Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական նոր հակամարտություն, այս անգամ՝ Կալինինգրադի ռինգում

Դեկտեմբեր 12,2012 10:25 Share

  Կալինինգրադում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի 19-20 տարեկանների անդրանիկ առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրած 30 երկրների մեջ է նաեւ Հայաստանը:

Կալինինգրադում որոշվելու են ոչ միայն այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջին չեմպիոններն ու մեդալակիրները, այլեւ ընտրվելու են եկող տարվա ամռանը Կազանում կայանալիք 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի մասնակիցները: Մեր հանրապետությունը ներկայացնում են ԿորյունՍողոմոնյանը՝ 49 կգ, Նարեկ Աբգարյանը՝ 52, Արամ Ավագյանը՝ 56, Հովհաննես Բաչկովը՝ 60, Արթուր Քիրաջյանը՝ 64, Հրայր Մաթեւոսյանը՝ 69 եւ Արմեն Սիմոնյանը՝ +91:
Մեկնարկային օրը Հրայր Մաթեւոսյանը միավորների 10-14 տարբերությամբ զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Զահալ Քվաչատաձեին:

 Իսկ ահա նույն քաշային կարգում Գերմանիան ներկայացնող Արայիկ Մուրադյանը պայքարից դուրս է թողել մոլդովացի Վալերի Սիբրուին:
Այսօր Կալինինգրադի ռինգ մտնելու են Հայաստանի եւս չորս բռնցքամարտիկներ: Նրանց զույգերն են. 49 կգ՝ Կորյուն Սողոմոնյան- Նազար Կուրոտչին (Ուկրաինա), 52 կգ՝ Նարեկ Աբգարյան-Դմիտրի Ստրիգելսկի (Բելառուս), 60կգ՝ Հովհաննես Բաչկով-Էլվին Իսաեւ, 64կգ՝ Արթուր Քիրաջյան-Ջոզեֆ Հերչեկ (Հունգարիա):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31