Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռեցի պայմանագրային զինծառայողները «մի կտոր հացի» համար ծեծկռտուք են սարքել

Հունվար 11,2013 14:42

Ալավերդի քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Սամվել Օչինյանին մեղադրանք է առաջադրվել   այն բանի համար, որ նա, հանդիսանալով  պայմանագրային զինծառայող, Դիլիջանի ուսումնական կենտրոնում հավաքի ժամանակ, 2012թ. հոկտեմբերի 27-ի առավոտյան  չնչին առիթով՝ իրեն ուտելիք չտրամադրելու հարցի շուրջ վիճաբանել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Գարիկ Մխիթարյանի հետ և ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ և փոխադարձ քաշքշուկի ու հարվածների ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել շարքային Գարիկ Մխիթարյանի մարմնի տարբեր մասերին և նրան պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Վանաձոր քաղաքի  բնակիչ, 1981թ. ծնված պայմանագրային զինծառայող Գարիկ Մխիթարյանին մեղադրանք  է առաջադրված նույն միջադեպի կապակցությամբ, որ նա  փոխադարձ քաշքշուկի և հարվածների ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Սամվել Օչինյանի մարմնի տարբեր մասերին և նրա պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:  Օչինյանի  եւ Օթարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:  Նրանց երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309  հոդվածի 1-ին մասով(«Պաշտոնական լիազորություններն անցնելը»): Այս  հոդվածը նախատեսում է   տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից  հինգ հարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ  զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 4 տարի ժամկետով: Սույն գործով դատական առաջին նիստը նշանակված է հունվարի 17-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի  դատարանում:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031