Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրում են Լյուդմիլա Սարգսյանին չներկայացնել որպես ՍԴՀԿ ներկայացուցիչ

Հունվար 09,2013 19:21

Բաց նամակ- առաջարկ Հայաստանում գործող,ինչպես նաեւ մեր երկրում հավատարմագրված բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին.

Հարգելի խմբագիրներ, արդեն տեւական ժամանակ է, ինչ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն ունի ղեկավարության` վարչության փոփոխություն: Այսպես, 2012թ. փետրվարի 14-ից ՀՀ արդարադատության նախարարությունում իբրեւ ՍԴՀԿ ատենապետ է գրանցվել Գեւորգ Պերկուպերկյանը, ինչում կարող եք համոզվել` դիմելով համապատասխան մարմիններին: Ավելին, այս տարվա կուսակցության պաշտոնական հաշվետվությունը պատկան մարմիններին է ներկայացրել ՍԴՀԿ նոր ղեկավարությունը: Խնդրում եւ հորդորում ենք ձեզ` իբրեւ «ՍԴՀԿ ատենապետ», «ՍԴՀԿ անդամ» կամ «ՍԴՀԿ ներկայացուցիչ» չներկայացնել Լյուդմիլա Սարգսյանին եւ  նրա երկու-երեք թիմակիցներին, որոնք հեռացվել են կուսակցությունից:

ՍԴՀԿ վարչության ատենապետ Գեւորգ Պերկուպերկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031