Օրվա լրահոսը
Star Pulse. «Քարդաշյանների ամանորյա բացիկը կեղծ է»
Քլոե Քարդաշյանը բացահայտել է, որ իրենց ընտանիքի ամանորյա բացիկն իրականում սարքված է ֆոտոշոփի և ֆոտոխցիկի հնարքների շնորհիվ: Գրում է «Սթար փուլս» պարբերականը: Քիմի, Քուրթնիի, Քլոի և հայտնի ընտանիքի մյուս անդամների բազմազբաղ գրաֆիկի պատճառով մի մասը նկարվել է ավելի ուշ ու ավելացվել բացիկում առանձին-առանձին: «Ես ֆոտոշոփի միջոցով եմ մտել նկարի մեջ», – ասել է Քլոեն, –
Սամվել Բալասանյանի կազմած բյուջեում Վարդան Ղուկասյանի «լեվի» հաստիքները տեղ չունեն
Երեկ Գյումրու ավագանին 20 կողմ ու 1 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատեց քաղաքի գլխավոր փաստաթուղթը, որի վրա, ըստ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի, բավականին երկար են աշխատել, շատ են չարչարվել, նույնիսկ` շաբաթ –կիրակի: Բյուջեն կազմում է 3 միլիարդ 729 միլիոն դրամ: Իսկ պետության կողմից Գյումրուն հատկացվող դոտացիան 1 միլիարդ 800 միլիոն է: Քաղաքապետ Սամվել Բալասանյանի ասելով, իրենց հիմնական
ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է բավարար քանակությամբ կտրոններ
Այսօր մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ առևտրային բանկերին չի տրամադրել բավարար քանակությամբ կտրոններ, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ առևտրային բանկերին 2011 թվականից առ այսօր տրամադրել է ընդհանուր թվով 601 000 կտրոններ, այդ թվում 2011 թվականին 2013 թ-ի համար տրամադրել է 37 500 կտրոն, իսկ 2012 թվականին՝ 2013-14 թթ-ի համար 310406
Աշխարհի ամենամեծ Սանտա Կլաուսները
Աշխարհի ամենամեծ Սանտա Կլաուսը, որը պատրաստված է ձյունից գտնվում է Չինաստանում: Հսկա Սանտայի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 24 մետր։ Քանդակը պատրաստելու համար օգտագործվել է մոտ 54 000մ³ ձյան զանգված։ Հնդիկ քանդակագործ Sudarsan Pattnaik-ի ջանքերով ընդամենը 36 ժամում պատրաստվել է 500 ավազե քանդակներ, որոնք տեղակայված են Հնդկաստանի Օրիսսա նահանգում: 15,6 մետր բարձրությամբ և 11 մետր լայնությամբ
«Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը խորհրդակցել է Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»
Կաթողիկոս Արամ Առաջինը վերջերս Լիբանանի Անթիլիաս քաղաքում հանդիպել է Սիրիայի կրոնական և համայնքային առաջնորդների հետ մի շարք խորհրդակցություններ անցկացնելու համար: Հանդիպումներին մասնակցում էր նաև Ազգային գործադիր խորհուրդը: Կաթողիկոսը խոսել է Կաթողիկոսարանում Սիրիայի համար ստացված հատուկ հիմնադրամի մասին: Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության մամուլի դիվանից: Խորհրդակցության վերջում Արամ Առաջինը հայտարարել է Սիրիայում իրականացվելիք ձեռք բերված
Սամվել Բալասանյանը Հաղթական կամարն ու Հայոց թագավորների արձանները գերադասեց ծնողազուրկ երեխաներից
Մի քանի ամիս առաջ` իր երդմնակալման արարողության օրը, Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը գյումրեցներին խոստացավ քաղաքի մուտքի մոտ Հաղթական կամար կառուցել` ցույց տալու համար, որ Գյումրին հզոր քաղաք է: Իսկ թե քաղաքի ո՞ր մուտքի մոտ, նա այդպես էլ չպարզաբանեց: Երեկ Գյումրու 2013 թվականի բյուջեն հաստատելիս` կամարը դարձավ վիճաբանության նոր թեմա քաղաքապետի և ավագանու անդամ, «Ասպարեզ
Hurriyet Daily News «Հարձակում թուրք դիզայների վրա` քաղաքական դրդապատճառներով»
Անցած գիշեր Ստամբուլի Բեյողլու թաղամասում հարձակվել են հայտնի դիզայներ Բարբարոս Շանսալի վրա: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ»-ը` հղում անելով` «Սի էն էն Թուրք» հեռուստակայանին: Դեպքից անմիջապես հետո իր արյունլվա դեմքը պատկերող նկարները Շանսալը հրապարակել է Թվիթերում: «Ինձ վրա հարձակվել և սպառնացել են քաղաքական դրդապատճառներով ժամը 04:50-ին, Տաքսիմ Հայափաշայում: Անուղեղներ, ձեր վրա սա թանկ կնստի: Նրանք
Երեխաների համար չկա հստակ տարիք, որից հետո պետք է չհավատալ Ձմեռ պապիկի գոյությանը. Ձմեռ պապն ու հույսը
Ամեն մշակույթ ունի ալեհեր, ուրախ ու բարի ծերուկ, ով օժտված է կախարդական հատկություններով, որը երեխաներին բերում է նվերներ Նոր տարվա գիշերը: Կանզաս նահանգի համալսարանի մասնագետները պարզել են, որ երեխաները պետք է հավատան նրան այնքան, որքան իրենք են ցանկանում: Ջարեդ Դոտչին, ով համալսարանի պրոֆեսորի օգնականն է, պնդում է` երեխաների համար չկա հստակ տարիք, որից հետո չպետք
Էլեկտրոնային առաջին մանկական ամսագիրը՝ Mocak.am-ից
Ուրախ լուր բոլոր նրանց համար, ովքեր սիրում ու հետևում են Mocak.am մանկական ժամանցային կայքի նորություններին: Mocak.am-ն արդեն ներկայացնում է էլեկտրոնային առաջին մանկական ամսագիրը՝ հայերեն լեզվով, աշխարհի բոլոր հայ երեխաների համար: Ամսագիրը հասանելի է iPad-ի և Android օպերացիոն համակագով աշխատող պլանշետների համար: «Նոր տեխնոլոգիաները ավելի ու ավելի արագ են մեր կյանք մտնում, իսկ այդ ամենը բոլորից արագ կլանում
Տեղ-տեղ մերկասառույց կա Աշոցքում, Ճամբարակում և Սելիմի լեռնանցքում
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է. Դեկտեմբերի 28-ին` ժամը 16.00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Աշոցքում, Ճամբարակում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի
Նախագահը հանդիպել է համայնքների միության ներկայացուցիչների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը, «Հայաստանի համայնքների միություն» կազմակերպության 15-ամյակի կապակցությամբ, այսօր հանդիպում է ունեցել միության վարչության ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահը շնորհավորել է միության ներկայացուցիչներին՝ կազմակերպության հոբելյանի առթիվ, ընդգծել համայնքների ցանկությամբ ձևավորված և հեղինակություն վայելող այդ ինքնուրույն կառույցի կարևորությունը, մաղթել նորանոր հաջողություններ: Հանդիպման ժամանակ «Հայաստանի համայնքների միության» վարչության անդամները Նախագահի հետ զրուցել են իրենց հետաքրքրող մի շարք
Հրաչյա Ռոստոմյան. «Մեզ համար սպորտի գերատեսչական տարանջատում չկա»
«Ուրախալի է, որ այս տարի բացի մեր հենակետային մարզաձեւերից, որոնցում ունեցանք աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ եւ մեդալակիրներ, նկատելի առաջընթաց գրանցվեց նաեւ մյուս մարզաձեւերում: Օրինակ, ջրացատկից, որտեղ բավականին երկար տարիներ արդյունք չկար, արդեն Եվրոպայի պատանիների մրցանակակիր ունենք, դահուկային սպորտում մեր Սերգեյ Միքայելյանն աշխարհի երիտասարդների մեջ Թուրքիայում 8-րդ տեղը զբաղեցրեց, ինչը մեծ հաջողություն եմ համարում, նույնը հեծանվային
«Թերլեմեզյանի» խնդիրը նամակի տեսքով կհասնի նախագահին
Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Ալբերտ Գևորգյանը և դասախոս Խաչիկ Թումանյանը խոսեցին քոլեջի տնօրենի նշանակման և իրենց անհամաձայնության մասին: «Լուսահոգի Նարեկ Առուշանյանի մահից հետո քոլեջի նոր տնօրենի պաշտոնավարությունը տեւեց մեկ ամիս, ինչից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ Առուշանյանի կինը` Աննա Մնացականյանը: Փաստի հետ կապված ուսանողների եւ դասախոսների
Իսկ դու վաստակե՞լ ես առաջադրվելու իրավունքը` հարցնում է Լ. Միրզոյանը
«Ընտրությունները թափանցիկ են լինելու, մարդիկ իրենց հավատը դեռ չեն կորցրել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լավրենտի Միրզոյանը: Նրա պնդմամբ յուրաքանչյուրս իրավունք ունենք թեկնածություն դնել, սակայն պետք է մտորել` արդյոք վաստակե՞լ ենք այդ իրավունքը. «Ընտրել երկրի նախագահի, նշանակում է ընտրել գերագույն հրամանատարի: Ռուսաստանի նման խոշոր երկրում նախագահի ընտրություններին մասնակցում էին 8-10
64-ամյա հարբած կինը բետոնի կտորով հարվածել է 75-ամյա հարեւանուհուն
2012թ. հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում 64-ամյա կենսաթոշակառու Մարիետա Գեւորգյանը բետոնի կտորով հարվածել է 75-ամյա հարեւանուհի Շուշանիկ Շահինյանին,վերջինս առողջության պատճառելով թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով: Շուշանիկ Շահինյանը, դատարանում ցուցմունք տալով, ասել է, որ ինքն ու Մարիետա Գեւորգյանը տարիներով անհաշտ հարաբերություններ ունեն, իրար հետ չեն խոսում, սակայն ինքը լավ հարաբերություննեռր ունի նրա
«Ադրբեջան երեւույթը կեղծիքի ծնունդ է». Դանիել Երաժիշտ
«Մենք ինքներս ենք կործանում մեր հոգեւոր արժեքները: Ահաբեկչին պետք է մեկուսացնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց երաժշտագետ, դիրիժոր Դանիել Երաժիշտը: Նրա պնդմամբ ադրբեջանցիներին հաջողվել է երաժշտական մշակույթի ծագումը խախտել եւ ավելի խորը տանել, դա հանցագործություն է, պետք է արմատախիլ անենք. «Ադրբեջան երեւույթը կեղծիքի ծնունդ է: Ինչպե՞ս կարող է քոչվոր ժողովուրդը թառ ունենալ: Թառը երբեք չի
Ոչ թե թվացյալ է, այլ` իրական
Այսօրվա տարեվերջյան ասուլիսում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, խոսելով հանրապետությունում մանկապատանեկան սպորտի մասին ասաց, որ ունենք պատանի եւ երիտասարդ լավ մարզիկներ: Ու, չնայած այդ տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները, մի փոքր ստվերի տակ մնացին օլիմպիական խաղերի պատճառով, սակայն մեր մարզիկները բավականին լուրջ նվաճումեր ունեցան, ինչը հետագայի պլաններ կազմելու հնարավորություն է տալիս:
ԿԳ նախարար. «Ինձ կարող եք դիմել նաեւ Facebook-ով»
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) այսօր ՀԵՀ-ը կրթաթոշակների հավաստագրեր կտրամադրեց սիրիահայ ուսանողներին։ Հավաստագրերը հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հավաստագրերի մի մասը սիրիահայ ուսանողներին հանձնեցին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Դիմելով ուսանողներին` Սփյուռքի նախարարն ասաց. «Դուք բախտավոր եք, որ ունեք ազատ եւ անկախ Հայաստանի Հանրապետություն, որը Ձեր
Հրաչյա Ռոստոմյան. «Մենք ունենք կամք` բացթողումները վերացնելու»
Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հանդիպեց մի քանի լրատվամիջոցների հետ: «2012 թվականը օլիմպիական տարի էր, եւ մեր գնահատականը բազմիցս հնչեցրել ենք: Բայց քանի որ սա ամփոսփիչ հանդիպումն է, մեկ անգամ եւս ասեմ, որ մեր մասնակցությունն օլիմպիական խաղերին բավարար էր. որոշ մարզաձեւերում` գերազանց, որոշ մարզաձեւերում էլ, կարելի է
Մարդկային կորստի ցավը. հրադադար
Երկար էր սպասել առաջնեկին Պայմանագրային զինծառայող Դավիթ Աբգարյանը տարիների սպասումից հետո իմացել էր, որ հայր է դառնալու։ Դավիթն ու կինը՝ Ասյան, ծանոթացել են վեց տարի առաջ։ Ասյան այդ ժամանակ ուսանող էր: «Վեց տարի առաջ ծանոթացանք, մեկ տարի հանդիպել ենք ու 2007թ. սեպտեմբերի 24-ին ամուսնացանք: Առաջին հանդիպմանը ծաղիկներ նվիրեց ինձ, շատ ուշադիր էր»,- հիշում է Ասյան։
«Վտանգավոր» բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ
Այսօր Ուրբաթ» ակումբում «Մատաղիսի» գործի հետ կապված մի շարք բացահայտումներ արեցին սպանված զինծառայողների ծնողները եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը եղել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդարացման դատավճիռ ստացած 3 մեղադրյալների փաստաբանը: Նրանք «ՎՏԱՆԳԱՎՈՐ Է» ցուցանակով հրապարակել էին մի խումբ բարձրաստիճան նախկին եւ ներկա պաշտոնյաների ցանկ, թե ովքեր են ներգրավված այս գործում եւ
Լսողության խնդիր ունեցող Սենիկ Սերոբյանը մտադիր է դառնալ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն
Ամեն օր՝ վաղ առավոտյան, վանաձորցի 16-ամյա Սենիկ Սերոբյանը կամացուկ բացում է տան դուռն ու ելնում բակ՝ կերակրելու իր սիրելի ճագարներին: Այնուհետեւ, մինչ դասերը կսկսվեն, շտապում է վազելու: Վազքից տուն՝ նախաճաշելու, տնից դպրոց, հետո մի փոքր հանգիստ, ու նորից Սենիկը դրսում է՝ այս անգամ ըմբշամարտի պարապմունքի: Թեեւ երկրորդ տարին է, ինչ Սենիկ Սերոբյանը ըմբշամարտով է
Տոնածառից կախենք հույս, հավատ, ազնվություն եւ արդարություն
Աստղագետներն իրավացիորեն խորհուրդ են տալիս չհավատալ հորոսկոպներին, Հայ առաքելական եկեղեցին՝ նույնպես: Սակայն բոլոր մարդկանց ներսում էլ փոքր երեխա է ապրում, որը կարիք ունի գեղեցիկ հեքիաթի, ինչը կարող է մի օր իրականություն դառնալ: Ըստ արեւելյան հորոսկոպի, 2013-ը Օձի տարի է, ընդ որում՝ Օձն իր իրավունքները կստանձնի գալիք տարվա փետրվարի 10-ից: Ասում են՝ Օձի տարին խոստանում է
The Messenger Online. «Վրաստանից Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքի արտահանումը մեկնարկեց»
Վրացական ցիտրուսները ներմուծվել են ռուսական շուկա: Ասել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Կիրվալիձեն` նշելով, որ միրգը Ռուսաստան է մտել Բելառուսի տարածքով: Ըստ առևտրի համաշխարհային կազմակերպության, ամեն ինչ օրինական է արված և ավելի շատ վրացական ցիտրուս կներկրվի Ռուսաստանի շուկա մոտ ապագայում, եթե հնարավոր լինի այն տանել Վերն Լարսի անցակետով: Գրում է «Մեսենջեր օնլայն» պարբերականը: Բացի Ռուսաստանից,
«Ես գիտեմ, որ հանրապետությունում ժամկետանց ու թերի մակնշված սնունդ է իրացվում». Աբրամ |Բախչագուլյան
Անցնող տարում սննդի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքում շուրջ 18 տնտեսվարող սուբյեկտներ զրկվել են հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու հնարավորությունից, իսկ տուգանված տնտեսվարող սուբյեկտները շուրջ 33 մլն. 620 հազ. դրամի չափով տուգանք են վճարել պետբյուջե: Այսօր, անցնող տարին ամփոփելիս, այս մասին հայտարարեց սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: Ըստ ծառայության պետի` անցնող տարում
«Կառավարությունը լինելու է սիրիահայերի կողքին և նրանք առարկայականորեն տեսնելու են պետության օժանդակությունը». Տիգրան Սարգսյան
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 110 սիրիահայ ուսանողների տրամադրել է կրթաթոշակների հավաստագրեր: Երիտասարդական հիմնադրամում կայացած միջոցառման ժամանակ կրթաթոշակների հավաստագրերն ուսանողներին է հանձնել անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մի շարք ծրագրեր, որպեսզի սիրիահայերը ստանան այնպիսի օժանդակություն, որն օգնելու է հաղթահարել առկա դժվարությունները: «Ծրագրերը բազմազան են: Մենք պետք է լինենք
Տասը տարի՝ առանց Տիգրանի
Արդեն անցել է շուրջ տասը տարի այն ցրտաշունչ, չարաբաստիկ օրից, երբ ոճրագործի գնդակից սպանվեց Հանրային հեռուստառադիոխորհրդի առաջին նախագահ Տիգրան Նաղդալյանը: Խելամիտ, տաղանդավոր, բանիմաց, բազմակողմանի զարգացած և իր ժողովրդին անսահման նվիրված երիտասարդ: Նրա սպանությունը մեծ հարված էր ողջ հայության համար: 2002թ. դեկտեմբերի 28-ին, մեր երկրի սաֆարովները, որոշակի ժամանակ հետապնդելով Տիգրանին, կարողացան իրականացնել իրենց նպատակը, զրկելով նրան
Մարգար Օհանյանով սկսեցինք, ավարտեցինք «Մատաղիսի գործով» արդարացմամբ
Տարին հարուստ էր դատական գործընթացներով «Առավոտի» տեսախցիկներն ու ձայնագրիչներն անպակաս են եղել ինչպես մարզերի դատական ատյաններում, այնպես էլ մայրաքաղաքի տարբեր ատյաններում ընթացող դատավարությունները լուսաբանելիս: Տարին սկսվեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի եւ ՃՈ աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով: Տարին ավարտվում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսի 17-ին
Դե, 52 միլիոն դոլար ներդրումն ինչ է, որ իրար խառնվեն
Հայաստանում մոտավորապես այսքան գումարի ներդրում էր պատրաստվում անել ֆրանսիական հայտնի «Carrefour» հիպերմարկետների ցանցը: Օտարերկրյա ներդրումները սովորաբար հոսում են այն երկիր, որտեղ ներդրումային միջավայրը բարենպաստ է: Հավատալով մեր երկրի տնտեսական ոլորտի պատասխանատուների խոստումներին, թե Հայաստանում ներդրումային դաշտը բարելավված է, եւ կան մի շարք հարկային արտոնություններ, ֆրանսիական հայտնի «Carrefour» հիպերմարկետների ցանց, որն ամբողջ աշխարհում իր տեսակի մեջ
Նախագահի համագումարի ելույթից ՍԻՄ-ն ազդվել է ու որոշել սատարել նրան
Այսօր ՍԻՄ կուսակցության համագումարում միաձայն որոշվեց պաշտպանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ «երկրի նախագահի ելույթը ՀՀԿ-ի 14-րդ համագումարում ամբողջությամբ համահունչ է ՍԻՄ ծրագրերին: Այն շեշտադրումը, որ նա արել է՝ մեզ համահունչ է, եւ մենք, ելնելով դրանից, կատարել ենք մեր որոշումը: Երկրի նախագահի վարած քաղաքականությունը վերջին 5


















































