Օրվա լրահոսը

Ամուսինները մահացել են, իսկ որդին եւ թոռը` հիվանդանոցում են

Այսօր` դեկտեմբերի 29-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի 30 շենքի բնակարաններից մեկում մահացած անձինք կան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը“Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը նշված շենքի թիվ 30 բնակարանում հայտնաբերել է 90-ամյա Վահագ Ամերիկյանի և 83-ամյա Սոնա Ամերիկյանի դիերը:  Շտապօգնության բրիգադները թունավորված վիճակում հիվանդանոց են տեղափոխել 55-ամյա Համբարձում Ամերիկանին և 23-ամյա

Վատագույն երգիչը Հայկ Կասպարովն է, իսկ երգչուհին` Սյուզի Մելիքյանը. «Pop հանրագիտարանի» «Տարվա վատագույն արտիստների մրցանակաբաշխության» ամփոփումը

Այսօր կայացավ «Pop հանրագիտարան»  հաղորդաշարի «Տարվա վատագույն արտիստների մրցանակաբաշխությունը»: Այն անցկացվում էր երկրորդ անգամ: Ինչպես «Pop հանրագիտարանի» հաղորդավար, համահեղինակ Մհեր Բաղդասարյանն ասաց` այս տարի մասշտաբն ավելի է ընդլայնվել եւ պատրաստել են միջոցառման համերգային տարբերակը. «Նախորդ տարի տաղավարային հաղորդման տեսքով էր եթեր գնում: Այս անգամ տարվա լավագույն երգերը հնչելու են Ամանորի գիշերը»: Վատագույն անվանակարգերը յոթն էին, սակայն Մհերը

Ինչու պայթեց շնաձկներով ակվարիումը Շանհայում (Տեսանյութ)

Չինացի փորձագետները նշել են, թե ինչ պատճառով վերջերս Շանհայում պայթեց 37 տոննայանոց ակվարիումը շնաձկներով: Նրանց կարծիքով, պատճառը նյութի մաշվածությունը եւ ոչ ճիշտ շահագործումն էր: Միջադեպը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին մեգապոլիսի առեւտրային կենտրոններից մեկում: Այն արձանագրել էին տեսախցիկները: Ակվարիումի երկարությունը 8 մետր էր, բարձրությունը  5 մետր եւ պատրաստված էր հաստ ապակուց: Շանհայի արտադրանքի անվտանգության բյուրոյի ներկայացուցիչ Շեն Բեյչժունն ասում

«Ազատ դեմոկրատներ»-ն էլ թեկնածու չեն առաջադրի

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը, քննարկելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական վիճակը, ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններին ընդառաջ հայտարարում է, որ ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցությունը նպատակահարմար չի համարում, քանզի այսօր քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում չափից դուրս լավատես պետք է լինել հավատալու համար, որ այս ընտրությունները կարող են իշխանափոխության  հանգեցնել: Այս պարագայում «Ազատ դեմոկրատների» մասնակցությունը զուտ սեփական գաղափարներն ու

Կդիմի ԿԸՀ՝ Սերժ Սարգսյանի նախագահի թեկնածության գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով

«Հանրությունը տեղյակ է, որ ՀՀԿ-ն նախորդ ընտրություններում ընտրակաշառք է բաժանել։ Ընտրակաշառք տալը և վերցնելը քրեորեն պատժելի արարք են։ Հետեւաբար, կարծում եմ՝ ՀՀԿ-ն չունի բարոյական, քաղաքական և իրավական իրավունք մասնակցել ընտրություններին իր թեկնածուով։ Հայաստանի համար լավ կլիներ, եթե ՀՀԿ-ն հրաժարվեր ընտրություններում մասնակցելուց իր սեփական որոշմամբ եւ ոչ թե հանրային ճնշման տակ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նախագահի

Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը տեխզննության կտրոններ չունեցող վարորդների նկատմամբ իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմի

Նկատի ունենալով, որ տարեվերջին ոչ բոլոր վարորդներն են հասցրել ձեռք բերել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոններ, իսկ առաջիկայում ոչ աշխատանքային օրեր են, ոստիկանության պետի հանձնարարականով՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը տեխզննության կտրոններ չունեցող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմի: ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Դալմա Գարդեն մոլ» առևտրային կենտրոնում «Դիջի ընդ Հադսոն» ՍՊԸ-ի տնօրենից գողացել են խոշոր գումար

Ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 26-ին «Դալմա Գարդեն մոլ» առևտրային կենտրոնում տեղի ունեցած գողության փաստով: Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` այդ օրը, 20:40 -ի սահմաններում, անհայտ անձը առևտրի կենտրոնում գտնվող Ավան-Առինջի բնակիչ 33-ամյա Ռոբերտ Էվանեսյանի գրպանից գողացել է դրամապանակը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դրամապանակում եղել է 2600 ԱՄՆ դոլար, 100 վրացական լարի,

Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիան «Տարվա Լավագույն Նախարար» է ճանաչել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին

Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է հասարակական-քաղաքական գործիչների, քաղաքացիական ծառայողների, լրագրողների և հեռուստաընկերությունների ընտրություն: Նրանք պարգևատրվում են պատվոգրերով և շնորհակալագրերով: 2012 թվականին հարցումներին մասնակցել են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնց ամփոփման արդյունքում մի քանի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչների տրվել են պատվոգրեր: Մի շարք հասարակական կազմակերպությունների, անհատների կողմից իրականացված հարցումները պարզել են, որ

Պատմաբանը Լևոն Տեր-Պետրոսյանին «Ռեյգանը 80 քանի տարեկան չէ՞ր, որ առաջադրվեց»

Այսօր Aravot.am-ը պատմական գիտությունների թեկնածու Արշավիր Գասպարյանին հարցրեց` արժանահավատ համարո՞ւմ է ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն պատճառաբանությունը, թե նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրում 68 տարեկան, այսինքն տարեց լինելու պատճառով: «Ռեյգանը 80 քանի տարեկան չէ՞ր, որ առաջադրվեց: Ես կասեմ հակառակը, տարիքը նաև իմաստնություն է խորհրդանշում: Ավելին, վերցնենք թե գեներալ դե Գոլին, թե Ուինսթոն Չերչիլին,

Արման Մելիքյանն էլ ինքնաառաջադրման դիմումը ԿԸՀ կներկայացնի այսօր

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է. «Քիչ առաջ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ինձ տրամադրվեց ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը, մինչ այդ էլ ՀՀ կենտրոնական բանկ մուտքագրեցի օրենքով սահմանված ընտրագրավը: Կարծում եմ, որ այսօր մինչև օրվա վերջ իմ ինքնաառաջադրման

Նախագահի թեկնածու. «Մեր հիմնական ողբերգությունների պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական է»

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի համար 2013 թվականի նախագահական ընտրություններն ամենամրցակցայինն են լինելու: «Այս ընտրություններն այնքանով են տարբերվում նախորդներից, որ ձայները պետք է բաժանվեն ըստ քաղաքացիների նախապատվության: Բոլոր նախորդ ընտրություններում կար մի թեկնածու, որին ժողովուրդը համարել է հավանական հաղթող թեկնածու, ում էլ գնում էր ընտրողների ձայների գերակշիռ մասը: 2003-ին Կարեն Դեմիրճյանն էր, 2008-ին՝ Լեւոն

ՀՀ ոստիկանությունը շարունակում է պետռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից շարունակվում են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկություններն հերթական անգամ ամփոփվել են 2012 թ. դեկտեմբերի 28-ին: Ոստիկանության ծառայողներն այցելություններ են կատարել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում փոխհատուցման կարգով նոր բնակարաններ ստացած 9641 քաղաքացիների բնակարաններ, որոնցից 7175-ին պարզաբանել

Հրադադարի պահպանման ռեժիմը 2012թ-ին խախտվել է շուրջ 14.000 անգամ

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2012թ. ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ, որի ընթացքում, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 68.700 կրակոց: Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ինտենսիվություն հատկապես նկատվել է պետական նշանակության միջոցառումների և տոն օրերի ժամանակ ու

Առաջադրվեց յոթերորդ թեկնածուն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ընդունել է ինքնաառաջադրման միջոցով Հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար անկուսակցական Պավլիկ Սարգսյանի փաստաթղթերը: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Այսպիսով` ԿԸՀ-ն դեկտեմբերի 25-ից ի վեր արդեն ստացել է թեկնածուների առաջադրման 7 հայտ: Նախորդ երեք օրերին առաջադրվել էին ՀՀ գործող Նախագահ,

Գողություն՝ գտած բանալիով

Դեկտեմբերի 28-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի բնակարանից գողություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տանտերը նույն օրը կորցրել է բնակարանի բանալին, որով անհայտ անձը բացել և մուտք գործելով բնակարան՝ գողացել 15.000 ՌԴ ռուբլի, 400 ԱՄՆ դոլար և ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 2.350 ԱՄՆ դոլարի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած

Ֆուտբոլիստների ամենասեքսուալ ընկերուհիները

Բրիտանական The Sun հանդեսը հրապարակել է ֆուտբոլային աստղերի ամենասեքսուալ ընկերուհիների եւ կանանց top 10 ցուցակը, որում տեղ է գտել նաեւ «Ռեդինգ» ակումբի սեփականատիրոջ կինը: Ահա նրանք: 1. Նատալյա Վելես՝ մոդել, Ռադամել Ֆալկաոյի ընկերուհին 2. Իրինա Շեյկ՝ մոդել, Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին  3. Կատյա Զինգարեւիչ՝ Մոդել, «Ռեդինգ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Անտոն Զինգարեւիչի կինը 4. Սառա Կարբոներո՝ լրագրող,

Դիլիջանցի քառյակին «հին, գեղեցիկ ավանդույթին» հետեւելու համար 4-8 տարի ազատազրկում է սպառնում

Սեպտեմբերի 27-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում պետք է սկսվեր  դիլիջանցի 4 երիտասարդների դատավարությունը, սակայն դատավոր Սամվել Մարդանյանի զբաղվածության պատճառով նիստը չի կայացել: Նրանց մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ ընկերներից մեկի` Սերգեյ Միքայելյանի ամուսնության նպատակով 2012 թվականի նոյեմբերի 11-ին առեւանգել են Դիլիջանի բնակչուհի Գ. Տ-ին եւ տարել Լոռու մարզի Յաղդան գյուղ: Երիտասարդներին` 1989թ.

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր պանթեոն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Բալասանյանների ընտանիք» հիմնադրամը ևս երկու անօթևան ընտանիքների նվիրեց բնակարաններ

«Շիրակ կենտրոնի» «Երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ապրում են վարձով տնակում» տեսանյութում պատմել էինք Գյումրու «Ստրոմմաշինա» թաղամասի տնակային ավանում վարձով բնակվող երկողմանի ծնողազուրկ երեխաների մի ընտանիքի մասին: Երեխաներից փոքրը մանկուց հաշմանդամ է և մեծ քրոջ՝ 23-ամյա Վարդուհու խնամքի ներքո է, իսկ միջնեկը` 20 ամյա Արսենը, այս տարի ամռանն է վերադարձել զինվորական ծառայությունից: Նրանք տնակի վարձը վճարում են անչափահաս եղբոր

Կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում

ՀՀ պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2012 թվականի մարտական և զորահավաքային պատրաստության, զորքերի ու շտաբերի օպերատիվ և մարտական պատաստության արդյունքներն ու նախանշվել 2013 թվականի ուսումնական տարվա խնդիրները: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում անդրադարձել է  անցնող տարում սահմանագծի շարունակական ամրապնդման, մարտական հերթապահության կատարելագործմանն ուղղված

Ժոզե Մոուրինյոն՝ տարվա լավագույն մարզիչ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Globe Soccer Awards-ի վարկածով ճանաչվել է անցնող տարվա լավագույն մարզիչ: Պարգեւատրման արարողությունը կայացել է Դուբայում: Պորտուգալացի մասնագետը ՄԱԷ ժամանել է կնոջ եւ երկու զավակների հետ: Այսօր նա վերադառնալու է Իսպանիա, որպեսզի թիմը նախապատրաստի ազգային առաջնության հերթական հանդիպմանը:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Տիգրան Քոթանջյանը պայքարն ավարտեց 3-րդ հորիզոնականում

Միացյալ Արաբական Էմիրություններում ավարտվեց Al Ain Classic 2012 միջազգային մրցաշարը: Հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 6,5 միավորով պայքարն ավարտեց 3-րդ հորիզոնականում: Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը վաստակեց Տիգրանից կես միավոր պակաս եւ բավարարվեց 8-րդ տեղով:    Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Զավեն Անդրիասյանը Հոլանդիայում առաջատարն է

Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում ընթացող A-SF Groningen 2012 շախմատային փառատոնում յոթ տուրից հետո հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 6,0 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մհեր Հովհաննիսյանը 5,0 միավորով 11-րդն է, Վահե Բաղդասարյանը՝ 28-րդը (4,0), իսկ Մարկ Բասենցյանը նույնքան միավորով՝ 39-րդը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

ՀԱԿ անդամը՝ ընտրություններին չմասնակցելու որոշման մասին. «Դա այնպիսի հարց չէր, որ կոնսենսուսով էր պետք ընդունել»

ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանը հաստատում է այն տեղեկությունը, որ երեկ ՀԱԿ-ը նախագահական ընտրությունների մասնակցության վերաբերյալ ընդունած որոշումը կայացրել է ոչ ամբողջական կազմով՝ խախտելով ՀԱԿ-ում որոշումների ընդունման սահմանված կարգը: Galatv.am-ի հետ զրույցում Թադևոսյանը նշեց, որ ինքը մասնակցել է քաղխորհրդի նիստին: Հարցին՝ ճի՞շտ է արդյոք այն, որ, ինչպես նշում է ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը,

Գայլերն ու շնագայլերն ազատ տեղաշարժվում են գյուղում

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը հարակից է «Շիկահող» պետական արգելոցին: Գյուղի անմիջապես դիմացը «Սոսու պուրակ» արգելավայրն է: Անտառի մեջ գտնվելով` գյուղացիները շատ ժամանակ ստիպված են լինում զգուշանալ վայրի կենդանիներից: Լինում են դեպքեր, երբ գայլերը եւ շնագայլերն ուշ ժամերին կեր փնտրելու նպատակով գյուղամեջ են իջնում: Ներքին Հանդի բնակիչներն ասում են, որ գայլերը կխուսափեին գյուղում ազատ  տեղաշարժվել,

«Արարատ» հոգեւոր միության տոնական միջոցառման ընթացքում ներկայացվեցին Ամանորի ծիսական ուտեստները եւ խորհրդանիշերը (Ֆոտոշարք)

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Կազմակերպության (ՀԵՀԵԿ) կենտրոնական գրասենյակն այսօր Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս Եկեղեցու «Արարատ» հոգևոր միության հետ համատեղ ԱՀԹ Առաջնորդարանի դահլիճում կազմակերպեց նախատոնական միջոցառում: ԱՀԹ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» միության հոգեւոր պատասխանատու տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ելույթի խոսքում նշեց, որ միջոցառումն առիթ է` մասնակիցներին հոգեւոր գիտելիքներ փոխանցելու համար. «Մեր ժողովրդի կյանքում շատ դրսեւորումներ

Ինչպիսի՞ն է անցնող տարին Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի համար

Երեկ մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ մեծ ուշադրությամբ ունկնդրելով մարզպետարանի բոլոր վարչության պետերի ամփոփիչ զեկույցներն ու որոշակի դիտողություններ անելով`  Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանը ևս հանդես եկավ հաշվետվությամբ`  ներկայացնելով թե ինչ գործեր են կատարվել Շիրակի մարզում 2012 թվականի ընթացքում: «Ինչպես անցնող ամեն տարի,  2012 էլ նշանավորվեց իր լավ ու վատ կողմերով, ի՞նչ կարողացանք անել, ինչի՞ հասանք

Hurriyet Daily News. «Սպանել են Թուրքիայի համալսարաններից մեկի գլխավոր քարտուղարին»

Երեկ երեկոյան սեփական տան մուտքի մոտ դիմահար կրակոցով սպանել են Կաստամոնու համալսարանի գլխավոր քարտուղար Մուհիթթին Սաղլամին: Հայտնում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: Սաղլամի վրա կրակել են չորս անգամ` մարմնի տարբեր հատվածներում ու մինչ հիվանդանոց հասցնելը նա ծանր վիրավորված էր: Բժիշկները փորձել են փրկել Սաղլամի կյանքը, սակայն ապարդյուն: «Հույս ունեմ, որ անվտանգության ուժերը որքան հնարավոր է

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ Գլուխ տասնյոթերորդ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Լեւոն Ներսիսյանի մասին իմ էս գրածների կարեւորությունն էն է, որ ուրիշներն իմ գրածների անկարեւորությունը գիտակցելով՝ կշտապեն իր մասին ավելի կարեւոր եւ ավելի հիշարժան հիշողություններ ու տպավորություններ  հաղորդել, եւ ինքը՝ Լեւոն Ներսիսյանն էլ անտիկ գրականության բացառիկ մասնագետն ու նվիրյալը լինելով՝ շատ լավ գիտեր, որ հին ու հնագույն գրականության

Ամանորին երազանքներ պահելու ձեւերը

«Երազանքներս շատ չեն, բայց ամենակարևոներից են: Ուզում եմ գտնել իմ երջանկությունը, իմ սերը, ով միշտ հոգ կտանի իմ մասին, չի վիրավորի, չի նեղացնի: Նաև առողջություն եմ ուզում, որ երբեք չհիվանդանամ»,-ասում է 17-ամյա Անուշիկը: Ընդունված ավանդույթ է. Ամանորի գիշերը պետք է երազանք պահել: Դրա համար առկա են տարբեր միջոցներ, սակայն ամենատարածվածները սրանք են՝ .12 երազանք (խաղողի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031