Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսինները մահացել են, իսկ որդին եւ թոռը` հիվանդանոցում են

Դեկտեմբեր 29,2012 15:51

Այսօր` դեկտեմբերի 29-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի 30 շենքի բնակարաններից մեկում մահացած անձինք կան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը“Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը նշված շենքի թիվ 30 բնակարանում հայտնաբերել է 90-ամյա Վահագ Ամերիկյանի և 83-ամյա Սոնա Ամերիկյանի դիերը:  Շտապօգնության բրիգադները թունավորված վիճակում հիվանդանոց են տեղափոխել 55-ամյա Համբարձում Ամերիկանին և 23-ամյա Անդրանիկ Ամերիկյանին:
Ըստ նախնական տեղեկությունների` մահվան պատճառը եղել է շմոլ գազը:
Բժիշկները ֆոտոլրագրողին հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխվածների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում :
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները ամուսիներ էին, իսկ տուժածները` նրանց որդին ու թոռն են:

Ըստ Shamshyan.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31