Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.20-ին ահազանգ է ստացվել, որ Քարվաճառ – Վարդենիս ավտոճանապարհի 47-րդ կմ-ի մոտ «ՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ստեղծված իրավիճակը գնահատելու և հնարավոր օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է մեկնել Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Ներգրավվել է ամենագնաց տեխնիկա, սակայն չի հաջողվել ավտոմեքենան դուրս բերել արգելափակումից, և ժամը 20.30-ի սահմաններում աշխատանքները դադարեցվել են:
Ավտոմեքենայի ուղևորներ Վլադիսլավ և Անդրանիկ Բադալյանները տեղափոխվել են Վարդենիսի ՀՓՋ` գիշերելու:
Ավտոմեքենայի դուրս բերման աշխատանքները կվերսկսվեն առավոտյան:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: