Օրվա լրահոսը
Ընտրագրավ. օրինականացված խտրականություն
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀՀ նախագահի առաջիկա ընտրությունների այս ընթացքում թեժ քննարկումների առարկա է դարձել ընտրական գրավի թեման: 15 թեկնածուներից 7-ը այս կամ այն պատճառով չեն վճարել այն: Սակայն նախ պարզենք՝ ինչ է ընտրագրավը: Ընտրագրավը որոշակի գումար է, որը հնարավոր թեկնածուն (համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում՝ կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը) վճարում է հատուկ հաշվեհամարին՝ քվեարկության արդյունքում ձայների որոշակի
Մերուժանի նոր ժողովածուն
Մերուժանի «Silentium» ժողովածուն բովանդակային առումով բազմաբնույթ է՝ կազմված տարբեր հոգեվիճակներ արտահայտող բանաստեղծական շարքերից, որոնցից յուրաքանչյուրը սկսվում է նախերգի շքամուտքով եւ ներկայացնում հեղինակի տրամադրությունները։ Ինչպես նախորդ ժողովածուներում, այնպես էլ սույն պրակում քնարական խոսքի կենսաղբյուրը արդի կնոջ կերպարն է՝ իր ֆիզիկական ու բարոյական ներգոյությամբ։ «Առավոտ» օրաթերթ
Սիրանուշ Անդրիասյանը կմասնակցի Հայաստանի առաջնությանը
Հունվարի 12-ին մեկնարկող շախմատի Հայաստանի կանանց 68-րդ առաջնությանը մասնակցելու է նաեւ մեր անվանի շախմատիստուհիներից մեկը՝ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը: Նա երկու տարի առաջ ամուսնացել է ուկրաինաբնակ Միխայիլ Դավիդյանի հետ եւ տեղափոխվել Խարկով: «Առավոտը» երեկ զրուցեց Սիրանուշի հետ: – Բարի գալուստ Երեւան: Ընտանեկան գործերն ինչպե՞ս են: – Շատ լավ: Շնորհակալություն: – Ամուսինդ, որքան տեղյակ ենք, շախմատի
Կոչումը կոնֆետ չէ
Ըստ ճանաչված արվեստագետների՝ այն պետք է շնորհվի արժանավորներին Ամանորյա սեղանների շուրջ, ինչպես փաստում են «Առավոտի» հետ զրուցած արվեստագետները, շնորհավորանք-բարեմաղթանքից հետո քննարկման նյութ է դառնում կոչումների շնորհման հարցը: 1980-ական թվականներից սկսած ընթանում էր բանավեճ՝ արդյոք պե՞տք են պատվավոր կոչումները, որոնք, ըստ էության, ավելի շատ առաջ են բերում զայրույթ, համեմատություններ, այդպես էլ չառանձնացնելով արվեստագետի ճշմարիտ վաստակը: Ասվում
Շվեդական «Մալմյո» ֆուտբոլային ակումբում մանկապիղծ է հայտնվել
Միկկո Ալբորնոսը մեծ տհաճությունների մեջ է ընկել: Շվեդիայի իշխանությունները 21-ամյա ֆուտբոլիստին մեղադրում են 14 տարեկան աղջնակի հետ սեռական հարաբերություններ ունենալու, այլ կերպ ասած` մանկապղծության մեջ: Ֆուտբոլիստն արդարանում է, թե ինքը որպես իսկական ասպետ, չի հետաքրքրվել ընկերուհու տարիքով եւ իրենց մեջ սեռական հարաբերությունները եղել են կամավոր, փոխադարձ համաձայնությամբ: Սակայն այդ պատճառաբանությունը դատարանին չի հետաքրքրում եւ ֆուտբոլիստին
ՀՀ պաշտպանության նախարարություն. «Կատարվում է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն»
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է, որ 23.12.2012թ. զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ/ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ն. Սահակյանի մահվան հանգամանքները
Սամվել Հարությունյան. «Բացթողումներ կային, բայց ձեռքբերումներն ավելի շատ էին»
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը այսօր Մամուլի ազգային ակումբում, ամփոփելով իր ղեկավարած կառույցի գործունեության արդյունքները, գոհունակություն հայտնեց՝ 2012-ը հաջող տարի էր. «Որոշ բացթողումներ կային, բայց ձեռքբերումներն ավելի շատ էին»: Նա կարեւորեց գիտությունը իրավական դաշտ բերելը՝ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքների նախագծերը, Հայագիտության զարգացման հայեցակարգը, հայագիտության ոլորտի
«Ալկոհոլային թունավորումների դեպքերը տարեցտարի ավելանում են». գլխավոր թունաբան
Այս տարի հանրապետությունում արդեն գրանցվել է թունավորման 29 դեպք, որոնցից 8-ը ալկոհոլային թունավորման դեպքեր են,7-ը` դեղորայքային, իսկ մյուս 7-ը` շմոլ գազից: Նախորդ տարի գրանցված ալկոհոլային թունավորման երկու դեպքերը մահվան ելք են ունեցել: Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը: Գլխավոր թունաբանի կարծիքով` ալկոհոլային թունավորումների դեպքերը տարեցտարի ավելանում
Ռուսական ընկերության մեղքով երկաթգծի ուղեւորները խուճապի մեջ են
Բաց նամակ՝ ՀՀ նախագահին եւ ՀՀ վարչապետին Մեծարգո պարոն նախագահ, մեծարգո պարոն վարչապետ, մենք՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երեւան-Երասխավան ուղեւորագնացքի մշտական ուղեւորներս, խնդրում ենք Ձեր միջամտությունը մեզ համար պատուհաս դարձած խնդրում: Բանն այն է, որ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին մենք տեղեկացանք, որ ուղեւորագնացքի սակագնային պլանը փոփոխությունների է ենթարկվելու 2013թ. հունվարի 1-ից: Մշտական ուղեւորներս խուճապի մատնվեցինք. սպասվող
Կդիմի դատախազություն՝ արդարադատության նախարարի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով
«Այդ անձը իրավաբան կոչվելու, առավել եւս արդարադատության նախարար կոչվելու իրավունք չունի: Եթե նախարարը չի հասկանում, որ տվյալ կետը հակասում է Սահմանադրությանը, ապա նա անմեղսունակ է կամ ինչ-որ շահերից ելնելով է անում: Նա իրավունք չուներ նման հայտարարություն անել: Նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջ եմ ներկայացնելու, որ նրան հեռացնեն»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց ՀՀ նախագահի նախկին
Ուղիղ միացում. Անդրիաս Ղուկասյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը՝ «Դեմ առ դեմ»
«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 71-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են` ՀՀ նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար, ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը: Քննարկման թեման` արդյոք նախագահի ոչ իշխանական թեկնածուների միասնական ինքնաբացարկը կհանգեցնի՞ Սերժ Սարգսյանի դիրքերի թուլացմանը: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ
Ներկայացվեց «Դիմորդի անկյուն»-ը
«Կրթական ծրագիրը գործում է արդեն 3 տարի, կայքը ծառայում է իր առաքելությանն ու նպատակին՝ ավելի զարգացնել ՀՀ կրթական ոլորտը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Dasaran.am» ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը ներկայացրեց Dasaran.am կայքում տեղ գտած «Դիմորդի անկյուն» նոր նախագիծը: Բանախոսի պնդմամբ, այսօր նրանք հանդես են գալիս նոր կայքով, նոր հնարավորություններով եւ ծրագրերով. «Dasaran.am-ն ընդգրկել է իր ցանցում
ԿԳՆ լիցենզավորման գործակալության պետը՝ Մխիթարյան կրթահամալիրի մասին. «Մենք չենք կարող գիշերով գնալ-ստուգել»
Aravot.am-ը մի նամակ է ստացել «Ավան համայնքի բնակիչներ» ստորագրությամբ, որտեղ ահազանգ կա Ավան թաղամասի Թամրուչի-36 հասցեում գործող Մխիթարյան կրթահամալիրի վերաբերյալ, որը հովանավորվում է Մխիթարյան միաբանության կողմից: Նամակում տարբեր մեղադրանքների շարքում մասնավորապես նշված է, թե այնտեղ դասավանդում է մանկավարժի որակավորում չունեցող անձ, իսկ տնօրեն Սերովբե վարդապետ Չամուրլյանը (լուսանկարում) տերթոդիկյան մեթոդով է աշխատում: ԿԳ նախարարության լիցենզավորման գործակալության պետ
Ինչո՞ւ են դեռահասները գնում սայտոտեկ դեղը
Հղիության առաջին 28 շաբաթների ընթացքում (7 մանկաբարձական ամիս) ընդհատված հղիությունը կոչվում է վիժում։ 28-ից մինչեւ 38 շաբաթը հղիության ընդհատումը կոչվում է վաղաժամ ծննդաբերություն։ Արհեստականորեն ընդհատված հղիությունը (արհեստածին վիժումը) երբեմն կատարվում է նաեւ բժշկական ցուցումների համաձայն, երբ կինը հիվանդ է այս կամ այն հիվանդությամբ, ու հղիության ավարտը լավ բան չի գուշակում։ Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը մեծ
«Կան ինչ-որ ուժեր, որ ՀՀ նախագահից հզոր են»
Համոզված են Դալմայի հողօգտագործողները, քանի որ հասկացել են, որ չինովնիկներն արհամարհում են Սերժ Սարգսյանի հորդորները: Դալմայի այգիների տարածքում վաղո՜ւց հսկայական շինություններ են կառուցվել ու կառուցվում, սակայն Դալմայի նախկին հողօգտագործողները հույսները չեն կտրում, որ իրենցից վերցրած հողատարածքների համար փոխհատուցում կստանան: Երեկ «Առավոտի» խմբագրություն այցելած բնակիչներից մեկը՝ Անդրանիկ Վիրաբյանը, հույս հայտնելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գուցեեւ
Գիտպետկոմի նախագահը՝ ուղեղների արտահոսքի մասին. «Որտեղ հաց, էնտեղ կաց»
Այսօր Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսում, խոսելով ոլորտի բացթողումներից, ՀՀ ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց. «Ցավոք 2012-ին մեզ չհաջողվեց կառավարությունով անցկացնել ֆինանսավորման կարգերը, որոնց մեջ հստակեցված են գիտական անկախ փորձաքննության մեխանիզմերը եւ ֆինանսավորման բազմաձեւությունը, եւ ես հույս ուեմ, որ 2013-ին վերջապես գիտական փորձաքննության օրենքի ընդունումից հետո նաեւ ֆինանսավորման նոր կարգերը կընդունվեն:
Իշխանությունները «ամենածանր բեռը» թողել են Ուկրաինայի եւ Ղազախստանի վրա
ՌԴ-ի համար կարեւոր է, որ ՀՀ-ն նույնիսկ ձեւականորեն ցույց տա, թե չի խուսափում ՌԴ-ի հետ ինտեգրացիոն գործընթացներից: Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան բանակցություններ են վարում Բրյուսելի հետ՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի շուրջ: Ինչպես հայտնի է, ակնկալվում է, որ փաստաթղթի ստորագրման դեպքում այս երկրներում արտադրված ապրանքները կարող են անարգել եւ շահավետ պայմաններով մուտք գործել եվրոպական
«Այս ընտրություններում չկա ընտրական ինտրիգ»
«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը վստահ է, որ այս ընտրությունների ելքը կանխորոշված է: Իսկ «ՓիԱրտ» ընկերության զարգացման գծով տնօրեն, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ հիմնական քաղաքական ինտրիգը զարգանալու է ընտրություններից հետո: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ երկու փորձագետների «Դեմ առ դեմ» բանավեճից: Վիգեն Հակոբյան- Ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը չկարողացան իրենց գլխավոր խնդիրը
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հայտարարությունը. «Ո՞վ է կանգնած թմրամոլ հանցագործի հետեւում»
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան իր մտահոգությունն է հայտնում անցած տարվա վերջին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, որը ցնցեց ողջ իրավապահ համակարգը: Հանցագործի և թմրամոլի հարուստ կենսագրություն ունեցող ոմն Ռուբեն Հովսեփյանը, որը 28 տարին դեռ չբոլորած, արդեն հասցրել է դատապարտվել յոթ անգամ ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, ցուցմունք է տվել, ըստ որի իբր նրան ծեծել են բաժին բերելիս:
Նավը եւ նավավարը
Այո, երիցս ճիշտ է, որ անմահները շտապելու տեղ չունեն, քանի որ նրանք միշտ մեզ հետ են՝ ինչպես Խորենացին, ով ասում էր, թե. – Աստված լոկ կարեւոր բաների մասին է հոգում՝ չնչին բաները թողնելով պատահականությանը: Ճիշտ է նաեւ, որ երբ իշխանությունը բաժանված է շատերի միջեւ, անպայման թուլանում է նախանձի չափը, չնայած որ միեւնույն է՝ նավը ղեկավարում
Պոզիտիվ վերաբերմունք
Ընկերներիցս մեկը խնդրեց ինձ արտահայտել իմ պոզիտիվ, ոչ սարկաստիկ վերաբերմունքը առաջիկա ընտրությունների վերաբերյալ, ասել, թե ինչպես պետք է վարվեն քաղաքական գործիչները եւ քաղաքացիները ստեղծված իրավիճակում: Միանգամից ասեմ, որ երբեք ոչ մեկին (այդ թվում՝ իմ երեխաներին) չեմ ասել, թե «ինչպես է պետք» վարվել: Ի տարբերություն բոլոր տեսակի բոլշեւիկների եւ հավատաքննիչների՝ ես ինձ իրավունք չեմ վերապահում ասել՝
Ազատ Արշակյան. «Սերժ Սարգսյանը պետք է մնա՝ ազատվելով իր թիմից»
«Սերժ Սարգսյանը պետականության դրոշն է բարձրացրել»,- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նա ընդգծեց, որ ինքը ՀՀԿ-ական չէ. «Արտագաղթը եղել է ՀՀ-ի պետականության առաջին օրվանից եւ դրանից առաջ էլ: Պետք է գնան եւ գան: Բայց միայն նրա համար, որ արտագաղթը դադարեցնելու համար պետք է փոխել իշխանությունը՝ դա ռոմանտիկա է»:
Վթարի ենթարկվածը ասել է, որ սերիալի դերասան է
Այսօր` հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Դավիթ Անհաղթ և Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ 22-ամյա Գագիկ Բաբալարյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 24 ՕՕ 118 համարանիշի և դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ ավտովարորդի կողմից վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 34 ՕP 210 համարանիշի ավտոմեքենաները: Վերջինիս վարորդը վթարից
Ա. Սադոյան. «ՀԱԿ-ը և նման մոտեցումներ ցուցաբերողները իսկապես խայտառակ պարտություն կրեցին»
«ՀԱԿ-ը և նման մոտեցումներ ցուցաբերողները իսկապես խայտառակ պարտություն կրեցին իրենց բռնած ծայրահեղ սխալ գծի պատճառով»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը՝ արձագանքելով մեր այն հարցին, թե ստեղծված ներքաղաքական իրավիճակում հիմնական քաղաքական ուժերի՝ ընտրություններին չմասնակցելը, ինչպես ընդդիմադիրներն են պնդում` բոյկո՞տ է, թե՞ ինչպես իշխանական թևն է կարծում, սա ընդդիմության պարտությունն
ԿԳՆ-ն ուսումնասիրություններ կանի` «անոնիմկայի» հարցով
Երեկ երեկոյան եւ այսօր լրատվամիջոցներով տարածվել էր մի անստորագիր «բաց նամակ»: «Առավոտը», հավատարիմ մնալով իր սկզբունքներին, չհրապարակեց այն: Եվ այժմ էլ չենք հրապարակում, միայն տեղեկացնում ենք, որ «Ֆեյսբուքի» իր էջում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.« Երեկ երեկոյան համացանցում հայտնվել է “բաց նամակ”, կապված Ավանում գործող “Մխիթարյան” կրթահամալիրում իբր
Սամվել Հարությունյան. «Բացթողումներ կային, բայց ձեռքբերումներն ավելի շատ էին»
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը այսօր Մամուլի ազգային ակումբում, ամփոփելով իր ղեկավարած կառույցի գործունեության արդյունքները, գոհունակություն հայտնեց՝ 2012-ը հաջող տարի էր. «Որոշ բացթողումներ կային, բայց ձեռքբերումներն ավելի շատ էին»: Նա կարեւորեց գիտությունը իրավական դաշտ բերելը՝ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքների նախագծերը, Հայագիտության զարգացման հայեցակարգը, հայագիտության ոլորտի
Բոյկոտը այլընտրանք չունի. մասնակցելն է միշտ եղել անմտություն
«ՉԻ»-ի հետ զրույցում նկատեց Արծրուն Պեպանյանը՝ հավելելով. «Թեկնածուներից յոթը անհաջողություն կունենան փետրվարի տասնութին, ութերորդը՝ դրանից հետո, քանի որ մեր քաղաքական միտքը դեռ քաղաքական միտք չէ» «ՉԻ»-ն շարունակում է տարբեր լրատվամիջոցների ղեկավարների, քաղտեխնոլոգների եւ մեդիափորձագետների դիմել նույն հարցադրմամբ՝ «Ըստ Ձեզ, իեչպիսի՞ն կլինի առաջիկա նախընտրական քարոզարշավը, այն իրենից հետաքրքրություն կարո՞ղ է ներկայացնել ստեղծված իրավիճակում, թե՞ ոչ»։ Նրանց
ՄԻԱԿ-ը ազդարարում է
Հայտարարություն Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) վերլուծելով ու գնահատելով նախորդ հինգ տարիների իրողությունները, դրանցում հաշվի առնելով բազմաթիվ օբյեկտիվ գործոններ, ազդարարում է, որ տվյալ ժամանակահատվածում. – Հայաստանը կարողացել է դիմագրավել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին և չեզոքացնել մեր տնտեսության և հանրային կյանքի տարբեր բնագավառներում դրա ունեցած հետևանքները, – Մեր երկրի արտաքին քաղաքականությունը դարձել է նախաձեռնողական, հասկանալի և ընդունելի
Հրամանատարի օգնականը մեղադրվում է սերժանտին ծեծելու մեջ
Թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի օգնական Գարիկ Կիրակոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու մեջ, ինչը դրսեւորվել է սերժանտ Գ.Տոնապետյանին ծեծելու մեջ։ Նախաքննության տվյալներով, Գ.Կիրակոսյանը 2012թ. հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը մարտական հերթապահության մեջ է ընդգրկված եղել ‹‹Ավազահանք›› մարտական հենակետում: 2012 թ. հուլիսի 28-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում հենակետի դիտախորշում, նրան առաջադրված մեղադրանքի համաձայն, անցել է պաշտոնեական
Հարբուխի 10 տարվա ընթացքում գրանցված ամենաուժեղ համաճարակը՝ ԱՄՆ-ում
Բոստոնում նախորդ տարվա համեմատ հարբուխով հիվանդության դեպքերի թիվը տասնապատկվել է ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի համաձայն, այս տարի Միացյալ Նահանգներում գրանցվել է հարբուխի համաճարակ, որը, նույնիսկ չհասած լինելով գագաթնակետի, ամենաուժեղն է ՝ 10 տարվա ընթացքում գրանցված համաճարակներից: Հարբուխի տարածում է գրանցվել երկրի 44 նահանգներում, իսկ հարբուխի ախտանիշների բուժման համար հիվանդանոց դիմող մարդկանց թիվը վերջին


















































