Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց.«Փաստաբան Գուրգեն Հարությունյանի նկատմամբ քրգործ հարուցելը ոտնձգություն է պաշտպանական ինստիտուտի հանդեպ»

Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Գուրգեն Հարությունյանը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով վերացնել տուժողին եւ վկային սուտ ցուցմունք տալուն դրդելու համար իր դեմ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործը: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի, խուլիգանության մեջ մեղադրվող վանաձորցի Մուշեղ Կիրակոսյանի նկատմամբ կայացրել էր արդարացման դատավճիռ: Մեղադրական կողմի` վերաքննիչ

Հայ միասեռականների եւ լեսբուհիների ասոցիացիան դատապարտում է DIY ակումբի պայթեցումը եւ կոչ է անում «պաշտոնանկ անել» Արծվիկ Մինասյանին

Նյու-Յորքում գտնվող «Հայ հոմոսեքսուալների եւ լեսբուհիների ասոցիացիան» (ՀՀԼԱ) քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում դատապարտում է DIY բարի պայթեցումը մայիսի 8- ին եւ դրան հետեւած ատելության քարոզչությունը: Հայտարարության մեջ ասված է, որ դատապարտում են նաեւ սոցիալական ցանցերով եւ մամուլի միջոցներով փոքրամասնությունների հանդեպ տարածվող բանավոր կամ գրավոր հարձակումները, այլ ոտնձգությունները: Հայտարարության մի առանձին հատված է ուղղված

Մեկնարկեց «Կյանք առանց ցավի» նախաձեռնությունը

Հազարավոր մեր հայրենակիցներ տառապում են քաղցկեղից և կյանքի տևողությունը սահմանափակող այլ հիվանդություններից: Ցավամոքիչ մորֆինի սահմանափակ մատչելիության և հաբերով մորֆինի բացակայության պատճառով կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող մարդիկ ստիպված են հաճախ տառապել ցավից: Հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների դաշինքը «Ցավի հաղթահարում» ծրագրի շրջանակում սույն թվականի մայիսից իրականացնում է «Կյանք առանց ցավի» նախաձեռնությունը, որի նպատակն է

Մայիսի 20-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում

Մայիսի 20-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում: Այս խավարումը 1994թ. հետո Արեգակի առաջին օղակաձև խավարումն է, որի դեպքում՝ ի տարբերություն լրիվ խավարման, Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը՝ եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ: Խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով (UTC) ժամը 20:56:07-ին և մի քանի ժամ անց՝ 23:53:54 (UTC), կլինի առավելագույն փուլը, որը կտևի 5 րոպե

Գնդապետը ցանկանում է ցուցմունքներ տալ միայն տուժողների ներկայությամբ

Մայիսի 17-ին  Բերդում,Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացել է  Իջեւանի գնդի  նախկին հրամանատար Սերգեյ Կարապետյանի եւ   նույն  գնդի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանի դատավարության հերթական նիստը:  Նիստում հրապարակվել են գործում առկա փաստաթղթերի 5 հատորներից 3-ը:  Գնդապետ Ս. Կարապետյանը դատարանում ցուցմունքներ չի տվել, հայտարարելով, որ ցուցմունքներ կտա միայն գործով 3 տուժողների ներկայությամբ: Վերջիններս նախկինում դատարանում ցուցմունքներ 

Բագրատյանն արձագանքում է վարչապետի՝ տնտեսական կայուն զարգացման մասին հայտարարությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատմամբ, 2011 թվականը մակրոտնտեսական կայունացման ամրապնդման տարի էր: Ըստ նրա, անգամ Միջազգային ֆինանսական կառույցներն են մեր երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը չափազանց բարձր գնահատել: Ի տարբերություն ներկա վարչապետի, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 2011-ին ոչ թե կայունության ամրապնդում, այլ կայուն հետընթաց է արձանագրել. «Հայաստանի տնտեսությունն աճել է այնքան, որքան աշխարհի

Վարդան Օսկանյանի պատասխանը Տիգրան Սարգսյանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ այսօր կառավարության նիստում կատարած անդրադարձները ԲՀԿ համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընկալել է իբրեւ պատասխան՝ ընտրարշավի ընթացքում Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ իր քննադատություններին։ Այդ առիթով, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում Օսկանյանը գրում է. «Ցավալի է, որ վարչապետն ընտրել է հակադարձելու «հեշտ» ճանապարհը՝ քննադատություններն անտեղի որակելով «անգրագետ», այն դեպքում,

Քուշկյանն ու գերմանացի պրոֆեսորն այսօր կորոշեն փուչիկների պայթյունից ծանր այրվածքներ ստացածներին տանե՞լ արտերկիր

Չի բացառվում, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունից առավել ծանր այրվածքներ ստացած քաղաքացիներից ոմանց տեղափոխեն արտերկիր` վիրահատության նպատակով: Այս պահին Գերմանիայից  Հայաստան հրավիրված Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության եւ այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը զննում է հիվանդներին: Ինչպես Aravot.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից, այսօր երեկոյան առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի եւ գերմանացի պրոֆեսորի հանդիպումից

Այս պահին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ համաձայնություն չկա

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական խմբի պատասխանատու Նաիրա Զոհրաբյանն  Aravot.am-ի հետ զրույցում չժխտեց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գալուստ Սահակյանի արած այն հայտարարությունը, որ երեկ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: «Այո, հանդիպումը տեղի է ունեցել, սակայն այս պահին որեւէ համաձայնություն չկա»,- մեր հարցին ի պատասխան ասաց տիկին Զոհրաբյանը՝ հրաժարվելով

Նախարարը ոսկե ձկնիկ է փնտրում ՝ ցանկությունները պատմելու (Տեսանյութ)

Գործադի՞ր, թե՞ օրենսդիր դաշտում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ցանկանում շարունակել իր հետագա գործունեությունը: Այսօր լրագրողների հետ զրույցում, այս հարցին պարոն Աշոտյանը ասաց՝ կպատասխանի միայն մի դեպքում, եթե որեւէ մեկը խոստովանի, որ ինքը ոսկե ձկնիկն է: Նոր պաշտոնի առաջարկների մասին էլ նախարարն ասաց, որ իրեն տեսնում է այնտեղ, որտեղ ամենապիտանին կարող է լինել. «Որպես Հանրապետական

Մշակույթի նախարարությունը խառնել է ԵՄ եւ ԵԽ լոգոները

Մայիսի 19-ին, ժամը 18-ին, արդեն 8-րդ անգամ ողջ Եվրոպայով մեկ կմեկնարկի Թանգարանային գիշերը, որին միացել է նաեւ Հայաստանը: Թանգարանների եվրոպական գիշերը իրականացվում է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` Եվրոպայի խորհրդի , ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԻԿՕՄ-ի բարձր հովանու ներքո: Այս էլ որերորդ անգամ, ՀՀ մշակույթի նախարարությունը Թանգարանային գիշերվա պաստառի վրա խառնում է լոգոները եւ ԵԽ լոգոյի

Ադրբեջանը Թուրքիային թույլ չի տալիս գալ Հայաստան

Թուրքիան, որպես կանոն, չի մասնակցում ավանդական ուշուի երեւանյան միջազգային մրցաշարերին: Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանի կարծիքով, չնայած թուրք ուշուիստները դեմ չեն գալ Հայաստան, սակայն դա հնարավոր չէ, քանի որ հարեւան երկիրը մարզական միջոցառմանը քաղաքական աստառ է տալիս: Եվ այդ հարցում թելադրողը Թուրքիայի կրտսեր եղբայրն է` Ադրբեջանը, որի «խորհուրդները» թուրքերի համար պարտադիր կատարման ենթակա

Նաև «Հայրենիք և պատիվը». ՀԱԿ–ը լքող ևս մեկ պոտենցիալ քաղաքական ուժ

Ամենայն հավանականությամբ, օրերս Հայ ազգային կոնգրեսը կլքի նաև դաշինքի անդամ կուսակցություններից «Հայրենիք և պատիվ»-ը, որը մի քանի օր առաջ քաղխորհրդի նիստ է անցկացրել, իսկ վաղն էլ անցկացնելու է կուսակտիվի նիստ: Այս մասին Tert.am –ին հայտնեց «Հայրենիքն ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Միակ տարբերակը, որ կուսակցությունը կմնա Կոնգրեսում, կախված է նրանից, թե ՀԱԿ-ը կընդունի՞ «Հայրենիք

ԵՄ-ն եւ Թուրքիան հայտարարում են «դրական օրակարգի» մասին

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների վերջին տարիների տեղապտույտից հետո, հինգշաբթի օրը կողմերը հայտարարեցին բանակցությունները վերսկսելու դրական օրակարգի մասին: Թուրքիա է այցելել Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Այս հանդիպումը մամուլի համար փակ է անցկացվել: Ավելի վաղ Ֆյուլեն հանդիպել է Եվրամիության հետ հարաբերությունների գծով նախարար, բանակցությունների թուրքական պատվիրակության ղեկավար

«ՀԱՕԿ-ը մեր հանդեպ բարեհաճ է եւ ոչ ավելին»

Այսօր ասուլիսում այսպես արտահայտվեց ավանդական ուշուի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը: «Ավանդական ուշուն, չնայած ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեի դիմադրությանը, 2020 թվականից դառնում է օլիմպիական մարզաձեւ: Իսկ  դա թելադրում է, որ արդեն այսօրվանից պիտի մեր մարզաձեւին ավելի մեծ ուշադրություն հատկացվի: Իհարկե, եթե ցանկություն կա` օլիմպիական խաղերում ոչ միայն հաջող մասնակցել, այլեւ մեդալներ նվաճել: Մանավանդ, որ մեր

Համակարգչային հաքեր Գեորգի Ավանեսովի վերջին խոսքը

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանն այսօր անցավ խորհրդակցական սենյակ՝ համակարգչային սաբոտաժի մեջ մեղադրվող Գեորգի Ավանեսովի գործով դատավճիռ կայացնելու համար: Հաքեր Գ. Ավանեսովը հանդես եկավ վերջին խոսքով: Նա ասաց, որ իրեն մեկուսարանից մեկուսարան են տեղափոխել ապօրինի՝ առանց դատարանի որոշման եւ սանկցիայի: «Երբ «Նուբարաշենից» ինձ տարան քրեական հետախուզության վարչություն, ես արդեն

Ադրբեջանցի երեք պատգամավորներ պատրաստվում են գալ Երեւան

Ադրբեջանցի խորհրդարանական Մուսա Գուլիեւը 1news.az ինտերնետային պարբերականին փոխանցել է, որ Միլի մեջլիսի երկու այլ պատգամավորների հետ մասնակցելու է մայիսի 21-24-ը Երեւանում անցկացվելիք` Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀԿ ԽՎ) հանձնաժողովի նիստին։ Ըստ Գուլիեւի` երեւանյան նիստի օրակարգում ընդգրկված են տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման հարցեր։ Ադրբեջանցի պատգամավորը նշել է նաեւ, որ ՍԾՏՀԿ ԽՎ-ի 40-րդ նստաշրջանը կայանալու

«Եկեք վառենք, եկեք ծեծենք, նրանք ապրելու իրավունք չունեն». հոմոֆոբիան հայ հասարակության անբաժանելի մասն է

Սեռական փոքրամասնություններին պաշտպանելու ու նրանց հանդեպ ավելի հանդուրժող լինելու փոխարեն Հայաստանում ավելի խտրական են վերաբերվում նրանց, ինչը ակնհայտ ցույց տվեց Երեւանի «DIY» ակումբի հանդեպ կատարված բռնությունը: Արդեն 3-րդ տարին մայիսի 17-ին նաեւ Հայաստանում է նշվում հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, ու ինչպես եւ ամենուր, այստեղ էլ՝ օդ են բարձրացվում բազմերանգ փուչիկներ՝ ի նշան

Դատավորներ են կանչվել Ազգային անվտանգություն

Aravot.am-ի տեղեկություններով, Ազգային անվտանգության ծառայությունում քննվում են ՀՀ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատավորների գործեր: ԱԱԾ-ն թեեւ խուսափում է պատասխանել, թե ովքեր են այդ դատավորները, սակայն մեր տեղեկություններով՝ ԱԱԾ քննիչ Միրզոյանի մոտ են կանչվել դատավորներ Վարուժան Աբելյանը եւ Լյովա Գրիգորյանը: Ուշադրության արժանի է այն, որ նմանատիպ գործերով սովորաբար զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը: Իսկ թե ինչու

Սուրճը երկարացնում է կյանքը, աշխարհի ամենամեծ զգեստը….

Շատ ապրելու համար շատ սուրճ խմեք: Վերջերս արված հետազոտությունները ցույց տվեցին, որ սուրճը՝ կոֆեինով թե առանց կոֆեինի, կարող է օգնել երկարացնել այն մարդկանց կյանքը, ովքեր պարտադիր օրական սուրճ են խմում :Օրական 2-3 բաժակ սուրճ խմող տղամարդիկ 10 տոկոսով ավելի շատ հնարավորություն ունեն ավելի երկար ապրելու, քան սուրճ չխմողները: Մինչդեռ կանանց նույնանման հնարավորությունը կազմում է 13

Ջուրը 2 դրամո՞վ էլ կթանկանա

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 23-ին կքննարկի  «Երեւան ջուր» ընկերության` խմելու ջրի սակագինը ճշգրտելու վերաբերյալ հայտը: Ըստ հայտի՝ ջուրը թանկանալու է 2 դրամ 0,17 լումայով: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի կայքէջից: Նշենք, որ ներկայումս Երեւանում խմելու ջրի 1 խորանարդ մետրի սակագինը (ներառյալ ջրահեռացումը) կազմում է 174 դրամ 6 լումա: Նկատենք, որ համաձայն «Երեւան ջուր»  ֆրանսիական

Ժամանակակակից արվեստի թանգարանի տնօրեն. Պետք չէ թանգարան այցելել կնիքի համար

Մայիսի 19-ին, ժամը 18-ին, Եվրոպայով կմեկնարկի Թանգարանների 8-րդ եվրոպական գիշերը, որը կշարունակվի մինչեւ կեսգիշեր: Իրենց ծրագրերի մասին այսօր «Նովոստի» ակումբում խոսեցին Ժամանակակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանն ու Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Նունե Ավետիսյանը ներկաներին տեղեկացրեց, որ մայիսի 18-19-ին մուտքն իրենց թանգարան կլինի անվճար: Թանգարանային գիշերվա ընթացքում նախատեսել են ներկայացնել Հենրիկ Իգիթյանի գրքերը,

Կրթության որակը կապահովեն մրցունակ մասնագետները (Տեսանյութ)

Այսօր Հյուսիսային համալսարանի դահլիճում տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովի բացումը: Ելույթի խոսքում ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը նշեց, որ որակի ապահովումը Բոլոնիայի գործընթացի սկզբնավորման առաջին իսկ փուլից եղել է կարեւոր ուղղություն. «Գոյություն ունեն որակի ապահովման եվրոպական չափանիշներ, եւ Բոլոնիայի անդամ երկրները պարտավորվել են դրանք կիրառել իրենց կրթական համակարգերում: Հայաստանի պարագայում

Խանգարում է «Սեւ ցուցակը»

Ավանդական ուշուի երեւանյան միջազգային մրցաշարին մասնակցելու հայտ ներկայացրել են Ռուսաստանի ( 2 թիմ), Իրանի եւ Ոզբեկստանի ազգային ֆեդերացիաները: Հայաստանցիների հետ միասին տատամի կմտնի շուրջ 150 ուշուիստ: Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է երկրների թիվը պակասել, ավանդական ուշուի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը պատասխանեց. «Ցանկացող երկրները շատ են եւ նրանք ամեն տարի հայտ ներկայացնում են: Սակայն որոշ

Այս տարվա ծիրանն ու դեղձը «բծավոր» են լինելու

Վերջերս ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը հայտարարել էր, որ Արմավիրի եւ Արարատի մարզերում դեղձենիներն ու ծիրանենիները սնկային հիվանդությամբ են վարակվել: Մասնագետը նաեւ գյուղացիների դժգոհությունն էր փոխանցել, որ գուղնախարարությունը ոչինչ չի անում: Այսօր Aravot.am-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ծառերի հիվանդության դեմ նախարարությունն ի՞նչ

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են

Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Այս տեղեկատվությունն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հաստատեց ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը:  Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք երեկվա հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության եկել են կոալիցիոն կառավարություն կազմելու խնդրի շուրջ, Սահակյանն ասաց, որ այդ եւ մյուս հարցերի

ՀԱԿ անդամ կուսակցության ղեկավարը բողոքում է «Միասնական շտաբի» գործունեությունից

 Նախընտրական քարոզչության ամենաթեժ պահին որոշեցի դիմել «Միասնական շտաբին», առաջարկելով քննարկել ընտրախախտումների և առաջարկությունների մի փաթեթ: Փորձեցի սկսել այդ Շտաբի ՀԱԿ-ի ներկայացուցչից և սկսվեց դիմելու գործընթացը: ՀԱԿ-ի ներկայացուցիչը սկզբից զգուշացրեց, որ զբաղված են եւ մի քանի օրից /պատկերա՞ցնում եք ինչ «օպերատիվ» են գործում/ կարող է ներկայացնել Շտաբին, հետո առաջարկեց դիմել Գերագույն Համակարգողին, այսինքն՝ ընկեր Հմայակին: Վերջինս

Կոալիցիա չի° լինի (Տեսանյութ)

Aravot.am-ը «Նոր ժամանակներ» կուսակցության (ՆԺԿ) նախագահ Արամ Կարապետյանին խնդրեց անդրադառնալ քաղաքական դաշտում ընտրություններից հետո լռությանը, մասնավորապես ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի պահվածքին: Պարոն Կարապետյանը նկատեց. «Մարդիկ լռում են երկու դեպքում, երբ որեւէ բան չկա ասելու, կամ դեռ ասելու բան չկա: Այսօրվանից սկսած՝ բոլորը կսկսեն խոսել: Բայց որևէ նոր բան չեն ասելու, փոխվելու են հասկացությունները, օրինակ՝ կոալիցիա չի

8-րդ դասարանցուն հասցրե՞լ են ինքնասպանության

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Aravot.am-ին հայտնեցին, որ ինքնասպանության փորձ կատարած թիվ 56 դպրոցի աշակերտուհու դեպքի մասով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 34.110 հոդվածներով, այն է` ինքնասպանության հասցնելը: Նշենք, որ Aravot.am-ի տեղեկություններով, անչափահաս աղջիկը փորձել էր ինքնասպան լինել սիրո պատճառով, եւ դերակատարում էր ունեցել համացանցը: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30