Լրահոս
Օրվա լրահոսը

Վատագույն երգիչը Հայկ Կասպարովն է, իսկ երգչուհին` Սյուզի Մելիքյանը. «Pop հանրագիտարանի» «Տարվա վատագույն արտիստների մրցանակաբաշխության» ամփոփումը

Դեկտեմբեր 29,2012 15:46

Այսօր կայացավ «Pop հանրագիտարան»  հաղորդաշարի «Տարվա վատագույն արտիստների մրցանակաբաշխությունը»: Այն անցկացվում էր երկրորդ անգամ: Ինչպես «Pop հանրագիտարանի» հաղորդավար, համահեղինակ Մհեր Բաղդասարյանն ասաց` այս տարի մասշտաբն ավելի է ընդլայնվել եւ պատրաստել են միջոցառման համերգային տարբերակը. «Նախորդ տարի տաղավարային հաղորդման տեսքով էր եթեր գնում: Այս անգամ տարվա լավագույն երգերը հնչելու են Ամանորի գիշերը»:

Վատագույն անվանակարգերը յոթն էին, սակայն Մհերը բարձրաձայնեց երեք անվանակարգերում հաղթած վատագույն արտիստներին. «Վատագույն երգիչը Հայկ Կասպարովն է, իսկ երգչուհին` Սյուզի Մելիքյանը: «Տարվա հետըթնաց» անվանակրգում հաղթել է երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը»:
Ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ փոխվել է քվեարկության կարգը: Մի քանի ժամանցային, այդ թվում նաեւ «Pop հանրագիտարան» հաղորդաշարի կայքում դրվել են անվանակարգերը: Մեկնաբանությունների տեսքով առաջադրվել են առաջին երեք առավելագույն ձայները ստացած թեկնածուները, որից հետո էլ հաղորդվել է ամենաշատ ձայն հավաքածի, այսինքն անվանակարգում հաղթած մասնակցի անունը:
Երգչուհի Ջուսը համոզված էր, որ ինքը չի լինի վատագույն երգչուհին: Ինչպես ինքն ասաց` պրոֆեսիոնալ է: Կարծում է, որ Հայաստանին պետք է այսպիսի հաղորդում, որտեղ ոչ միայն լավն է ասվում, այլ նաեւ վատը. «Ամենակարեւորն այն է, որ ճիշտ քննադատեն: Հետքարքիր է մարդկանց նայել այդ հաղորդումը, քանի որ շոու կա մեջը»:
Երգիչ Գուրգեն Դաբաղյանն էլ կարծում է, որ «Pop հանրագիտարանը» տարբերվող, ինքնատիպ ու օրիգինալ հաղորդում է: Իրեն անդրադարձել են «Յար-յար» տեսահոլովակից հետո. «Չեմ նկատել լավ անդրադարձ «Pop հանրագիտարան»-ում: Դա արվում է իրական ու դիպուկ: Լավ է, որ այդպես է, դրանից երեւի մենք էլ մեզ հավաք պահենք մի քիչ»:
Երգչուհի Նարինե Դովլաթյանը նույնպես հավանում է հաղորդաշարը: Իր խոսքով` ամեն ինչ ուղիղ է ասվում:

Արամ Արարատյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31