Օրվա լրահոսը

VITAMIN Ա

Այս կյանքից հոգնած՝ Ողջ աշխարհն է քնած, Արթուն է միայն մայրս- Հարսի հետ է կռված:

Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն ասելի՞ք ունի

Մայիսյան ընտրություններին հաջորդած վեց ամիսների ընթացքում ՀԱԿ կենտրոնական գրասենյակը երանավետ հանգստի մեջ էր, իրեն լիովին ազատել էր միտինգների ժամանակացույց կազմելու պատասխանատու գործից: Սեպտեմբերին նախատեսված միտինգը տեղի չունեցավ, իսկ դրա հետաձգման պատճառաբանությունը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի գրպանում էր: Ի պատասխան հետաքրքրասերների, թե ինչու կոնգրեսը միտինգ չի անում, Զուրաբյանն ասում էր. «Երբ ասելիք կունենանք, այն ժամանակ էլ

Վարուժան Հակոբյանը՝ ԱՄՆ-ի թիմային չեմպիոն

  Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը «Սիեթլ» ակումբի կազմում նվաճել է շախմատի Ամերիկայի թիմային չեմպիոնի կոչումը: Հայ շախմատիստն իր ակումբում հանդես է եկել առաջին խաղատախտակի առջեւ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայաստանածի՞ն», թե՞ արհեստածին քաղաքականություն

Հայաստանում ներքաղաքական գործընթացները, թերևս, երբեք չեն եղել այսքան «վիրտուալ», որքան 2013 թվականի նախագահական ընտրություններին նախորդող գործընթացը: 2013 թվականի նախագահական ընտրությունները, զուտ ժամանակագրական առումով, Հայաստանի համար ունեն պատմական, գերկարևոր նշանակություն: Երկիրը պարզապես շնչահեղձ է լինում այն ամենից, ինչ անցնող երկու տասնամյակի ընթացքում Հայաստանում կարծրացել է՝ որպես իշխող համակարգ, վերածվել հանրային մշակույթի և մտածողության, թելադրել, այսպես կոչված,

Լեւոն Արոնյանը հաղթեց եւ բարձրացավ 5-րդ հորիզոնական

  Շախմատի «London Chess Classic 2012» գերմրցաշարի չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց անգլիացի Լյուկ ՄաքՇեյնին եւ 4,0 միավորով ինը մասնակիցների մեջ բարձրացավ 5-րդ հորիզոնական: Այսօր գրոսմայստերները հանգստանվում են: Իսկ վաղը կայանալիք հինգերորդ տուրում Հայաստանի լավագույն գրոսմայստերը հանգստանում է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կոնգրեսական Շիֆը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը

«Միացյալ Նահանգները պետք է չհանդուրժի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ ագրեսիա» ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հատկացումների հանձնաժողովի ավագ անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը այսօր հորդորել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի իր գործընկերներին դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին հատկացվող օգնությունն ամբողջությամբ: Ամերիկահայ կազմակերպությունների կողմից տարածված հաղորդագրություններում նշվել է, որ կոնգրեսականը նման պահանջով դիմել է՝ արձագանքելով 2004 թվականին

Հայաստանն աշխարհի առաջնությունում առնվազն երկու բրոնզ ունեցավ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ԱԻԲԱ աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր առնվազն երկու բրոնզե մեդալ գրանցվեց Հայաստանի հավաքականի հաշվարկին: 81 կգ քաշային կարգում Նիկոլ Արությունովը քառորդ եզրափակչում 12:7 հաշվով հաղթանակ տոնեց Անգլիայի ներկայացուցիչ Սթիդ Վուդալի նկատմամբ ու պայքարը կիսաեզրափակչում շարունակելու իրավունք նվաճեց՝ իր եւ մեր հավաքականի համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Թիմակցի հաջողությունը կրկնեց +91

Չեմպիոն դարձավ ռուսաստանցի Արմեն Ալեքյանը, իսկ Զորիկ Պողոսյանը բավարարվեց 5-րդ տեղով

  Քիչ առաջ Էյլաթում պայքարն ավարտեցին ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մինչեւ 23 տարեկան տղաները, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Զորիկ Պողոսյանը: Հայաստանցի ծանրորդը երկամարտում ցույց տվեց 300 (135+165) կիլոգրամ եւ գրավեց 5-րդ տեղը: Սակայն պատվո պատվանդանի առաջին աստիճան բարձրացավ մեկ այլ հայ ծանրորդ՝ Արմեն Ալեքյանը (Ռուսաստան), որը 142+175=317 կիլոգրամով նվաճեց այդ տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Հաշմանդամ զորակոչիկները ստիպված են Սյունիքից հասնել մայրաքաղաք` հետազոտվելու համար

Սյունիքի մարզի զինվորական կոմիսարիատները 2012թ.-ի հունվարի 1-ից մինչեւ օրս պայմանագրային հիմունքներով ծառայության են ընդունել 392 զինապարտի: Այդ ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են:  Մարզի զինկոմիսարիատների կոմից կատարված այս եւ այլ աշխատանքների եւ առկա մի շարք խնդիրների մասին այսօր Սյունիքի մարզխորհրդի նիստի ժամանակ զեկուցեց Գորիսի զինվորական կոմիսար Մելիքսեթ Պողոսյանը: Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին` զինկոմը նշեց, որ որոշ

Փաստաբան Հայկ Ալումյանը Մատաղիսի գործի մասին. «Նոր մեղադրանքի դեմ պայքարելու ենք նույն եռանդով, ինչ նախորդի դեմ»

Այս գործը 9 տարի շարունակ  տարբեր ատյաններում  քննելուց, անգամ Եվրադատարանում հայտնվելուց հետո, այսօր զինվորական դատախազությունը փոխեց 2003 թվականին ԼՂ-ի Մատաղիսի զորամասում զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ   կասկածվող  27-ամյա Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը: Դատախազները  9 տարի անց եկան այն եզրահանգման, որ այս երեք երիտասարդները  իրենց ծառայակից ընկերներին  ոչ

Կարծրատիպերը խանգարում են հասարակության առողջ զարգացմանը

Այսօր Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում «Քաղաքացիական երկխոսությունը եւ գործնական քայլերը հանուն փոփոխությունների» ծրագրի շրջանակներում  Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կազմակերպած «Ավանդույթներ, սովորույթներ, կարծրատիպեր» թեմայով դասընթացի մասնակիցները ակտիվ քննարկում էին ծավալել: 21-ամյա Նարինե Հակոբյանը դասընթացի մասնակիցներից է: Նա կարծում է, որ զարգացման ճանապարհին դարերով եկած ավանդույթների, սովորույթների ու կարծրատիպերի վերափոխումը անխուսափելի է: «Եթե դու ուզում

Մարդասպանության մեջ կասկածվողին հովանավորո՞ւմ է Սեյրան Օհանյանը

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մատաղիսի գործով դատավարությունը, որը արդեն 9 տարի է` քննվում է: Դատախազները, այսօր  փոխեցին մեղադրանքը`   սպանությունը դարձնելով   «Դիտավորությամբ  առողջությանը ծանր վնաս պատճառելը», և   պահանջեցին 7-8 տարվա  ազատազրկման դատապարտել  2003 թվականի դեկտեմբերի 24-ին  Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ մեղադրվող 27-ամյա

Պահանջել է 8 տարի՝ 20 միլիոն դրամի ոսկեղենի գողության համար

Դեկտեմբերի 4-ին  Բերդ քաղաքում կայացած դատական նիստում դատախազը  պահանջել է Բերդի բնակիչ, 1983թ. ծնված Էդուարդ Քոսակյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման: Դատական հաջորդ նիստում, որը կկայանա դեկտեմբերի 18-ին, Է. Քոսակյանի պաշտպանը հանդես կգա պաշտպանական ճառով: Այս դատավարությունը  ընթանում է  2012թ. օգոստոսի 14-ից:   Էդուարդ Քոսակյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2010թ. սեպտեմբերի լույս 12-ի գիշերը, ժամը 03.30-ի

ՕԵԿ-ը ժամանակավրեպ եւ անընդունելի է համարում ՀՅԴ առաջարկը` խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին

Այսօր տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Քաղխորհրդում լայն անդրադարձ եղավ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող խնդիրներին: Կարևորելով տարբեր քաղաքական ուժերի հետ քաղաքական պարբերաբար կոնսուլտացիաների անցկացումը` ՕԵԿ քաղխորհուրդը լսեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի հաղորդումը ՕԵԿ-ՀՅԴ խորհրդակցությունների մասին: Կարծիքների ամփոփումից հետո ՕԵԿ

Լեւոն Զուրաբյանը՝ Ռոզա Ծառուկյանի բաշարելու եւ ՀԱԿ-ի մոտեցումների տարբերության մասին

Դուք պայքարում եք ստվերի դեմ, մենաշնորհների դեմ եւ մտադիր եք քվեարկության դնել հակամենաշնորհային փաթեթ՝ ակնկալելով ստանալ նաեւ ԲՀԿ-ի աջակցությունը: Բայց մենք հիշում ենք Ռոզա Ծառուկյանի հայտնի հարցազրույցը՝ հարկերի ու բաշարելու հետ կապված, «լավ ենք անում հարկ չենք վճարում, եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն ճիշտ ենք անում»: Այս առումով լուրջ հակասություններ չունի՞ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ՝

Ամբաստանյալ փաստաբանը բաժանվել է ամբաստանյալ կնոջից եւ ամուսնացել ուրիշի հետ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է   ՀՀ փաստաբանների պալատի անդամ, նախկինում Իջեւանում հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ռադիկ Պապյանի կնոջ` Իջեւանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի նախկին պետ Հրանուշ Ներկարարյանի դատավարությունը: Գործով տուժողները 16 հոգի են, Ներկարարյանը խարդախությամբ յուրացրել է 10 միլիոն 732 հազար դրամ զինվորական թոշակներ: Բացի այդ, նա, 3-4 քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանցից գումարներ է

ՀՀԿ պատգամավորը՝ գեներալ Մանվելի «ուսման ծարավի» մասին

Երեկ «168 ժամը» հրապարակել էր այն պատգամավորների ցանկը, որոնք 30 տարեկանից հետո են որեւէ բուհ ընդունվել: Ըստ այդմ, պատգամավորների մի զգալի հատված 40, 42, 50 տարեկանում է բուհն ավարտել: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե ինչո՞վ է դա բացատրվում, պատգամավորներին զուտ դիպլո՞մն է պետք եղել, ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարութունյանը պատասխանեց. «Ես նախ չգիտեմ,

«Փիլիսոփայությունը անավարտ սիմֆոնիա է». Լեւ Աբրահամյան

«Չեմ ուզում դասախոսություն կարդալ. դա ձանձրալի է, ցանկանում եմ վարել կենդանի զրույց: Չգիտեմ, արդյոք լսարանը տրամադրվա՞ծ է, պատրա՞ստ է, կցանկանա՞»,- այսօր Նարեկացի արվեստի միությունում կայացած հանդիպումից առաջ Aravot.am-ի հետ զրույցում ասաց փիլիսոփա, պրոֆեսոր Լեւ Աբրահամյանը: ԵՊՀ Տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի նախկին դասախոս Լեւ Աբրահամյանի հուսով էր, որ հանդիպման ժամանակ ոչ թե մենախոսություն, այլ երկխոսություն

Անակնկալ կեցվածք զոհերի հարազատների համար (տեսանյութ)

Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորման հարցում իշխանությունների փաստարկներին զիջելու Գագիկ Ջհանգիրյանի կեցվածքը, մեղմ ասած, անակնկալի է բերել Մարտի 1-ի զոհերի հարազատներին։ «Իհարկե, խիստ զայրացրեց մեզ, որ նա համաձայնվեց նրանց հետ»,- ասում է զոհերից Գոռ Քլոյանի մայրը Ազատուհի Քլոյանը։ Նրա մայրը չի սպասում, թե հանրապետականները երբեւէ կփորձեն մասնակցել մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը, պարզապես ընտրություններից առաջ փափուկ

Վլադիկ Կարապետյանն Իսրայելում վերջին տեղը գրավեց

  Իսրայելում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 20 տարեկանների պայքարին մասնակցող 69 կգ քաշային Վլադիկ Կարապետյանը զբաղեցրեց վերջին տեղը: Պոկում վարժությունում նրա 130 կիլոգրամ արդյունքն ամենացածրն էր ինը մասնակիցների մեջ, իսկ հրումում նա բարձրացրեց 160 կիլոգրամ: Եվ քանի որ նրանից ավելի վատ հանդես եկավ միայն թուրք Օկհան Օզենօղլուն՝ զրո ստանալով, Վլադիկիը

« Ընդդիմությունը մեղադրվում է խանութներ թալանելու, մեքենաներ հրկիզելու մեջ, մինչդեռ ընդդիմությունից ոչ մեկը դրա համար չի դատապարտվել»

«Ամոթալի այս կեղծիքների հեղինակը գործող ռեժիմն է՝ իր ղեկավար՝ ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այս անհեթեթության բոլոր համահեղինակներն անկասկած ստանալու են իրենց արժանի գնահատականը, ստանալու են հասարակությունից, իրենց ուսանողներից, իրենց զավակներից: Բայց հարցը շատ ավելի խորն է, քան ընդամենը նորագույն պատմության դասագրքում  տեղ գտած աղաղակող կեղծիքները: Հուշագրված դասագրքում, մասնավորապես, 2008-ի նախագահական ընտրությանը հաջորդած շուրջօրյա

Հրանտ Բագրատյան. «Որտե՞ղ են մեր փողերը»

Այսօր ԱԺ նիստին բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը  ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին հարց ուղղեց. «Որպեսզի վերջնական հասկանանք այս բյուջեի եկամուտները, ես խնդրեցի ու չեմ կարողանում ստանալ Հայաստանի արտաքին պահուստների տեղաբաշխումն արտասահմանում: Սա հենց այն փաստն է՝ որտե՞ղ են Հայաստանի պահուստները, որտե՞ղ են մեր փողերը, ի՞նչ եկամտաբերություն ենք ստանում: Եթե գաղտնիք չէ, ասեք, ընդհանրապես

Գյուղական խորհրդատվական ծառայությունների համար` գրեթե 300 մլն դրամ. հավանական «ատկատների» ցուցակն` ըստ ԲՀԿ-ի

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, ուսումնասիրելով 2013 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը, հանդիպել է մի շարք անհեթեթությունների ու տարօրինակ հատկացումների: «Հաշվի առնելով մեր կառավարության այն պնդումները, որ մեր պետությունը չունի անհրաժեշտ միջոցներ նվազագույն աշխատավարձի բարձրացման, ուսանողներին տրվող կրթաթոշակների ավելացման կամ նմանատիպ այլ՝ հասարակությանը հուզող առաջնային ու ավելի անհրաժեշտ սոցիալական խնդիրների լուծման համար,  ևս մեկ

ՀՅԴ-ն իրեն ոչ ոքից չի գերադասում, բայց որեւէ մեկն էլ ՀՅԴ-ից գերադասելի չէ

«Առանց միասնական օրակարգի ընդունման և դրա կատարումը երաշխավորող ճանապարհային քարտեզի համաձայնեցման, անպտուղ և սին է միացյալ թեկնածուի որևէ փնտրտուք: Միաժամանակ, ուզում եմ պարզ և հստակ հայտարարել՝ մենք մեզ չենք ուզում որևէ մեկից գերադասել, բայց որևէ մեկն էլ հաստատ մեզանից գերադասելի չէ: Մենք այս օրակարգը պահպանելու ենք այնքան ժամանակ, քանի չի հաջողվել հանել երկիրն ու ժողովուրդը

ՀՀԿ-ական պատգամավորը ՀԱԿ-ին եւ «Ժառանգությանը». « Շատ էին գովաբանում՝ ցուցակով թող բերեին պատգամավոր»

«Արման Սահակյանը հավաքել է այնքան ձայն, որքան կուսակցական կա Գյումրիում »,-այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Ավետիսյանի հայտարարությունից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կատակեց, թե Ավետիսյանին բարկացնում են, որպեսզի վերջինս իրականությունն ասի: Բանն այն է, որ խորհրդարանական հայտարարությունների ժամին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն անդրադարձան կիրակի օրը թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում տեղի

Դատախազները փոխեցին մեղադրանքը` 7-8 տարի պահանջելով Մատաղիսի գործով ամբաստանվող երեք երիտասարդների համար

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում թեժ, լարված մթնոլորտում շարունակվեց  Մատաղիսի գործով դատավարությունը, որը արդեն տևում է 9 տարի: Հիշեցնենք, որ 27-ամյա Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը   մեղադրվում են 2003 թվականի դեկտեմբերի 24-ին  Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում զինծառայողներ Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին սպանելու մեջ: Այսօր դատը սկսվելուն պես դատախազները  կարդացին մեղադրական ճառը

Vesti.az. «Հայկական ֆիլմերի փառատոն Բաքվում»

«Ադրբեջանում հայկական ֆիլմերի փառատոնի նախապատրաստական աշխատանքներն արագ հունով են ընթանում: Եթե հասցնեմ, ապա կանցկացնեմ այն դեկտեմբերի վերջին Բաքվում, ծայրահեղ դեպքում` 2013թ. հունվարին», – այս մասին «Վեստի.ազ» լրատվականին է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ և վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն: «Հիմա ես հավաքում եմ ֆիլմերը, որոնք կներկայացվեն փառատոնին: Մեկ ֆիլմ արդեն ունեմ` «Վոդկա լեմոն»-ը: Ֆիլմի ռեժիսորը Իրաքից է, ազգությամբ քուրդ

Комсомольская правда. «Ռոստովում հայազգի տղամարդը 380 000 ռուբլի է գողացել իր գործատուից»

Ռոստովի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում էր 380 000 ռուբլի գողանալու մեջ: Հայտնում է «Կոմսոմոսկայա պռավդա» թերթը: «Երիտասարդ տղամարդը տարբեր աշխատանքներ էր կատարում մի ընկերությունում, որը զբաղվում է Վավիլով փողոցում պահեստների վարձակալումով» , – հայտնել են Ռուսաստանի Ռոստովի շրջանի ներքին գործերի նապարարությունից, – «Որոշ ժամանակ նա հետևում էր գործընկերներին և պարզել էր, թե

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031