Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍԿ-ը սատարում է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին

Հունվար 11,2013 15:01

«Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ճակատագրական ճամփաբաժանի առջեւ: Շարունակել վերջին տարիներին վարվող քաղաքականությունը՝ նշանակում է երկիրը հասցնել վերջնական կործանման: Ուստի նոր ճանապարհի ընտրությունը հայրենիքի փրկության միակ հնարավորությունն է: Իսկ նոր ճանապարհով կարող են առաջնորդվել միայն նոր մտածողությամբ նոր իշխանությունները: Այս պահին ստեղծված իրավիճակի եւ առկա իրողությունների պայմաններում մեր համոզմամբ, նոր, մեզ բոլորիս անչափ անհրաժեշտ, ապահով եւ անվտանգ հայրենիքի, ազատ եւ բարեկեցիկ կյանքի, նոր եւ արդար Հայաստանի, որակյալ պետության երաշխավոր  կարող է լինել միայն ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, բնականաբար որոշակի ծրագրերի եւ  որոշակի թիմի առկայության պայմաններում: Ուստի Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը իր  պատրաստակամությունն է հայտնում առաջիկա նախագահական ընտրություններում  պաշտպանելու Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը եւ իր ունեցած  հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու նրա հաղթանակին»,-այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը: Իսկ թե ինչու է ՀԱՍԿ-ը նման որոշում կայացրել՝ Շահվերդյանը պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը հայրենասեր է,  լավ կրթություն է  ստացել,  լավ արժեհամակարգ ունեցող , ազգային  խնդիրները լավ պատկերացնող  անհատ  է: Նրան ժողովուրդը  դրական է  վերաբերվում:

Շահվերդյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ իրենց՝ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելով. նախագահի թեկնածուի շանսերը ավելի են մեծանում. «Կարծում եմ բոլորն էլ կուզեին, որ ՀԱՍԿ-ն իրենց սատարի»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031