Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Մինասյանին «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի արվել

Հունվար 09,2013 17:45

Այսօր izvestia.ru կայքում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ Կրասնոդարի «Կուբանի» ղեկավարությունը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին դիտարկել է որպես «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածու: Ըստ ռուսական կայքի, Յուրի Կրասնոժանի հրաժարականից հետո Վարդան Մինասյանը համարվել է կրասնոդարյան ակումբի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեմ է եղել, որպեսզի Վարդան Մինասյանը համատեղի ռուսական ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնները, համարելով, որ համատեղումը կխանգարի աշխատանքի արդյունավետությանը:

Չնայած, որ ՀՖՖ մամուլի քարտուղարությունը բազմիցս անդրադարձել է այս թեմային, սակայն հաշվի առնելով, որ izvestia.ru-ի լուրը  մեծ տարածում գտավ ինչպես հայկական, այնպես էլ ռուսական ԶԼՄ-ներում, ՀՖՖ մամուլի քարտուղարությունը կրկին հերքում է այն, տեղեկացնելով, որ Վարդան Մինասյանին  «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի արվել եւ նման խոսակցությունները պարզապես բուլվարային խոսակցություններ են:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031