Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն որոշեց սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Հունվար 09,2013 17:31

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը 2012 թ-ի դեկտեմբերի 23-ին հրավիրել է ընդլայնված ժողով՝ մեկ օրակարգով՝ Հայաստանի նախագահական ընտրություններ:

ՍԴՀԿ ընդլայնված ժողովի համընդհանուր կարծիքները հաշվի առնելով, ՍԴՀԿ վարչությունը, հրավիրելով արտահերթ նիստ,  որոշում է.

  1. Հաշվի առնելով վերջին տարիներին նախագահի ու կառավարության կողմից իրականացված  որոշակի բարեփոխումները
  2. Նախագահի և կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի դրսևորումը
  3. Մամուլի ազատության շեշտակի բարձրացումը
  4. Ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հալածանքների դադարեցումը
  5. Անպատժելիության վերացման շուրջ արված որոշակի քայլերը
  6. Արտաքին քաղաքական  ձեռքբերումները, ինչպես նաև գալիք մարտահրավերները
  7. Նախընտրական ծրագրի ընդգծված սոցիալական բնույթը
  8. Ցեղասպանության հարցում պահանջատիրական կեցվածքն ու հայտարարությունները
  9. Արցախի անվտանգության ապահովումն ու շահերի համալիր պաշտպանությունը

Նախագահական ընտրություններին սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Միևնույն ժամանակ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության  վարչությունը հայտարարում է, որ շարունակում է գործել իբրև ինքնուրույն քաղաքական ուժ, չունի որևիցե քաղաքական պայմանավորվածություն որևիցե հարցում, ուստի իրեն իրավունք է վերապահում լինել գործող նախագահի և իշխանությունների քննադատը՝ հնարավոր ոչ ճիշտ քաղաքական քայլերի դեպքում: ՍԴՀԿ  վարչությունը նաև հույս է հայտնում, որ Սերժ Սարգսյանը վերընտրվելու դեպքում կանի հետևյալ քայլերը:

 

  1. Կտրուկ պայքար օլիգարխիայի դեմ
  2. Մենաշնորհների վերացում
  3. Քաղաքականության և բիզնեսի տարանջատում
  4. Կրիմինալի հեռացում քաղաքական պաշտոններից
  5. Պայքար արտագաղթի պատճառների դեմ
  6. Ցեղասպանության հարցի միջազգային ճանաչման հետապնդում
  7. Արցախի իրավունքների շարունակական պաշտպանում

 

 ՍԴՀԿ Վարչության   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031