Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի «Sale»-ն ու սուտը

Դեկտեմբեր 11,2012 21:29

Այսօր ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը հորդորեց հարց ուղղել, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի 11 կետերից ոչ մեկը չի կատարվել: Aravot.am-ը փոխանցեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի պնդումը, ըստ որի՝ երկրի նախագահը նույնիսկ տնտեսական ճնգնաժամի պայմաններում Սպիտակում բնակարանաշինության իր նախընտրական խոստումը կատարել է: Գուրգեն Եղիազարյանի մեկնաբանությամբ՝ «Ինքը Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը չի կարդացել: Այնտեղ Սպիտակի մասին ոչ մի բան, ոչ մի բարբաջ չկա: Այ, որ նախընտրական ծրագրում նման բարբաջ լիներ, նրանք թող համարեին, որ խոստումներից մեկը կատարել է: Բայց նման բան չկա: Դրա մասին ծպտուն անգամ չկա: Այնտեղ ուրիշ բան կա՝ որ յուրաքանչյուր նորաստեղծ երիտասարդ ընտանիք Հայաստանում հնարավորություն կունենա ավտոմեքենա եւ բնակարան ձեռք բերելու»: Մենք հիշեցրինք, որ նման ծրագիր կա, եթե երիտասարդ ամուսնական զույգի տարիքը միասին չի անցնում 60-ը՝ էժան տոկոսով հիփոթեքով հնարավորություն են տալիս բնակարան ձեռք բերել, Գուրգեն Եղիազարյանը հակադարձեց. «Այդ ծրագրով մարդիկ մեքենա եւ բնակարա՞ն են ձեռք բերում: Հեսա դա էլ կասեմ իրենից ինչ է ներկայացնում: Ինչպես Երեւանի խանութներում են ստրկամիտները գրում «sale», նախօրոք գները բարձրացնում են 2-3 անգամ, հետո գրում 50 տոկոս զեղչ, ասենք, ցանկացած գառնուկ, ապշահար հորթուկ, բերանը բաց արած գնում է՝ մտածելով, թե կես գնով են վաճառում: Հիմա նույն  Sale-ը այստեղ է՝ իրենց ծրագրում է դրված: Ծրագրում չի ասել՝ տոկոսադրույքով, այսպես…այնպես: Այնտեղ ասվել է՝ յուրաքանչյուր երիտասարդ նորաստեղծ ընտանիք բնակարան եւ ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորություն կունենա՝ սուտ, խաբեբայություն: Թող ցույց տա մի թոշակառուի, որը սրա կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում բարեկեցիկ կյանքով է ապրում՝ ես ազգանունս կփոխեմ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31