Լրահոս
Օրվա լրահոսը

Սերն ընդդեմ քաղաքականության կամ մարզպետական հարսանիք

Դեկտեմբեր 11,2012 17:51

 Դեկտեմբերի 16-ին Դիլիջանում կկայանա Տավուշի մարզպետ, ՀՀԿ մարզային կազմակերպության ղեկավար Արմեն Ղուլարյանի կրտսեր որդու՝ Աշոտի եւ Տավուշի փոխմարզպետ, «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կազմակերպության ղեկավար Վահե Վարդապետյանի դստեր հարսանիքը:

Մեր տեղեկություններով՝ մարզպետի տղան աշխատում է Բագրատաշենի մաքսակետում, իսկ փոխմարզպետի դուստրը բժշկուհի է Երեւանի բուժհաստատություններից մեկում:

2012թ. մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններում Վահե Վարդապետյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու էր Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում: Մարզպետը պաշտպանում էր ոչ թե իր խնամու (նրանց զավակներն այն ժամանակ նշանված էին), այլ՝ ՀՀԿ անդամ, «Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: Վերջինս վերընտրվեց 4 թեկնածու ունեցող ընտրատարածքում:

Ընտրություններն իրենց բացասական կնիքը դրեցին խնամիական հարաբերությունների վրա, սակայն երիտասարդների սերը հաղթահարեց այդ փորձությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31