Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանցի քառյակին «հին, գեղեցիկ ավանդույթին» հետեւելու համար 4-8 տարի ազատազրկում է սպառնում

Դեկտեմբեր 29,2012 12:24

Սեպտեմբերի 27-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում պետք է սկսվեր  դիլիջանցի 4 երիտասարդների դատավարությունը, սակայն դատավոր Սամվել Մարդանյանի զբաղվածության պատճառով նիստը չի կայացել: Նրանց մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ ընկերներից մեկի` Սերգեյ Միքայելյանի ամուսնության նպատակով 2012 թվականի նոյեմբերի 11-ին առեւանգել են Դիլիջանի բնակչուհի Գ. Տ-ին եւ տարել Լոռու մարզի Յաղդան գյուղ:

Երիտասարդներին` 1989թ. ծնված Սերգեյ Միքայելյանին,1986թ. ծնված Արթուր Շերոյանին, 1990թ. ծնված Արամ Աղաջանյանին եւ 1990թ. ծնված Ազատ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Մարդուն առեւանգելը»): Նրանց այդ հոդվածով սպառնում է 4-8 տարի ժամկետով ազատազրկում:

4 երիտասարդն էլ նախկինում դատված չեն, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հավելենք, որ աղջիկը Յաղդանում պահվել է ընդամենը մի քանի ժամ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31