիր Ստեփանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ֆեյսբուքը երբեք էլ չի լռի

Ամանորի օրերին մարդիկ ֆեյսբուքում ամենևին էլ պասիվ չէին, այլ ընդհակառակը, յուրաքանչյուր պահի հասարակության իրազեկմանն էին նպաստում՝ բազմաբովանդակ գրառումներ կատարելով: Թվում է ֆեյսբուքը երբեք էլ չի լռելու: Հայաստանում  Facebook-ից օգտվում է 372 հազար 540 մարդ, այդ թիվը վերջին 6 ամիսների ընթացքում աճել է 67 հազար 920-ով: Այս մասին տեղեկացնում է socialbakers.com կայքը: Երկրի բնակչության  թվաքանակով` Facebook-ի ներթափանցումը Հայաստան

«Արդի գրողները պետք է անպայման օգտվեն իրենց գրականությունը ներկայացնելու այս հնարավորություններից». Համացանցը` գրականության դերի բարձրացման միջոց

Բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ Հայաստանում գրքարտադրությունը եւ գրավաճառությունը հատկապես չեն գտնվում այն բարձր մակարդակի վրա, ինչպես ասենք եվրոպական մի շարք երկրներում է: Դրանից էլ դրդված գրողները դիմում են ալտերնատիվ տարբերակների` իրենց ստեղծագործությունները ընթերցողին հասցնելու համար: Այդ հարցում նրանց օգնության են հասնում գրական կայքերը, էջերը, բլոգները: Սակայն որքանո՞վ է ճիշտ, որ նրանց գրականությունը լինի

Հայտնաբերվել է Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու դին

Այսօր՝ հունվարի 13-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 7:00-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի 58 հասցեի մոտ տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը, Մալաթիայի ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացած երիտասարդին

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031