Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարները «Կորեայի ձորի» դժվարանցանելի ճանապարհից ապահով դուրս բերեցին ոստիկաններին

Հունվար 14,2013 11:01

Երեկ` ժամը 23:10-ի սահմաններում, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Արաբկիր վարչական շրջանի «Կորեայի ձորում» ավտոմեքենա է խափանվել ձնակույտի մեջ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ «Shamshyan.com»– ի,  այս պահին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական թիվ 5-րդ ջոկատի հերթապահ խումբը 1 մարտական հաշվարկով ժամանել են նշված վայր և հատուկ ճոպանի օգնությամբ ձնակույտից մոտ 2 կմ ավտոմեքենան դուրս բերեցին ձորից:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան «ՎԱԶ 2106» մակնիշի 26 ՏՍ 428 համարանիշի է, որով իրենց ձառայությանն էին մեկնում ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները` թվով հինգ հոգի:
Երբ փրկարարնները մեքենան դուրս բերեցին ձորից, հավաքված քաղաքացիները կատակում էին` փրկարարները նաև դժվարանցանելի ճանապարհից դուրս են բերում ոստիկաններին:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031