Օրվա լրահոսը
Երբ գալիս է աշխարհի վերջը կամ ովքե՞ր են առաջադրվում նախագահի թեկնածու
Եթե բնավորությանդ մեջ ցինիզմի մի փոքր տարր կա, ապա սկզբնական շրջանում, այն, ինչ կատարվում է մեր քաղաքական դաշտում կարող է քեզ դուր գալ, ի վերջո կարող ես ձեռ առնել իրավիճակը, Facebook-ում ստատուս գրել like ու comment ստանալ, դառնացած ծիծաղել, սակայն, երբ սկսում ես առավել սթափ մտածել, հասկանում ես, որ մայաները գուցե ճիշտ էին, ու աշխարհի
Ադրբեջանցի հաքերները շարունակում են գրոհել հայկական լրատվամիջոցների վրա
Դեկտեմբերի 11-ի երեկոյան Yerkir.am կայքը հաքերային հարձակման է ենթարկվել ադրբեջանցիների կողմից: Կայքի գլխավոր էջում թողնված հաղորդագրությունը փաստում է, որ հարձակումն իրականացվել է ադրբեջանական anti-armenia.org հաքերային խմբավորման կողմից: Ցավոք, ջնջվել է Yerkir.am-ի ամբողջ արխիվը, սակայն մենք խոստանում ենք հնարավորինս վերականգնել այն: Այժմ աշխատանքներ են տարվում կայքը վերականգնելու ուղղությամբ: Շուտով այն կրկին հասանելի կլինի:
Քաղաքական դաշտի ամայացում
Հայաստանի պատմության վերջին հինգ տարիներն առանձնանում են ոչ միայն սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացմամբ, այլև քաղաքական դաշտի ամայացման խորացող միտումներով: 2013թ. նախագահական ընտրությունների նախաշեմին հասարակությունը կարծես կանգնած է հատկապես ընդդիմադիր դաշտի հիմնահատակ ամայացման շեմին: Բնականաբար, այդ վակուումը երկար ժամանակ չի կարող պահպանվել, այն պետք է լրացվի: Սակայն այս իրավիճակում Սերժ Սարգսյանն առանց արյունահեղության ու մեծ ջանքերի
Հայ-ադրբեջանական նոր հակամարտություն, այս անգամ՝ Կալինինգրադի ռինգում
Կալինինգրադում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի 19-20 տարեկանների անդրանիկ առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրած 30 երկրների մեջ է նաեւ Հայաստանը: Կալինինգրադում որոշվելու են ոչ միայն այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջին չեմպիոններն ու մեդալակիրները, այլեւ ընտրվելու են եկող տարվա ամռանը Կազանում կայանալիք 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի մասնակիցները: Մեր հանրապետությունը ներկայացնում են ԿորյունՍողոմոնյանը՝ 49 կգ, Նարեկ Աբգարյանը՝ 52, Արամ Ավագյանը՝ 56, Հովհաննես Բաչկովը՝ 60, Արթուր Քիրաջյանը՝ 64, Հրայր Մաթեւոսյանը՝ 69 եւ Արմեն Սիմոնյանը՝ +91: Մեկնարկային օրը Հրայր Մաթեւոսյանը միավորների 10-14 տարբերությամբ զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Զահալ Քվաչատաձեին: Իսկ ահա նույն քաշային կարգում Գերմանիան ներկայացնող Արայիկ Մուրադյանը պայքարից դուրս է թողել մոլդովացի Վալերի Սիբրուին: Այսօր Կալինինգրադի ռինգ մտնելու են Հայաստանի եւս չորս բռնցքամարտիկներ: Նրանց զույգերն են. 49 կգ՝ Կորյուն Սողոմոնյան- Նազար Կուրոտչին (Ուկրաինա), 52 կգ՝ Նարեկ Աբգարյան-Դմիտրի Ստրիգելսկի (Բելառուս), 60կգ՝ Հովհաննես Բաչկով-Էլվին Իսաեւ, 64կգ՝ Արթուր Քիրաջյան-Ջոզեֆ Հերչեկ (Հունգարիա): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մեքենան արգելափակվել է
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.20-ին ահազանգ է ստացվել, որ Քարվաճառ – Վարդենիս ավտոճանապարհի 47-րդ կմ-ի մոտ «ՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ստեղծված իրավիճակը գնահատելու և հնարավոր օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է մեկնել Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Ներգրավվել է ամենագնաց տեխնիկա, սակայն չի հաջողվել ավտոմեքենան դուրս բերել արգելափակումից, և
Արտագաղթել են միայն երեխաները
Հանրապետականը պատրաստվում է կեղծել նախագահի ընտրությունները արդեն ավանդական եղանակով: Տարբերությունը թվերի մեջ է: Եթե 2008թ. 500-700 հազ. քվե «էն գլխից» ուներ իր գրպանում արտագաղթողների հաշվին, ապա 2013թ. փետրվարի 18-ին մտադիր է այդ թիվը հասցնել 0,8-1 միլիոնի: Չմոռանանք, որ ԵՄ ղեկավարի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հավատացրել էր, որ 2013թ. ընտրությունները լինելու են աննախասդեպ ժողովրդավարական: Պարզ է, չէ՞,
Ինչո՞ւ է ՀՀ կրթության և գիտության ՀՀԿ-ական նախարարը նկատողություն տվել Գյումրու մանկավարժականի ԲՀԿ-ական ռեկտորին
Ինչպես տեղեկացրել ենք, հոկտեմբերի 23-25-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրություններ էր կատարել Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, մի շարք խախտումներ բացահայտել , որի պատճառով էլ պարոն Աշոտյանը խիստ նկատողություն էր տվել բուհի ռեկտորին: Քանի որ այս ամենը կատարվել էր նախագահական ընտրություններին ընդառաջ, կարծիք էր ձևավորվել, որ ՀՀԿ-ական
Սյունիքում բժշկական կադրերի համալրման խնդիր կա
Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանն այսօր ամփոփել է 2012թ.-ի 11 ամսվա ընթացքում առողջապահության ոլորտում կատարված աշխատանքները, խոսել ձեռքբերումների, առկա խնդիրների եւ եկող տարվա համար նախատեսված ծրագրերի մասին: «Առողջապահության ոլորտում մեր հիմնական խնդիրը մնում է բժշկական կադրերի համալրման հարցը: 2009-2012թթ. ընթացքում մոտ 20 նորավարտ բժիշկներ ընդունվել են աշխատանքի մարզի բուժհաստատություններում, բայց
РИА Новости. «Բելառուսի նախագահը պատրաստ է ծնկի իջնել Վրաստանին ԱՊՀ վերադարձնելու համար»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ կանի առավելագույնը, որպեսզի Վրաստանը ԱՊՀ վերադառնա և դրա համար նա նույնիսկ պատրաստ է ծնկի իջնել վրացական ղեկավարության դիմաց: Գրում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը: «Հունվարի 1-ից մենք ենք համանախագահելու ԱՊՀ-ում, մենք ձեզ (Վրաստանին) սպասում ենք: Ես կգամ ձեզ մոտ, ծնկի կիջնեմ ձեր առաջ, միայն թե ոչ հրպարակավ: Լավ,
Գուրգեն Եղիազարյան. «Թքած ունեմ ապացույցների վրա»
«Թքած ունեմ ապացույցների վրա: Ինչի նո՞ր է անում դա: Սա որերո՞րդ վիրավորն է: Թող դատի տան»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ որեւէ ապացույց կա՞, որ Սաշիկ Սարգսյանի որդին «այլանդակություններ» է արել՝ այսպես պատասխանեց ՍԴՀԿ եւ ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Հիշեցնենք, որ նա այսօր ասուլիսում պատմում էր «Բելաջիոյի» մոտ տեղի ունեցած միջադեպը՝ ասելով, որ Սաշիկ Սարգսյանի
«Բան ունես ասելու` երկրի ներսում ասա»
Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը նորմալ է համարում, որ ԲՀԿ առաջնորդը կարող է առաջադրվելուց առաջ խորհրդակցել անգամ իր հնարավոր մրցակցի՝ Սերժ Սարգսյանի հետ։ «Անվտանգության խորհրդի անդամ է, խորհրդարանական ուժերից իր թվաքանակով համար երկրորդ ուժն է»,-ասում է նա։ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանի առաջադրվելու որոշումն ուշացնում է նաեւ Բրյուսել կատարած այցի թողած հասարակական արձագանքը, «թե սեփական
Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի «Sale»-ն ու սուտը
Այսօր ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը հորդորեց հարց ուղղել, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի 11 կետերից ոչ մեկը չի կատարվել: Aravot.am-ը փոխանցեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի պնդումը, ըստ որի՝ երկրի նախագահը նույնիսկ տնտեսական ճնգնաժամի պայմաններում Սպիտակում բնակարանաշինության իր նախընտրական խոստումը կատարել է: Գուրգեն Եղիազարյանի մեկնաբանությամբ՝ «Ինքը Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը չի կարդացել: Այնտեղ Սպիտակի
Regnum. «Լուկաշենկո. Հայաստանն ու Ադրբեջանը ի զորու են Ղարաբաղի հակամարտությունը լուծել»
Հայաստանն ու Ադրբեջանը ի զորու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում գտնելու, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ ոքի ձեռք չէր տալիս, բացառությամբ «բաժանիր, որ տիրես» քաղաքականությանը: Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները «պետք
Պարզվում է՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս) ժողովրդի հետ շփվելու «հատուկ ոճ» ունի
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ ՀՀԿ-ից գոնե ակտիվ են 15-20 պատգամավոր: Ուստի հարց առաջացավ՝ եթե դուք 71 հոգի եք, ինչո՞ւ են ակտիվ 20-ը, բա մնացած 50-ը ինչո՞վ են զբաղված: Պատգամավորի բացատրելով՝ «Այս պահին են ակտիվ 20-ը, միգուցե նախընտրական ժամանակահատվածում տեսնեք 69-ի ակտիվ գործունեություն: Մենք նաեւ ԱԺ-ում տեսնում ենք, որ մեր
Յուրի Պատրիկեեւը կարող է հրաժարվել Հայաստանի հավաքականից, իսկ Ռուսլան Բասիեւին հեռացրել են
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Պատրիկեեւը լուրջ ընտրության առջեւ է կանգնած.նա կողմնորոշվում է՝ ընդհանրապես շարունակե՞լ ըմբիշի կարիերան, իսկ եթե այո՝ Հայաստանի՞ հավաքականի կազմում: Այս մասին այսօր Aravot.am-ին հայտնեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Իսկ ազատ ըմբշամարտի հանրապետության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը տեղեկացրեց, որ մեր ընտրանու գերծանր
The Burbank Leader. «Հայերը մի բաժակ սուրճի պատճառով կռիվ են սարքել Բըրբանկում»
44-ամյա տղամարդը Բըրբանկ (Կալիֆոռնիա) քաղաքի «Սթարբաքս»-ում մի բաժակ սուրճի պատճառով աչքի տակ կապտուկ է ստացել, հայտնել են ոստիկանությունից: Գրում է «Բըրբանկ լիդըր» թերթը: Բախումը եղել է այն բանից հետո, երբ մի տղամարդ սխալմամբ վերցրել է ուրիշի խմիչքը: Մեկ այլ տղամարդ մոտեցելէ նրան և պնդել, որ սուրճն իրենն է: Կարճատև խոսակցությունից հետո տղամարդը, որը պնդում էր,
Ուրիխանյան. «Եվ այդ ամբողջ գործունեությունն իրականացվելու է մեր առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ»
Նախագահական ընտրությունների հետ կապված ԲՀԿ առաջնորդի դիրքորոշման վերաբերյալ հատկապես վերջին շրջանում մամուլում շատ գրվեց: Որոշ վերլուծաբաններ սեփական դատողություններն են անում, որոշ լրագրողներ փորձում են օր առաջ տեղեկություններ ձեռք բերել, և դա շատ նորմալ ու ողջունելի եմ համարում, քանի որ հայաստանցիներին շատ են հետաքրքրում քաղաքական իրադարձությունները և, որպես արդյունք, սեփական կյանքում որակական փոփոխությունները: Բայց արի ու
Russia Beyond The Headlines. «Հայազգի գիտնականը` Վուդրո Վիլսոնի անվան մրցանակակիր»
Երբ Վարդան Գրիգորյանը տասը տարեկան էր, միակ գրքերը, որ նա ուներ` ռուս գրականության հայերեն թարգմանություններն էին: Գրում է «Ռաշա բիյոնդ հեդլայնս» թերթը` հայազգի գիտնական, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահի մասին, որին շնորհվել է Վուդրո Վիսոնի անվան մրցանակը` ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների և ռուսական կրթությանը նրա շարունակական աջակցության համար: «Ռուս գրականությունը մեծ տպավորություն է գործել», – ասել է
Վարդան Ղուկասյանի որդին մարդ է ուղարկել Սամվել Բալասանյանի վրա
Ականատեսների վկայությամբ, այսօր կեսօրին «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ի աշխատակիցները, թվով մոտ 30-40 հոգի, բողոքի ցույց են կազմակերպել քաղաքապետարանի նախամուտքի մոտ`Սամվել Բալասանյանից պահանջելով իրենց աշխատավարձը: Նրանք իրենց գումարը նախևառաջ պահանջել են գործատուից` Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակից ու նրա մոտ ընկեր Արման Բադալյանից, ովքեր, սակայն, նրանց ուղղորդել են դեպի քաղաղաքապետարան` ասելով, որ թող քաղաքապետարանը ՍՊԸ-ի պարտքերը տա, մենք
Րաֆֆի Հովհաննիսյանը հավատում է Սարգսյանին
Առաջին անգամ նախագահական ընտրություներին մասնակցող թեկնածուն վստահ է, որ 2013թ. ընտրությունները կլինեն արդար և ժողովրդական, ինչպես չեն եղել նախորդ 20 տարիների ընթացքում: Պարոն Հովհաննիսյանը հույս ունի, որ Սերժ Սարգսյանն ընտրությունների ընթացքում՝ հավատարիմ կմնա ազար եւ արդար ընտրություններ ապահովելու խոստմանը: Հակառակ դեպքում, ըստ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի քաղաքացիները պարզապես կժայթքեն: «ՀՀ շարքային քաղաքացին ինքը պետք է որոշի
Պետությունը հնարավորություն չունի. շաքարային դիաբետով հիվանդները դեղերի մեծ մասը սեփական միջոցներով պետք է ձեռք բերեն
Շաքարային դիաբետով հիվանդների թիվը մեր հանրապետությունում տարեցտարի մեծանում է, եւ հիվանդների մեջ շատ են սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները: Շաքարային դիաբետով տառապող հիվադներին դեղերով ապահովելու «ծանր բեռը» պետությունն է ստանձնել: ՀՀ առողջապահության նախարարությունը այս հիվանդների կենսական նշանակություն ունեցող դեղորայքը տրամադրում է պոլիկլինիկաներին, որտեղից էլ՝ այնտեղ հաշվառված հիվանդները յուրաքանչյուր ամիս ստանում են իրենց հասանելիք դեղորայքը: Օրերս Aravot.am-ը
Ամերիկացի նկարիչը ստեղծել է կնոջ դիմանկար` օգտագործելով միայն մատնահետքեր
Ամերիկացի նկարիչ Չաք Քլոուզը հսկայական դիմանկար է ստեղծել` սովորական վրձնի փոխարեն օգտագործելով միայն մարդկային մատնահետքեր: Դիմանկարի ստեղծման հարցում Քլոուզն օգտագործել է իր իսկ ստեղծած յուրահատուկ տեխնիկան, որը կայանում է հատուկ ներկի մեջ թաթախված մատնահետքերի պատկերը կտավին թողնելու մեջ: Քլոուզին հաջողվել է ճշգրտությամբ պատկերել կնոջ դեմքի յուրաքանչյուր կնճիռ: Թեև նա համարվում է ամենատաղանդավոր ամերիկացի նկարիչներից մեկը,
Սանտաները՝ փողոցում
Աշխարհը տարված է սուրբ ծննդյան ու ամանորյա միջոցառումներով: Գրեթե բոլոր երկրներում տոնածառի ու ձմեռ պապի, կամ՝ սանտա կլաուսի հետ կապված շքերթներ, մրցույթներ են կազմակերպվում: Օրերս էլ՝ Շոտլանդիայի Գլազգոյում է տեղի ունեցել նմանատիպ միջոցառում: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ իրականացվեց «Glasgow Santa Dash 2012» անվամբ ամենամյա մարաթոնը, որին մասնակցել են հազարավոր մարդի: Տարբեր սեռի կարմիր զգեստներով
Սերն ընդդեմ քաղաքականության կամ մարզպետական հարսանիք
Դեկտեմբերի 16-ին Դիլիջանում կկայանա Տավուշի մարզպետ, ՀՀԿ մարզային կազմակերպության ղեկավար Արմեն Ղուլարյանի կրտսեր որդու՝ Աշոտի եւ Տավուշի փոխմարզպետ, «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կազմակերպության ղեկավար Վահե Վարդապետյանի դստեր հարսանիքը: Մեր տեղեկություններով՝ մարզպետի տղան աշխատում է Բագրատաշենի մաքսակետում, իսկ փոխմարզպետի դուստրը բժշկուհի է Երեւանի բուժհաստատություններից մեկում: 2012թ. մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններում Վահե Վարդապետյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավորության
Ամանորյա տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքները
«Դեռ 2 ամիս առաջ են սկսվել քաղաքում տարվող աշխատանքները: Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը փորձել է ձևավորման առումով Ամանորը ավելի հետաքրքիր դարձնել: Այս տարվա ամանորյա խորհրդանիշը մանրանկարչության մեջ հայտնի հրեշտակն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: Նրա պնդմամբ՝ փորձելու են ստեղծել հեքիաթային մթնոլորտ. «Ճիշտ է,
ԱՄՆ հյուպատոս Ջորջ Լին. ԱՄՆ դեսպանատունը «գրին քարտի» խաղարկությամբ չի նպաստում արտագաղթին
Այսօր ԱՄՆ հյուպատոս Ջորջ Լինը ներկայացրեց ԱՄՆ արտոնագրերին դիմելու գործընթացի մեջ տեղ գտած փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 17-ից: Հյուպատոսի փոխանցմամբ՝ նոր գործընթացը թույլ կտա արագացնել ԱՄՆ ոչ ներգաղթային արտոնագրերի համար դիմելու գործընթացը: «Նոր ընթացակարգի շրջանակներում արտոնագրի համար դիմում ներկայացնողները այսուհետ կարող են դիմումի հետ կապված գումարը վճարել հեռախոսով (հեռախոսահամարի մասին կհայտարարվի հետագայում), առցանց`
Պաշտպանների ավտոմեքենան վթարի է ենթարկվել, դատը հետաձգվեց
Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը շարունակվում է ավելի քան մեկ տարի եւ երեք ամիս: Դատավարության դեկտեմբերի 11-ի նիստը նախ կես ժամով հետաձգվեց, որովհետեւ ամբաստանյալներից եւ պետական մեղադրողներից դատական նիստին ոչ ոք չէր ներկայացել: Կես ժամ հետո վերսկսված նիստին ներկա էին նաեւ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, վերջինիս ներկայացուցիչները՝ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը եւ փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Բացակայում
Աղջիկը սիրում էր, տղան՝ լռում. Մի սիրո պատմություն
Մարինեն սիրահարված էր իրենց դպրոցոմ սովորող տղաներից մեկին՝Հարությունին: Վերջինս իր քրոջ՝ Անիի համադասարանցին էր: Քրոջն այցելելու պատրվակով փորձում է շփվել ու ճանաչել տղային: Օրեցօր համակրանքը վերածվում է սիրո, սակայն անպատասխան զգացմունքը նրան միայն վիշտ է պատճառում. «Ես զգում էի, որ նա ինձ երեխու պես է վերաբերվում, մինչդեռ մեր տարիքային տարբերությունը ընդամենը մեկ տարի էր: Հարութը
«Մի նայեք պատմության թանգարանին, որպես Թուրքիա կամ մեկ այլ թշնամական տարր». Անելկա Գրիգորյան
«Այն նյութերը, որ պահվում են Հայաստանի պատմության թանգարանում, բավարար չեն այս խնդիրը ներկայացնելու, մեկնաբանելու դրանց նշանակությունը եւ հանրությանը ցուցադրելու համար: Նախաձեռնությունն իր մեջ կրում էր այդ խնդրի վրա ուշադրություն հրավիրելու, մեր ունեցածը ճանաչելու ու ճանաչելի դարձնելու նպատակ: Ասել, թե հենց այնպես է որոշվել տեղափոխել՝ այդպես չէ: Ամեն աշխատանք ունի սրբագրման կարիք»,- այսօր պատմամշակութային կոթողների պահպանության


















































